15:25 16.12.2018
Կախեթիայի շրջանի Թելավի քաղաքում մեկնարկել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը: Զուրաբիշվիլին հանրության կողմից ընտրված Վրաստանի հինգերորդ և վերջին նախագահն է, ով պետք է պաշտոնավարի 5 տարվա փոխարեն 6 տարի: Վրաստանի նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակված են: Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Վրաստանում չորրորդ անգամ, մայրաքաղաքից դուրս անցկացվում է առաջին անգամ։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/videos/561074937638948/?__xts__[0]=68.ARDDrzdEsAMqYxlp7Y-y2Q19wbaGQJEsZyAAhA69ajdEk1zIEgGW1d30PZQXq6RwT_11XhH4iM_IxTL7EljfKxNdz29VNhGKVAUrNAqnl39CzFp2-WvK7gi75DXpgpQwsw9dCUaeH80-pkh__k5Vtn4pZBfFaTkA5uEAbRFIN5ntoWss9y3OAzyKAUg4A_mkf4EXBxCcF__wkUGr7tDPr9OxOA-uc9G4mxsFMVnXp8WXZ_sInQh6mYW95TU2MXdcCS1CHu04sYb4SFM0rrYyZcyaGeX_xjHMn6RF_ciZ9stulyiwYNG60XYpP7cWbkIFBQILtpu8csOLxJgfCyVhosVNY2Ei6ya3LsY&__tn__=-R
15:20 16.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջը։ «Հանդիպմանը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 7-րդ գումարման Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի խմբակցության անդամներին, անդրադարձավ կուսակցության քաղաքական հայացքներին ու դավանած ավանդական քրիստոնեական արժեքներին` նշելով, որ առջևում […]
15:16 16.12.2018
Ցյուրիխի կանտոնով անցնող մայրուղիներից մեկում ուղևորատար ավտոբուսը բախվել է կամրջի պատնեշին։ Վթարի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 41 մարդ։ Այս մասին հայտնում է 20min.ch տեղական կայքը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսն ուղևորվելիս է եղել Դյուսելդորֆ։ Ճանապարհի այդ հատածում վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումն ու բախվել է պատնեշին, որը թույլ չի տվել մեքենային ընկնել կամրջի վրայից։ Բախման […]
15:13 16.12.2018
ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանը կազմված կլինի 132 պատգամավորից՝ նախորդ՝ 101-ի փոխարեն: ԿԸՀ արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, որից 4-ը նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար՝ ռուս, եզդի, ասորի, քուրդ։ Իսկ մյուս քաղաքական ուժերի մանդատների թիվը չպետք է պակաս լինի մեծամասնության մանդատների 1/3-ից: Այս դեպքում 44-ից պակաս […]
15:02 16.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու երկրների միջև միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային […]
14:56 16.12.2018
ԿԸՀ-ն այսօր կայացած նիստում բաշխեց մանդատները։ ԱԺ անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր 88 մանդատ։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, ռեյտինգային ընտրակարգով՝ ևս 42-ը։ «Իմ քայլը» դաշինքի մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների թվի 83,8 տոկոսը, […]
14:16 16.12.2018
Վրաստանի հինգերորդ նախագահի երդմնակալությունց անմիջապես հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը: 11 գլխից և 78 հոդվածից բաղկացած Սահմանադրությունը մի կողմից սահմանում է մարդու իրավունքների չափանիշները, մյուս կողմից՝ բաշխում իրավասություններն իշխանության ճյուղերի միջև։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Խորհրդարանի կողմից հաստատված Սահմանադրությունում նշված է, որ Վրաստանի սոցիալ-իրավական պետություն է, որը հոգում է հանրությունում սոցիալական արդարության, […]
14:02 16.12.2018
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 4 քաղաքացու: Վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Խմելյանին դեկտեմբերի 12-ին առևանգելու մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են, տեղափոխել […]
13:47 16.12.2018
Ժամեր անց Թելավիում/Կախեթիայի տարածաշրջան/կայանալու է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: Ոստիկանությունը Գուրջանի քաղաքի մոտ հյուրերի անվտանգության նկատառումներով ավտոբուսներով փակել է մայրուղին և առաջարկել ընդդիմությանը շրջանցիկ ճանապարհով հասնել Թելավի, որտեղ նրանք ծրագրել են մեծածավալ բողոքի ակցիա անցկացնել: Ընդդիմությունը փորձել է այդումենայնիվ ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով քաշքշուք է սկսվել ոստիկանության հետ: Միջադեպի վայրում իրավիճակը […]
13:16 16.12.2018
Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվելու 55 երկրի մոտ 150 ներկայացուցիչներ: Վրաստան կժամանեն նաև 16 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիքը»։ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախկին նախագահ (2007- 2012 թթ..) Նիկոլա Սարկոզին, Թուրքիայի Հանրապետության փոխնախագահը, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը և այլք։ […]
12:53 16.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 140 քաղաքացիներից 1 միլիոն 261 105 -ը կամ 48․ 63 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 4706 քվեաթերթիկ։ Ըստ 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է 70.42 % ձայներով (884 864 ընտրող): Այսպիսով՝ 2010 ընտրատեղամասերի մշակված արդյունքների համաձայն` ձայները բաշխվել են հետևյալ […]
12:41 16.12.2018
Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը մի քանի երիտասարդ տեխնիկական միջոցի, նախնական տվյալներով՝ երկաթե լինգի օգությամբ, բացել են մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող հագուստի և այլ իրերի խանութի դռներն ու մտել ներս։ Գողացված ապրանքը՝ ժամացույցները, թևնոցները, բջջային հեռախոսների պատյանները, կոշիկներն ու հագուստեղենը հանել են ու դալանով տարել շենքի հետնամաս։ Խանութից գողացել էին ընդհանուր՝ 10 մլն դրամ արժողությամբ իրեր։ […]
12:23 16.12.2018
Ռեժիսոր Պավել Պավլիկովկսու «Սառը պատերազմ» ֆիլմը (արտադրությունը՝ Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ստացել է «2018 թվականի լավագույն ֆիլմ» անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի մրցականը (European Film Awards)։ Այս մասին ասվում է կինոակադեմիայի մամուլի հաղորդագրությունում։ Գլխավոր անվանակարգի համար «Սառը պատերազմ»-ից բացի, առաջադրված է եղել ևս 4 ֆիլմ։ Պավլիկովսկին արժանացել է մրցանակի նաև որպես լավագույն եվրոպացի ռեժիսոր և լավագույն եվրոպացի […]
11:59 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։
11:34 16.12.2018
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes SL500» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Խ., 1998 թ.) դուրս […]
11:20 16.12.2018
Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է այսօր, «Ռուսթավի 2» ՀԸ -ին պատմել է իր նախագահւթյան տարիների, անսովոր հոբբիների և սովորությունների մասին: Պարզվել է՝ վերջին 5 տարիներին, բնակվելով Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրում, Մարգվելաշվիլնին աչքի չի ընկել հավակնոտ վարքով, ճաշել է ոչ թե մեկուսացված, այլ նախագահի վարչակազմի անդամների հետ միևնույն սենյակում: Եվ քանի […]
10:56 16.12.2018
Դեկտեմբերի 14-ին ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 22-ամյա Արտակ Նազարյանը` իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 35 ՍС 578 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Հաճն – Աբովյան կամրջի 1-ին կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 25-ամյա Աշոտ Բադալյանի վարած Nissan March մակնիշի 77 AՏ 772 […]
10:30 16.12.2018
Մերկ կրծքով 5 կանայք, ովքեր հանդես են եկել Մարիաննայի արձանի կերպարանքով, Ելիսեյան դաշտերում միացել են ցուցարարներին։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Որոշ ԶԼՄ-ներ ենթադրել են, որ ակցիան կազմակերպվել էր Femen շարժման ներկայացուցիչների կողմից, սակայն շարժման հիմնադիրներից Իննա Շևչենկոն հերքել է այդ տեղեկությունը։ Իրականում ակցիան կազմակերպել էր լյուքսեմբուրգցի նկարչուհի Դեբորա դե Ռոբերտին։ Այդ ներկայացում-ակցիան նա […]
10:16 16.12.2018
2018 թվականին ավելի քան 260 մարդ է զոհվել՝ փորձելով անօրինական ճանապարհով հատել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան ABC հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական զեկույցին։ Զոհերի մեծ մասը (117 մարդ) եղել են Մեքսիկայի քաղաքացիներ, ավելի քան 100-ի ծագումն անհայտ է մնում։ Նշվում է, որ մեծամասնության մահվան պատճառ է հանդիսացել շոգը, առնվազն 50-ը մահացել են սահմանը լողալով […]
10:00 16.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջան, Սևան-Հրազդան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, վազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
09:52 16.12.2018
Գերմանիայի բնակիչները կարող են այժմ պաշտոնական փաստաթղթերում նշել «երրորդ սեռ»։ Նման որոշում է ընդունել Բունդեսթագը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Անցած տարի Գերագույն դատարանը վճռել էր, որ արական և իգական սեռերի միջև ընտրության պարտադրանքը խտրականություն է, և պետք է հրաժարվել դրանից, սահմանել նոր կատեգորիա։ Որոշումն ընդունվել էր քաղաքացու դատական հայցի հիման վրա, […]
09:42 16.12.2018
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի երկու որդիները երկրորդ օրն է՝ Գլխավոր դատախազության շենքի ներսում հացադուլ են հայտարարել՝ պահանջելով ավարտին հասցնել իրենց հոր սպանության գործը: Նրանք մտահոգություն են հայտնել Վրաստանի Քրեական օրենսգրքի այն հոդվածի առնչությամբ, համաձայն որի՝ 25 տարվա վաղեմության գործը, եթե բացահայտված չէ՝ փակվում է, իսկ գործով անցնող մեղավորին կամ մեղավորներին օրենքով պատիժ չի սահմանվում: Առաջին նախագահի […]
09:28 16.12.2018
ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ առաջնորդների որոշումը՝ հակառուսական պատժամիջոցները կես տարով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն։ «Մենք ողջունում ենք Եվրոպական խորհրդի միաձայն որոշումը՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ»,-նրա խոսքերն է մեջբերում Պետդեպի մամուլի ծառայությունը։ Պալադինոն նշել է, որ ԱՄՆ-ը նաև ողջունում է ԵՄ ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի այն շրջաններին աջակցություն ցուցաբերելուն, […]
09:13 16.12.2018
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 01:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք., 1964 թ.), դուրս է […]
00:00 16.12.2018
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ բնակարանում մասամբ այրվել են կենցաղային իրեր (մոտ 2 քմ): Բնակիչներ՝ […]
23:57 15.12.2018
ԱՄՆ hյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկերասիրությունն ու բարեհաճ վերաբերմունքը շրջապատի նկատմամբ դանդաղեցնում են ուղեղի ծերացումը: Փորձարկմանը մասնակցել է 80-ից 96 տարեկան 31 մարդ՝ ուղեղի բարձր ակտիվությամբ, և 19-ը ՝ ավելի պակաս ակտիվ ու գործունակ ուղեղով: Գիտնականները խնդրել են բոլորին մտապահել 15 առարկա: Առաջին խմբի տարեցներն ավելի հեշտ են մտապահել առարկաները։ Դրանից հետո նրանց […]
23:43 15.12.2018
«Երբ ուզում ես մի հարկային փոփոխություն անես, ապա միշտ պետք է հաշվի առնես օրենքին հետևելու գինը և դրան շրջանցելու գինը: Այդ առումով գտնում եմ, որ այս քննարկումը ԱԺ-ում ամենաթեժ քննարկվող հարցերից մեկը կլինի»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Արտակ Մանուկյանը: Նախնական տվյալներով՝ նախատեսվում է եկամտային հարկի […]
23:29 15.12.2018
«Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։ Այս իսկ պատճառով հորդորում եմ ԶԼՄ-ներին գնաճ (ինֆլյացիա), փոխարժեք, պահուստներ, ավանդներ, վարկեր և ֆինանսական համակարգին վերաբերվող եզրույթները և թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր»: Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած […]
23:15 15.12.2018
Նեպալի արևելյան Նուվակոտ շրջանում մարդկանց տեղափոխող մեքենան անդունդն է ընկել: 18 մարդ զոհվել է, 16-ը` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է Kathmandu Post-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեկտենբերի 14-ի երեկոյան՝ Բիդուր բնակավայրից 40 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում: Հաղորդվում է, որ տեղի գյուղերից մեկի բնակիչները վերադառնալիս […]