11:15 15.12.2018
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր անդրադարձել է ԱՄՆ դեսպանատան տարածած այն հաղորդագրությանը, թե Հայաստանում նախատոնական օրերին հնարավոր ահաբեկչական գործողություններ են լինելու: Թե ինչու է նման հայտարարություն տարածվել հարցին ի պատասխան՝ Ապրեսյանն ասել է հետևյալը. «Ես այս հայտարարության մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տենսում, հատկապես, որ հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ դեպարտամենտը մինչ […]
10:59 15.12.2018
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 07:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Վ.-ն (ծնված […]
10:54 15.12.2018
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Տեղի ունեցածի հետևանքով 28 մարդ տուժել է: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դեպքի վայր են անմիջապես շտապել ավելի քան 50 փրկարար: Բոլոր ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահները փորձում են պարզել վթարի պատճառը:
10:48 15.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
10:41 15.12.2018
Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում հարյուրավոր մարդիկ, հետևելով Ֆրանսիայի «դեղին բաճկոնների» օրինակին, դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու գնաճի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները դժգոհ են ջրի, էլեկտրականության, սննդի գների բարձրացումից, նաև հարկերի աճից: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի մի շարք փողոցներ: Իրավապահ մարմիններն էլ արդեն ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին՝ անկարգություններ հրահրելու համար:
10:30 15.12.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ երեկոյան այցելել է Ստրասբուրգ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել օրեր առաջ սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահը Կլեբեր հրապարակում սպիտակ վարդ է դրել զոհվածների նկարների առաջ, խոնարհվել, ապա մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Մակրոնն այնուհետև շրջել է վերաբացված տոնավաճառում և խոսել […]
10:23 15.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջան, Սևան-Հրազդան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները […]
10:18 15.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական սահմանապահ ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ օրեր առաջ ռուս սահմանապահների կողմից Արարատի մարզում կալանավորվել է քաղաքացիությունը չպարզված սահմանախախտ: Վերջինս պնդել է, որ ինքը Վրաստանի քաղաքացի է, սակայն ազգությամբ ադրբեջանցի: Թե ինչ նպատակով է նա խախտել սահմանը և Հայաստանի տարածքում հայտնվել, անհայտ է»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա […]
10:10 15.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հարուցումը չի ազդի կառավարության հեղինակության […]
09:55 15.12.2018
Facebook սոցիալական ցանցում ծրագրային խափանում է տեղի ունեցել, որը թույլ է տալիս հավելվածով ստանալ օգտատերերի լուսանկարները: Այս մասին գրված է սոցիալական կայքի բլոգում: Նշվում է, որ օգտատերերի լուսանկարները 2018-ի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանված չեն եղել: «Երբ որևէ մեկը հավելվածին թույլտվություն է տալիս մուտք գործել Facebook-ի նկարների բաժին, մենք սովորաբար հասանելիություն ենք տալիս միայն այն […]
09:43 15.12.2018
«Հաշվի առնելով հետհեղափոխական վիճակը, եթե դիտարկում ենք բազմաթիվ, նաև արաբական երկրների փորձը, միանշանակ էր, որ մենք պիտի ունենայինք այս պատկերը, և հեղափոխական ուժը պետք է վերցներ մեծամասնությունը: Այդտեղ ոչ մի անակնկալ չկար: Նոր խորհրդարանում ԲՀԿ-ն կունենա 26 պատգաավոր, այն վստահության քվեն, որ տրվեց ԲՀԿ-ին, դա մեծ քվե է, և մենք կփորձենք մեզ տրված քվեն արդարացնել»,- […]
09:32 15.12.2018
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին: Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սևանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաև Կարապետյանի անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի […]
09:23 15.12.2018
Դեկտեմբերի 14-ին Սամարայում կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն իր 2-րդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում (MMA)՝ առավելության հասնելով 25-ամյա Եվգենի Պերեպեչինի նկատմամբ: Մրցավարն առաջին ռաունդում ժամանակից շուտ դադարեցրել է մենամարտը։ Գրանցվել է տեխնիկական նոկաուտ։ Հարությունյանն իր հաղթանակը նվիրել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա այդ մասին գրառում […]
09:12 15.12.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա ասուլիսի ժամանակ բավական անկեղծացել է` բացահայտելով մի քանի ուշագրավ փաստ: Նա խոստովանել է, որ Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար: Միաժամանակ Լուկաշենկոն արդարացել է, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում: […]
08:59 15.12.2018
«Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք, նոր համակարգիչներ և կզբոսնեն նոր գորգերով պատված միջանցքներով, կօգտվեն տրավերտինով երեսպատված նոր զուգարաններից: 132 պատգամավորների համար ԱԺ աշխատակազմը նոր համակարգիչներ է գնել՝ հայկական արտադրության Armtab-եր, վճարել է մոտ 17 մլն դրամ: Նոր լափթոփները կփոխարինեն հնացած Acer նոութբուքերին: 100 նոր համակարգիչ էլ գնվել է աշխատասենյակների համար: 50 հատ […]
08:44 15.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագած գյուղում, Երևան-Սևան, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ, Սարավան-«Զանգեր», Սիսիան -«Զանգեր» և Սևանի թերակղզուց Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր […]
08:30 15.12.2018
Դանիացի գիտնականները կարծում են, որ 2000թ․-ից հետո ծնվածները կարող են ապրել 100 տարի և ավելի: Ընդ որում, հասուն տարիքում նրանք շատ ավելի երիատսարդ տեսք են ունենալու և ավելի առողջ են լինելու, քան այժմյան տարեցները: Բանն այն է, որ անընդհատ զարգացող գիտությունն ու բժշկությունն առաջիկա 100-ամյակում կարող են արմատապես դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը: Ահա թե ինչպես. Քայլ […]
08:14 15.12.2018
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
00:54 15.12.2018
Դեկտեմբերի 14-ին` ժամը 21:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում (շինանյութի խանութի մոտ), տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Բ. Մ., 1945 թ.), «Opel Zafira» (տվյալներ չի հաջողվել պարզել) […]
00:40 15.12.2018
Միջազգային փորձագետներն ավարտել են հետազոտությունները Թբիլիսիի Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիայում և հայտարարել, որ այն աշխատում է բացառապես խաղաղ նպատակներով: Այդ մասին դեկտեմբերի 14-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է լաբորատորիայի տնօրեն Պաատա Իմադաձեն: Թբիլիսիում Լուգարի անվան լաբորատորիայի շուրջ սկանդալը սկսվել էր սեպտեմբերի 11-ին, երբ Մոսկվայում բնակվող Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեն հայտարարել էր, որ այդ […]
00:25 15.12.2018
12 ներգաղթյալներից բաղկացած խումբը բերման է ենթարկվել Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև սահմանը հատելիս, գրում է Excelsior-ը: Ներգաղթյալներն անցել են պատնեշի վրայով, որից հետո ԱՄՆ սահմանապահները նրանց անմիջապես ձերբակալել են: Հոկտեմբերից կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների շարասյունը շարժվում է դեպի ԱՄՆ սահման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում սահմանապահներին կրակ բացել ներգաղթյալների ուղղությամբ: […]
00:10 15.12.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնես-համայնքներից ակնկալում է Եվրասիական օրակարգի բոլոր հարցերում առավել ակտիվ ներգրավվածություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տգրան Սարգսյանը ԵՏՀ-ի և ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի Փոխգործակցության գծով Կոնսուլտացիոն խորհրդի երրորդ նիստում: «Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդը չպետք է մնա մի կողմում,և ես հորդորում եմ […]
23:58 14.12.2018
Սեպտեմբերի 28-ին «Երեմյան փրոջեքթս» ընկերության կողմից պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Ռեկորդը գրանցել է հատուկ այցով Հայաստան ժամանած «GUINNESS WORLD RECORDS»-ի պաշտոնական մրցավար, միջազգային մրցավար Ջոանա Մարի Բրենտը: «Երեմյան փրոջեքթս» ընկերության որոշմամբ գրանցված ռեկորդը նվիրվել է մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին: Ընկերության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ […]
23:50 14.12.2018
Թբիլիսիից ոչ շատ հեռու գտնվող Թելավի քաղաքում՝ Էրեկլե 2-րդ թագավորի մերձակա եկեղեցու բակում, ավարտվել են Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության նախապատրաստական աշխատանքները: Մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն լիովին տարբերվելու է նախորդներից: Վրաստանի նախագահի ինստիտուտի գործունեության ողջ ընթացքում երկրի նախկին նախագահը, տվյալ դեպքում՝ Գեորգի Մարգվելաշվիլին, ներկա կգտնվի իրեն հաջորդող Սալոմե Զուրաբիշվիլիի […]
23:41 14.12.2018
Դեկտեմբերի 13-ին Արթիկ քաղաքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել երկու անչափահասների, այնուհետ բախվել բետոնե պատնեշին: «ՈւԱԶ»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Մեքենայում եղել է նաև կալանավոր, նա ևս տուժել է, նրան տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի […]
23:25 14.12.2018
Թբիլիսիի ծայրամասի Գլդանի միկրոշրջանում անչափահաս աղջիկների նկատմամբ բռնության փորձի մի քանի փաստ է արձանագրվել: Այդ մասին Գլդանի ոստիկանություն դիմում էր ներկայացրել թաղամասի բնակիչներից մի կին, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների` վերջին շաբաթվա ընթացքում միևնույն նկարագրությամբ մինչև 30 տարեկան մի երիտասարդ փորձել է սեքսուալ բնույթի ոտնձգություններ իրականացնել անրափահաս՝ 7, 12 և 15 տարեկան աղջիկների […]
23:08 14.12.2018
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ այցելել է Գյումրի՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում աղետի գոտու ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի կանոնակարգման հարցը տեղում քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Ոլորտի գերատեսչության ներկայացուցիչներին ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա Ավետիք Էլոյանին […]
22:58 14.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը կդրվի գործնական […]
22:45 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes C 200» (վարորդը՝ Ս. Ս., 1957 թ.) և «Nissan Jeep» (վարորդի ինքնությունը չի […]