TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Երևանում Ձմեռ պապեր են ծնվել

11:27 17.12.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ծննդատներից մեկի լուսանկարը, որտեղ նորածին երեխաները Ձմեռ պապի հագուստներով են և տեղեկացրել, որ Երևան քաղաքում սույն թվականի նոյեմբերի 23-ից 29-ը ծնվել է ևս 373 երեխա՝ 181 տղա, 192 աղջիկ: Կամսար Բաբինյանը նաև մեջբերել է Ժան դը Լաբրյուերի խոսքերը. «Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ […]

̰
Քննարկվել է հայ-չինական հարաբերությունների ապագան

11:26 17.12.2018

2018թ․ դեկտեմբերի 13-ից 16-ը ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի հատուկ հրավերով Երևան էին ժամանել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի առաջատար գիտնականները։ Այցի շրջանակներում տեղի ունեցավ «Չինաստան, Եվրասիա և Հայաստան․ հայացք Երևանից և Պեկինից» գիտական սեմինարը։ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի կողմից ելույթ ունեցան քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինը, Պաո Ինը և Վու Խոնվեյը։ Նրանք նշեցին, որ հայ-չինական հարաբերությունները լուրջ ուսումնասիրման կարիք ունեն։ Նշեցին, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ահռելի հնարավորություններ է […]

̰
Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների և գործարարների հետ

11:18 17.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես […]

̰
Բուդապեշտում ցուցարարները բողոքում են «ստրկության մասին օրենքի» դեմ

11:12 17.12.2018

Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջարկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը:

̰
12-րդ դասարանի աշակերտուհին երկու անգամ ինքնասպանության փորձի է դիմել

11:09 17.12.2018

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Գյուղերից մեկի 17-ամյա բնակչուհին, որը սովորում է դպրոցի 12-րդ դասարանում օրերս փորձել է ինքնասպանություն գործել՝ թունաքիմիկատ խմելով, սակայն մայրը ժամանակին է վրա հասել։ Դա անչափահասի ինքնասպանության երկրորդ փորձն էր. առաջին փորձը գրանցվել էր ամռանը, երբ պարանով փորձել էր կախվել։ Այդ ժամանակ ևս օգնության էր հասել մայրը։ Պարզվում […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 274 դեպք, որից 130-ը՝ արտակարգ

11:05 17.12.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 274 դեպք, որից 130-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 45 հրդեհ, 75 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]

̰
ՄԻՊ-ի դիմումով հակասահմանադրական են ճանաչվել Կառավարության 2017թ. որոշման դրույթները

11:01 17.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիմումում Պաշտպանի աշխատակազմը մանրամասն վերլուծել է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում […]

̰
Ոչ մի ռազմական դրություն չի կարող խոչընդոտել ընտրությունների անցկացմանը. Պորոշենկո

10:59 17.12.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ռազմական դրությունը կհանվի, եթե Ռուսաստանի կողմից չձեռնարկվի լայնամասշտաբ ագրեսիա: Այս մասին Պորոշենկոն հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ: Պորոշենկոն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրությունների հարցին: «Եթե անակնկալներ չլինեն ռուսների կողմից, ռազմական դրությունը 30 օրը լրանալուց հետո կդադարեցվի, որից հետո մենք կանցնենք նախագահական ընտրությունների նախապատրաստությանը:  Իմ սկզբունքային դիրքորոշումն այն […]

̰
Հայտնի «Բուտիրկա»-ն ընդմիշտ կփակվի

10:58 17.12.2018

Մոսկվան որոշել է ընդմիշտ փակել «Բուտիրկա» և «Կրասնայա Պրեսնյա» քննչական մեկուսարանները: Արդարադատության նախարարությունը սկզբում մտադիր է եղել փակել միայն «Կրասնայա Պրեսնյա» մեկուսարանը, իսկ մայրաքաղաքի մերձակայքում կառուցել նորը, որը կունենա շուրջ 5 հազար տեղ: Մոսկվայի իշխանությունները, սակայն, առաջարկել են փակել նաև «Բուտիրկա» և «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանները:  Ընդունվել է միայն «Բուտիրկա»-ի մասին առաջարկը: Նոր մեկուսարանը կկառուցվի Դմիտրովյան […]

̰
Բատկան ճիշտ է, մեր ասելիքն առաջին հերթին պետք է ուղղվի Բաքվին զենքի թիվ 1 վաճառող ՌԴ-ին. Արամ Սարգսյան

10:52 17.12.2018

Ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը․ «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին […]

̰
Լուկաշենկոն պատասխանել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցում Փաշինյանի դժգոհությանը

10:42 17.12.2018

Բելառուսական ԶԼՄ-ները շարունակում են ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթից հրապարակումները։ Բելառուսի առաջնորդը մասնավորապես պատմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության մասին, որի ժամանակ պատասխանել է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ նրա դժգոհությանը։ «Պուտինի ներկայությամբ ասացի. «Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին […]

̰
Բեյրութում ցուցարարները բողոքում են քաղաքական փակուղուց

10:30 17.12.2018

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այս տարվա մայիսին:

̰
Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է. Ալագյազ-Արթիկ ճանապարհին առկա է մերկասառույց

10:13 17.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]

̰
Հունական հեռուստաալիքի շենքի մոտ պայթյուն է որոտացել

10:03 17.12.2018

Հունաստանում՝ Skai հեռուստաալիքի շենքի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Պայթյունից առաջ հեռուստաալիքի կենտրոնակայանում ահազանգ է ստացվել պատրաստվող ակցիայի մասին նախազգուշացմամբ։ Դա թույլ է տվել ժամանակին տարհանել բոլոր աշխատակիցներին և խուսափել զոհերից։ Նշում է, որ շենքին զգալի վնաս է հասցվել։ Դեռևս ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։  

̰
Մեսսին «ոչնչացրեց» «Լևանտեն»

09:47 17.12.2018

Եվրոպական առաջնություններում կայացան հերթական տուրի հանդիպումները: Առավել ուշագրավ արդյունքներից մեկը գրանցվեց Իսպանիայում՝ «Լևանտե»-«Բարսելոնա» հանդիպմանը: Խաղն ավարտվեց 0։5 հաշվով: Իսկ կատալոնացիների կազմում կրկին փայլեց Լիոնել Մեսսին: Արգենտինացին խփեց 3 գնդակ և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, այսինքն՝ մասնակցություն ունեցավ բոլոր արդյունավետ գրոհներին: Հատկանշական է, որ նախորդ առաջնության ժամանակ հենց այս նույն մարզադաշտում «Լևանտե»-ն կարողացել էր հաղթել […]

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հրաժարվել են Սուրբ Ծնունդը Ուիլյամի ու Քեյթի հետ տոնել

09:43 17.12.2018

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները կարող են ամանորյա տոներն առաձին անցկացնել։ Արքայազն Հարրին ու նրա հղի կինը՝ Մեգան Մարքլը, հրաժարվել են Սուրբ Ծնունդն անցկացնել Նորֆոլկ կոմսության քաղաքամերձ տանը՝ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի մոտ։ Այս մասին հայտնում է  The Sun-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքի աղբյուրին։ Սասեքսի դուքսն ու դքսուհին մտադիր են արձակուրդներն անցկացնել Եղիսաբեթ II […]

̰
Հրդեհ Կապանի տներից մեկում

09:27 17.12.2018

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 02:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի աստիճանների մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գարեգին Նժդեհ թաղամասի 1-ին նրբանցքի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ […]

̰
Կրկնակի հանրաքվեն հարցականի տակ կդնի ժողովրդավարությունն իրագործելու մեր ունակությունը․ Թերեզա Մեյ

09:11 17.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գնահատել է Brexit-ի հարցով նոր հանրաքվեի անցկացման շանսերը։ Նրա կարծիքով՝ երկրորդ հանրաքվեն ընտրողների աչքում հարցականի տակ կդնի ժողովրդավարության իրագործման կառավարության ունակությունը։ Վարչապետի կարծիքով՝ նոր հանրաքվեն անդառնալի վնաս կհասցնի բրիտանական կառավարության քաղաքականությանը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Մեյն այդ մասին հայտարարել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ։ Նա նշել […]

̰
Ստրասբուրգի հրաձգության զոհերի թիվն աճել է

08:53 17.12.2018

Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում օրեր առաջ կատարված հրաձգության ժամանակ տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ նշելով, որ զոհերի թիվն այսպիսով հասել է 5-ի։ Ահաբեկչությունը կատարվել էր դեկտեմբերի 11-ի երեկոյան։ Ստրասբուրգի բնակիչ 29-ամյա Շարիֆ Շեկատը կրակ էր բացել մարդկանց ուղղությամբ ու փախուստի դիմել առևանգված տաքսիով։  Տեղում մահացել էր 3 մարդ, ևս մեկն ավելի […]

̰
Բրյուսելում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել միգրացիայի հակառակորդների դեմ

08:36 17.12.2018

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ միգրացիայի մասին գլոբալ պակտի, որը ստորագրվել է անցած շաբաթ, Մարոկկոյում՝ ՄԱԿ-ի 164 անդամ-երկրների ղեկավարների կողմից։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր բելգիական աջ կուսակցությունների կողմից։ Ցուցարարների մեծ մասը եղել են Vlaams Belang կուսակցության կողմնակիցներ, որոնք հանդես է գալիս հօգուտ Ֆլանդրիայի անկախության, հայտնում է BBC-ն։ Բողոքի ակցիային մասնակցել […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

08:20 17.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Հանրակացարանների 1-ին և 2-րդ մասնաշենքերը, Մոլդովական փ. 29/4, 29/5, 70/1, 70/2 շենքերը, Սաֆարյան փ. 2 շենքը, Երիտասարդական փ. 7 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շինարարների փ. 13 […]

̰
Թրամփը մտադիր է վերադառնալ «ընտանիքների բաժանման» սկանդալային քաղաքականությանը

08:08 17.12.2018

Ընտանիքների բաժանումը թեև ժողովրդականություն չվայելող, սակայն անհրաժեշտ միջոցառում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեկնաբանելով վերջերս գվատեմալացի աղջնակի մահվան դեպքը՝ նա հայտարարել է, որ առանձին դեպքերում աջակցում է մեծահասակներից երեխաների անջատմանը։ Նախագահը կրկին քննադատության է ենթարկել իր նախորդի՝ Բարաք Օբամայի միգրացիոն քաղաքականությունը, որը, նրա գնահատմամբ՝«շատ ավելի վատն էր»։ «Օբամայի վարչակազմի օրոք սահմանին […]

̰
Հայտնի է «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը

07:53 17.12.2018

Բանգկոկում անցկացված «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթողը հայտնի է։ Նա Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյն է։ Ինչպես հայտնի է դառնում մրցույթի կայքից, Գրեյը 24 տարեկան է, զբաղվում է Love Yourself կազմակերպությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով և որպես կամավոր աշխատում է Young Focus ոչ կոմերցիոն կազմակերպությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցիչ Ստեֆանի Գուտիերեսը։

̰
Հաշվարկվել է «դեղին բաճկոնների» ցույցերի պատճառով Ֆրանսիայի կրած վնասի չափը

07:43 17.12.2018

«Դեղին բաճկոնների» ցույցերի պատճառով Ֆրանսիայի բյուջետային միջոցներին հասցված վնասի չափը կազմում է 10 մլրդ եվրո։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Echos պարբերականի փոխանցմամբ՝ այդ գումարի մեջ է մտնում նաև ակտիվիստների համար նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության զիջումների իրագործումը։ Նախատեսվում է, որ ձեռնարկված միջոցառումները 2019 թվականին Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը կպահեն 3․2 տոկոսի մակարդակի […]

̰
Սիրիական Աֆրին քաղաքում ականապատված մեքենա է պայթեցվել․ կան զոհեր

07:30 17.12.2018

Սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական «Ալ-Հալ» շուկայի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Հաղորդվում է 7-9 զոհի մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Աֆրինի կատոնում քրդական աղբյուրին։ Տուժել է մոտ երկու տասնյակ մարդ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս մեկ ականապատ մեքենա է հայտնաբերվել Աֆրինի արևմտյան Վիլյաթ թաղամասում։ Ահաբեկչական խմբավորումներից դեռևս ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

̰
Թրամփի վարկանիշն ընկել է Կոնգրեսի ընտրություններից հետո

07:19 17.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն ընկել է Կոնգրեսի ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Ամերիկյան պարբերականի հաղորդմամբ՝ երկրի ղեկավարի գործունեությանը հավանություն է տալիս ԱՄՆ քաղաքացիների 43 տոկոսը, սակայն միայն 38 տոկոսն է պատրաստ կողմ քվեարկել նրան 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Պատասխանողների ավելի քան 50 տոկոսը հայտարարել է, որ բացասաբար […]

̰
Վրաստանի ընդդիմությունը վրաններ է տեղադրում խորհրդարանի շենքի առջև

00:00 17.12.2018

Թելավիից վերադարձած ընդդիմությունը վրաններ է տեղադրում Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև և պայմաններ է թելադրում իշխանություններին: Նրանք պահանջում են համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Թելավի մուտք գործելու անհաջող փորձից  հետո Թբիլիսի վերադարձած ընդդիմությունը իշխանություններին մեղադրել է իրենց ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու մեջ: Ակցիայի կազմակերպիչների հայտարարությամբ՝ իրենք պատրաստվում են բողոքարկել ոչ միայն նախագահական ընտրությունների արդյունքները, այլև պահանջել խորհրդարանից […]

̰
Բելառուսի նախագահը գաղտնի խորհրդակցություն չի անցկացրել․ նախագահի մամուլի խոսնակ

23:42 16.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անկախության հարցով ռուսական կողմի ճնշման ներքո գաղտնի խորհրդակցություն չի անցկացրել , РИА Новости-ին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի խոսնակը՝ Նատալյա Էյսմոնտը։ «Դուք գիտեք՝ անկախության հարցում մեր երկրում վաղուց են կողմնորոշվել, և այդ հարցը նույնիսկ չի քննարկվում։ Այդ թեմայով խորհրդակցություններ չեն եղել, դա ինչ-որ մեկի երևակայության արդյունքն է»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը։ […]

̰
«Ակնկալում եմ, որ կլասիկ գործընկերոջս քաջությունը կբավարարի՝ ընդունել առաջարկս»․ Գևորգ Պետրոսյան

23:27 16.12.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակային բանավեճի հրավիրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին․ «Ես միշտ ձեռնպահ եմ մնացել քաղաքական հակասություններն անձնավորելուց, առավելևս՝ վիրավորանքներ սփռելուց, բայց երբ անհարկի վիրավորում են իմ ղեկավարին, անկարող եմ լինում ապահովել հուզական լիակատար չեզոքություն․․․ Հիմա ես Էդմոն Մարուքյանին հղում եմ հրապարակային բանավեճի հրավեր՝ […]

̰
Խոշոր ավտովթար «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց. կա 7 տուժած

23:13 16.12.2018

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ […]

̰
BACK_TO_TOP