12:03 17.12.2018
«Այս կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ գործեր, որոնք չեն գոհացրել այս կամ այն մարդուն: Արդարադատության նախարարը որևէ դատավորի ցուցում չի տվել, ես չեմ ուզում խոսել հայտնի խոսակցության գաղտնալսման մասին՝ դա շանտաժ է, դա ահաբեկչություն է, դա շորթում է, և եթե մենք տուրք տանք այդ հեռախոսազրույցի բովանդակությունը վերլուծելու գայթակղությանը, ապա մենք ոտնձգություն կկատարենք շատ փխրուն արդարադատության նկատմամբ: Եվ գրավականը, որ դատարանն անկախ է դարձել, այն է, որ պետական մարմինները դատարաններում պարտվում են: Դատարանն անկախ է, երբ դատական ակտը չի բավարարում պետական մարմնին, իսկ այդպիսի դեպքեր հիմա շատ կան դատարաններում: Մենք իրականացնում ենք միջոցառումներ, որոնք կբարձրացնեն դատարանների արդյունավետությունն ու անկախությունը»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ:
Նա նաև խուսափել է գնահատական տալ դատական համակարգում կոռուպցիոն երևույթների առկայության մասին հարցին: Փոխարենը խոսել է դատական համակարգի անկախացման մասին՝ ասելով, որ կոռուպցիոն երևույթներն ու անկախությունը սերտորեն կապված են իրար հետ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...