23:00 15.12.2018
Երգիչ «Սպիտակցի Հայկոն» պարզաբանումներ է տվել՝ կապված Խանջյան փողոցում տեղի ունեցած վրաերթի հետ։ «Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց։ Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ։ Ես այդ գործով անցնում եմ որպես վկա»,- ասել է նա։ Երգիչը նաև ցավակցել է զոհվածի հարազատներին։ Ավելի […]
22:42 15.12.2018
Մեծ Բրիտանիայի Չեսթեր քաղաքի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է բռնկվել:Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այգուց անմիջապես տարհանվել են բոլոր այցելուները: Կենդանաբանական այգու աշխատողները այժմ փորձում են փրկել նաև կենդանիներին: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները կատարում են հետաքննություն: Նշենք, որ Չեսթերի կենդանաբանական այգին բացվել է 1931 թվականին: Այն համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող այգիներից […]
22:20 15.12.2018
Facebook-ը կարող է մի քանի միլիարդ դոլարի տուգանք վճարել օգտատերերի տեղեկությունների գաղտնիությունը չպահպանելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ Իռլանդական հանձնաժողովը քննում է օգտատերերի տվյալների գաղտնիության հարցը՝ հետևելով եվրոպական օրենսդրությանը: Այն օրենքը, որը գործում է Եվրոպայում, ենթադրում է օրինախախտ ընկերություններին տուգանել 23 միլիոն դոլարով կամ տարեկան հասույթի 4 տոկոսի չափով: Տեղեկություն կա, որ Facebook-ի […]
22:05 15.12.2018
«Շատ եմ հարգում հայերին: Ուրախ եմ, որ նրանք կարողացան շարքից հանել օլիգարխներին: Շատ վիրավորական է, որ մենք չկարողացանք: Հայերը կարողացան, մենք՝ ոչ: Ունենք մեր հարևան երկրի օրինակը, որտեղ օլիգարխներն ունեին ավելի ուժեղ դիրքեր, ունեին մեծ հարստություն: Չմոռանանք նաև, որ ռուսական բանակը կանգնած է այդ երկրում և ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Այդուամենայնիվ, դա նրանց հաջողվեց, արեցին: […]
21:48 15.12.2018
«Հիմա ձևավորվել է մի իրավիճակ, որ բոլորս պետք է մասնակցենք երկրի կառավարման գործընթացին: Եթե նախկինում կար անելիք, որը բարձրաձայնվում էր, հիմա եկել է հնարավորությունը՝ կոնկրետ գործողություններով նպաստելու երկրի շենացմանը ու ավելի լավ օրենսդրության ու տնտեսական զարգացմանը նպաստելու ժամանակը»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Արտակ Մանուկյանը: Մանուկյանը, […]
21:32 15.12.2018
Շիրակի Պետական համալսարանի ավագ դպրոցի մանկավարժները գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են իրենց 100 տոկոսով վճարել 13-րդ աշխատավարձը: Մանկավարժները պնդում են, որ բուհի տնօրինությունը ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Գիտխորհրդի նիստում որոշում է կայացվել 13-րդ աշխատավարձը 100 տոկոսով վճարել միայն համալսարանի դասախոսներին, իսկ ավագ դպրոցի մանկավարժների համար սահմանել սիմվոլիկ գումար: Ավագ դպրոցի 56 մանկավարժները դասասենյակներում գտնվելու […]
21:16 15.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ օրակարգում նաև նոր նախագահի ընտրության հարցն է եղել: Թեկնածություն են առաջադրել Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը, Հաղթանակ Շահումյանը: Ավելի ուշ, Հաղթանակ Շահումյանը ելույթ է ունեցել՝ ասելով, որ հրաժարվում է թեկնածությունից: Բանն այն է, որ թեկնածուներից յուրաքանչյուրը 15 րոպե ելույթ ունենալու հնարավորություն է ունեցել, թեկնածուները […]
20:56 15.12.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 24 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 2.760.780 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 10-ի վերաբերյալ նշանակվել է 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: այս մասին տեղեկացնբում են կառույցի լրատվության բաժնից: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության […]
20:44 15.12.2018
Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրի հավաստիությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Կարինե Ավդալյանի հետ, որը հայտնել է, որ գտնվում է աշխատավայրում և տարածված լուրերը բամբասանք են։ «Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, կաշխատեմ մինչև իմ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, դրանից հետո ես կհեռանամ […]
20:30 15.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
20:16 15.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ երիտասարդները ավագ սերնդին առաջարկել են զիջել դիրքերը և միության կառավարումը հանձնել իրենց: Նկարիչների միության անդամ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը, ելույթի համար բեմ բարձրանալով, ասել է, որ ամեն դեպքում Նկարիչների միությունը փորձառու ղեկավար պետք է ունենա. «Երիտասարդը կարող է լինի համանախագահների շարքում, բայց փորձառու մի մարդ լինի, […]
20:00 15.12.2018
Մեգան Մարքլի քրոջը՝ Սամանտային, դուր չի եկել իր քրոջ և արքայազն Հարրիի սուրբծննդյան լուսանկարը: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Հաղորդվում է, որ նա ասել է, որ այնտեղ «մի տեսակ տխուր է ստացվել»: «Հետաքրքիր է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին մեջքով են շրջված: Նրանք շրջվել են ամբողջ աշխարհի՞ց, թե՞ միայն ընտանիքից: Դա մի փոքր տխուր […]
19:53 15.12.2018
Այսօր՝ Ծաղկաձորում անցկացված սեմինարի ժամանակ, նաև ֆիլմ է ներկայացվել Հայաստանի ազգային անվտանգության մարմինների մասին: Ֆիլմում նշվում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում շատ բան է փոխվել։ Ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ դա վերաբերում է և՛ ազատությանը, և՛ նրան, որ մարդիկ այլևս ապօրինի կերպով չեմ դատապարտվում կամ ամիսներով պահվում։ Լրագրողներից […]
19:50 15.12.2018
Հաշված օրեր են մնացել Ամանորին, և շատերն արդեն սկսում են զարդարել տոնածառը: Ի՞նչ եղանակով կարելի է զարդարել այն, ո՞ր գույներն են գերադասելի այս տարի: Այս հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ոճաբան Կարինե Դնոյանի հետ. «Այս տարվա թրենդային գույնը դեղինն է, ոսկեզօծը, կարող են բանտիկներ լինել կամ գնդեր, կամ էլ ոսկեզօծ լույսեր: Հետաքրքիր կլինի նաև կերպարանքով խաղալիքներով […]
19:43 15.12.2018
Բրյուսելում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շրջանակում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Իրավապահ մարմինները կարգազանցներին ձերբակալել են Լյուսեմբուրգի հրապարակում, որը մոտ է Եվրախորհրդարանի շտաբին: Այստեղից էլ «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցները պատրաստվում են շարժվել ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամաս: Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով ձերբակալվել […]
19:40 15.12.2018
ԱՄՆ պետական պարտքն այս տարվա համար կարող է 2012 թվականից հետո գրանցված ամենաբարձր սանդղակին հասնել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ այդ երկրի տնտեսությունը հաճախ չի կարողանում դիմակայել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ձեռնարկվող որոշ կտրուկ գործողությունների: Ներկայացված տվյալների համաձայն՝ ԱՄՆ պարտքի չափն ավելացել է 1.36 տրիլիոնով կամ 6.6 տոկոսով: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահ […]
19:35 15.12.2018
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որևէ արտառոց բան չի տեսնում այն հարցում, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվել է Լևոն Մնացականյանը։ Նրա կարծիքով` այդ ազատումը կապված չէ Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտարարության ու դրա մեկնաբանության հետ։ Այս մասին Վանեցյանն ասել է այսօր կայացած ասուլիսի ընթացքում: Վանեցյանի խոսքով` զինված ուժերում և այլ […]
19:33 15.12.2018
Գյումրիի՝ նույն բարձրության, նույն տեսքով ու զարդարանքով գլխավոր տոնածառն արդեն տեղադրված է: Ոչ միայն տոնածառի տեղադրման, այլև դրա ապամոնտաժման ու մի քանի հրապարակների ու փողոցների անփոփոխ զարդարանքների վերանորգման համար տեղական բյուջեից հատկացվել է 3 միլիոն դրամ: Նախորդ տարվա համեմատ հատկացումը 500 հազար դրամով ավելի է, ու սա ծախսվելու է ոչ թե նոր զարդարանքներ քաղաքում ավելացնելու, […]
19:30 15.12.2018
Իսրայելական բանակի զինվորներն ավերել են իսրայելցի զինվորի սպանության գործում մեղավոր ճանաչված պաղեստինցու՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող քառահարկ առանձնատունը: Այս մասին հայտարարություն է տարածել իսրայելական բանակի լրատվական ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողություններն իրականացվել են իսրայելական բանակի, սահմանային ոստիկանության ծառայության ու քաղաքացիական անձանց գործակցության արդյունքում: «Ավերվել է 4 հարկանի տունը, որտեղ ապրում էր Իսլամ Յուսեֆ Աբու Համիդը՝ […]
19:24 15.12.2018
Այսօր, պտասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ուղղել է իրեն՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել ոչ թե կաշառքով, այլ ապօրինի ձեռք բերված միջոցներով։ Վանեցյանի խոսքով՝ նախկինում ինքը սխալ է ասել, երբ խոսել է կաշառքի մասին։ Հիմա ասում է՝ ապօրինի ձեռք բերված գումարով է Ռոբերտ Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը: ԱԱԾ […]
19:22 15.12.2018
Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում կազմակերպված ասուլիսի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ մտադիր չէ բացել ծառայության արխիվները: Ինքն անձամբ դեմ է բացելուն, քանի որ պետությունը նույնն է, պետությունը չի փոխվել։ Նրա խոսքով` լյուստրացիայի տեսակներից մեկն արխիվները բացելն է, մյուսը՝ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձանց նոր իշխանության մեջ տեղ ունենալուց զրկելը։ […]
19:15 15.12.2018
Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նա բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին և նշել, որ այս զորախումբն արդեն երկրորդ անգամ է մեկնում […]
19:08 15.12.2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, թեև ունի վստահության բարձր վարկանիշ, բայց ուշադրություն չի դարձնում դրան, քանի որ դա ոչ թե իր անձի, այլ ԱԱԾ ընդհանուր վարկանիշն է։ Այդ վարկանիշը, ըստ Վանեցյանի, պայմանավորված է հեղափոխությամբ, քանի որ դրանից հետո ժողովուրդը սկսեց վստահել իշխանություններին։ Այսինքն, ըստ Վանեցյանի, առանց վարչապետի, ինքը երբեք չէր ունենա այդ վստահությունը։ Հասարակության ճնշող մեծամասնությունը, […]
19:06 15.12.2018
Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է նաև այն մասին, թե որքանով է օգնել կամ խանգարել հեղափոխությանը: Ըստ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ-ն ո՛չ օգնել է Հայաստանում հեղափոխության իրականացմանը, ո՛չ էլ խանգարել է դրան։ ԱԱԾ տնօրենը նաև ասել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել է հարսանիքի ժամանակ և դրանից հետո […]
19:02 15.12.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը քննել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները ընտրությունների ժամանակ արձանագրած ընտրախախտումների մասին: Դրանք հիմնականում վերաբերել են ընտրատեղամասում քաղաքական ուժերից մեկի վստահված անձանց սահմանված թվից շատ լինելուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը ընտրական հանձնաժողով պարկին կից չներկայացնելուն և նաև պարկը բաց […]
19:00 15.12.2018
Հայաստանում առաջին անգամ բացահայտվել է թմրանյութի միջազգային տարանցման ամբողջ ուղին` երեք դեպքով։ Պաշտոնյաներ ու նախկին պաշտոնյաներ, հայտնի մարդիկ այդ շղթայում չկան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այսպիսով, ըստ պաշտոնյայի, բացահայտվել է ամբողջ շղթան։ Իսկ առհասարակ, տարվա ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է ընդհանուր առմամբ 40 կգ թմրանյութերի շրջանառություն։ Նա մանրամասնեց, որ թմրանյութի […]
18:57 15.12.2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից Էջմիածնում բողոքի ակցիայի կազմակերպման վերաբերյալ: Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը: Ոստիկանությունը, ձեեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: […]
18:48 15.12.2018
216 միլիարդ դրամի ֆինանսական գործարքների վերաբերյալ այժմ քննություն է իրականացվում, քանի որ կասկած կա դրանց վերաբերյալ։ Այս գումարի մեծ մասն ապօրինի է և վերադարձվելու է պետբյուջե։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով` դեկտեմբերի 4-ի տվյալներով՝ շուրջ 19 միլիարդ դրամի չարաշահումների փաստն արդեն հաստատվել է և դրանից 13 միլիարդ դրամն արդեն […]