14:03 13.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից դեկտեմբերի 13-ին լրագրողները հետաքրքրվեցին` որոշում կա՞ իր հետագա պաշտոնավարման մասին: Նա հայտնել է, որ առաջիկա օրերին թիմային որոշումներ կկայացվեն: «Թիմային որոշում կկայացնի իշխող քաղաքական ուժը, և կհայտարարենք դրա մասին»,- ասաց նա: Մանդատ ստացած, սակայն կառավարության անդամ հանդիսացող անձին կառավարությունում պահելու, թե խորհրդարան ուղարկելու հարցի որոշումը, ըստ Հարությունյանի, […]
14:00 13.12.2018
Լոռու մարզն ընդգրկող 9-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ 2017 թվականին «Ելք» դաշինքով առաջադրված Էդմոն Մարուքյանը, այս տարի ԼՀԿ կուսակցության կազմում ռեյտինգայինների առաջին տասնյակում է հայտնվել Երևանի ընտրատարածքներից […]
13:58 13.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քննվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին հայտնել է, որ նիստը հետաձգվել է մինչև 15:00-ն: «Մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սահմանադրական կարգը տապալելը: Երկրորդ հոդվածով՝ կաշառք ստանալն է` […]
13:52 13.12.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: «Իհարկե, երկխոսություն կա, ակնհայտ է, որ տեղի ունեցած հանդիպումներից հետո այն վարվում է»,- ասել է Մարիա Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ կողմերը […]
13:44 13.12.2018
Երեկ՝ դեկտեմբերի 12-ի երեկոյան, Վազգեն Սարգսյան փողոցի մայթերին փորված փոսում է հայտնվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Վարորդին չի հաջողվել դուրս գալ տարածքից: Ամբողջ գիշեր այն մնացել է փողոցում: Այսօր առավոտյան մեքենան հաստ ցեխաշերտից դուրս բերելու համար օգնության են եկել թաղամասի բնակիչներն ու վարորդներ, սակայն իրենց ուժերով չեն կարողացել, ստիպված դիմել են էվակուատորի օգնությանը: Փոսում հայտնվելու հետևանքով […]
13:40 13.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Չարենցավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպին: Նա նշեց, որ դպրոցի տնօրենների ընտրության կարգը վերանայվում է, մասնագետների հետ հարցը քննարկվել է, շրջանառության մեջ կա նախագիծ, որը հրապարակային կդառնա: «Նախկին իշխանություններին ինչո՞ւմ էին մեղադրում, որ նրանք կառավարման խորհուրդներում ունեին կիսով չափ ձայներ, այսինքն` 50 […]
13:30 13.12.2018
Գեղարքունիքի մարզն ընդգրկող 8-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկը այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախկինում այստեղ ՀՀԿ-ական մարզպետն էր մեծ թվով ձայներ հավաքում (Կարեն Բոթոյան, առաջին հորիզոնական), հիմա՝ «Իմ քայլը» […]
13:27 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագիր է պատրաստվել, ըստ որի՝ նախատեսվում է Նուբարաշենում կառուցել նոր աղբավայր և փակել Աջափնյակի և Նուբարաշենի գործող աղբավայրերը: […]
13:18 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ իրենք ծրագրում են իրականացնել պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության 2015-2020 միջոցառումները: Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվել է սեյսմիկ անվտանգության վարկային ծրագիր: Մասնավորապես, նախատեսվում է առավել խոցելի 46 դպրոցների սեյսմիկ ուժեղացում կամ նորի կառուցում իրականացնել, որոնց համար ծախսվելու է 107 […]
13:12 13.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը։ Նիստին մասնակցել են Հայաստանի հարցով համազեկուցողները և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն ու այլ անդամներ։ Քաղաքական գործիչը ներկայացրել է իր ելույթը, ապա խոստացել, որ մնացած […]
13:10 13.12.2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր՝ կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում, տեղեկացրեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացում տեղի չի ունենա, Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, և կողմերն առայժմ որևէ պայմանավորվածության չեն հանգել: Նա նաև հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր […]
13:07 13.12.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շարունակում է բարեփոխումների գործընթացը բանտային առողջապահության ոլորտում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում քրեակատարողական համակարգի բժշկական անձնակազմի համար աշխատանքային բարեկեցիկ պայմաններ ապահովելու նպատակով ձեռք է բերվել անհրաժեշտ […]
13:04 13.12.2018
Հայաստանում շատերն իրենց ներկրած մեքենաները վաճառելու փոխարեն նվիրատվություն են ձևակերպել, որպեսզի խուսափեն եկամտահարկ վճարելուց: Արդյունքում շատերը տասնյակներով են մեքենաներ «նվիրել»: Սակայն հարկային մարմինները հիմա սկսել են նվիրատվությունների համար հարկեր սահմանել: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ավտոներկրողների, ավտովաճառողների իրավունքների պաշտպան, «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ պետությունը հիմա առաջարկում է, օրինակ, 5000 դոլարանոց […]
13:00 13.12.2018
Արագածոտնի մարզն ընդգրկող 7-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկն այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին Հանրապետական և ծառուկյանական թեկնածուները, ապա այս տարվա ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի […]
12:50 13.12.2018
Վերաքննիչ քրեական դատարանը վճռել է բեկանել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ առաջին ատյանի որոշումը և վերացնել նրա նկատմամբ կիրառված կալանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն դրական է գնահատել այն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին […]
12:49 13.12.2018
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել` անդրադառնալով մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած վիճաբանությանը: «Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մայրաքաղաքի թիվ 48 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում դանակահարել են անչափահասի: Հարկ է նշել, որ 10.12.2018թ.՝ ժամը 12:55-ին, թիվ 16 մանկական պոլիկլինիկայից հաղորդում էր […]
12:43 13.12.2018
Փարիզում մարվել են Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Աշտարակի լույսերը մարվել են ուղիղ կեսգիշերին: Թվիթերյան իր էջում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գրել է. «Մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի և հաջակցություն նրանց հարազատների և Ստրասբուրգի բոլոր բնակիչների»: Nous éteindrons mercredi […]
12:38 13.12.2018
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչները դիտարկումներ են իրականացրել Նուբարաշենի, Գորիսի և Արթիկի ՔԿՀ-ներում: Արված լուսանկարները փաստում են վատ պայմանների մասին։ «Հիմնական լուսանկարներն արվել են 2017 թվականին: Գորիսի բուժմասն, օրինակ, վերանորոգվել է: Կառավարությունն այս տարի 280 մլն դրամ է հատկացրել ՔԿՀ-ում վերանորոգումների համար: Գարշահոտության հարցը Նուբարաշենում մասամբ լուծվել է և կլուծվի: Այս խնդրի […]
12:24 13.12.2018
Բախման հետևանքով գնացքի վագոններից մի քանիսը կողաշրջվել են, ևս 2 վագոն բախվել է վերգետնյա անցմանը:
12:22 13.12.2018
2018թ-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը գոհունակությամբ նշում է, որ այս ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշներին համաձայն, ինչը նաև հաստատվել է ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների իշխանությունների կողմից: Հայտարարության մեջ ասվում է․ «Ընտրություններին մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց քվեարկությամբ հաստատել են, որ ընդունում են էական քաղաքական փոփոխությունները, […]
12:16 13.12.2018
Արմավիրի մարզն ընդգրկող 6-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին Հանրապետական և ծառուկյանական թեկնածուները, այստեղ էին շատ ձայներ հավաքում Սեյրան (Սեդրակ) Սարոյանն ու Առաքել […]
12:10 13.12.2018
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը Հայաստանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված: Այս մասին հաղորդում է «TASS»-ը: «Խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի նորընտիր խորհրդարանի և նոր ձևավորվելիք կառավարության հետ կառուցողական երկխոսության` մեր երկրների միջև հետագա համագործակցությունն, այդ թվում` ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ […]
12:09 13.12.2018
«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն անդրադարձել է ՔԿՀ-ում խոցելի խմբերին առնչվող խնդիրներին. «Խնդիրները պարբերաբար բարձաձայնվում են, բայց ոլորտում փոփոխություններ չեն լինում: Այստեղ համալիր մոտեցման խնդիր կա, որ վերացվի ՔԿՀ-ում խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ: Նրանք պահվում են առանձնացված […]
12:06 13.12.2018
Այսօր՝ վաղ առավոտից, կառավարության շենքի դիմաց մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք առաջարկում են մեքենայի վաճառքի համար հաստատագրված գումարը վճարել պետբյուջե: «Սկզբից 42 տոկոս տալիս ենք մեքենայի մաքսազերծմանը, դրան գումարած, եթե 20 տոկոս տանք պետությանը եկամտահարկ, 60 տոկոս կդառնա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը»,- նշեց քաղաքացիներից մեկը: Մեկ այլ […]
11:58 13.12.2018
ԿԳՆ-ն առաջարկել է 11.6 մլն դրամ հավելյալ գումար հատկացնել նախարարությանը և այն տրամադրել Dasaran.am կայքին, որպեսզի այդ հարթակի միջոցով աշակերտները կարողանան թանգարաններ և պատկերասրահներ այցելել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ իրենց ծրագրի, յուրաքանչյուր աշակերտ տարեկան առնվազն մեկ անգամ պետք է պետության աջակցությամբ այցելի պատկերասրահներ, թանգարաններ և թատրոններ: ԿԳՆ-ից հայտնել են, որ իրենք արդեն աշակերտներին […]
11:49 13.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, ծեծի 6, անձնական ունեցվածքի գողության 5, խարդախության 4, սպանության սպառնալիքի 3, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների […]
11:48 13.12.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արարատի մարզպետարանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ գերբնակեցվածություն, կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ […]
11:47 13.12.2018
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 06:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Մեծ անիվ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԼԱԴԱ ՎԱԶ 2104» ավտոմեքենան (վարորդը՝ Խ. Գ., 1961 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել ձորակը, […]