18:28 20.12.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մի քանի ժամով Սանտա Կլաուս է դարձել, որպեսզի ուրախացնի Վաշինգտոնի հիվանդանոցներից մեկում բուժվող երեխաներին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Հաղորդվում է, որ Օբաման բուժհաստատություն է գնացել առանց զգուշացնելու, ինչի արդյունքում մեծ ոգևորություն է առաջացրել այնտեղ գտնվողների շրջանում: «Ես պարզապես ցանկանում էի շնորհակալություն հայտնել բոլորին: Ես խոսեցի հրաշալի երեխաների […]
18:22 20.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին և վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես և ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, […]
18:19 20.12.2018
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու և փորձաքննության հանձնելու գործողություններ: Պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների և աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ: […]
18:17 20.12.2018
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի օրն է, իսկ օրն այս տարի առանձնացել է նաև նրանով, որ հենց 2018 թվականին է լրանում ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը: «Մեր ժողովրդի կողմից իրականացված և աշխարհին հիացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ու նրան հաջորդած լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակում են ընթանալ»,- նիստի ժամանակ ասել է ԱԱԾ […]
18:10 20.12.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօրվա ասուլիսի ընթացքում թուրքական լրատվամիջոցներից մեկի լրագրողը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին, ի՞նչ տեղ է տալիս նրան համաշխարհային պատմության մեջ։ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան լրագրողի հարցի, գովաբանել է Աթաթուրքին։ Նա հայտարարել է, որ Աթաթուրքի շնորհիվ Թուրքիան կարողացավ վերականգնել իր պետականությունը և ստեղծել ժամանակակից […]
18:01 20.12.2018
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես հիշեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման համաձայն` ավտոմեքենաների լցակայաններում, զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի («Хватайка») կազմակերպման գործունեություն է համարվում միայն այն ավտոմատների տեղադրումն ու շահագործումը, որոնցում շահումները բացառապես խաղալիքներ են: «Ընդ որում, տարբեր տիպի լիցքավորման լարերը կամ սարքերը, հեռախոսները, […]
17:55 20.12.2018
«Մենք գիտենք, թե որտեղ է գտնվում այն շտաբը, որում փորձում են ղեկավարել ամբողջ աշխարհը: Եվ այն Մոսկվայում չէ»,- այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը պատասխանել է այն հարցին, թե տարածված կարծիք կա, որ ինքը ցանկանում է ղեկավարել ամբողջ աշխարհը: Պուտինը շեշտել է, որ աշխարհը ղեկավարելու լուրջ նպատակներ ունի ԱՄՆ-ն: Ըստ ՌԴ նախագահի՝ աշխարհում ձևավորված […]
17:48 20.12.2018
ՀՀ ոստիկանությունը, բնապահպանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնելու են համատեղ հատուկ միջոցառումներ: Նշված ժամանակահատվածում խիստ հսկողություն է սահմանվելու Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայվելու են հսկիչ կետեր, իրականացվելու է «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ, […]
17:43 20.12.2018
«Սասնա ծռեր» խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ասելով, որ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր։ «Սիրելի հայրենակիցներ, րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության […]
17:40 20.12.2018
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական խնդրի կարգավորման հարցով հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն ամփոփելուց հետո, հաղորդում է ТАСС-ը: «Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ Աստանայի գործընթացի շրջանակներում: Հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում, մենք պայմանավորվածություն ունենք»,- նշել […]
17:38 20.12.2018
«Այն, ինչ դուրս է գալիս օրենքի շրջանակներից, արդեն անթույլատրելի է դառնում, և պետությունն այդ երևույթներին համապատասխան արձագանք պետք է տա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը՝ նկատի ունենալով բողոքի ցույցերն ու ակցիաները: Խոսելով Ֆրանսիայում տիրող իրավիճակից և հարցին, թե ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, Պուտինն ասել է, որ, իհարկե, առաջին […]
17:34 20.12.2018
Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություններ է տվել «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ընկերություններին: Այս մասին ասված է գործադիրի պաշտոնական կայքում: «Կառավարության որոշումներով բավարարվել են «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «Սպայկա» ընկերությունը ներմուծվող […]
17:29 20.12.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով զերծ մնալ չարտոնված հավաքներից: «Հարգելի համաքաղաքացիներ, Խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքի վրա: Սոցիալական կայքերում վերջին օրերին տեղեկություններ են տարածվում` 2018 թ. դեկտեմբերի 22-ին Մոսկվայում` դեսպանատան շենքի մոտ բողոքի ցույց անցկացնելու վերաբերյալ: Սրա հետ կապված` հիշեցնում ենք, որ ռուսական օրենսդրությամբ` հրապարակային միջոցառումներն անցկացվում են հաստատված կարգի […]
17:28 20.12.2018
Կենսաթոշակային տարիքի բարձրացումն անխուսափելի է։ 2000-ական թվականներին Ռուսաստանը հրաժարվեց դրանից, քանի որ այն ժամանակ այլ սոցիալական դրություն էր, և դա չէր կարելի անել, բայց վաղ թե ուշ այդ փոփոխությունը կատարվելու է։ Այս մասին այսօրվա ամենամյա ասուլիսի հարցերից մեկին պատասխանելիս ասաց Ռուսաստանի նախագահը։ Պուտինի խոսքերով՝ հիմա կյանքի միջին տևողությունն է աճել, աշխատողների քանակն էլ նվազում է, […]
17:26 20.12.2018
Դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Նավասարդյանը: Վերջինիս որոշմամբ էլ երեկ թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Նարինե Գրիգորյանը: Նրանք այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով Համազգայինի ճակատագրի ու հետագա անելիքի վերաբերյալ իրենց մոտեցումները: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից: Թատրոնի […]
17:19 20.12.2018
«Գրուզինֆորմի» գլխավոր խմբագիր Արնո Խիդիրբեգիշվիլին պատասխանել է ընթերցողների՝ անցյալ շաբաթ ամենից շատ հնչեցրած հարցին. կկատարի՞ արդյոք Բիձինա Իվանիշվիլին մեկ տարվա ընթացքում երկրում իրավիճակը կարգավորելու մասին խոստումը, որը նա արել էր նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո: «Միլիարդատեր ու բարերար Բիձինա Իվանիշվիլին իրեն համարում է ականավոր մենեջեր, բայց ոչ ֆինանսիստ և գործարար: Այդ պատճառով էլ տվել է […]
17:12 20.12.2018
Կալանք է դրվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի «Միջազգային բանկում»-ում գտնվող հաշիվի վրա: Այս մասին լրագրողը հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին: Նրա հաշվին մոտ 7 հազար ԱՄՆ դոլար գումար է եղել: Դա, ըստ լրագրողի, Ադրբեջանի կառավարության կողմից իրեն տրված փոխատուցումն է: Բանն այն է, որ Խադիջա Իսմայիլովան 2013 թվականին ձերբակալվել էր բողոքի ակցիաներից մեկի ժամանակ: Նրան տուգանել […]
17:08 20.12.2018
Միջազգային առևտրում դոլարի կիրառման ծավալները աշխարհում փոքր-ինչ նվազել են՝ 63 տոկոսից 62 տոկոս։ Բայց Ռուսաստանի համար այդ ցուցանիշը 69 տոկոս է, ինչը կապված է նավթի ու գազի արտահանման հետ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ մտադրություններ կան ԵԱՏՄ շուկայում դոլարից հրաժարվելու ուղղությամբ։ Դոլարից հրաժարվելու հարցը կապված է ոչ […]
16:59 20.12.2018
«Ահաբեկչության դեմ պայքարի հարցում ես համաձայն եմ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ մենք այդ պայքարում հասել ենք էական փոփոխությունների և լուրջ հարվածներ ենք հասցրել ԻՊ-ին Սիրիայի տարածքում»,- հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը նաև շեշտել է, կա ահաբեկչական խմբավորումների՝ այլ տարածաշրջաններ տեղաշարժի վտանգ: «Այդ տեղաշարժը կարող է մեծ վտանգ հանդիսանալ բոլորիս՝ […]
16:49 20.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, գրված է. «Շնորհավորում եմ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բարգավաճմանն ու ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի արևմտյան ինտեգրմանը: Ես ակնկալում եմ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև տարբեր հարցերով սերտ գործընկերության […]
16:44 20.12.2018
«Համապատասխան ՀԿ-ների կողմից լինելու է պարտադիր պայման դիտորդական առաքելությամբ լինել բոլոր տուն-ինտերնատներում, իրականացնել մոնիթորինգ, արդյունքները ուղարկվելու են նախարարություն և քննարկվելու են բոլոր բացերը համապատասխան ընթացք տալու համար»,- դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակով պայմանավորված՝ աշխատանքի և […]
16:41 20.12.2018
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին Մոսկվայից լիովին անկախ է եղել:
16:40 20.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պետական պարգևներ են ստացել: ՀՀ նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 17-րդ, 19-րդ, […]
16:32 20.12.2018
Դեկտեմբերի 19-ից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված և կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնել է՛լ ավելի ազատ, անմիջական և տրամադրող, իսկ սենյակի […]
16:32 20.12.2018
Առաջին տիկին Աննա Հակոբյանը այսօր` դեկտեմբերի 20-ին, այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և շնորհավորել տարեցներին գալիք Նոր տարվա կապակցությամբ: Տուն ինտերնատի 248 բնակիչների համար նաև անակնկալ նվերներ էին նախատեսված: Տոնական երգ ու պարից, բարեմաղթանքներից զատ, տարեցներին հայկական 3 ընկերությունների կողմից նվիրաբերվել է տեքստիլ արտադրանք: «Մոտենում են ամանորյա տոները. դա այն ժամանակահատվածն է, որ պետք […]
16:31 20.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ամուսնանալ և ում հետ: Պուտինը կատակել է, որ ինքը բոլոր նորմալ մարդկանց նման պետք է ինչ-որ մի փուլում մտածի և նման քայլ անի: -Իսկ դուք ամուսնացա՞ծ եք,- հարցին հարցով է պատասխանել Պուտինը, և ի պատասխան՝ լրագրողից ստացել է «Այո՛, […]
16:27 20.12.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր թալանել են ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, վերջինս նշեց, որ այս պահին կատարվում է քննություն. «Ահազանգ ունենք, այս պահին խումբ է մեկնել դեպքի վայր, կատարվում է քննություն»: