TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Սամվել Տեր-Սահակյանն առաջատարների խմբում է. Շախմատի ԵԱ

19:07 26.03.2019

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը այս առաջնությանը ներկայացնում է 8 շախմատիստ: 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը: Հրանտ Մելքումյանի և Մանուել Պետրոսյանի միջև պարտիան ավարտվել է ոչ-ոքի, կեսական միավոր են վաստակել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Հայաստանի գործող չեմպիոն […]

̰
Facebook-ը 2600-ից ավելի էջեր և ֆեյսբուքյան խմբեր է ջնջել

18:53 26.03.2019

Ամերիկյան Facebook ընկերությունն իր սոցիալական ցանցում ոչ հավաստի տեղեկության տարածման դեմ պայքարի շրջանակում 2600-ից ավելի էջ, ֆեյսբուքյան խմբեր և օգտահաշիվներ է ջնջել, այդ թվում` Ռուսաստանի և Իրանի հետ կապված: Ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ու իրանական էջերը կապված չէին միմյանց հետ, սակայն կիրառում էին նման մարտավարություն` մարդկանց մոլորեցնելու համար ցանցում էջեր […]

̰
Հովհաննես Հովհաննիսյանը` ԵՊՀ ռեկտոր դառնալու «երազանքի» մասին

18:46 26.03.2019

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր, երբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի, խոսել է նաև այն մասին, թե ինչքանով են հավաստի այն տեղեկությունները, որ ինքն է հավակնում ԵՊՀ ռեկտոր դառնալ: «Զարմանալի է, որ հոդվածագիրը գիտի իմ երազանքների մասին: Կխնդրեի նրան իմ այլ երազանքներն […]

̰
Հորիզոն 18:00

18:38 26.03.2019

̰
Շիրակի մարզի դատախազը` Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենի և գործավարուհու ձերբակալության մասին

18:37 26.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` այսօր՝ մարտի 26-ին, կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ժամեր անց հաղորդում է ստացվել նաև, որ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է նույն դպրոցի տնօրենը: […]

̰
Բազմիցս ենթարկվել եմ ճնշումների. Հովհաննես Հովհաննիսյանը` բուհական ճնշումների մասին

18:31 26.03.2019

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի: «Ես չէի ուզենա մեկնաբանել վարչապետի խոսքը, ես կասեմ իմ կարծիքը: Դա մեկ բուհին չի վերաբերում, վարչապետը ևս նշեց, որ դա բուհական համակարգին է վերաբերում: Դա վերաբերում է թե´ կրթության որակին, թե´ կրթական […]

̰
Արամ Հարությունյանի գործի վերաբացման դեմ բողոքի քննությունն ընթացել է դռնփակ

18:25 26.03.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի և գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Քննությունն ընթացել է դռնփակ, քանի որ հետազոտվում են քննիչի կողմից ներկայացված նյութերը, […]

̰
Անձեռնմխելիության հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 11-ին

18:17 26.03.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին՝ ժամը 14:30-ին: Իսկ մինչ այդ՝ այսօր բողոքի քննության մեկնարկին Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղյանը և դատախազ Դոլմազյանը միջնորդել են բողոքի քննությունն անցկացնել դռնփակ՝ հիմնավորելով, թե Ռոբերտ Քոչարյանին առնչվող […]

̰
Նոր մանրամասներ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին

18:15 26.03.2019

Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն, միևնույն ժամանակ, նրան բժիշկները խորհուրդ են տվել աշխատանքի դուրս գալուց առաջ վերջնական կազդուրվել: Այս մասին դերասանի ֆեյսբուքյան խմբում գրառում է կատարել Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը: «Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը լավ է: Ինչպես ինքն է ասում, «անձնագրի տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, ամեն օր դուրս է գալիս զբոսանքի, […]

̰
Հայկական առաջապահ ստորաբաժանումները Բերդավանի մերձակայքում կասեցրել են հակառակորդի ինժեներական աշխատանքները

18:05 26.03.2019

Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել […]

̰
Մայիսյան տոներին ընդառաջ Մոսկվայից Երևան ավիատոմսերը թանկացել են

17:57 26.03.2019

Մայիսյան տոների ընթացքում Մոսկվայից տարբեր ուղղությունների ավիատոմսերը գնային աճ են արձանագրել: Այս մասին ուսումնասիրությունը կատարել են «Kupibilet» ընկերության մասնագետները: Հաղորդվում է, որ 2018 թվականի համեմատ թանկացել են ամենատարբեր հանրահայտ երթուղիներ, այդ թվում` Երևան չվերթների տոմսերը: Մասնավորապես, եթե նախորդ տարի Մոսկվայից Երևան հետադարձ չվերթի տոմսն արժեցել է 13․000 ռուբլի, ապա այս տարի տոմսի գինը 13.400 ռուբլի […]

̰
Անչափահաս կալանավորն ինքնավնասման փորձ է կատարել. ՄԻՊ

17:48 26.03.2019

ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի  ներկայացուցիչները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա այց են իրականացրել ինքնավնասման փորձ կատարած անչափահաս կալանավորին։ «Աբովյան» ՔԿՀ այցն իրականացվել է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ համատեղ։ Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ […]

̰
Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հարցեր

17:39 26.03.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է տիկին դեսպանին Հայաստանում դիվանագիտական բարձր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև բոլոր, այդ թվում նաև իրավական օգնության ոլորտներում […]

̰
Չարենցավանում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երկու բնակչի

17:29 26.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ուրիշի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել նույն քաղաքի […]

̰
Մբապպեն Զիդանի հետ զրույցի ժամանակ հայտնել է իր ցանկության մասին

17:27 26.03.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին զրուցել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Ըստ El Chiringuito-ի, խոսակցության ընթացքում 20-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկանում է զրուցել փարիզյան ակումբի նախագահ Նասեր ալ-Հելաիֆիի հետ և խնդրել նրան թողնել իրեն մադրիդյան ակումբ: Միևնույն ժամանակ նշվում է, որ «Ռեալ»-ի երկու ֆուտբոլիստներ Խամես Ռոդրիգեսը և […]

̰
Պետք է միշտ պատրաստ լինենք Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմանը. Միքայել Մելքումյան

17:21 26.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ հայտարարությունների ժամին կոչ արեց առաջիկայում նախաձեռնել Հայաստանի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն փակ քննարկում, որպեսզի հստակ պատկերացում ունենան, թե տարիների ընթացքում ինչ փոխադարձ ներդրումներ են իրականացվել, ինչ ձեռնարկություններ են ստեղծվել, ինչ է կատարվել, որքան էլ դա արտաքին քաղաքականության լեգալ հատվածին համահունչ լինի: «Ուզում եմ շեշտել նաև, որ որքան էլ այսօր […]

̰
Ոստիկաններն ապօրինություններ են բացահայտել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում

17:18 26.03.2019

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքում և վարչական շենքում տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու […]

̰
Գյուղատնտեսության նախարարության լուծարումը բացասական ազդեցություն չի ունենալու ոլորտի զարգացման վրա. Տաթևիկ Գասպարյան

17:07 26.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին։ Նա անդրադարձել է գյուղատնտեսության նախարարության լուծարմանը. «Դրական եմ վերաբերվում, միևնույն է` ունենք գյուղատնտեսությունը ներկայացնող գերատեսչություն, և դա ոչ մի բացասական ազդեցություն չի ունենալու ոլորտի զարգացման վրա»: Այն դիտարկմանը, թե ի՞նչ կարելի է անել այն գյուղացիների հետ, որոնք ստանում […]

̰
Քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանների բողոքը

17:06 26.03.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանների բողոքը: Նիստը դռնբաց էր: Նիստի ընթացքում մեղադրող դատախազը և քննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ նիստերը դռնփակ անցկացվեն, սակայն պաշտպանական կողմն ասել էր, որ դռնփակ անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ գաղտնի նյութեր չկան: Ի վերջո, […]

̰
Մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են չինովնիկի կեցվածքով հանդես գալ. Նազելի Բաղդասարյան

17:06 26.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը ԱԺ հայտարարությունների ժամին զգոնության կոչով հանդես եկավ: Նա նշեց՝ հայաստանյան իրականության մեջ հեղափոխությունից հետո կա մի խնդիր, որն անժխտելի է. միջին օղակում կան պաշտոնյաներ, որ կատարվածը չեն գիտակցում, և այդ իրողությունն արտացոլված է մարզերում, որտեղից ազդակներ են ստանում, որ հեղափոխության ազդակները տեղ չեն հասել: Բաղդասարյանի խոսքերով՝ մանր ու […]

̰
«Սպայկա» ընկերությունը պանիր կարտադրի

16:59 26.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և այլ կաթնամթերքի գործարանի բացման արարողությանը: Այստեղ տարեկան արտադրվելու է «Սամբիել» ապրանքանիշի ավելի քան 2000 տոննա պանիր: Գործարանի շահագործման համար ներդրվել է 15 մլն դոլար: 120 մասնագետ աշխատանք է գտել այստեղ: Իսկ գերժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: […]

̰
Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ԱԺ արտագնա նիստ անել Գյումրիում

16:58 26.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին խոսեց ԱԺ աշխատանքի վերաբերյալ: «Այս քառօրյան էլ վաղը կսպառենք, կարելի է ասել՝ թերբեռնված ռեժիմով ենք աշխատում, առաջարկում եմ՝ դիմենք ԱԺ նախագահին և խորհրդին՝ հաջորդ երկու օրերը կազմակերպել արտագնա նիստ Գյումրիում, որտեղ ավագանու հետ կարող ենք քննարկել նիստը, տեղում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն»,- ասաց նա: Բագրատյանը մեջբերեց […]

̰
Հայաստանն ու հայությունը լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ են․ Աբովյան

16:55 26.03.2019

Հայաստանն ու հայությունը լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ են։ Դա նոր չի սկսվել, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն իրենց կողմից մասնակցում են այդ գրոհներին։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Աբովյանը հիշեցրեց, որ ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի ցեղասպանության 27 տարին, ու ասաց, որ պետք է լինի Ազգային  ժողովի հատուկ հայտարարություն, որը […]

̰
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքը միջին բիզնեսի համար խնդիրներ է ստեղծում. Գևորգ Պապոյան

16:51 26.03.2019

ԱԺ հայտարարությունների ժամին հերթագրվեց 14 պատգամավոր: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ համաձայն ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին օրենսդրական նախագծի փաթեթ է ուղարկել՝ նախորդ գումարման ԱԺ կողմից ընդունված հերթական օրենքի նախագծի մասին: Նա մասնավորեցրեց՝ խոսքը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքին է վերաբերում, այն միջին բիզնեսի համար խնդիրներ է […]

̰
Չնայած տեսանյութերին՝ ElectricYerevan ցույցերի ժամանակ իրավախախտումների գործը փակվել է․ պատգամավոր

16:47 26.03.2019

2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրավապահների գործողությունները թեև տեսագրված են, ու առկա են այդ տեսանյութերը, որտեղ երևում են ոստիկանության թևկապով այն մարդիկ, որոնց գործողությունների արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ բերման ենթարկվեցին, իսկ լրագրողների մասնագիտական աշխատանքները խախտվեցին, իրավախախտումների գործը փակվել է։ ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հիշեցրեց պատգամավորներից Թագուհի Ղազարյանը։ Պատգամավորի խոսքերով՝ ապացույց հանդիսացող տասնյակ տեսագրությունները, որոնց […]

̰
Հատուկ մարդ մեր ընտանիքում. Արմեն Սարգսյանը շնորհավորել է կնոջ ծննդյան տարեդարձը

16:44 26.03.2019

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կնոջ՝ Նունե Սարգսյանի ծննդյան օրն է: Նախագահը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Նունե Սարգսյանի լուսանկարը և մակագրել. «Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում»:   View this post on Instagram   Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում #nounehsarkissian #happybirthday A post shared by Armen Sarkissian (@president_armensarkissian) on Mar […]

̰
ԵԱՏՄ-Իրան համաձայնագրից օգտվելով՝ կարո՞ղ ենք էժան վառելիք ներկրել. Սերգեյ Բագրատյան

16:43 26.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարո՞ղ ենք վառելիք ներկրել հանրապետություն: «Մեր տնտեսվարողները կարո՞ղ են օգտվել այս համաձայնագրից՝ էժան դիզվառելիք ներկրել, տեսնում ենք՝ օր օրի դիզվառելիքի գներն աճում են»,- հարց ուղղեց նա: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը նշեց՝ դիզվառելիքը ցանկերում կա, իրանական կողմին տրված է այդ […]

̰
Գերմանիայի 6 քաղաքների ռատուշաներից մարդկանց տարհանել են

16:38 26.03.2019

Գերմանիայի վեց քաղաքներում ահազանգ է ստացվել քաղաքապետարանի շենքերի (ռատուշա) պայթեցման մասին: Այս մասին հայտնում է Die Welt թերթը: Թերթը նշում է, որ մարդկանց տարհանել  են Աուգսբուրգի, Գետտինգենի, Կայզերսլաուտերնեի, Նոյնկիրհենի, Ռենդսբուրգի և Հեմենիցեի քաղաքապետարաններից: Մասնավորապես Աուգսբուրգում ոստիկանական մեծ ուժեր են հավաքել և այդ քաղաքում ոչ միայն մարդկանց տարհանել են, այլև կանգնեցրել հարակից վայրերի երթևեկությունը: Վերոնշյալ քաղաքներում […]

̰
Դեմոկրատները պահանջում են հրապարակել «ռուսական գործով» հատուկ դատախազ Մյուլերի ամբողջական զեկույցը

16:34 26.03.2019

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են մինչև ապրիլի 2-ը հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ամբողջական զեկույցը, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններում «Ռուսաստանի միջամտությանը»: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Նրանք իրենց նամակում նշել են, որ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը` կապված հետաքննության հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Բարը […]

̰
Սիրիայում բազմահազարանոց ցույցեր են ընթանում Թրամփի որոշման դեմ

16:30 26.03.2019

Սիրիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշման դեմ` Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեր էլ-Զորի, Ղամիշլիի ու այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]

̰
BACK_TO_TOP