Ճիշտ վիճելն առողջարար է․ գիտնականների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ճիշտ վիճելն առողջարար է․ գիտնականների բացահայտումը

00:52 20.12.2018

Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ  իրավիճակի նկատմամբ վերաբերմունքն ուղղակիորեն կապ ունի առողջության հետ:  Գիտնակաները 32 տարի աշխատել են այս հիպոթեզի վրա:Ուսումնասիրել են 194 ամուսնական զույգի վարքագիծը:  Եզրակացություները հրապարակվել են վերջերս Psychosomatic Medicine ամսագրում:

Գիտնականները պարզել են՝ առողջության և երկարակեցության գրավականը ճիշտ վեճերն են: Իսկ ճիշտ են դրանք  այն ժամանակ, երբ թե՛ տղամարդը, թե՛ կինը վիճում են նույն ուժգնությամբ: Այսինքն՝ համաչափ  պատասխանում են մեկը մյուսի հանդիմանանքներին ու վիրավորանքներին, ոչ թե ճնշում են իրենց ցասումը: Դա, պարզվում է, բավականին վնասակար է առողջության համար: Բացի այդ , երբ չասված խոսքեր ու վիրավորանքներ են մնում, ավելի դժվար է հաշտվելը:

Պարզ  ասած՝ լավ վեճը վատ լռությունից լավ է, եզրակացրել են գիտնականները:

Վիճակագրությամբ ապացուցվել է, որ որքան մարդիկ ցասումը զսպում են, այնքան քիչ են ապրում: Ընդ որում՝ «հարմարվող» տղամարդիկ  ավելի քիչ են ապրում՝ մոտ երկու անգամ հաճախ են հիվանդանում և մահանում, քան «համբերատար» կանայք:

Այն իրավիճակը, երբ  ամուսիններն ընդհանրապես չեն վիճում, գիտնակաները չեն էլ ուսումնասիրել, մտածելով՝ դա  ֆանտաստիկայի ժանրից  է:

Ձմռանը կանայք  և գերամանամկները չարացած են լինում 

Ամերիկացի գիտնականները նկատել են, որ տարվա եղանակը կապ ունի տրամադրության հետ:  Նրանք ուսումնասիրել են էգ գերմանամկների արքագիծը: Տրամաբանությունն այն է, որ որքան ցերեկը կարճանում է, իսկ գիշերը երկարում, այնքան մելատոնին հորմոնն օրգանիզմում ավելանում է: Այդ հորմոնը պատասխանատու է քնի համար: Այսինքն՝ թե՛ կանայք, թե՛ փորձարկված գերմանամկները ցերեկվա ընթացքում  քնկոտ են լինում, սակայն ստիպված են չքնել, ինչն էլ նրանց ագրեսիվ է  դարձնում: Որքան օրգանիզմում մելատոնինի քանակն ավելանում է, այնքան վիճաբանությունները հաճախակի են դառնում, համոզվել են գիտնականները՝ խորհուրդ տալով հատկապես ձմռանը կանանց  նկատմամբ ավելի հանդուրժող  ու համբերատար լինել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP