16:29 13.12.2018
Այսօր՝ ժամը 14:20-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Նոր Գեղի համայնքի բնակիչ: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաղորդեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ ոստիկանության խումբը մեկնել է դեպքի վայր, և այս պահին աշխատանքներ են ընթանում: Հիշեցնենք, որ ավելի […]
16:25 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել 17 մլն դրամ հատկացնել ԿԳՆ-ին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով:
16:21 13.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը խոսել է մի շարք հարցերի մասին. «Մարդու իրավունքների պաշտպանը, իրավապաշտպանը չի պաշտպանում անձի շահերը, նա պաշտպանում է արժանապատվության վրա հիմնված իրավունքները: Դատապաշտպանները զբաղվում են շահերով և մարդու իրավունքներով: Ամենածանր հանցագործության մեջ մեղադրվող անձի մարդու իրավունքները կապված չեն նրա հանցանքի հետ: Մարդու իրավունքները զուտ […]
16:17 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ԿԳՆ-ին հատկացնել 50 մլն դրամ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: ԿԳՆ պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասել է, որ այդ որոշումն առավել կարևոր […]
16:16 13.12.2018
Կառավարությունը նպատակահարմար է համարում ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 7-ին ստորագրված «ԵՄ-ն քաղաքացիների համար»՝ «Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի հաստատումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագրի նպատակն է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, կառավարության նկատմամբ վստահության բարձրացումը և Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի արդյունքում նախատեսվում են մի շարք ուղղություններով արդյունքների գրանցում՝ թափանցիկ և […]
16:13 13.12.2018
ՔԿՀ-ում գտնվող անձանց համար բուժսպասարկման ոլորտը շարունակում է խնդիր մնալ: ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն ասել է, որ նաև վիճակագրությունն է խոսում այն մասին, որ բուժսպասարկումը ՔԿՀ-ներում խնդրահարույց հարցերից է։ «Եթե 2017 թվականին խումբն ունեցել է շուրջ 80 այցելություն, որոնց հետ կապված տարբեր հարցեր են քննարկվել, բարձրաձայնվել, բուժսպասարկման հետ […]
16:08 13.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին՝ Երևանում, հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
16:00 13.12.2018
Տավուշի մարզն ընդգրկող 13-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկը այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Հանրապետական ու «ծառուկյանական» թեկնածուների հետ նախորդ տարվա ընտրություններից հետո ռեյտինգայինների առաջատար տասնյակում էր հայտնվել ՀՅԴ-ն ներկայացնող […]
15:42 13.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հիմնադրել է տիեզերական գործակալություն, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով պաշտոնական հրամանին: Նախատեսվում է, որ գործակալությունը պատասխանատու կլինի տիեզերական ծրագրի մշակման և իրացման համար: Այն կունենա պաշտոնական բյուջե, ֆինանսական և վարչական որոշումներ կայացնելու ինքնուրույնություն: Հուլիսի կեսերին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են Անտարկտիկայում գիտական կայարան ստեղծել: Խոսվել էր նաև թուրք տիեզերագնացներին […]
15:36 13.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից դեկտեմբերի 13-ին լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է, որ դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն անհամեմատ շատ ձայներ են ստացել, քան նախորդ ընտրություններին: Հարությունյանը նշեց. «Ես այդ համակարգում և համապատասխան օլիգարխների համատարած ընտրակաշառքի բաժանման պայմաններում նախորդ անգամ հավաքել էի 4000 ձայն, այս անգամ` 14 հազար: Դա շատ լավ գնահատական […]
15:35 13.12.2018
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության` տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին ուղղված «զգուշության կոչ»-ին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից նշել են. «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակն անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո: […]
15:34 13.12.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հայ-ռուսական համաձայնագրի խախտում է տեղի ունեցել: «Ինչպես հայտնի է, ս.թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: Արդյունքում 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը մահացել է: Սակայն ռուսաստանյան […]
15:32 13.12.2018
Այսօր Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումը 36 ժամով դադարեցվել է։ Թե ինչով է պայմանավորված այսօրվա ջրամատակարարման դադարեցումը, պարզաբանում է «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Արթուր Զակեոսյանը: «Ընկերության կողմից Արզնիի աղբյուրի ջուրն արդյունավետ օգտագործելու շնորհիվ տարեցտարի ավելանում է այնտեղից «Արզնի-Երևան» մայրուղային ջրատարով Երևան հոսող ջրի քանակը: Խողովակաշարն անցնում է Արաբկիրով ու կտրուկ […]
15:30 13.12.2018
Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող 12-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախկինում այստեղ հանրապետական մարզպետն էր մեծ թվով ձայներ հավաքում (Վահե Հակոբյան, Սյունիքի արդեն նախկին մարզպետ), հիմա՝ […]
15:28 13.12.2018
Ամերիկյան տիեզերական գործակալությունում հայտարարել են, որ Արևելյան Անտարկտիդայի՝ կայուն համարվող սառցաբեկորները սկսել են հալչել: Այս մասին հաղորդվում է NASA-ի պաշտոնական կայքում: Գործակալությունում հայտնել են, որ այդ շրջանի սառցաբեկորների հալոցք մինչ օրս երբևէ չի եղել: Մասնավորապես, NASA-ն ֆիքսել է Տոտտեն սառցաբեկորի հալոցքը: Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբողջությամբ հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը 3 մետրով կբարձրանա:
15:26 13.12.2018
ՀՀ տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի չորս փողոցների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Տասնամյակներ շարունակ չվերանորոգված, գյուղամիջյան քայքայված ճանապարհները վերականգնվել են «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. ՀՀ պետական բյուջեից նախարարությանը տրամադրված միջոցների շրջանակներում։ Աշխատանքների մեկնարկը տրվել է մայիսին, ավարտը նախատեսված էր դեկտեմբերի 15-ին։ Սակայն շինարարությունն իրականացնող «Կապավոր» ընկերության ճանապարհաշինարարներն այն […]
15:20 13.12.2018
Վերջին շրջանում Կանադայի հայկական համայնքում տագնապի նոր թեմա է հասունացել. Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պատկանող ակումբի վաճառքի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Տորոնտոյում գտնվող այդ կենտրոնը տարիներ առաջ գործել է որպես վարժարան, սակայն տարբեր հանգամանքների բերումով այն փակվել ու այսօր հանվել վաճառքի: Shantnews-ի եթերում հարցը մեկնաբանում են խնդրին տեղյակ կանադահայ գործիչները: Մանրամասները՝ տեսանյութում։
15:14 13.12.2018
Երրորդ օրն է, ինչ ձյան առատ տեղումների հետևանքով փակ է Վերին Լարս տանող մայրուղու Մլեթա-Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը: Վերջին երեք օրերին տեղացած առատ ձյան հետևանքով Կոբիի տարածքում բազմաթիվ բեռնատար ու մարդատար մեքենաներ են կուտակվել: Ավտոճանապարհները երթևեկելի են միայն մինչև Կոբի: Ձնամաքրման աշխատանքներ այս օրերին չեն իրականացվել: Մասնագետներն ուսումնասիրում են ստեղծված սողանքավտանգ իրավիճակը: Նրանց եզրակացությունից հետո, հավանաբար, այսօր […]
15:00 13.12.2018
Շիրակի մարզն ընդգրկող 11-րդ ընտրատարածքն այն եզակիներից է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքած միանգամից երեք թեկնածու այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Առաջատարը «Իմ քայլը» դաշինքով առաջադրված Ֆելիքս Ցոլակյանն է, որը նախորդ տարի առաջադրվել էր ՀՀԿ կողմից ու […]
14:58 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում քննարկման է դրվել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու հարցը, որը անմիջականորեն առնչվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարկացած ասել է, որ պետք է վերջ դնել ԾԻԳ-երին աննպատակ ֆինանսավորելու գործելաոճին, մանավանդ, որ պետական միջոցները, նաև արտասահմանից ստացվող վարկային ու դրամաշնորհային միջոցները հատկապես […]
14:54 13.12.2018
Ամերիկացի գործարար Իլոն Մասկին «Ռուսական լոտոյի» տոմսեր են ուղարկել նվեր, այս մասին հայտնել է Столото ընկերության թվիթերյան էջը: «Մենք գիտենք, որ դուք մեքենաներ եք պատրաստում, հրթիռներ եք ուղարկում տիեզերք, թունելներ եք փորում և զբաղվում եք արևային մարտկոցներով: Դժվար է պատկերացնել, թե դուք ինչ դեռ չեք արել, սակայն շահե՞լ եք դուք երբևէ միլիարդ ռուբլի»,- ասված է նամակի մեջ, որն […]
14:50 13.12.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քրեակատարողական հիմնարկի երկու կալանավորի՝ ՔԿՀ աշխատակիցների կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ազատազրկման վայրից փախուստի փորձ կատարելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ. […]
14:45 13.12.2018
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքու այցի ընթացքում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա այսօր։ Բացի դրանից՝ հանդիպում կկայանա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության […]
14:39 13.12.2018
«Մոսկոնցերտ» համերգային սրահում կայացել է «Ձոն» խորագրով համերգ` ի հիշատակ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի: Համերգը կազմակերպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնը: Համերգ-ներկայացմանը մասնակցել են Իրինա Միրոշնիչենկոն, Մարիամ և Արմեն Մերաբովները, Աննա Ավերինան, «Գոլոս» նախագծի մասնակիցները և ուրիշներ: Դահլիճը մեծ հիացմունքով է ընդունել հայկական ստեղծագործությունները: Թատերականացված համերգը վարել են Փարաջանովի թատրոնի արտիստներ Լուիզա Գաբբեն և […]
14:31 13.12.2018
«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն ասել է, որ որոշ հարցեր շարունակում են խնդրահարույց մնալ, բայց կան նաև այնպիսիք, որ դրական միտումներ ունեն՝ գերբնակեցման հարցը։ Սննդի հարցում դրական փոփոխություն կա։ «Շարունակում են խնդրահարույց մնալ բուժսպասարկման ոլորտը, կոռուպցիան, հիեարխիկ ոլորտը»,- […]
14:30 13.12.2018
Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկը այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ 2017 թվականի ընտրություններում 6-րդ տեղում հայտնված Սասուն Միքայելյանը այս տարվա ընտրություններից հետո առաջինն է ու առաջ […]
14:22 13.12.2018
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական չափանիշների համաձայն, ինչը նաև հաստատվել է ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների իշխանությունների կողմից: Հայտարարության մեջ ասվում է․ «Ընտրություններին մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց քվեարկությամբ հաստատել են, որ ընդունում են էական քաղաքական […]
14:17 13.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել Է քրեական գործ՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱԺ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգայի ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված «Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները քարոզչություն են իրականացրել Ապարան քաղաքի սուպերմարկետներից […]