13:30 17.12.2018
Հայաստանի վարչապետի որոշումներից մեկով Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այս մասին ասվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներից մեկում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական», – ասվում է որոշման մեջ։
13:28 17.12.2018
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» […]
13:18 17.12.2018
Ես կարծում եմ՝ Բելառուսի նախագահն իրեն զգում է ալիքի ամենաբարձր կետում: Այս մասին ասել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանին վերաբերող հայտարարություններին: Ըստ Ալավերդյանի՝ Լուկաշենկոն ցանկանում է ցույց տալ, որ ինքը որոշիչ դերակատարում ունի տարբեր հարցերում: «Էլի Բելառուսն ուզում է ցույց տալ, որ երեկ լավ էր, […]
13:08 17.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Սիրելի՛ ալավերդցիներ, ինչպես գիտեք, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը մինչև 2018թ. հոկտեմբերի ավարտը աշխատակիցներին ուղարկել էր աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ, ըստ որի՝ աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում էր իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա […]
13:06 17.12.2018
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է. «Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում: Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, […]
13:04 17.12.2018
Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին և նշեց, որ այս զորախումբն արդեն երկրորդ անգամ է մեկնում սահման և ինչպես այն ժամանակ, այս անգամ էլ պատվով է վերադառնալու: Ավանդույթի համաձայն՝ […]
13:02 17.12.2018
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում արված հայտարարությանը, ասաց, որ ինքը բացասական է վերաբերվում վարչապետի արած արտահայտությանը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Փաշինյանը Բակո Սահակյանին հորդորել էր կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: Մինչ այդ, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար […]
12:52 17.12.2018
Երեկ Արցախի պաշտպանության բանակի հարավային զորամասերից մեկի դիրքերում հրազենային վնասվածք է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Նրան անմիջապես տեղափոխել են զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Պաշտպանության նախարարությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ զինծառայողը հիմա տեղափոխվում է Երևան։ Հոսպիտալ հասնելուց հետո հնարավոր կլինի պարզել նրա վնասվածքների ծանրությունը։ Իսկ շաբաթ օրը Արցախից Երևան է տեղափոխվել […]
12:52 17.12.2018
Դեկտեմբերի 16-ին «Ներուժ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կառավարության անդամները, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և այլք: Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը կարևորեց «Ներուժ» ծրագրի իրագործումը Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Նա […]
12:42 17.12.2018
«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգն առաջին մարտական փորձարկումն է անցել: Այն կիրառվել է Սիրիայում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը պատմել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը: Նրա խոսքով՝ «Իսկանդեր-Մ»-ը, համազարկային կրակի «Տորնադո-Գ» և «Սմերչ» համակարգերը ցույց են տվել իրենց արդյունավետությունը: Վերջիններիս փորձարկումը ևս անցել է մարտական պայմաններում: «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգն ունի մինչև 500 կիլոմետր խոցելիություն, հրթիռների թռիչքի բարձրությունը հասնում […]
12:36 17.12.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անցկացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք. Երևան) հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Ինչպես տեղեկացնում են Տեսչական մարմնից, լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվող «Պելմենի» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, իսկ «Կոտլետ հավի» արտադրատեսակը բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Վերահսկիչը կասեցրել է «ՏՈՒԿԱՍԱ» ընկերության արտադրական առանձին […]
12:25 17.12.2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» թեմայով միջմասնագիտական քննարկմանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն […]
12:23 17.12.2018
ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր խոսել է սիգի պաշարներից։ «Եթե սիգի արդյունագործական պաշարն անցյալ տարի կազմել է 540, ապա այս տարի 740 տոննա է: Ընդհանուր պաշարը, որի մեջ մտնում է նաև մանրաձուկը, 2900 տոննայից մի քիչ ավելի է»,- ասել է Գաբրիելյանը: Գաբրիելյանը հիշեցրել է, որ հիմա ձվադրման շրջան է, ինչը […]
12:18 17.12.2018
«Քրեակատարողական հիմնարկ վերջին այցելությանս ժամանակ ես հանդիպել եմ Նաիրի Հունանյանի հետ: Նրան խորհուրդ եմ տվել զբաղվել սպորտով»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի շուրջ է զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Նախարարի պաշտոնակատարն ասել է նաև, որ երկար ժամանակ չի շփվել Հունանյանի հետ, որպեսզի գնահատական տա դատապարտյալի մտավոր […]
12:17 17.12.2018
Աշխարհի ամենաարագընթաց վերելակով երկնաքերը գտնվում է Հարավային Կորեայում: Lotte World Tower-ը Հարավային Կորեայի ամենաբարձր շինությունն է, իսկ աշխարհում իր բարձրությամբ հինգերորդն է: Ինչպես հաղորդում է Business Insider-ը, վերելակն առաջինից 121-րդ հարկ բարձրանում է ընդամենը 1 րոպեում: Շինությունն ունի 123 հարկ և 42 հազար պատուհան, նաև համարվում է ամենասեյսմակայուն բարձրահարկերից մեկը: Lotte World Tower-ը կարող է […]
12:16 17.12.2018
Արարատի մարզի Արարատ համայնքի համայնքապետարանի դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական գործող համայնքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը: Տեղում են նաև ոստիկանության ծառայողները: Ցուցարարները նշում են, որ համայնքապետը չի լուծում համայնքի խնդիրները: Արարատի համայնքապետ Հայկ Հայկյանը, սակայն, ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ 15 հոգու համար: […]
12:15 17.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 99 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության և ծեծի 11-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անձի առևանգման 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական […]
12:13 17.12.2018
Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից: «Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշված է գերատեսչության հաղորդագրության […]
12:09 17.12.2018
Հաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները, և այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների: 1. Ճամփորդելուց մի քանի շաբաթ առաջ ստուգել փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը և կարգավորել դրանք, որպեսզի վերջին օրերին անուշադրության պատճառով չհայտնվեք ոչ բարենպաստ իրավիճակում: 2. Երբեմն իրավական ակտով […]
12:04 17.12.2018
ՀՀ նախագահի աշխատակազմը նոր լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախագահի և Համայն Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի հանդիպումից: Լուսանկարներում Արմեն Սարգսյանը օրհնություն է ստանում Իլյա Երկրորդից:
12:03 17.12.2018
«Այս կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ գործեր, որոնք չեն գոհացրել այս կամ այն մարդուն: Արդարադատության նախարարը որևէ դատավորի ցուցում չի տվել, ես չեմ ուզում խոսել հայտնի խոսակցության գաղտնալսման մասին՝ դա շանտաժ է, դա ահաբեկչություն է, դա շորթում է, և եթե մենք տուրք տանք այդ հեռախոսազրույցի բովանդակությունը վերլուծելու գայթակղությանը, ապա մենք ոտնձգություն կկատարենք շատ փխրուն […]
11:52 17.12.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենամեծ խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հին Ընտրական օրենսգրքով գնալն էր. «Մենք բազմիցս հայտնել ենք մեր տեսակետը բոլոր քաղաքական ուժերի մասին: Մեզ համար անհասկանալի էր «Քաղաքացիական պայմանագրի» և ՀՀԿ-ի միջև լեզվակռիվը: Քաղաքական դաշտը նորից վերածվում է ֆարսի, մենք չենք տեսնում գաղափարական պայքար, քաղաքական […]
11:52 17.12.2018
Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող կուտակային համակարգի մասնակիցը կարող է ներկայացնել 2018թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարված սոցիալական վճարների փոխհատուցման դիմում՝ սոցիալական փաթեթի միջոցների հաշվին: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սոցիալական փաթեթի շահառու քաղաքացիներին իրավունք է տալիս որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում միանվագ ստանալ սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, որը չի կարող գերազանցել […]
11:50 17.12.2018
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության արդեն նախկին տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել իր ծառայակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի ծառայակիցներ, թողնելով ԱԻՊԾ տնօրենի պաշտոնը, անչափ հպարտ եմ, որ ծառայել եմ Ձեզ հետ և Ձեր աջակցության շնորհիվ իրականություն դարձրել մի շարք ծրագրեր, որոնք, կարծում եմ, անհրաժեշտություն էին և, անշուշտ, կբարձրացնեն մեր բնակչությանը մատուցվող […]
11:49 17.12.2018
Արդարադատության ոլորտում բոլոր բարեփոխումներն իրականցվելու են նորարարական մեթոդներով՝ քիչ ներդրմամբ մեծ արդյունք և մուլտիպլիկատիվ էֆեկտ ստանալու ակնկալիքով։ Կիրառվել է համաներում, կարճվել է 1 միլիոն 260 հազար վարույթ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Այս պահի դրությամբ ազատ է արձակվել 550 դատապարտյալ և Պրոբացիոն ծառայության 1000 շահառու: 240 անձ պայմանական վաղաժամկետ ազատ […]
11:44 17.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշել է, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:
11:42 17.12.2018
Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում, երեկ ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Թելավիում նախագահը հարցազրույց է տվել, որում մասնավորապես ասել է, որ Հայաստանը և Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն: […]
11:37 17.12.2018
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության. «Ուզում ենք […]