14:46 26.03.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ նախատեց ընդմիջումից հետո ուշացումով նիստերի դահլիճ մտնող պատգամավորներին: «Դահլիճ պետք է գալ ոչ թե առաջին, երկրորդ կամ երրորդ ելույթից հետո, այլ հատուկ դրա համար հնչեցված ազդանշանից հետո»,- ասաց նա:
14:44 26.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը, մարտի 26-ին խորհրդարանում անդրադառնալով դիպլոմայինների ու կուրսայինների վաճառքն արգելելու օրենսդրական նախաձեռնությանը, նշեց՝ միայն գովազդն արգելելով՝ խնդիրը չեն լուծում, դա պետք է քրեականացվի: «Եթե անձը տարբեր ձևերով գնում է կեղծ դիպլոմ, ատեստատ, դա քրեական արարք է: Մարդիկ գնում են դիպլոմային աշխատանք՝ չստանալով կրթություն, չունենալով այդ հմտությունները, օրինական ճանապարհով ստանում […]
14:32 26.03.2019
«Այն, որ մենք ապագա ուսանողին copy-paste-ի լուրջ արվեստին սովորեցնում ենք ավելի վաղ հասակից, դա հասկանալի է, որովհետև ռեֆերատներ կամ նմանատիպ այլ աշխատանքներ մենք երեխաներին հանձնարարում ենք հանրակրթական դպրոցում և ուղղակի վերցնում ենք ու դնում ենք այս ռեֆերատները դարակում, որևէ կերպ սրան չենք անդրադառնում»,- Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Քննարկումը վերաբերում էր […]
14:29 26.03.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների անհատական հայցը: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Դատարանի որոշմամբ՝ Վրաստանի այն քաղաքացիներին, որոնց 2006 թվականին ձերբակալել են վարչական կարգով և արտաքսել, Ռուսաստանը պետք է վճարի 2000-ից 15000 եվրո: Վճիռը ընդունվել է դատավորների միաձայն որոշմամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների […]
14:24 26.03.2019
Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է այն մասին, թե ինչքանով է անհրաժեշտ, որ ԱԱԾ և ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան: «Վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները փոխվում են քաղաքական նպատակահարմարությամբ, եթե այդ մարմինները մնան անվերահսկելի, խորհրդարանական վերահսկողությունից դուրս այդ ժամանակ նրանք կարող են քաղաքականացվել: Նրանք չեն կարող քաղաքականացվել մի դեպքում, եթե […]
14:20 26.03.2019
Դիպլոմային, կուրսային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների ծառայությունների գովազդներն արգելելու մասին նախագիծն է այսօր քննարկվում Ազգային ժողովում։ Քննարկման ընթացքում եղան նաև դժգոհություններ դրա նեղ խնդիրը լուծելու վերաբերյալ։ «Մի նախադասություն ասեմ, որը բոլոր հարցերի ժամանակ կարող է միշտ կրկնվել․ «Քանի որ այս հարցը չի լուծում գլոբալը, եկեք չքննարկենք»։ Դա եղել է նախորդ նիստի ժամանակ, հիմա էլ», – դժգոհություններին […]
14:14 26.03.2019
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
14:13 26.03.2019
Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, այս հանգամանքին է անդրադարձել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ես կարծում եմ, որ էլի հարցեր կլինեն, թե ինչու ենք 1998-ից սկսում, պետք է ավելի հետ գնալ, և կհասնենք 1991 թվական, […]
14:09 26.03.2019
Դիպլոմային, կուրսային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների ծառայությունների գովազդներն արգելելու մասին նախագիծն Ազգային ժողովում քննարկելիս պատգամավորներից Միքայել Զոլյանը պատմեց մի դեպք, երբ իր ուսանողը ներկայացրել էր անհատական աշխատանք, որի մեջ գրված էին հետևյալ բառերը․ «Երբ ես դասավանդում էի Հարվարդում, ես ունեի մի չինացի ուսանող»։ Զոլյանը հետաքրքրվել է՝ այդ ե՞րբ է իր ուսանողը հասցրել ուսանող ունենալ Հարվարդում, ինչին […]
14:07 26.03.2019
Խորհրդարանում կուրսային-դիպլոմայինների վաճառքի գովազդի արգելման նախաձեռնության քննարկումը վերաճեց կրթական խնդիրների քննարկման, և պատգամավորները որոշակիորեն շեղվեցին բուն թեմայից։ Նրանցից Էդգար Առաքելյանը որոշեց անդրադառնալ ընդհանուր խնդրի ու կոչով դիմեց ծնողներին։ «Հարգարժա՛ն քաղաքացիներ, եթե տեսնում եք, որ Ձեր երեխան իր դպրոցական ուսումնառության 12 երկար ու ձիգ տարիների ընթացքում առանձնապես սեր չունի ընթերցանության հետ, գիտելիքի, գիտության հետ, ունի միջինից […]
14:03 26.03.2019
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մարտի 26-ին խորհրդարանում անդրադարձավ գրագողության կանխարգելմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը: Անափիոսյանը նշեց՝ կառավարությունը, հաշվի առնելով, որ այս օրենքի կարգավորման առարկան խիստ կարևոր է, գտնում է, որ այս պահի դրությամբ սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար կարգավորում է և լուծում, որովհետև կարծում են, որ կարող է կարիք լինել և կարիք կա ավելի համալիր […]
14:02 26.03.2019
Գործարկվել և համացանցում հասանելի է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։ Այն հասանելի է annahakobyan.am հասցեով։ Կայքում զետեղված են Աննա Հակոբյանի կենսագրությունը, նրա այցերը, հարցազրույցներն ու ելույթները։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, պատմում է վարչապետի տիկնոջ գործունեության մասին։ «Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլի կարող եք հետևել այս կայքի միջոցով: Հուսով եմ՝ այն դուր […]
14:01 26.03.2019
«Վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ, դուք իրեն կամ իր լրատվական ծառայությանը պետք է հարցնեք: Վարչապետը հայտնել է իր կողմից ընդհանուր կարծիք՝ ոչ անձնավորված, ես ի՞նչ կարող եմ ասել»,- մարտի 26-ին լրագրողներին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի՝ կառավարության արտահերթ նիստում արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական […]
13:58 26.03.2019
Կին տիեզերագնացներ Էնն Մաքլեյնը և Քրիստինա Կոխը մարտի 29-ին պետք է դուրս գային բաց տիեզերք, սակայն նրանց թռիչքը հետաձգվել է սաղավարտի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք NASA-ի պաշտոնական կայքից: Առաջին անգամ տիեզերք մեկնելուց հետո Էնն Մաքլեյնը որոշել էր, որ իրեն ավելի հարմար է կրել միջին չափի սաղավարտ, սակայն վարչությունում հայտնել են, որ այդ չափի […]
13:57 26.03.2019
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում միմյանց են բախվել 3 ավտոբուսներ: Զոհվել է 2 մարդ, ևս 27-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը: Զոհերից մեկը 26-ամյա աղջիկ է, մյուսը` ավտոբուսներից մեկի 66-ամյա վարորդը: Բախման հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող շտապօգնության ու թեթև մարդատար մեքենաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
13:53 26.03.2019
Կուրսային ու դիպլոմային աշխատանքների վաճառքի գործունեության գովազդի արգելք սահմանելու մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ պատգամավորներից մեկն ասաց, որ փորձի համար քիչ առաջ մտել է կայքերից մեկն ու կուրսային աշխատանք պատվիրել։ «Ընդամենը 15-20 րոպե առաջ ես կապվեցի ********․am կայքի հետ և ուսանողի ձայնով, վախվորած խնդրեցի, որպեսզի ինձ համար պատվիրեմ ռեֆերատ, չէ՝ կուրսային՝ Սահմանադրական իրավունքի վերաբերյալ։ Թեման […]
13:49 26.03.2019
Դիպլոմային, կուրսային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների ծառայությունների գովազդներն արգելելու մասին նախագիծն Ազգային ժողովում քննարկելիս պատգամավորներից Սերգեյ Ատոմյանն այլ կողմից մոտեցավ հարցին՝ ինչո՞ւ պատասխանատվության ենթարկել ոչ թե գրագողերին, այլ դաս գովազդողներին։ «Ինչո՞ւ ենք վարչական պատասխանատվության ենթարկում այն անձանց, ովքեր դրա գովազդով են զբաղվում։ Բերեք վարչական պատասխանատվություն սահմանենք և կոնկրետ գրագողությամբ զբաղվող անձանց չթողնենք զբաղվել գրագողությամբ։ Ի՞նչն է […]
13:48 26.03.2019
Մոսկվայում՝ սեփական բնակարանում, հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության 59-ամյա գեներալ-մայոր Սերգեյ Սոկոլովի դին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: «Նա Ռուսաստանի Ազգային անվտանգության ծառայության 10-րդ բաժնի նախկին աշխատակից էր, ավելի ուշ դարձել է Անվտանգության դաշնային ծառայության վարչություններից մեկի պետը»,- հայտնում է Mash Telegram ալիքը: Ըստ տեղեկությունների՝ Սոկոլովի դին հայտնաբերել են Մոսկվայի հյուսիսում գտնվող նրա […]
13:45 26.03.2019
«Շատ պարզ, ընթեռնելի ձևով այդ ամենը ներկայացվեց, և դուք բոլորդ գիտեք նրանց մասին»,- մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է վարչապետի՝ մարտի 25-ին արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողի այն հարցին` արդյո՞ք խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին […]
13:44 26.03.2019
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը և զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված և ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ զորքերի պատրաստության, մարտական հերթապահության արդյունքները, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանն […]
13:42 26.03.2019
Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը հաշվառելու է ժամանակավոր կացարանները: Ըստ այդմ՝ հետագայում առաջարկներ են ներկայացվելու, թե 2 մարզերում`Շիրակում և Լոռիում, ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների բնակարանային հարցն ինչպես է […]
13:42 26.03.2019
Այսօր ԱԳՆ-ում նամականիշներ են մարվել ու դրվել շրջանառության մեջ: Խոսքը երկու նամականիշի մասին է, որոնք մարվել ու շրջանառության մեջ են դրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից: Նամականիշները նվիրված են «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Հայտնի է, որ Արևմտյան Հայաստանում ծնված պորտուգալահայ այս գործարարն ու բարեգործը մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարներն Արևմուտքի […]
13:39 26.03.2019
Մանդակունի, Տաթևացի, Խորենացի, Որոտնեցի, Այգեկցի․ սրանք այն մեծություններն են, որոնց կրողն է հայ հասարակությունը, բայց խորհրդարանում դեռ քննարկվում է կուրսային ու դիպլոմային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների գործունեության գովազդն արգելելու հարցը։ Այս մասին այսօր խորհրդարանում նախագիծը քննարկելիս ասաց պատգամավորներից Գոռ Գևորգյանը։ «Մեր բուհական-կրթական համակարգում կա խնդիր, որը թույլ չի տալիս, որպեսզի մենք հպարտությամբ ասենք՝ այո՛, մենք ենք […]
13:36 26.03.2019
«Էսօր մեր խնդիրը չի լինելու պատժել Լևոն Տեր-Պետրոսյանին, մեր խնդիրն է պատժել այն հանցագործ վարչակազմի գործունեությունը, որը բերեց Հայաստանի տնտեսության քայքայման: Մենք կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ և դեռևս չենք տեսնում հնարավորություն, թե ինչպես պետք է կարողանանք տնտեսությունը վերականգնել»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ […]
13:35 26.03.2019
Դիպլոմային, կուրսային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների ծառայությունների գովազդներն արգելելու մասին նախագիծն Ազգային ժողովում քննարկելիս պատգամավորներից Միքայել Զոլյանը հետաքրքրվեց՝ Հայաստանում կա՞ն պլագիատը բացահայտող համակարգեր։ Նախագիծը ներկայացրած պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը մինչև վերջերս ԿԳ նախարարի տեղակալն էր, ասաց, որ այդպիսի համակարգեր կան։ Դրանցից օգտվում է մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Մյուս բուհերը, ըստ պատգամավորի, այնքան էլ ոգևորված չեն այդպիսի […]
13:34 26.03.2019
Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր, հայտնում է «ՌազմԻնֆոն»: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազերիդիֆենս» մասնագիտացված կայքը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ադրբեջանը Բելառուսից այս համակարգերը գնել է այս տարվա փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցահանդեսից հետո։ Աղբյուրը ներկայացրել է մեկ կադր զորավարժության ընթացքից, […]
13:30 26.03.2019
Խորհրդարանում քննարկվում է գումարի դիմաց դիպլոմային ու կուրսային աշխատանքներ գրելու ծառայությունների գովազդն արգելելու մասին նախագիծը, ինչի ժամանակ հարցեր առաջացան դրա կիրառման հնարավորության հետ կապված։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Սոֆիա Ղազարյանը կոչ արեց հարցը դիտարկել այն կանխավարկածով, որ օրենքը կիրառվելու է։ «Առաջին կուրսի ուսանողը մտնում է բուհ և տեղյակ չէ անգամ, որ նմանատիպ գովազդներ և ծառայություններ […]
13:29 26.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, արձագանքելով դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի կանխարգելմանը վերաբերող նախագծին, նշեց. «Հիվանդ սրտով մարդուն ուզում ենք բուժել՝ եղունգները կտրելով: Ցածր գնահատականներով բուհ ենք ընդունում, ուսանողի ստատուս տալիս, հնարավորություն տալիս մի կերպ հանձնել քննությունները, գոյությունը քարշ տալ այդ 4 տարիներին, վերջում տալիս ենք դիպլոմ, չենք ուզում, որ նա կարողանա օգտվել […]
13:26 26.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, խոսելով կուրսայինների ու դիպլոմայինների գովազդն արգելելու նախագծի մասին, առաջարկեց փոխել ստանդարտները, այն պատճառը, որ ծնում է նման հետևանք, վերացնել, որ այլևս ընդունելի չլինեն նախկին տեսքով ատենախոսությունները, գիտական աշխատանքները, այս արատավոր պրակտիկայից ձերբազատվեն: Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց՝ համացանցի դեմ պայքարը հողմաղացների դեմ պայքար […]