90 տոկոսի դեպքում գործ ունենք այն մեքենաների հետ, որոնց ղեկը չի կարելի փոխել. «Ղեկը աջ»-ը հիշեցնում է կառավարության որոշման վտանգավորության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

90 տոկոսի դեպքում գործ ունենք այն մեքենաների հետ, որոնց ղեկը չի կարելի փոխել. «Ղեկը աջ»-ը հիշեցնում է կառավարության որոշման վտանգավորության մասին

14:42 11.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել՝ պնդելով, որ իրենք շարունակում են դժգոհ մնալ կառավարության որոշումից:

Նախաձեռնության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց կողմից ներկրվող մեքենաների մեծ մասի դեպքում ղեկը փոխել պարզապես չի թույլատրվում

«Նույն Nissan ֆիրման ունի մոդել՝ Skyline-ը, որն ունի ձախ անալոգը: Նույն Nissan-ն ունի 7 տեղանոց մեքենա, որը չունի ձախ անալոգը: Էդ մեքենան նույնիսկ Վրաստանում ադրբեջանցի մասնագետները, ղեկ փոխողները ոչ մի գումարի դիմաց չեն ուզում փոխել: Իրենք էլ են հասկանում, որ այդ մեքենան դառնում է սարսափելի վտանգավոր մեքենա: Հիմա «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների մեքենաները 90 տոկոսով էդ մեքենաներն են, որոնց ղեկը չի կարելի փոխել»,- ասել է  նախաձեռնության անդամներից Զոհրաբ Իգիթյանը:

Ըստ նախաձեռնության անդամների՝ իրենք դա բազմիցս են փաստել, հատկապես ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում ունեցած հանդիպումների ժամանակ.

«Էդ մարդիկ մեզ ուշադիր լսում են, ըմբռնում, հասկանում են, բայց անում են հակառակը: Հիմա մի անհասկանալի պատ է մեր դիմաց, չենք կարողանում հասկանալ, թե խնդիրը ո՞րն է՝ այս 800-ից 1000 մեքենան ի՞նչ վտանգավորություն պետք է ունենա Հայաստանի համար, որտեղ կա 40 հազար աջ ղեկով մեքենա»,- հավելել է բանախոսը:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե պատվերները կատարվել են, չնայած օրենքն արգելում էր, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պատասխանում են այն նկարահանման մասին հիշեցնելով, որը կատարել են  2018 թվականի նոյեմբերի 3-ին: Կադրերում երևում է, որ Բագրատաշենի մաքսակետում՝ տեղեկատվական կենտրոնում, փակցված է մի հայտարարություն, որի մեջ գրված է, որ արգելքը գործում է ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

«Հասարակ քաղաքացին մոտենում և կարդում է տեղեկանքը, որտեղ պարզ գրված է, որ հոկտեմբերի 1-ից հետո կարող է ներկրել, այդ մարդն օգոստոս, սեպտեմբեր, հուլիս ամիսներին գնել է աջ ղեկով ավտոմեքենան, որը եկել-հասել է Բագրատաշեն, հիմա իրեն ասում են՝ գիտեք ինչ, իրականությունը մի ուրիշ օրենք է: Մի խոսքով, աբսուրդի առաջ ենք կանգնած»,- հավելել են նախաձեռնության անդամները:

Հիշեցնենք, որ նախագիծը կառավարության քննարկմանն է ներկայացվել այս տարվա դեկտեմբերի 6-ին: Որոշումն ընդունվել է և հաստատվել, որ մեքենաներն ընդունվելու են «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, այստեղ մինչև 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետ մաքսազերծելուց հետո հաշվառել ոստիկանությունում և դրանք շահագործել ՀՀ տարածքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP