ՊԵԿ պարզաբանումը՝ կապված ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների՝ այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու կարգի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ՊԵԿ պարզաբանումը՝ կապված ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների՝ այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու կարգի վերաբերյալ

17:02 13.12.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենաներ ձեռք բերած և օտարած ֆիզիկական անձանց՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից:

ՊԵԿ պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ ավտոմեքենաների (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում, համարվում է  ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում:

«Նույն կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը:

Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետին համապատասխան` օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է կամ ծառայության մատուցումը որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց:

Միաժամանակ, մինչև 01.07.2018թ. օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում էր (հարկի հաշվարկը կատարվում էր) հաշվառման դրամարկղային մեթոդով, իսկ 01.07.2018թ.-ից վերոնշյալ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով` համաձայն 21.06.2018թ. ՀՕ-338-Ն օրենքով կատարված փոփոխությունների:

Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից:

Հետևաբար, եթե ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ձեռք են բերվում և օտարվում երկու և ավելի թվով ավտոմեքենաներ, ապա այդ ավտոմեքենաների երկրորդ և ավելի թվով օտարումը (այդ թվում` նվիրատվությամբ) Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում, և ենթակա է հարկման եկամտային հարկով` 20 տոկոս դրույքաչափով, իսկ հարկման բազան որոշվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան:

Մինչև 01.07.2018թ. ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաները անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չէր առաջանում, քանի որ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառման հիմքերի բացակայությամբ պայմանավորված` ֆիզիկական անձի մոտ եկամուտ չէր ձևավորվում:

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ խնդրի կարգավորումը  հնարավոր է միայն օրենսդրական լուծումների ճանապարհով, որը չի գտնվում ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

13:30 17.08.2025

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

12:58 17.08.2025

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

12:40 17.08.2025

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

12:20 17.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը […] ...

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

11:58 17.08.2025

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

Իսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:34 17.08.2025

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...

BACK_TO_TOP