22:58 16.12.2018
Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնին։ 6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաուն ուղարկել մրցակցին, որից հետո մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի հայերի միության պաշտոնական կայքից։ Մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Դալաքյանին պարգևատրել է […]
22:44 16.12.2018
Լոնդոնում ընթացող London Chess Classic 2018 մրցաշարում այսօր անցկացվեցին դասական շախմատի 2-րդ տուրի հանդիպումները: 3-րդ տեղի համար պայքարող Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան 21-րդ քայլին խաղն ավարտեցին 6-6 հաշվով՝ ոչ-ոքի: Հիկարու Նակամուրայի և Մաքսիմ Վաշյե-Լագրավի եզրափակիչ մրցամարտի 2-րդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Մրցակիցները խաղն ավարտեցին 53-րդ քայլին, երբ խաղատախտակին մնացել էին միայն արքաները: Եզրափակիչ մրցախաղում էլ […]
22:29 16.12.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով փոխված և բարեփոխվող ոստիկանությանը. «Ընտրություններ և Ոստիկանություն. Թերևս բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես են նախորդ բոլոր չընտրությունների ժամանակ ոստիկանները, չունենալով օրինականությունը պահելու խնդիր, հանցավոր անգործության ու պարապուրդի մատնված եղել։ Երևանի ավագանու ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը ապացուցեց, թե […]
22:14 16.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
21:58 16.12.2018
Ճապոնիայի հյուսիսային Սապորո քաղաքի (Հոկայդո պրեֆեկտուրա) սրճաններից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 40 մարդ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն սրճարանի շենքը գրեթե լիովին փլուզվել է։ Պայթյունի պատճառները ներկայում պարզվում են, […]
21:46 16.12.2018
Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար […]
21:34 16.12.2018
Թբիլիսում «Ազգային շարժման» կողմնակիցները խորհրդարանի մոտ վրաններ են ամրացրել և սպասում են Թելավի մեկնած կուսակիցների վերադարձին: Նրանց գործողություններին դիմացի մայթից հետևում են ոստիկանները: Նրանք խորհրդարանի մոտ երևացել էին առաջին վրանների հայտնվելուց հետո: Խորհրդարանի մոտ հավաքված ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, որ չեն ընդունում Զուրաբիշվիլիին որպես նախագահ: Նրանք մտադիր են ի նշան բողոքի գիշերել վրաններում և շարունակել […]
21:21 16.12.2018
ԱՄՆ նախագահի կողմից վերջին 10 տարում ղեկավարած գրեթե բոլոր հիմնարկները ֆինանսական ստուգումների թիրախ են դարձել։ Երկրի միանգամից մի քանի նահանգներ պատրաստվում են ստուգումներ իրականացնել գործող նախագահի անունով հիմնված Trump Organization ընկերությունում։ Այս մասին հայտնի է դարձել Washington Post պարբերականին։ Իր հերթին երկրի Գլխավոր դատախազությունը քննում է Թրամփի նախընտրական շտաբի աշխատանքը՝ կապված Ռուսաստանի հետ կապերին առնչվող մեղադրանքների հետ։ Առհասարակ […]
21:06 16.12.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 3։2 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոն»-ին: Whoscored-ը ներկայացրել է «Սաութհեմփթոն»-«Արսենալ» հանդիպման իր գնահատականները: «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել «զինագործներ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձած Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը ստացել է 8.4 գնահատականը: «Արսենալ»-ը 17-րդ տուրից հետո վաստակած 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ […]
21:03 16.12.2018
Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում 5․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին։ Ստորգետնյա ցնցումների շարքը գրանցվել է Իբին քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Որոշ բնակավայրերում գազի և էլեկտրականության մատակարարումը խափանվել է։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի […]
20:32 16.12.2018
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալ»-ն արտագնա խաղում մրցեց «Սաութհեմփթոն»-ի հետ: «Սաութհեմթոն»-ը հաղթեց 3:2 հաշվով: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ խաղի 28-րդ և 53-րդ րոպեներին։
20:23 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
20:21 16.12.2018
Նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին ահազանգեր էին հնչել բնակարանային գողությունների վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ բնակարանային գողությունները կատարել է Հարություն Հակոբյանը։ Մայրաքաղաքում բնակվող 58-ամյա Հակոբյանը նախկինում դատապարտված է եղել է 8 անգամ, այդ թվում գողության մեղադրանքով։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։
20:05 16.12.2018
Վերջին օրերին Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր էին ստացվում տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ։ Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և գողության համար սպասում հարմար պահի։ Տեսագրությունում հայտնված անձի ինքնությունը բացահայտվել է։ Կապանում հաշվառված 55-ամյա Ռուբիկ Բաբայանին ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայում։ Նա խոստովանել է, որ գողացել է ընդհանուր առմամբ 17 […]
19:55 16.12.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ ներկայում ամերիկյան կողմում հնարավորություն են փնտրում կրոնական գործիչ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին թուրքական կողմին արտահանձնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուի խոսքով՝ ամերիկյան կողմում ներկայում ստուգում են այն վարկածը, ըստ որի՝ […]
19:21 16.12.2018
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ։ Հաշիվը 2։2 դարձավ Սաութհեմփթոնում ընթացող հանդիպման 53-րդ րոպեին։ Ընթանում է երկրորդ խաղակեսը: Առաջին գոլը Մխիթարյանը խփել էր 28-րդ րոպեին։ «Արսենալը» խաղում է հետևյալ մեկնարկային կազմով. Բերնդ Լենո, Էկտոր Բելերին, Շտեֆան Լիխշտայներ, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Մատեո Գենդուզի, Գրանիտ Ջակա, Լուկաս […]
19:03 16.12.2018
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել ընդդիմության՝ այսօր իրականացրած գործողությունների կապակցությամբ: «Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության օրն օրենք խախտած բոլոր անձինք, անկախ կարգավիճակից, կենթարկվեն պատասխանատվության»,-հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան: Վրաստանի ՆԳՆ-ն Թելավիում նախատեսված երդմնակալության արարողությունից ժամեր առաջ արգելափակել էր Թելավի տանող ճանապարհը մոտ 30 կմ հեռավորության վրա՝ խոչընդոտելով ընդդիմության մուտքը քաղաք: Նրանք մտադիր […]
18:36 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
18:24 16.12.2018
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը Սիրիայում պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, Սիրիայի տարածքում հասցրած ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է մզկիթ, որն, ըստ նրանց, ծառայում էր որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հրամանատարական կետ։ Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։ Հաջին քաղաքի (Սիրիայի հյուսիսում՝ Իրաքի հետ սահմանի մոտ) մզկիթում հարվածի պահին եղել է մոտ 16 զինված ահաբեկիչ։ […]
18:08 16.12.2018
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։
18:02 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ […]
17:54 16.12.2018
Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող նոր իրողություններով պայմանավորված՝ Բելառուսի նախագահը երկրի իշխանությունների հետ փակ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկել է ռուսական կողմի ճնշումներին դիմակայելու հարցը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ «Որոշվել է մինչև վերջ պնդել Բելառուսի անկախությունը, և բոլորը համաձայնել են այս առաջարկությանը», – նշել է աղբյուրը։ Հիմնական հարցից բացի, եղել են […]
17:38 16.12.2018
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի Մակարավանք վանական համալիրից գողություն է կատարվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Մակարավանքի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ոստիկանության […]
17:06 16.12.2018
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում կարող են վիճարկվել մինչև դեկտեմբերի 21-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88, ԲՀԿ–ն՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ։
16:56 16.12.2018
Վրաստանը պաշտոնապես նոր նախագահ ունի՝ պատմության մեջ առաջին կին նախագահը: Նախագահի երդմնակալությանը զուգահեռ ուժի մեջ է մտել երկրի նոր Սահմանադրությունը: Այստեղ հիմնական փոփոխությունը վերաբերում է ռազմական ոլորտն ամերիկյան չափանիշներին հավասարեցնելուն: Հանրությանն ուղղված Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին ելույթը տևեց 45 րոպե: Ներկայացնում ենք նախագահի ելույթի հիմնական ուղղությունները: Նա իր ելույթում շեշտը դրեց առաջին հերթին բանակի պաշտպանունակության բարձրացման […]
16:47 16.12.2018
Թուրքիայի նոր մտադրությունների հետ կապված՝ Եվրոպական միությունն այդ երկրին կոչ է արել ռազմական նոր գործողություն չսկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ, ինչի մասին ակնարկել էր Թուրքիայի նախագահը։ Համապատասխան հայտարարությունն արել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ «Հուսով ենք ՝ թուրքական իշխանությունները զերծ կմնանան միակողմանի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել «Իսլամական պետության» դեմ միջազգային […]
16:24 16.12.2018
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների գործած հանցագործությունների հետ կապված առաջին անգամ չէ, բայց նորից հնչում են կոչեր՝ ռուսական բազան Հայաստանի տարածքից հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հիշեցրեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, սակայն հստակ չասաց իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ «Սա, կարծում եմ, լուրջ քաղաքական տեղաշարժի հարց է, և հիմա պատրաստ […]
16:09 16.12.2018
Սերբիայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույց են անցկացվել, որոնց ընթացքում ցուցարարները երթով անցել են քաղաքի փողոցներով ու հասել նախագահի նստավայր, պահանջել նրա հրաժարականը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Ցուցարարները համարում են, որ երկրի նախագահն իշխանության գալուց հետո ստեղծել է վախի մթնոլորտ, սահմանափակել է ազատություններն ու մասնավորապես լրատվամիջոցների ազատությունը։ Չնայած այն բանին, որ Սերբիայի նախագահը վարում է […]
15:53 16.12.2018
Գյումրիում մեծահասակ կնոջ սպանությունը միակը չէ, որ կատարվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից։ Այդպիսի հանցագործությունները մի քանիսն են, և դրանց հետևանքով 20 տարում գրացվել է 12 զոհ ու 14 վիրավոր։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտարարեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Նա հիշեցրեց այդ դեպքերը․ 1999 թվականին բազայի զինծառայողներն անկանոն կրակահերթ […]
15:36 16.12.2018
«Իմ քայլը» դաշինքով Կոտայքի մարզում ամենաշատ ձայներ ստացած Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 15-ին մեծ խնջույք է կազմակերպել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանում։ News.am-ի հաղորդմամբ՝ խնջույքին մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Սասուն Միքայելյանի ընկերները, աջակիցները։ «Հաղթանակը մեր մարզի հպարտությունն է, առավելությունը, որ մեր մարզով մենք կարողացանք Հայաստանի Հանրապետությանն ապացուցել, որ «Mы […]