14:40 15.12.2018
BFM TV-ի հաղորդմամբ՝ Փարիզում՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայից առաջ, առնվազն վեց մարդ է ձերբակալվել: Նշվում է, որ այս տեղեկությունը հաղորդել են տեղական ոստիկանությունից: BFMTV- ի հաղորդմամբ՝ ցուցարարները սկսել են հավաքվել Հաղթական կամարի մոտ: Հեռուստաընկերությունը նաև հաղորդում է, որ ներկա պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերի արդյունքում մոտ 70 հազար […]
14:37 15.12.2018
Հայաստանի նկարիչների միության անդամ Վահան Գալստյանը դեկտեմբերի 15-ին ՀՆՄ 19-րդ համագումարի ժամանակ նախ՝ նշեց, որ երկրորդ մասնագիտությամբ իրավաբան է, ապա ներկայացրեց ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանի պաշտոնավարման հետ կապված իրավական որոշ խնդիրներ: Գալստյանն ասաց, որ Նկարիչների միության կանոնադրությամբ ՀՆՄ նախագահը չորս տարի ժամկետով է ընտրվում, ՀԿ-ների` միության մասին օրենքով մինչև հինգ տարով, ուստի ՀՆՄ-ն պարտավոր է այդ […]
14:34 15.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավորներ Զարուհի Բաթոյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել այն մասին, որ կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից: «Մեր թիմը սկսել է շաբաթօրյակը։ Կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում էին ոչ միայն նախընտրական քարոզարշավս իրականացնել, այլ նաև քաղաքի մաքրությունն ու տեսքը […]
14:26 15.12.2018
Այսօր տեղի է ունեցել ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցել են ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարները՝ հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից, հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Բացելով նիստը՝ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորել խորհրդարան անցած բոլոր ուժերին: Ելույթ ունեցողները հայտարարել […]
14:20 15.12.2018
Բողոքի հերթական ակցիան են կազմակերպել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը: Նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ են կազմակերպել: Հասնելով Մայր աթոռ՝ բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսել են հենց այնտեղ կազմակերպել իրենց բողոքի ակցիաները: Հիշեցնենք, որ այս նախաձեռնության անդամները հունիսից վերսկսել են իրենց բողոքի ակցիաները:
14:10 15.12.2018
Գրանադա Հիլզում անցկացվող ամենամյա Սուրբ Ծննդյան փառատոնի ընթացքում «Հպարտ հայեր» խումբն արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ հայկական մշակույթը լավագույնը ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:
14:02 15.12.2018
ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն աշխատանքն Ազգային ժողովում կշարունակի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ որոշում է կայացրել վերցնել մանդատն ու պատգամավորական գործունեությամբ զբաղվել: Դիտարկմանը, թե դուք երկար տարիներ համակարգում եք եղել, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք շարունակել գործունեությունը ԱԺ-ում, Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ իմ մասնագիտական և գործնական ռեսուրսներն ավելի արդյունավետ կլինեն ԱԺ ում»: […]
13:50 15.12.2018
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ հայտնաբերել են դեկտեմբերի 13-ին Քանաքռ-Զեյթուն վարչական շրջանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող անձին։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Հայտնաբերված անձը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 68-ամյա Յուրա Գ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև ստորագրությամբ ազատ արձակվել։ Ծանուցում. Ենթադրյալ […]
13:46 15.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանին հարցրել է՝ արդյոք ընտրություններից առաջ նա հետազոտություն է իրականացրել՝ պարզելու կուսակցությունների և դաշինքների ռեյտինգները: «Ուղղակի հարցում անել իմաստ չունի: Հետազոտություն է պետք: Ընդհանրապես մեզ մոտ նախընտրական քարոզարշավի կուլտուրան բավականին իջել է, ավելի «փողոցային» է դարձել, հանդիպումները քիչ են, կարգախոսները չեն փորձարկվում փոքր […]
13:35 15.12.2018
Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
13:33 15.12.2018
Ամբողջ Ֆրանսիայի տարածքում «դեղին բաճկոնների» բողոքի նոր ալիքի վերսկսման վտանգի պատճառով մոտ 69 հազար ոստիկան է մոբիլիզացվել, տեղեկացնում է BFMTV–ն: Նշվում է, որ իրավապահները մտադիր են լրացուցիչ ուժեր ուղարկել Բորդո, Թուլուզ և այլ քաղաքներ՝ հանրահավաքների ժամանակ կարգ ու կանոն հաստատելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոճանապարհներին և կայարաններում հնարավոր են լրացուցիչ ստուգումներ: Ավելի վաղ հայտնել էինք, որ «դեղին […]
13:30 15.12.2018
Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարն անցնում է բավական թեժ մթնոլորտում: Համագումարի ժամանակ ՀՆՄ գործող նախագահ Կարեն Աղամյանը դիմեց ներկաներին՝ խնդրելով, որ մասնակիցներից մեկ-երկուսը միանան իրեն՝ համագումարը միայնակ չվարելու համար: Առաջարկ հնչեց, որ համագումարը վարելու համար Աղամյանին միանա Արամ Իսաբեկյանը, առաջարկին, սակայն, ոչ բոլորն էին համաձայն: Նկարիչների մի մասը պահանջում էր, որ համագումարը վարի միայն Իսաբեկյանը՝ […]
13:29 15.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար: ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է […]
13:26 15.12.2018
«Ակտոբեի» հարձակվող Մարկոս Պիզելիի՝ Կարագանդայի «Շախտյորի» հետ կայացած 16-րդ տուրի հանդիպման ժամանակ խփած գոլը ճանաչվել է լավագույնը 2018 մրցաշրջանում: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայից, որն ամփոփել է ազգային առաջնության 2018 մրցաշրջանի լավագույն գոլի քվեարկության արդյունքները: Այդ խաղն ավարտվել էր «կարմիր-սպիտակների»` 2-0 հաշվով հաղթանակով: Երկու գոլի հեղինակն էլ հենց Մարկոսն էր: Այդ խաղում Մարկոսի […]
13:16 15.12.2018
Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է երկու տասնյակից ավելի մարդ, որոնք այլ երկրների տարածքում հավաքագրվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ու նրանց պատվերով աշխատանք են իրականացրել Հայաստանում։ Այս մասին լրագրողների համար նախատեսված սեմինարի ընթացքում տեղեկացրեց հայտնեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը։ SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին պատասխանելիս նա նշեց, որ այդ մարդիկ զբաղվել են ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական […]
13:07 15.12.2018
Ազգերի լիգայի խմբային փուլի մրցաշարի Հայաստան-Ջիբրալթար խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար ֆուտբոլի եվրոպական միության կարգապահական կոմիտեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 18.000 եվրոյով: Այդ մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ խաղի ժամանակ ընդհարում էր տեղի ունեցել ֆաների երկու տարբեր շարժումների ներկայացուցիչների միջև: Հանդիսականները շշեր էին նետել ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ:
13:00 15.12.2018
Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) գործող նախագահ, ՀՆՄ նախագահի թեկնածու Կարեն Աղամյանն արձագանքեց իր հասցեին հնչած քննադատություններին ու մեղադրանքներին: Նա ներկայացրեց տեսանյութ, որում հրապարակեց մեղադրանքներ հնչեցնող նկարիչների պահանջած փաստաթղթերը: Աղամյանը նշեց, որ շատերն իրեն խորհուրդ են տվել դատի տալ, իր իսկ խոսքով, «անհիմն մեղադրանքներ հնչեցնողներին», հավելեց` ինքը միշտ ասել է, որ դա […]
12:51 15.12.2018
Երեկ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նույն օրը Երևանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդը և նրա ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, որը հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC […]
12:33 15.12.2018
«Առաջադրվելու որոշումն իմ կողմից չի եղել, այն եղել է նկարիչ-քանդակագործների կողմից: 90-ական թվականներից սկսած՝ միշտ առաջարկել են, որ դնեմ իմ թեկնածությունը: Մեր երկրում իրավիճակը փոխվեց, հիմա մեզ մոտ հետաքրքիր կյանք և գործունեություն պիտի տարվի»,- նկարիչների 19-րդ համագումարի ժամանակ ասել է Հայաստանի նկարիչների միության նախագահի թեկնածու, գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանը: Նկարչի խոսքով՝ ինքը 30 տարվա փորձ ունի, […]
12:21 15.12.2018
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի մասին. «Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ, որով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր հզոր բանակ: Այսպես կարող եմ բնութագրել Արցախյան պատերազմում թրծված, հայկական զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած և նրա կայացման ու հզորացման գործում իր ծանրակշիռ […]
12:17 15.12.2018
Դեկտեմբերի 7-ից 10-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել մուայթայի միջազգային մրցաշար, որին Հայաստանը ներկայացել է 10 մարզիկով։ 400 մասնակիցների թվում հայկական պատվիրակությունը 6 մեդալ է նվաճել։ Մեծահասկաների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 71 կգ քաշային Արման Գալստյանը, իսկ 81 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ 16-17 տարեկանների պայքարում 3-րդ տեղն է զբաղեցրել […]
12:07 15.12.2018
Հայկ Մարությանի ու Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումներից էր հրաժարվել թափառող կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկայից և անտուն կենդանիների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը: «Այս խոստման իրականացման մեկնարկը տրված է: Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդը: Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև […]
12:00 15.12.2018
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Դարչինյանը միջազգային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչ դուրս գալու համար Դարչինյանը կմրցի ֆրանսիացի մարզիկի հետ: Նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 5 բռնցքամարտիկով: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ […]
11:53 15.12.2018
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է այն մասին, թե որ երկրների զբոսաշրջիկներին է հետաքրքրում Հայաստանը, հատկապես հետհեղափոխական շրջանում: «Աճը պայմանավորող երկրներն են ՌԴ-ն, եվրոպական երկրները, Չինաստանից, Հնդկաստանից աճն ավելի քան կրկնակի է: Նոր՝ լավ դինամիկա կա Արաբական ծոցի երկներից: Ցավոք, այս տարի նվազում ենք ունեցել Իրանից, ինչը պայմանավորված է […]
11:43 15.12.2018
«Նկարիչների արվեստանոցների գույքահարկը հավասարեցված է կազինոների գույքահարկին: Սա աբսուրդ է, աշխարհում չկա ոչ մի պետություն, որ նման օրենք ունենա»,- անդրադառնալով Հայաստանի նկարիչների միության խնդիրներին՝ այսօր միության 19-րդ համագումարից առաջ հայտնել է միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա նաև ասել է, որ այսօրվա օրակարգում դրված է նախագահի, վարչության և ռեվիզիոն կազմի ընտրության հարցը: Բացի գործող նախագահից՝ Նկարիչների […]
11:30 15.12.2018
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ու պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ belta.by-ից: Այդպիսի տեղեկություն կա նաև Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքում: «Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման վերաբերյալ: Կարևորվել է […]
11:20 15.12.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Լոնդոնի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող London chess classic մրցաշարի 6-րդ տուրում Մելքումյանը կիսեց միավորը լեհ շախմատիստի հետ: Այս տուրցի հետո հայ գրոսմայստերն ունի 4,5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին: