09:57 27.03.2019
Ծանոթացեք․ Նարեկն է՝ իր հետ մեծացող դժվարություններով ու հեռուն գնացող երազանքներով։ 13 տարի առաջ այս ընտանիքում տոն էր․ ծնվեց երկրորդ տղան՝ Նարեկը։ Սակայն նրա մոտ կար ախտորոշում՝ արթրոգրիպոզ (հոդաձևախախտումներ)։ Եվ արդեն 13 տարի Նարեկն ու իր ընտանիքն ամեն օր պայքարում են այդ ախտորոշման հետ և դրա դեմ՝ ամեն օր հաստատելով իրենց հաղթանակը։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:49 27.03.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 27-ին` ժամը 11:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջի 1-ին և 2-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:40 27.03.2019
Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն […]
09:38 27.03.2019
Ընթացիկ տարվա նոյեմբերին Վրաստանը դառնալու է Եվրախորհրդի նախագահ երկիր։ Այս մասին լրագրողներին ասել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։ Նրա խոսքերով՝ այս տարի լրանում է 20 տարին, ինչ Վրաստանը Եվրախորհրդի անդամ է: «Սա շատ կարևոր տարեթիվ է մեզ համար: Դա համընկնում է նաև նրա հետ, որ Վրաստանն այս տարի դառնում […]
09:29 27.03.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործով, և իրավապահները փորձում են պարզել, թե ուր էր անհետացել գործարանի վաճառքի համար վճարված 4 մլրդ դրամ գումարը։ Հիշեցնենք՝ դեռևս 2009 թվականին, երբ քաղաքական […]
09:14 27.03.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում մարզում՝ 10։30-16։30 Արամի փ. 86, 88 շենքերը և 64-88 սեփական տներ, «Դայմոնդ-Հաուս» հյուրանոցը, Եկմալյան փ. 1/1 շենքը և 1-16 սեփական տները, «Գարդինվեստ» ՍՊ ընկերությունը, Փարպեցի փ. 10 շենքը, Պուշկինի փ. 43-51 շենքերը, Սարյան […]
09:00 27.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մառախուղ), Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի […]
08:50 27.03.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 27-ին` ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի, նրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյան 4-րդ փողոցի՝ Բաբաջանյան փողոցից մինչև Շահումյան 4-րդ փողոց հատվածի, 3-րդ նրբանցքի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, […]
08:40 27.03.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետև երթ էին արել՝ իրենց հավատարմությունը քրեական աշխարհին հայտնելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա՝ Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ: Գրանցված միջադեպի մասով քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթին այս միջադեպի առնչությամբ տարվող […]
08:29 27.03.2019
Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման ֆոնին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Այժմ Ֆրանսիան, որը մարտին նախագահում է ԱԽ-ում, պետք է նիստի ամսաթիվ նշանակի։ Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հռչակագիր՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին։ Փաստաթղթի ստորագրումը […]
08:15 27.03.2019
Մարտի 26-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]
08:02 27.03.2019
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը, աշխատանքի է տեղավորվել։ Նախագահ Թրամփը նրան ներառել է Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնի հոգաբարձուների խորհրդում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Նշվում է, ր Վոյթը Հոլիվուդի ամենապահպանողական գործիչներից է և բացահայտ աջակցում է Թրամփին։ Նախկինում Ջոլիի հայրն ակտիվորեն քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։
07:46 27.03.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի մեքենայի ուղղությամբ քարեր ու ճայթուկներ են նետել, երբ քաղաքական գործիչը հեռանալիս է եղել Կարակասում տեղակայված Ազգային ժողովի շենքից։ Հարձակման հետևանքով քաղաքական գործիչը չի տուժել, իսկ նրա մեքենան կարողացել է շարունակել ընթացքը։ Ենթադրաբար, միջադեպի մասնակիցները եղել են կառավարամետ խմբերի անդամներ, գրում է ТАСС-ը։ Երկրում բռնկված հակակառավարական բողոքի ալիքի ֆոնին […]
07:33 27.03.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չկարողացավ հաղթահարել վետոն, որը նախագահ Դոնալդ Թրամփը դրել էր ավելի վաղ օրենսդիրների կողմից հավանության արժանացած օրինագծի վրա։ Այն կոչված էր չեղարկելու սահմանված արտակարգ դրության ռեժիմը Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է C-Span հեռուստաալիքը։ Դեմոկրատները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ 2/3 ձայները։ Վետոյի հաղթահարման մասին նախաձեռնությանն աջակցել է 248 օրենսդիր, դեմ են […]
07:18 27.03.2019
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի անցկացումը հայտնվել է խափանման սպառնալիքի տակ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Մրցույթը պետք է անցկացվի Թել-Ավիվի հյուսիսային մասում։ Այժմ կազմակերպիչներն ու երկրի իշխանությունները փորձում են հանդիսատեսին ու մասնակիցներին ապահովել անվտանգության բոլոր հնարավոր միջոցներով։ Մրցույթի խափանման սպառնալիքն առաջացել է այն բանից հետո, երբ մարտի 25-ին ԱՄՆ […]
01:12 27.03.2019
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ֆուտբոլասերների սպասումները մեծ էին. ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունը, իսպանացի հայտնի մասնագետների ներգրավումը ազգային հավաքականի մարզչական շտաբում հերթական մարտահրավերը հաղթահարելու նոր հույսեր էին արթնացրել։ Երկար ընդմիջումից հետո հավաքական էր հրավիրվել Յուրա Մովսիսյանը, ազգային թիմում հայտնի անունների կողքին նաև երիտասարդներ էին։ Այս ամենի համատեքստում Հայաստանի ազգային թիմի երկրպագուների ակնկալիքները, թերևս, չափազանցված […]
01:00 27.03.2019
Երբվանի՞ց է աշխարհում կիրառվում «Գարդասիլ» դեղամիջոցը և ի՞նչ արդյունքների է հասել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է տվել Արամ Աբրահամյանը Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանին: «Կիրառվում է 2006 թվականից, արդյունքները միանշանակ գնահատվում են դրական ամբողջ աշխարհի կողմից: Այսօր աշխարհի ավելի քան 70 երկրներում այն գրանցված է, կիրառվում է, ավելի […]
00:54 27.03.2019
ԱՄՆ-ի ուռուցքի ազգային ինստիտուտը բացահայտում է արել՝ պոլինոզով (ալերգիկ հիվանդություն, առաջանում է բույսերի ծաղկափոշու ազդեցությունից) պացիենտների մոտ կոկորդի, կերակրափողի, արգանդի վզիկի և նշիկների քաղցկեղի զարգացման հավանականությունը 1/3-ով քիչ է, գրում է The Daily Mail-ը։ Վերջին հետազոտության շրջանակներում գիտնականները հետևել են շուրջ 1.7 մլն մարդու, որոնց մոտ 1992-2013 թթ․ քաղցկեղ է ախտորոշվել։ Այդ տվյալները համեմատել են […]
00:50 27.03.2019
Ամերիկյան Պորտլենդ քաղաքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի 9 բուժքույր միաժամանակ հղիացել է: Այս մասին հայտնում է USA Today պարբերականը: Բուժհաստատությունը Facebook-ի էջում հրապարակել է բուժքույրերի լուսանկարը։ Երեխաները ծնվելու են ապրիլից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում: «Շատ հաճելի է, երբ գալիս ես աշխատանքի ու տեսնում, որ քո պես հղիներ կան, տեսնում ես, թե ոնց է նրանց մոտ մեծանում […]
00:40 27.03.2019
Viking Sky զբոսանավի ուղևորները կստանան վերադարձի տոմսի գումարը և հրավերք՝ զբոսանավով նոր ճամփոդության, հաղորդում է ТАСС գործշակալությունը: Զբոսանավի տերը նաև խոստացել է հոգալ տուժած ուղևորներին տուն հասցնելու ծախսերը: Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք ուղևորներից որևէ մեկը որևէ պահանջ կներկայացնի զբոսաշրջային ընկերության կամ զբոսանավի տնօրինության դեմ: Հիշեցնենք՝ մարտի 23-ին նորվեգական Viking Sky զբոսանավի շարժիչը փոթորկի ժամանակ շարքից […]
00:35 27.03.2019
Մոնիկա Բելուչիի ու գեղագետ Նիկոլաս Լեֆևրայի սիրավեպը օրեցօր զարգանում է: Վերջերս պապարացիները զույգին նկատել են Վերսալում զբոսնելիս: Զույգը զբոսնել է այգում և դատելով լուսանկարներից՝ նրանց հարաբերությունները լավ հունով են զարգանում: Դերասանուհին հանդիպմանը հագել էր սև տաբատ, մետաքսե բլուզ ու թավշյա պիջակ: Ըստ լրատվականների՝ Նիկոլասի հետ Բելուչին ծանոթացել է 2017 թվականին, սակայն միայն անցած տարվա նոյեմբերին […]
00:25 27.03.2019
Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ մարդիկ, որոնց աշխատանքը նստակյաց չէ, զգալիորեն քիչ են տառապում ավելորդ քաշից և արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակից։ Ըստ Journal of Epidemiology & Community Health-ի տվյալների՝ վաղ մահացության գրեթե յուրաքանչյուր 10-րդ դեպքն անքակտելիորեն կապված է ֆիզիկական ցածր ակտիվության և նախևառաջ՝ նստակյաց ապրելակերպի հետ։ Համաձայն բժիշկների և սոցիոլոգների հետազոտության արդյունքների՝ 3-4 տարվա ուսումնասիրությունները ցույց […]
00:19 27.03.2019
ԱՄՆ-ի ամենաազդեցիկ փաստաբաններից մեկը՝ Մարկ Գերագոսը (Գերագոսյան) , որը երկար տարիներ ներկայացրել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի շահերը, կարող է լինել մեկ այլ հայտնի փաստաբան Ավենատիի գործում գլխավոր կասկածյալ, որին մեղադրում էին Nike ընկերությունից 25 միլիոն դոլար շորթելու մեջ, գրում է Rusarminfo-ն: «Գերագոսովին չեն առաջադրվել մեղադրանքներ հանցագործություն կատարելու համար, սակայն քննությանը մոտ կանգնած աղբյուրները, որոնք […]
00:19 27.03.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին տարվող շինարարական աշխատանքների պատճառով մարտի 27-ին՝ ժամը 10։00-12։00-ն ընկած ժամանակահավածում, ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։
00:15 27.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը խոսել է «Գարդասիլ-4» պատվաստանյութի, դրա արդյունավետության մասին: Նաև տեղեկացրել է, որ պապիլոմա վիրուսի պատվաստման դեմ մարդիկ սեփական PR-ով են զբաղված: «Էժանագին PR են կազմակերպում: Մարդիկ հակված են վատ բաներին հավատալու, վատ լուրեր լսելու, սա սաբոտաժ է»,- ասաց նա: Նա տեղեկացրեց, որ […]
00:01 27.03.2019
Huawei ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի երկու մոդել P30 և P30 Pro: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: P30-ի հիմնական տեսախցիկը 40ՄՊ է, իսկ սելֆիի տեսախցիկը 32 ՄՊ, էկրանը՝ 6․1 դյույմ, գինը՝ 799 եվրո: P30 Pro-ի հիմնական տեսախցիկը 40ՄՊ է, սելֆիի տեսախցիկը՝ 32ՄՊ, ունի 10-ակի հիբրիդային զում, էկրանը՝ 6․47 դյույմ, իսկ գինը՝ 999 եվրո: Սմարթֆոններն […]
23:50 26.03.2019
Ջուդին և Ուիլը ծանոթացել են ավելի քան 50 տարի առաջ։ Դեռևս այն ժամանակ երիտասարդները հասկացել են, որ իրենց միջև հատուկ կապ կա, իսկ նրանց կյանքի վերջին օրերը հաստատել են դա, գրել է People-ը: Միչիգանից 77-ամյա ամուսիններն իրենց կյանքի վերջին ամիսներն անցկացրել են հիվանդանոցում։ Իմանալով նրանց կապի մասին՝ բուժաշխատողները ոչ միայն նույն հիվանդասենյակում են նրանց պառկեցրել, […]
23:34 26.03.2019
Գյումրիում մեծ ծավալի տեքստիլ արտադրություն հիմնելու հեռանկարով 2016 թվականից նախկին Երկաթգծի հիվանդանոցի շենքում սկսվեցին աշխատանքները: Ներդրումային մեծ ծրագրի իրականացնողը «Սաստեքս» ընկերությունն է, որը խոստացել էր առաջին աշխատատեղերը բացել դեռ 2017-ին: Սակայն պարտավորությունների ժամկետները խախտվեցին, ինչը ներդրողը պատճառաբանեց շինարարության մեծ ծավալով և սարքավորումների ներկրման խնդիրներով, տարածքի տնակների առկայությամբ: 126 տարի առաջ Նիկոլայ ցարի հրամանով կառուցված […]
23:20 26.03.2019
Ուկրաինայում 5-ամյա աղջնակը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ ծնողները փորձել են տնային պայմաններում ստամոքսի լվացում անել։ Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն։ Ի սկզբանե բժիշկները ենթադրել են, որ աղջկա մոտ մենինգիտ է, սակայն դա չի հաստատվել։ Ավելի ուշ գլխուղեղի այտուցվածություն է առաջացել։ Ինչպես հայտնի է, երեխային հիվանդանոց են տեղափոխել մարտի 24-ին։ Բժիշկների խոսքերով՝ […]