18:37 15.12.2018
«Հենց բան չի լինում ասելու, գրում են՝ Վանեցյանի օֆշորները»,- այս խոսքերով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատասխանեց իր ընտանիքի օֆշորային ընկերությունների մասին հարցին։ Նրա խոսքով՝ իր եղբորն է պատկանում այն ընկերությունը, որ գրված է հորեղբոր կնոջ` Զեմֆիրա Վանեցյանի անունով։ Արթուր Վանեցյանը նշեց, որ եղբայրը` Կարեն Վանեցյանը, 1980-ականների վերջից չի բնակվում Հայաստանում և միայն այս տարի է […]
18:34 15.12.2018
Աշխարհաքաղաքական պրոցեսները, պատերազմները Հայաստանին շատ մոտ են, ինչի պատճառով էլ հիմա հայկական տարածքով ակտիվացել են մարդկանց տարանցման փորձերը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ակտիվացել են հայ-թուրքական սահմանի ապօրինի հատումները։ Վանեցյանը հաստատում է այդ ակտիվացումը, բայց դա, ըստ նրա, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Նրա կարծիքով՝ մարդիկ պարզապես ավելի ապահով […]
18:30 15.12.2018
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՕԵԿ արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականին. «Երբեք չէի մտածի, որ կգովաբանեմ Արթուր Բաղդասարյանին: Բայց հանուն արդարության պետք ասեմ, որ պարոն Բաղդասարյանը փաստացի առաջին հայ քաղաքական գործիչն էր, ով չվախեցավ հեռանալ կուսակցության ղեկավարի պաշտոնից և տեղը զիջել երիտասարդներին: Կոչ եմ անում բոլոր այն կուսակցությունների ղեկավարներին, ովքեր տարիներ […]
18:24 15.12.2018
«Ինչպե՞ս է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի անձնագիր, հայտնի չէ, բայց Ինտերպոլի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստացվել է նրան հայտնաբերել Չեխիայում։ Նրան հայտնաբերել են տեսանյութի հրապարակումից մեկ, գուցե երկու օր առաջ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և հույս հայտնեց, որ շուտով կլուծվի նաև արտահանձնման հարցը։ ԱԱԾ տնօրենը նաև հաստատել […]
18:21 15.12.2018
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից մեկը մի տեսանյութ է ներկայացրել, որտեղ, իր պնդմամբ, Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հարվածում է իր հեռախոսին: Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
18:17 15.12.2018
Երեկ հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի մոտ միջպետական ճանապարհը փակող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և նրա տեղակալ Աղասի Կիրակոսյանիին: Այս մասին հայտնում է Hetq.am-ը: Ինչպես «Հետք»-ին պատմել են ներկաները, Վալերիյ Օսիպյանին և տեղակալի Կիրակոսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները սահմանին բերման ենթարկվող ջավախքցիների վերաբերյալ, նշել են, որ այս պահին 10 հոգի […]
18:12 15.12.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հայտնել է, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՀՀ ԱԱԾ տնօրենը բոլոր պաշտպանական թիմերի դեպքում նորմալ է համարում, որ պաշտպանները պետք է փորձեն այդ քայլին դիմել: Վանեցյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ ինքը նույնպես շահագրգիռ […]
17:53 15.12.2018
Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում մեկնարկել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ Վանեցյանի առաջին ասուլիսը եղել է նշանակումից օրեր անց և այդ ասուլիսին նա հայտարարել էր, որ այսուհետ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի թափանցիկ է աշխատելու: «Ավագ գործընկերներն առաջին հանդիպման ժամանակ դեմ են եղել, որ ԱԱԾ պետը հանդիպում կազմակերպի լրագրողների հետ, բայց այդ անգամ […]
17:47 15.12.2018
Այս պահին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն այս պահին գտնվում են ՀՀ ոստիկանության շենքի մոտ: SHANTNEWS.am- ի թղթակիցը նշում է՝ նրանք պահանջում են հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ, բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն է Էջմիածին քաղաքի ոստիկանապետի հրաժարականը: Ինչպես արդեն հայտնել էինք, նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել: Հասնելով Մայր աթոռ՝ բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսել […]
17:36 15.12.2018
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան անդամ Ռոբերտ Մենենդեսը իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել աշխատել ՀՀ-ում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Լինն Թրեյսիի և Ադրբեջանում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Էրլ Լիթցենբերգերի հետ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտնել է Asbarez.com-ը: «Սենատում աշխատելիս ես միշտ պայքարել եմ Հայոց […]
17:34 15.12.2018
«Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն խոստովանել է, որ որ երբեք չի դիտարկել մեկ այլ թիմ տեղափոխվելու տարբերակը: Նշենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Թուրինի «Յուվենտուս»-ը, որտեղ հանդես է գալիս «Ռեալ»-ում Մարսելոյի նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն: «Երբեք չեմ մտածել ակումբից հեռանալու և այլ թիմում կարիերաս շարունակելու մասին: Ես միշտ արել եմ հնարավոր ամեն բան, որ մնամ «Ռեալ»-ում: […]
17:25 15.12.2018
Այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել բանաստեղծի ավագ որդու՝ Մուշեղ Թումանյանի արխիվային նյութերի հիման վրա կազմված գրքի շնորհանդեսը: Արխիվային նյութերի մշակմամբ զբաղվել են Թումանյանի տուն-թանգարանի մասնագետները: Թանգարանի ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ Թումանյանի ընտանիքի ամբողջ արխիվը իրավաբանորեն հանձնվել է թանգարանին, և այդ ժամանակից ի վեր […]
17:15 15.12.2018
Գործարկվել է Ազգային անվտանգության ծառայության նոր կայքը, որտեղ ծառայությունը ավելի մանրամասն տեղեկություններ է ներկայացրել իր գործունեության, գործառույթների, կառուցվածքի մասին: Կայքն ամբողջությամբ փոխված է և արդիականացված, հարմարեցված է կառավարության որոշման համաձայն սահմանված չափանիշներին: Կայքում կան, օրինակ՝ հաճախ տրվող հարցերի պատասխաններ, ԱԱԾ աշխատանքի ընդունվելու ձևերը և պայմանները: Կայքը նաև հնարավորություն է տալիս էլ. նամակով դիմել ԱԱԾ: Տեղադրված […]
17:05 15.12.2018
Հայաստանում Անկախության շրջանում եղել է երկու տասնյակից ավելի դատապարտված, որոնք աշխատել, լրտեսություն են արել կամ մահափորձ են իրականացրել կամ մահափորձ են նախապատրաստել: Նրանք բոլորն աշխատել են Ադրբեջանի օգտին: Կոնկրետ Թուրքիայի օգտին աշխատողներից եղել է միայն 1 դեպք: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ օրինակ՝ եղել է Իրանի 1 քաղաքացի, որը լրտեսություն է արել Ադրբեջանի օգտին: Նվազում է գործակալական […]
16:45 15.12.2018
Այսօր հրավիրված Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ օրակարգում նաև նոր նախագահի ընտրության հարցն է եղել: Թեկնածություն են առաջադրել Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը և Հաղթանակ Շահումյանը: Որոշվել է, որ թեկնածուներն իրենց ծրագրերի մասին կարող են խոսել 15 րոպե, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի ուշ Հաղթանակ Շահումյանը ինքնաբացարկ հայտնեց:
16:41 15.12.2018
2018 թվականի 11 ամիսներին ամբողջ 3 միլիոն հարձակում է եղել Հայաստանի պետական կայքերի վրա, և դրա մեծ մասի ծագումը հենց Ադրբեջանից ու Թուրքիայից է։ Այս մասին լրագրողների համար անցկացվող սեմինարի ընթացքում ասաց ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը։ Այս հարձակումները չեն հասել իրենց նպատակին, որովհետև որևէ կայք չի կոտրվել։ Սակայն հարցն այն է, որ […]
16:34 15.12.2018
Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն իր եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձել է ՀՆՄ անդամ Գագիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե միությանը պատկանող սրճարանը վաճառելիս Աղամյանն իրեն համոզել է, որ իր «փայը» վաճառի: «Երբևիցե գործարք ես իր հետ չեմ արել»,- ասել է Աղամյանը, ինչին դահլիճում նստած Աբրահամյանն այսպես է արձագանքել. «Սո՛ւտ ես խոսում, իմ դիմաց […]
16:30 15.12.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հարյուրավոր մարդիկ արդեն 3 օրն է, ինչ բողոքում են աշխատանքային բարեփոխումների դեմ: Ըստ այս բարեփոխումների՝ գործատուները կարող են իրենց աշխատակիցներից պահանջել տարեկան 400 ժամ արտաժամյա աշխատանք: Ցուցարարներն այս օրինագիծը որակել են որպես «ստրկության օրենք» և պահանջում են կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Euronews-ը: Thousands already in front of Parliament. #Budapest #Hungary […]
16:24 15.12.2018
Անատոլի Պիսկովեցը նշանակվել է Երևանի «Լոկոմոտիվ»-ի նոր գլխավոր մարզիչ: 70-ամյա Պիսկովեցը իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «ԲԿՄԱ»-ն,Դերժինսկի «Խիմկի»-ն, Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլի»-ն։ 1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։ 2005 թվականին աշխատել է Բաքվի «Ինտեր»-ում՝որպես գլխավոր […]
16:10 15.12.2018
Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ, երբ ելույթ ունենալու հնարավորություն է ընձեռվել, երիտասարդ նկարիչների ներկայացուցիչը բեմ է բարձրացել՝ դիրքերն իրենց զիջելու առաջարկով: «Նկարիչների միությունը դարձել էր շատ անհետաքրքիր մարդկանց համար, հիմա եկել է ժամանակը, որպեսզի բարեփոխումներ արվեն»,- ասաց Նկարիչների միության անդամ Ռուբեն Կարապետյանը: Կարապետյանը դիմեց Նկարիչների միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանին՝ առաջարկելով դիրքերը երիտասարդներին հանձնել: «Մենք ունենք […]
15:56 15.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է ՕԵԿ նախագահի լիազորությունների դադարեցման մասին: Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրել և միաձայն քվեարկությամբ ընտրել է Հովհաննես Հովհաննիսյանին: ՕԵԿ փոխնախագահներ են ընտրվել Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը: Մեր թղթակիցը որոշ մանրամասներ է պարզել ՕԵԿ նորընտիր նախագահ Հովհաննես Հովհաննիսյանից: Չնայած համագումարի մասին լրատվամիջոցներին չեն տեղեկացրել, սակայն […]
15:46 15.12.2018
Ֆրանսիայում արդեն տևական ժամանակ շարունակվող ակցիայի մասնակիցների շրջանում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավելի քան 90 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի ոստիկանության կողմից փոխանցված տվյալները: Հաղորդվում է, որ հիմնականում բենզինի գնի բարձրացման պատճառով սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան մեկնարկել է այս տարվա նոյեմբերի 17-ին: Այն անցնում է մեծաթիվ ձերբակալությունների ու անկարգությունների […]
15:38 15.12.2018
Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարին ելույթ ունեցավ Հայատանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Նա նշեց, որ չէր ցանկանում ելույթ ունենալ, սակայն հանգամանքները ստիպեցին: Շահումյանը շեշտեց, որ համագումարը լիարժեք համագումարի տպավորություն չի թողնում, եկել են և հանպատրաստից կարծիքներ պիտի հայտնեն, մասնակից դառնան այն ամենին, ինչ իրենց պետք է թելադրեն: Նկարչի խոսքով՝ համագումարից առաջ […]
15:25 15.12.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, բողոքի հերթական ակցիան են կազմակերպել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը: Նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել: Հասնելով Մայր աթոռ՝ բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսել են հենց այնտեղ կազմակերպել իրենց բողոքի ակցիաները: SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ակցիայի մասնակիցների և Մայր […]
15:20 15.12.2018
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ոստիկանական ուժերը «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ գազի կիրառումից հետո ակցիայի մասնակիցները սկսել են շարժվել Ելիսեյան պալատի ուղղությամբ, որը, աղբյուրի փոխանցմամբ, շրջափակված է իրավապահների կողմից: Նշվում է նաև, որ նրանց է միանում բողոքի ակցիայի ևս մեկ խումբ: Նշենք, […]
15:19 15.12.2018
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ. «Մենք ունենք 9 ամիսների արդյունք. խոսքր 2018 թվականի առաջին 9 ամիսների՝ հունվար-սեպտեմբերի մասին է: Հայաստան այցելությունների թիվը կազմել է 1 մլն 275 հազար, որը 8.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հուսով եմ, որ շուրջ 10 տոկոս […]
15:12 15.12.2018
Կանադայի հյուսիսում գտնվող Dominion Diamond Mines հանքավայրում հայտնաբերվել է հավկիթի չափի ադամանդ: Այն Հյուսիսային Ամերիկայի տարածքում երբևէ գտնված ամենամեծ ադամանադն է: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը: Հայտնի է, որ բարձորակ՝ 552 կարատանոց դեղին ադամանդ է: Հանքավայրի ղեկավարությունը հայտնել է, որ թանկարժեք քարը, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի բարձր կարգի զարդերի պատրաստման համար: Նշվում է, որ 21-րդ դարի […]
15:00 15.12.2018
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը 17-18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը արևելյան շրջաններում նույնքան կնվազի: Երևան քաղաքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի գիշերը և առավոտյան […]
14:56 15.12.2018
ՄԻԵԴ-ը դիմել է Ադրբեջանի իշխանությանը՝ ուղարկելով ռուս-իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով մեղադրանքը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Լապշինը հայտնեց, որ Ադրբեջանին 3 ամիս է հատկացվել գործին ծանոթանալու և առարկություններ ներկայացնելու համար: «Ինձ հետաքրքրում է, թե Ադրբեջանն ինչպես է առարկելու Իսրայելում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Նիդեռլանդներում իրարից անկախ 4 դատաբժշկական հանձնաժողովներին, որոնք ընդունել են, որ Բաքվում ինձ […]
14:45 15.12.2018
Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարին ելույթ ունեցավ ՀՆՄ անդամ Գագիկ Աբրահամյանը, որը բոլորին շնորհավորեց աննախադեպ համագումարի առիթով: Նա դիմեց ՀՆՄ գործող նախագահ Կարեն Աղամյանին` արձագանքելով իր հասցեին հնչած քննադատություններին, ինչպես նաև միությանը պատկանող սրճարանի վաճառքին: «Հերիք է էն մահացածերին քսան տարի անընդհատ բերես մեյդան, այն, թե նրանք ինչ են արել, անընդհատ քեզանով անես, մի՛ արա, […]