23:03 26.03.2019
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ որոշ ժամանակ չի զբաղվելու երաժշտական գործունեությամբ: Այս մասին երաժիշտը հայտնել է իր Instagram-ում: Նա նշել է, որ վերջին ալբոմին նվիրված համերգային շրջագայությունը իրեն երջանիկ չի դարձրել: Նա խոստովանել է, որ շրջագայության վերջում արդեն չի կարողացել թեժ շոու ծրագիր ներկայացնել և երկրպագուներին չի կարողացել փոխանցել դրական լիցքեր: «Ես որոնումների […]
23:00 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:
22:53 26.03.2019
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինական կոմիտեն, վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Քննարկումները անցել են բուռն, տևել են 3 ժամ: Աշխատանքային խմբի ստեղծման նպատակը՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների (տնակների) փաստագրման արդյունքների հավաքագրումը և դրանց հիման […]
22:39 26.03.2019
Մարտի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արմավիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմատներից մեկում փորձում է ինքնասպան լինել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են այդ քաղաքացու բջջային հեռախոսահամարը, և ոստիկանապետերը սկսել են տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե որտեղ է […]
22:29 26.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրերս հերթական անգամ այցելել էր Գյումրի: Քաղաքում շրջելիս նախագահը հանդիպել է «Շանթ» հեռուստաընկերության նոր ֆիլմի նկարահանման խմբին: Արմեն Սարգսյանը նորից Գյումրիում էր: Այցերը հանրապետության երկրորդ քաղաք այնքան հաճախակի են դարձել, որ ոչ ոք այստեղ այլևս չի զարմանում, երբ տեսնում է նախագահին հին Գյումրիի փողոցներով քայլելիս: Եվ կարծես օրինաչափություն է դարձել, որ […]
22:19 26.03.2019
Մեծ Բրիտանիայում կառավարության 3 անդամներ, համաձայն չլինելով երկրի վարչապետ Թերեզա Մեյի՝ Brexit-ի հարցով վարած քաղաքականության հետ, հրաժարական են ներկայացրել: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Մասնավորապես՝ հրաժարական են ներկայացրել արդյունաբերության հարցերով փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, արտաքին գործերի փոխնախարար Ալիսթեր Բերտը և առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը: Ավելի վաղ Բրիտանիայի օրենսդիրները քվեարկել էին Brexit-ի գործընթացը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու […]
22:06 26.03.2019
Պետական եկամուտների կոմիտեում այսօր հյուրընկալվել են Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ներկայացուցիչները: Արվեստի այլընտրանքային ամենամյա փառատոնի շրջանակում այս տարի կենտրոնի երիտասարդ հեղինակներից մեկը` Մարիամ Նահապետյանը, հանդես է եկել յուրահատուկ նախաձեռնությամբ` ներկայացնելով աշխատանք` կազմված ստեղծագործության համար անհրաժեշտ նյութերի գնումների դիմաց ստացած ՀԴՄ կտրոններից: Հեղինակի մտահղացմամբ` արվեստագետը նաև պահանջատեր սպառող է, ուստի, նա իր օրինակով բոլորին կոչ է […]
21:53 26.03.2019
Նոր Զելանդիայի Ուեսթ Քոսթ շրջանում տեղատարափ անձրևները ուղեկցվել են հզոր փոթորիկներով: Այս մասին հայտնել է CGTN-ը: Մասնավորապես, Ֆրանս Ժոսեֆ քաղաքում փոթորիկը քշել-տարել է կամուրջներից մեկը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Ուեսթ Քոսթ շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրի օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևները այդ շրջաններում կշարունակվեն դեռ մի քանի օր:
21:41 26.03.2019
ԱՄՆ Կալիֆոռնիայի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովը հաստատել է Հայաստանում տարածաշրջանային առևտրային ներկայացուցչություն հիմնելու մասին նախագիծը, հաղորդում է Rusarmninfo-ն: Նշվում է, որ ներկայացուցչությունը ՀՀ-ի, Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի երկրների հետ զբաղվելու է առևտրատնտեսական հարաբերությունների հարցերով. «Սենատի անդամ Անտոնիո Պորտատինոյի հեղինակած նախագիծը միաձայն հաստատվել է: Հանձնաժողովի նիստին նաև հանդես է եկել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս […]
21:26 26.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, լրագրողներին ասել է, որ վարչապետը ճիշտ է ասում, բայց պետք է հետևենք, որ բուհերի խորհուրդներում ՔՊ-ից ու «Իմ քայլ»-ից մարդիկ չլինեն. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է նմանատիպ հայտարարություններին՝ ասելով, որ երբ բուհերի հոգաբարձուների խորհուրդները փոխվում […]
21:11 26.03.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոյին: ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Արարատ […]
20:54 26.03.2019
Հանրապետական մարզադաաշտում մեկնարկում է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա ազգային հավաքականների հանդիպումը: Առաջին տուրում երկու հավաքականներն էլ պարտություն են կրել. Հայաստանի ընտրանին 2-1 հաշվով զիջել է Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին: Ֆինլանդացիները 2-0 հաշվով պարտվել էին Իտալիայի ընտրանուն:
20:42 26.03.2019
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» լուծումները, որոնք հաջողությամբ ներդրվել են տարբեր երկրներում և ներառում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ զանգերի սպասարկման կենտրոնը, հեռախոսային հավելվածները, անհատական թվային օգնականը և […]
20:29 26.03.2019
Հաշվի առնելով բազմաթիվ գրավոր և բանավոր հարցումները, ինչպես նաև հասարակության լայն զանգվածների ցուցաբերած հետաքրքրությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի […]
20:19 26.03.2019
Առողջապահության նախարարությունը մինչ այս պահն արել է ամեն հնարավոր բան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել է, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։ Տիկին […]
20:08 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին […]
20:00 26.03.2019
2018 թվականի մարտ ամսից Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Գիտելիք» հայկական դպրոցի հիմնադիրներ Լիլիթ Հակոբյանն ու Մասիս Առաքելյանը Գերմանիայի Մեքլնբուրգ-Ֆորպոմերն նահանգի Գրայֆսվալդ և Ռոսթոք ամենամեծ քաղաքներում հունվարին բացել են «Գիտելիք» դպրոցի մասնաճյուղերը: Այս քաղաքներում հայկական կազմակերպություններ, միություններ չկան, իսկ այնտեղ ապրող հայերի շփումը սահմանափակվում է միայն միմյանց հանդիպելու կամ տուն գնալու մակարդակով: Լիլիթն ու Մասիսն առաջինն են, […]
19:44 26.03.2019
Շարունակվում են ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից, ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների, իրավապահ մարմինների և տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ-երի համատեղ ուժերով բնակարանային գողությունների, ինչպես նաև առանձին հանցատեսակներով կանխարգելման, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումները: Այդ շրջանակում հերթական խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, ՀՀ […]
19:39 26.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին, անդրադարձել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքին. «Հաճախ ենք հանդիպումներ կազմակերպում ոլորտի մասնագետների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, մեր մտահոգությունները և առաջարկներն ենք քննարկում նրանց հետ, լսում նրանց առաջարկները և փորձում համապարփակ լուծում տալ ոլորտում […]
19:37 26.03.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալի օպերատորը պատմել է, թե ինչպես է նկարահանվել սերիալի ամենահայտնի էպիզոդներից մեկը` «Բաստարդների ճակատամարտը» (Battle of the Bastards): Այս էպիզոդը 6-րդ եթերաշրջանից է և համարվում է ամենաազդեցիկ սերիաներից մեկը: Օպերատորի հետ հարցազրույցի տեսանյութը տարածվել է Game of Thrones YouTube-ի ալիքում: Շոն Սևեջը 2010 թվականից սկսած աշխատում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում: Նրա […]
19:30 26.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի և գողության դեպքերը: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ ծնված 2002 և 2003թթ., մուտք են գործել Երևան քաղաքի Լուկաշին 3 փողոցում […]
19:25 26.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 26-ին ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի զարգացման ուղղություններով ԳՄԶԸ հետ հաստատված արդյունավետ գործընկերության կապակցությամբ: Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ […]
19:23 26.03.2019
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում համացանցում նոր ֆլեշմոբ է սկսվել: Մի շարք պատգամավորներ, նախարարներ, հանրային գործիչներ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն են արտասանում և տեսաուղերձի միջոցով հրապարակում իրենց ֆեյսբուքյան էջերում, ապա մարտահրավեր նետում մեկ այլ մարդու: Ձեզ ենք ներկայացնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի […]
19:20 26.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ գյուղատնտեսության ապահովագրության խնդրին: «Գյուղատնտեսության ապահովագրության խնդրի հարցով այժմ քննարկումներ կան, և դա կարևոր բան է գյուղացու համար, որ գյուղացին վերջում չկանգնի փաստի առաջ»,- տեղեկացրեց նա: Պատգամավորը նշեց, որ վերջերս Լոռու մարզում տեղի ունեցած բիզնես ֆորումից հետո Ստեփանավան խոշորացված […]
19:13 26.03.2019
Չինացի ուսանողուհին զարմացրել է համացանցի օգտատերերին իր մկանոտ կազմավածքով և բոդիբիլդինգում իր հաջողություններով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Նշվում է, որ չինուհին մանուկ հասակում շատ ամաչկոտ է եղել և երբ իմացել է բոդիբիլդինգի առաջնության մասին, հասկացել է, որ եկել է բարդույթների հաղթահարման ժամանակը: Աղջիկը պատմել է, որ բոդիբիլդեր կանանց կազմվածքը տպավորել է իրեն […]
19:10 26.03.2019
Թուրքական Կայսերի քաղաքի օդանավակայանում հրաձգություն է եղել: Դեպքը տեղի է ունեցել ուղևորների համար նախատեսված տերմինալում: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2 ոստիկան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանները վիճել են միմյանց հետ, ինչի հետևանքով նրանցից մեկը կրակ է բացել մյուսի ուղղությամբ, ապա փորձել է ինքնասպան լինել: Հավելենք, որ օդանավակայանը ծառայում է […]