TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Forbes-ը հրապարակել է բիզնեսի համար առավել հարմար երկրների ցանկը. Հայաստանը 81-րդն է

22:43 20.12.2018

Հանրահայտ Forbes ամսագիրը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ 2019 թվականին առավել ձեռնտու կլինի ներդրումներ կատարել ու հաջող բիզնես զարգացնել, հայտնում է РИА новости-ն: Հաղորդվում է, որ մեծ աղմուկի հանգեցրած Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց-խմբ.) չի խանգարել այդ երկրին գլխավորել բիզնեսի զարգացման համար ամենահարմար երկրների ցուցակը: Երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդում՝ Հոնկոնգը: […]

̰
Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ կա

22:27 20.12.2018

Կամչատկայի ափերի մոտ 7․5  մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է  ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:  Երկրաշարժի օջախը գտնվում է 85 կիլոմետր խորությամբ: Եվս մեկ ցնցում 7.4 մագնիտուդով տեղի է ունեցել 40 կիլոմետր խորությամբ: Խաղաղօվկիանոսյան սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ ցունամիի վտանգ կա: Ըստ տեղեկատվության՝ ցունամիի ալիքները կարող են տարածվել Ռուսաստանի ափերի երկայնքով՝ մինչև 300 կիլոմետր շառավղով: […]

̰
Աշտարակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

22:14 20.12.2018

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17։30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել Արուճ գյուղի մի բնակիչ։ Տղամարդը հայտնում էր, որ դեկտեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ի ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են իր տան առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր կենցաղային իրեր։ Ոստիկանները տուժողից հաղորդում են վերցրել […]

̰
̰
Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Ռուսաստանին. The New York Times

21:59 20.12.2018

Սիրիայից զորքի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կտրուկ է և վտանգավոր: Այսպես է գրել  The New York Times պարբերականը: Թերթի վերլուծություններով՝ ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինի համար, քանի որ Մոսկվան փորձում է թուլացնել Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում: Նվեր կլինի նաև Իրանի համար, որն ընդլայնել է իր ներկայությունը Սիրիայում:  «Հակասական հրամաններ տալը մարտի դաշտում գտնվող զինվորներին, ինչպես […]

̰
Մարիա Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

21:47 20.12.2018

«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։  «Վերջերս քննարկվում է Լավրովի […]

̰
Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց 13 տարվա դատավճիռ. Զարուհի Մեջլումյան

21:34 20.12.2018

Մեր առաջին, բայց ոչ վերջին արդարացման դատավճիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը «Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց 13 տարվա դատավճիռ, որով Մհերին մեղավոր էին ճանաչել փախուստի նախապատրաստության մեջ՝ առանց հանցակազմի: Մհերն այսօր անմեղ ճանաչվեց այս գործով ու ձեռք բերեց արդարացվածի կարգավիճակ: Վստահ եմ՝ նույն կերպ նա արդարացվելու է նաև […]

̰
ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիային վերաբերող մի շարք հարցերի քննարկման համար ՄԱԿ-ում նշանակված հանդիպումները

21:22 20.12.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հետաձգել է Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերով մի շարք հանդիպումները, որոնք պետք է կայանային դեկտեմբերի 20-ին, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը չի մանրամասնում, թե կոնկրետ որ հարցերին վերաբերող հանդիպումներն են չեղարկվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն սկսում է իր ԶՈւ-երի դուրսբերման գործընթացը՝ Սիրիայի տարածքից:

̰
Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին

21:08 20.12.2018

Այսօր` ուղիղ ժամը 18։00-ին, վառվել են Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը։ Կենտրոնական հրապարակում տեղադրված տոնածառն այս տարի ևս ներկայացել է անփոփոխ տեսքով ու դիզայնով, այն ունի 28 մետր բարձրություն ու զարդարված է հարյուրավոր գույնզգույն  լույսերով։ Տոնածառի լույսերը գյումրեցի փոքրիկների հետ վառել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու նշել, որ Հանրապետությունում  առաջինը վառվել են հենց Գյումրիի տոնածառի […]

̰
Մեղրիի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

20:53 20.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

̰
Ռոբ Սթարկի դերակատարը կանխատեսել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջաբանը

20:37 20.12.2018

«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Ռիչարդ Մեդլենը կանխատեսել է, թե ինչ վերջաբան կունենա հեռուստասերիալը: Ըստ Մեդլենի՝ հեռուստանովելի վերջում կմնան միայն վիշապները: «Ինձ թվում է՝ վերջում կմնան ամենուր թռչող 3 վիշապները, իսկ մյուսները կմահանան: Իրականում հենց այդպես կարող է լինել»,- նշել է դերասանը: Ռիչարդ Մեդլենը նաև նշել է, որ իր՝ սերիալից իր դուրս գալուց հետո շատ է […]

̰
Պայմանագրային զինծառայողի կողմից մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

20:26 20.12.2018

2018թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Տեխզննման կտրոնները թանկացել են. հայտնի է պատճառը

20:15 20.12.2018

  Տարեկան մեկ անգամ տեխզննության կտրոն ձեռք բերելու պարտադիր պահանջը տարեվերջին մեծ խնդիրներ է ստեղծել վարորդների համար, իսկ  բանկերում կտրոնների պակասուրդ առաջացրել: Տեխզննման կտրոնի համար վճարում կատարելիս էլ վարորդներին հայտնի է դարձել, որ սակագինն է թանկացել:   Պատճառը բնապահպանական վճարի համար գանձվող հարկի բարձրացումն է: Վարորդները դժգոհում են, բայց չտուգանվելու համար պարտադիր վճարումները կատարում են:   […]

̰
Վստահ չեմ` ԱԺ-ն իրականում արտահայտում է հասարակության բոլոր քաղաքական ուժերի ներկապնակը. Ռուբեն Մելիքյան

20:02 20.12.2018

Իրավաբան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների մասին. «Քվեարկության օրը շատ խաղաղ անցավ, հանգիստ անցավ, սա դրական է, իսկ ընտրությունները, կարծում եմ, շատ հապճեպ  էին կազմակերպված, և վստահ չեմ, որ այսօր մեր Ազգային ժողովն իրականում արտահայտում է հասարակության մեջ եղած բոլոր քաղաքական ուժերի […]

̰
ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցով հանդիպումները

19:58 20.12.2018

ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցին նվիրված հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենային այսօր՝ դեկտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Գործակալությունում, սակայն, չեն նշել, թե կոնկրետ որ հանդիպումները տեղի չեն ունենա: Հիշեցնենք, ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից: […]

̰
Վլադիմիր Պուտինի բոլոր ժամանակների ասուլիսների ռեկորդները

19:54 20.12.2018

Յուրաքանչյուր տարի Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսներին սահմանվում են տարատեսակ ռեկորդներ՝ լրագրողների և հարցերի թիվ, թեմաների սրություն, շփվելու ժամանակ և այլն: Ռուսական կայքերից մեկը ներկայացրել է Պուտինի բոլոր ասուլիսների թվային վիճակագրությունը` սկսած 2001-ից մինչև 2018 թվականները: Բացառություն են կազմել 2005 և 2009-2011 թվականները, երբ Պուտինը չի եղել նախագահ: Եվ այսպես, Պուտինի ամենաերկար ասուլիսը գրանցվել է 2008 […]

̰
Էջմիածնի քաղաքապետին վերագրվող տեսանյութերի տարածման փաստով քրգործ է հարուցվել

19:51 20.12.2018

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերի տարածման փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը: Նա հայտնեց՝ տեսանյութը համարվել է պոռնկագրական, իսկ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի […]

̰
Վիճաբանության ընթացքում շունը «միջամտել» ու կծել է երիտասարդի ականջը

19:50 20.12.2018

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 06։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ականջի մասնակի ամպուտացված վերքով, ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Հարություն Կ.-ն և հայտնել, որ Զեյթունի տարածքում վայր է ընկել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 05։00-ին, Կորյունի փողոցում գործող կարաոկե ակումբի մոտ […]

̰
Ալբանիայի վարչապետի ուղղությամբ խորհրդարանում հավկիթներ են նետել

19:39 20.12.2018

Ալբանիայի ընդդիմադիր թևի ներկայացուցիչներն այդ երկրի վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար Էդի Ռամայի ուղղությամբ հավկիթներ են նետել խորհրդարանական լսումների ժամանակ: Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը: Հաղորդվում է, որ դեռևս դեկտեմբերի սկզբից այս երկրում հազարավոր ուսանողներ զանգվածային ցույցեր են անցկացնում, փակում են Տիրանա քաղաքի փողոցներն ու կրթության նախարարության շենքին հարակից խաչմերուկները: Դրանց արդյունքում Ալբանիայի իշխանություններն […]

̰
«Ինչպե՞ս եք, գործերն ինչպե՞ս են». լրագրողը՝ Պուտինին

19:33 20.12.2018

Լրագրողը նախագահին առաջարկել է իր օգնությունը:

̰
Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոնի նախկին տնօրենը 16 մլն դրամ է յուրացրել

19:32 20.12.2018

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը՝ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ գործակցությամբ, պարզել է՝ Աբովյան քաղաքի սպորտի և մշակույթի համալիր-կենտրոնի նախկին տնօրենը մի շարք ապօրինություններ է կատարել: Նախնական տվյալներով՝ 2013 թվականից մինչ 2016 թվականը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, տարբեր մարզաձևերի համար քաղաքացիների տված վարձավճարները չի մուտքագրել հաստատության հաշվեհամարին: Ոստիկանության տեղեկացմամբ` տնօրենը յուրացրել է 16 մլն դրամ:  

̰
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել նախկին հարսնացուին առևանգելու համար

19:24 20.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1994 թվականին, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել է 1996 թվականին ծնված իր նախկին հարսնացուին: Նախնական քննության տվյալներով՝ 24-ամյա […]

̰
Փաշինյանն ստորագրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի աշխատանքային պայմանագիրը

19:15 20.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ջերմությամբ է հիշում հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը, որը հաջողված էր թե´ բովանդակային, թե´ կազմակերպչական, թե՛ մասնակցության առումով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՖՄԿ-ՀՀ համագործակցությունը և ընդգծել, որ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանը կներդնի […]

̰
Արգենտինայում խուզարկել են Էդուարդո Էռնեկյանի տունը

19:03 20.12.2018

Բուենոս Այրեսի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել հայազգի գործարար, միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի առանձնատանը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գրասենյակներում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Պատճառը մեծ դատական գործն է, որով անցնում է ոչ միայն Էռնեկյանը, այլև մի շարք այլ գործարարներ, որոնք կասկածվում են կաշառքի միջոցով իշխանություններից իրենց բիզնեսների համար արտոնություն կորզելու մեջ։ Զառամյալ տարիքի […]

̰
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զբաղեցրել է 101-րդ տեղը

19:01 20.12.2018

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զբաղեցրել է 101-րդ տեղը՝ պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը: Վարկանշային աղյուսակը գլխավորում է Բելգիայի ազգային հավաքականը: Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից: Մեր հարևան Վրաստանի հավաքականը 89-րդ, իսկ Ադրբեջանինը 107-րդ տեղն է զբաղեցրել աղյուսակում:

̰
Նիկոլ Փաշինյանն այլևս ունի երկու բարդ խնդիր լուծելու հրատապ անհրաժեշտություն. Վիգեն Սարգսյան

19:00 20.12.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ  խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի: «Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր […]

̰
Թբիլիսիում մետրոյի 8 նոր կայարան կկառուցվի. Կալաձե

18:53 20.12.2018

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքում մետրոյի նոր կայարանների կառուցման և առաջիկայում տվյալ հարցով հայտամրցույթ նշանակելու կառավարության որոշման մասին: Անդրադառնալով Թբիլիսիում ենթակառուցվածքների զարգացման հարցին՝ Կախաձեն ամենից շատ կարևորել է Լիլո թաղամասի ուղղությամբ վերգետնյա մետրոյի կառուցման հարցը: «Սամգորիից Լիլոյի ուղղությամբ կկառուցվի մետրոյի 8 կայարան, ինչպես նաև ուղևորները հնարավորություն կունենան Սամգորիից վերգետնյա մետրոյով տեղափոխվել օդանավակայան: Ծրագրի […]

̰
Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան

18:42 20.12.2018

Գալիք տարում տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է առնվազն 8 տոկոս, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333 միլիարդ դրամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ մանրամասնելով, որ դա կապահովվի հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և քաղաքաշինության զարգացումը խթանող մի շարք ծրագրերի և միջոցառումների շնորհիվ: Փոխանցում […]

̰
Ռադայում պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել

18:39 20.12.2018

Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծկռտուքի հերթական դեպքն է գրանցվել: Այսօրվա նիստում քննարկվել և ընդունվել է օրենքի նախագիծ, որով Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն պարտադրվում է անվան մեջ նշել Մոսկվայի պատրիարքարանին պատկանելու մասին, ինչից հետո պատգամավորների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել: «Որոշումն ընդունված է, մի՛ կռվեք»,- վիճաբանողներին է դիմել Ռադայի խոսնակը: https://twitter.com/ntvru/status/1075747767396524033

̰
Տպավորված եմ նրա անցած ճանապարհով և գիտելիքներով. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ի ռեկտորի ԺՊ-ի մասին

18:32 20.12.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արայիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ պաշտոնից ազատման դիմում […]

̰
BACK_TO_TOP