TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Արխիվ / Մարտ 2019

«Մտքերի գագաթնաժողով»-ն ազդարարել է Հայաստան գալու մասին

16:28 26.03.2019

Հայաստանը, որը փոքր երկիր է, սակայն ունի մեծ մարդկային կապիտալ, հանդես է գալիս մեծ հավակնություններով՝ հաստատելու աշխարհում իր դերը՝ հաշվի առնելով այդ երկրի ավանդական ներուժը գիտական կատարելության, ստեղծարարության և մտավոր կարողությունների ոլորտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» («Summit of Minds») պաշտոնական կայքը, որն արդեն պաշտոնապես հրապարակել է […]

̰
Հայաստանը կարող է նաև լինել տրանզիտ երկիր. Ալբերտ Բաբայան

16:20 26.03.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը մարտի 26-ին Ազգային ժողովում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ նշեց՝ չի բացառվում ռիսկը, որ կարող են սեզոնայնության ժամանակ, երբ մաքսատուրքի նվազեցում է տրված, ապրանքները բերել, պահեստավորվել, հետո վաճառել: «Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև լինել տրանզիտ երկիր, ապրանքները բերեն, պահեստավորվեն, մտավախությունները կան, ու եթե մենք ունենանք […]

̰
Բանկոմատներից կատարված հափշտակությունների դեպքերի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՌԴ 20-ամյա քաղաքացու

16:17 26.03.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության  վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ մեղադրյալի՝ ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել է նախաքննության […]

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փորձնական ռեժիմում Վրաստան է մուտք գործել առաջին ուղևորատար գնացքը

16:17 26.03.2019

Թուրքիայից Վրաստան է մտել շվեյցարական «Շտադլեր» ուղևորատար գնացքը, որը երթևեկելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով: Գնացքն այս պահի դրությամբ Ախալքալաքի կայարանում է և երկաթուղու վրացական հատվածն անցնելու է թեստայի ռեժիմում: Ախալքալաքի երկաթուղու կայարանի տարածքում հետխորհրդային 1520 կմ երկաթգիծը միանում է եվրոպական 1435 կմ երկաթգծին: Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը կառուցվել է 2007 թվականին ստորագրված եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա: […]

̰
Տեսնում ենք ԵԱՏՄ-Իրան առևտրատնտեսական կապերի խորացման իրական հեռանկարներ․ պատգամավոր

16:10 26.03.2019

Ներկայում տեսնում ենք ԵԱՏՄ երկրների ու Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացման իրական հեռանկարներ, ինչը լիարժեք հնարավոր է դարձնում ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Ազգային ժողովում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս մասին զեկուցեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Որպես ԵԱՏՄ երկիր՝ Հայաստանի հետաքրքրությունը, ըստ պատգամավորի, նրանում է, որ այդ […]

̰
Եվրամիությունում ավտոմեքենաները կունենան «սև արկղ»

16:06 26.03.2019

Եվրամիությունում ավտոմեքենաները կունենան «սև արկղ»: Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը և Եվրահանձնաժողովը համաձայնության են եկել, ըստ որի` 2022 թվականից Եվրամիության տարածքում վաճառվող ավտոմեքենաները կունենան «սև արկղեր»: Ավտոարտադրողների վրա պարտականություն է դրվել: Նրանք ստիպված կլինեն թեթև և բեռնատար ավտոմեքենաներում մոնտաժել նոր արգելակման, արագությունը սահմանափակող համակարգ և ճանապարհային անվտանգության ժամանակակից միջոցներ: Ինչպես մեկնաբանում […]

̰
Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

16:01 26.03.2019

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։ Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ […]

̰
Իրանի հետ համաձայնագրում ՀՀ ռիսկերը հաշվի առնվե՞լ են․ 3 տարում կարելի է գյուղատնտեսությունը կորցնել․ պատգամավոր

15:57 26.03.2019

Իրանի հետ ԵԱՏՄ համաձայնագիրը լավ հնարավորություն կարող է լինել Հայաստանի տնտեսվարողների համար, քանի որ նրանք կարող են մտնել իրանական շուկա։ Բայց կա նաև ռիսկ, որ 3 տարում կարելի է կորցնել Հայաստանի գյուղատնտեսությունը։ Ազգային ժողովում Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս ռիսկերը հիշեցրեց պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Նրան պատասխանելիս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ […]

̰
Իրանական գիպսը կարող է դուրս մղել հայկականը․ տուրքեր հնարավո՞ր է սահմանել․ պատգամավորը՝ փոխնախարարին

15:56 26.03.2019

Խորհրդարանում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ պատգամավորներից Վարազդատ Կարապետյանն ասաց, որ ցածր մաքսատուրքերի պայմաններում իրանական որոշ ապրանքները կարող են հայկական շուկայից դուրս մղել հենց Հայաստանում արտադրվող այդ ապրանքները, և այդ ապրանքատեսակներից մեկը գիպսն է (գիպսային մասով արտադրանքը)։ Պատգամավորը հարցրեց՝ հնարավո՞ր է Իրանից արտոնյալ ռեժիմով ներկրվող այդպիսի ապրանքների ներկրումից հետո Հայաստանում դրանց վրա լրացուցիչ տուրքեր […]

̰
Հորիզոն 15.00

15:53 26.03.2019

̰
Դատարանը մերժեց նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը

15:50 26.03.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

̰
Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը

15:47 26.03.2019

Ազգային ժողովի այսօրվա քննարկմանն է ներկայացվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Հարցը զեկուցեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը։ Փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ […]

̰
Վարչապետի որոշմամբ` Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

15:46 26.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արշակ Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին կմեկնի Վիեննա

15:40 26.03.2019

ՀՀ վարչապետի որոշմամբ Ավստրիայի Հանրապետություն կգործուղվի ՀՀ կառավարական պատվիրակություն: Այս մասին նշված է E-gov.am-ում: Ինչպես երևում է փաստաթղթից՝ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) կմեկնի 2019 թվականի մարտի 28-29-ը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու մարտի 29-ին՝ Վիեննայում: Փաշինյանն ու […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարանի բացման արարողությանը

15:39 26.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: Տեղեկացվել է, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ […]

̰
Դատախազների այցի արդյունքում Կարեն Հովհաննիսյանը դադարեցրել է 44 օր տևած հացադուլը

15:38 26.03.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ դատախազների այցի արդյունքում անձը դադարեցրել է 44 օր տևած հացադուլը: «Հացադուլ հայտարարած կալանավորների կամ դատապարտյալների պահանջներին, խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից դատախազության ստորաբաժանումներին տրված հանձնարարության համատեքստում այսօր Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական […]

̰
Այդպիսի բաների վրա պետք չէ կենտրոնանալ. Մարուքյանը` «Քաղաքացու օր» սահմանելու մասին

15:33 26.03.2019

Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է «Քաղաքացու օր» նշանակելու մասին: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: «Հիմա որ ձեր աշխատավարձը 200 հազար դրամից դառնա 400 հազար դրամ, ամեն օր քաղաքացու օր կդառնա ձեր համար: Հետևաբար` պետք է կենտրոնանալ նման բաների […]

̰
Գոլանի բարձունքների հետ կապված կազմակերպության դիրքորոշումը չի փոխվել

15:30 26.03.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների հետ կապված կազմակերպության դիրքորոշումը չի փոխվել: Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը սա հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ` ճանաչելով Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք: «Գլխավոր քարտուղարի համար պարզ է, որ Գոլանի կարգավիճակը չի փոխվել: Գոլանի հարցով ՄԱԿ-ի քաղաքականությունն […]

̰
2008-ի պատերազմում զոհված Վրաստանի 7 քաղաքացիների մասունքները հանձնվել են ընտանիքներին

15:27 26.03.2019

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի 7 խաղաղ քաղաքացիների մասունքները հանձնվել են ընտանիքի անդամներին` դատաքննչական փորձաքննության բյուրոյում համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո: Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանից զոհվածների մասունքները տեղափոխվել էին ընթացիկ տարվա մարտի 19-ին: 2017-ի հոկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) աջակցությամբ զոհվածների աճյունների դուրս բերման գործընթացն իրականացվել էր Ցխինվալիի շրջանի Թամարաշեն գյուղի գերեզմանոցում։ […]

̰
ՔԿ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին

15:22 26.03.2019

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին: Ողջունելով հյուրերին՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԵԽ-ի երևանյան գրասենյակի հետ ինտենսիվ և արդյունավետ համագործակցությանը: Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝  նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար և հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու և ծրագրերը նոր թափով շարունակելու վերաբերյալ: […]

̰
Բաքվի առևտրի կենտրոնի հրդեհը մարվել է

15:19 26.03.2019

Հրշեջներին հաջողվել է մարել Բաքվի «Դիգլաս» առևտրի խոշոր կենտրոնում բռնկված հրդեհը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությանը: Զոհեր չկան: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Բաքվի «Դիգլաս» առևտրի կենտրոնում առավոտյան հրդեհ էր բռնկվել: 4 հարկանի կենտրոնի շենքից մարդկանց անմիջապես տարհանել էին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր […]

̰
Երբեք չեմ զբաղվել «դեմագոգիայով». Արկադի Խաչատրյանն արձագանքեց ԱԺ նախագահի «մեղադրանքին»

15:16 26.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանի մարտի 26-ի նիստի ժամանակ ելույթի իրավունք խնդրեց՝ արձագանքելու համար Միրզոյանի ելույթին ու մեղադրանքին, որ ինչպես իրեն թվացել է՝ ուղղված էր իրեն: «Չգիտեմ՝ որքանով էր դա ինձ ուղղված, բայց այդպես ստացվեց: Նվազագույն կենսաթոշակի սահմանման հետ կապված՝ ես մի հարցադրում հնչեցրեցի, որն ուղղված էր Կառավարության ներկայացուցչին՝ առ այն, թե […]

̰
Բացահայտվել է Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է

15:12 26.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1990թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է: 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 03։40-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին այն մասին, որ «ձախ կրծքավանդակի հետին մակերեսի, […]

̰
ԵԱՀԿ-ն Վրաստանին խորհուրդ է տալիս վերանայել Ընտրական օրենսդրությունը

15:11 26.03.2019

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել է դիտորդական առաքելության վերջնական զեկույցից հատվածներ: Դիտարկումը կատարվել էր 2018 թվականի աշնանը Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ: Զեկույցում ներկայացված են առաջարկներ Ընտրական օրենսդրության վերանայման, ընտրարշավի ընթացքում կուսակցությունների և պետության միջև հստակ բաժանման, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքում ատելության դրսևորումները կանխելու նպատակով նորմերի կանոնակարգման համար: ԺՀՄԻԳ-ի փորձագետները […]

̰
Աննա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

15:07 26.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել: Նշենք, որ այս ընտանեկան լուսանկարը տեղ է գտել նաև Աննա Հակոբյանի նորաբաց պաշտոնական կայքում: https://www.facebook.com/wifeofarmenianPM/photos/a.405675636891665/409672599825302/?type=3&theater

̰
Խնդիրները լուծելու երկու ճանապարհ կա. Մխիթար Հայրապետյան

15:06 26.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը, խոսելով գրագողության կանխարգելմանը միտված օրենսդրական նախագծի մասին, նշեց՝ խնդիրները լուծելու կամ դրանց արձագանքելու երկու ճանապարհ կա՝ փաթեթային և իրավիճակային-օպերատիվ: «Պետք չէ մտնել ծայրահեղ դաշտ, ասել՝ այս խնդիրը պետք է լուծվի միայն փաթեթային, կամ միայն իրավիճակային ճանապարհով: Այս նախագիծը երկրորդ ճանապարհն է ընտրում: Սա նաև պետության դիրքորոշումն է կրթության […]

̰
ՀԱՊԿ-ում հուսով են` գլխավոր քարտուղարի նշանակման հարցը արագ կլուծվի

15:05 26.03.2019

Ղրղըզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի աշնանը: Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտնել է Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սըդըկովը: «Անկասկած, ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա, քանի որ մենք այդ հեղինակավոր և սոլիդ կազմակերպության նախագահն ենք: Մենք ծրագրում ենք գագաթնաժողովն անցկացնել այս տարվա աշնանը»,- ասել էՍըդըկովը: Նա նաև նշել է, որ բանակցություններ են ընթանում […]

̰
Ուսանողը պետք է կարողանա ուսման վարձը վճարել ուսումնական տարվա չափով․ Ուրիխանյան

15:04 26.03.2019

«Ուսանողը կարողանում է վարձը մուծել ամսական կտրվածքով տվյալ բուհում ուսումնական տարվա չափով՝ ըստ ուսումնական տարվա ամիսների»,- Ազգային ժողովում իր նախագծի մեջ արված փոփոխությունների մասին այսօր նշեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նրա նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ ուսանողներին հնարավորություն տրվի ուսման վարձերը վճարել ոչ թե կիսամյակ առ կիսամյակ, այլ ամիս առ ամիս՝ նրանց վրա եղած ֆինանսական […]

̰
Հենց նշանակություն ունենա գիտելիքը, ոչ թե դիպլոմը, այն ոչ մեկին պետք չի լինի. Մելքումյան

15:02 26.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ մարտի 26-ի նիստում անդրադարձավ տեսակետին, որ Հայաստանում «վճարում են չսովորելու համար»: Դա, ըստ պատգամավորի, դրդապատճառ ունի: «Չսովորելու համար վճարում են, այսինքն՝ դիպլոմը պետք է, որ հետո այն ստացողը տեղավորվի մի տեղ, հենց խնդիր լուծվի, որ դիպլոմը նշանակություն չի ունենալու, գիտելիքն է ունենալու, հաստատ որևէ մեկը չի վճարելու […]

̰
Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը

14:56 26.03.2019

Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ […]

̰
BACK_TO_TOP