13:25 26.03.2019
Խորհրդարանում առաջարկվում է արգելել կուրսային ու դիպլոմային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների կողմից գովազդի տեղադրումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ տարակուսանք հայտնեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքերով՝ սա ընդամենը միջանկյալ լուծում տվող նախագիծ է, մինչդեռ պետք է քննարկել կուրսային, դիպլոմային վաճառող կազմակերպությունների լինել-չլինելու հարցը, քանի որ, այսպես թե այնպես, այդ կազմակերպություններն […]
13:22 26.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանում մարտի 26-ին ներկայացրեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Հովհաննիսյանը նշեց, որ գործընկերներից շատերը դասավանդում են բուհերում, տարիներ շարունակ տեսել են, գիտեն՝ ինչպես են այդ գրասենյակները տարբեր տեսակի կուրսայիններ, դիպլոմայիններ վաճառում՝ դրանով ազդում կրթության որակի վրա: «Խնդիրը […]
13:12 26.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանին, ով նախագծով առաջարկում է արգելել կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների վաճառքը, նշեց՝ գնահատում է ուսանողներին նման ծառայություններից օգտվելուց հետ պահելու նրա ջանքերը: Սամսոնյանն ասաց՝ նախագծում նշվում են գովազդային այն տեսակները, որ իրավասու մարմինների վերահսկողության տակ են, մինչդեռ հնարավոր է օգտագործել […]
13:12 26.03.2019
Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ կենսաթոշակային կարգավորումներին վերաբերող նախագծի քննարկումներին: Նա խոսքն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին: «Հանրությունը գտնում է, որ ընդհանրապես չաշխատածը և 10 տարի աշխատածը տարբեր կատեգորիաներ են: Առաջարկում եմ, որպեսզի դուք մոտեցումները նայեք նաև բարոյական իմաստով: Այսինքն՝ դուք կարող եք առաջարկել, օրինակ` այդ տարբերության […]
13:07 26.03.2019
Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ է անդրադարձել այն իրողությանը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ձեր կարծիքով` ՀՀ նախագահն ինչո՞ւ չսպասեց մինչև ապրիլի մեկը, որպեսզի կրկին կարողանար առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը. հարցրել են լրագրողները Մարուքյանին: Հիշեցնենք, որ փաստաբան […]
13:00 26.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ապրիլի 6-ին տեղի է ունենալու սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը: «Մոտենում ենք վերջնագծին կամ ավելի ճիշտ՝ այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- գրել է նախարարը՝ […]
12:59 26.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 6, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, անձի առևանգման, ծեծի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու իրացնելու նպատակով թմրանյութի ապօրինի շրջանառության 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, […]
12:57 26.03.2019
Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 25 հազար 500 դրամ սահմանելը համադարման չէ, բայց փոքր լուծում է տալիս մոտ 80 հազար թոշակառուի և նպաստառուի հոգսերին։ Այս մասին հայտնի դարձավ այսօր ԱԺ-ում քննարկված նախագծից։ Նախագիծը ներկայացրած աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյաննն իր եզրափակիչ խոսքում ասաց․ «Այո՛, էս օրենքի նախագիծը կենսաթոշակային ապահովության ոլորտում բոլոր դեղերի դարմանը չէ, սակայն […]
12:50 26.03.2019
«Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը պետք է ազատել քաղաքականացվելուց: Պետք է ուշադիր լինենեք, որ ՔՊ-ից որևէ մեկը չընդգրկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում: Մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ կառավարման խորհուրդներ կան, որտեղ իշխող ուժից մարդիկ կան ներգրավված, մենք պետք է դա բացառենք»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով […]
12:47 26.03.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում արձագանքելով կենսաթոշակային կարգավորումներին վերաբերող նախագծի քննարկումներին, նշեց՝ ցանկանում է իր զարմանքը և տարակուսանքը հայտնել այն ուղղության կամ մթնոլորտի առնչությամբ, որով գնաց այս հարցի քննարկումը: «Իսկապես զարմացած եմ: Կառավարությունը բերել է նախագիծ, որտեղ իքս թվով մարդկանց ինչ-որ հարց է լուծվում, հնչում են քննադատություններ՝ բա մնացա՞ծը, բա ինչո՞ւ է անհավասարություն, չաշխատած, մի […]
12:43 26.03.2019
Հայաստանում կրթական համակարգը կտրված է գիտական համակարգից, ԳԱԱ-ում ելույթ ունենալիս այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ռազմավարությունը լինելու է այսպիսին. փորձելու ենք հնարավորինս շատ ու արդյունավետ ինտեգրել հետազոտական, գիտական ուղղությունը բարձրագույն կրթական ուղղության հետ: Ուզում եմ ընդգծել, որ մենք նաև որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարության գործառույթներ, պետք է պատվիրակենք բուհական […]
12:42 26.03.2019
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ թուրքական կործանիչները հետապանդել են իր ուղղաթիռը, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովում գտվող հեռավոր կղզիներից մեկը` Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է մասնակցեր Հունաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին, հայտնում է Protothema պարբերականը: Ցիպրասը հայտարարել է, որ իրեն «շնորհավորել են» թուրքական կործանիչները, որոնք խախտել են հունական օդային […]
12:41 26.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է ՀԲԸՄ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, հատկապես կարևորել կրթական, մշակութային և հումանիտար այն ձեռնարկները, որոնք նպատակ […]
12:39 26.03.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մարտի 26-ին ԱԺ նիստի ժամանակ հիշեցրեց՝ կառավարության առաջնահերթությունների մեջ էր ծայրահեղ աղքատության հաղթահարումը, աղքատության ցուցանիշների նվազեցումը: Զեյնալյանը նշեց՝ այս նախագիծը մեկ քայլ է հարցերի լուծման ուղղությամբ: «Սրանով չենք հաղթահարում աղքատությունը, խոսքը մոտ 82 հազար բնակչի մասին է, որ պարենային գծից ցածր գումար էին ստանում՝ նպաստ, […]
12:35 26.03.2019
Խորհրդարանում այսօր քննարկվում է թոշակների նվազագույն շեմ սահմանելու հարցը։ 25 հազար 500 դրամ․ սա է լինելու այն նվազագույն գումարը, որ Հայաստանում կարող է ստանալ որևէ թոշակառու։ Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը պարզաբանեց, թե որքան թոշակառուի է վերաբերելու այս կարգավորումը․ Ծերության նպաստ ստացողներ – 5․816 մարդ, Կերակրողին կորցրածի […]
12:31 26.03.2019
25 հազար 500 դրամը որպես կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին խորհրդարանում այսօրվա քննարկումների ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ԼՀԿ խմբակցության գործող պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին հարցրեց՝ քննարկվո՞ւմ է այդ նվազագույն թոշակը գնաճի հետ կապելու հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ 25 հազար 500 դրամը սահմանվել է ծայրահեղ աղքատության շեմի հաշվարկով, […]
12:27 26.03.2019
Մեկ օրում ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայությունը, անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում ծառայություն իրականացնելիս, պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների և անձանց ստուգման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները կասեցրել են Հայաստանի տարածք թմրանյութի ապօրինի ներկրման երկու դեպք։ Առաջին դեպքում ծառայողական […]
12:22 26.03.2019
Բոլորս գիտենք, թե ՀՀ ԳԱԱ-ն ինչպիսի հարուստ պատմություն ունի: Գիտությունների ազգային ակադեմիայում գտնվող Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ հաճախ շեշտում է՝ Հայաստանը եղել է Սովետական միության Սիլիկոնյան հովիտը: «Խորհրդային միությունում գիտությունը հզոր էր, քանի որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ հստակ գիտեր, թե ինչ […]
12:17 26.03.2019
Կենսաթոշակների համար 25 հազար 500 դրամ նվազագույն շեմ սահմանելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, քանի որ ՀՆԱ-ի աճին զուգընթաց աղքատության ստորին շեմում գտնվողների վիճակը չի բարելավվում։ Ազգային ժողովում քննարկման ժամանակ այս խոսքերով իր ելույթը սկսեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Արտակ Մանուկյանը։ Մանուկյանը բացատրեց, որ եթե գնաճը հաշվարկվի, ապա 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծայրահեղ […]
12:14 26.03.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) հույս են հայտնել, որ Հայաստանում սպասվող բարեփոխումները կհանգեցնեն հստակ և զգալի արդյունքների: Համազեկուցողները ողջունել են Ազգային ժողովին […]
12:13 26.03.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: «Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,- ասվում է գրառման մեջ: […]
12:08 26.03.2019
Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն ու «ԵրՄԻ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը. «Հրանտ Թոխատյանն ու Արմեն Գրիգորյանը ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի և Կենտրոնի աշխատակից Դավիթ Պարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Շուշան Դանիելյանն ու Դավիթ Պարյանը հյուրերին […]
12:01 26.03.2019
Եթե Հայաստանում նվազագույն կենսաթոշակ է սահմանվում 25 հազար 500 դրամը, դա որոշակիորեն լուծում է գյուղատնտեսությամբ զբաղվողների հարցը, սակայն չի լուծում այն ընդհանրությամբ։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ աշխատանքի և սոցհարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին հիշեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Փոխնախարարն արձագանքեց, որ այդ խնդիրն առաջացել է 2003-2004 թվականներին։ Մինչ այդ գյուղացիների կենսաթոշակը հաշվարկվում էր […]
11:49 26.03.2019
2019 թվականին Հայաստանի բյուջեից 800 միլիոն դրամ կուղղվի 25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների թոշակն այդ գծին հասցնելու համար։ Այս մասին նախագիծն ԱԺ-ում քննարկելիս պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը հաշվեց, որ խոսքն ամսական մոտ 3700 դրամ բարձրացման մասին է։ Նա ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ եթե նվազագույն ստաժ չունեցողների թոշակը հավասարեցվում է ունեցողների թոշակին, մարդիկ […]
11:41 26.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանն ԱԺ մարտի 26-ի նիստի ժամանակ, դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին, հետաքրքրվեց՝ ի՞նչ մեխանիզմ է օգտագործվել, երբ որոշվել է, որ նվազագույն կենսաթոշակը կլինի 25 500 դրամ, ոչ թե 22 400: «Այդ 25 500-ը, ասենք, նույնիսկ ընտանիքի մեջ մարդը ստանում է, իսկ, ենթադրենք, ծայրահեղ աղքատն […]
11:38 26.03.2019
Հայաստանի խորհրդարան ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ՝ 25 հազար 500 դրամ, որից ցածր կենսաթոշակ Հայաստանում ոչ ոք չպետք է ստանա։ ԱԺ-ում այս նախագիծը ներկայացնելիս աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ասաց, որ դա արվում է ծայրահեղ աղքատությունը բացառելու համար։ «Այսինքն` 25 հազար դրամ տվեցիք մարդկանց, ու նրանք այլևս ծայրահեղ աղքատ չե՞ն։ […]
11:37 26.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ազգային ժողովում քննարկվում է ընկերությունների բաժնեմասերի գնումների սահմանափակումների ու այլ գործիքների կիրառումը։ Նախագիծը ներկայացրած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ դրանք կբարձրացնեն ընկերություններում որոշումների ընդունման թափանցիկությունը։ «Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրությունը խորքային փոփոխությունների կարիք ունի: Բայց, եկեք համաձայնեք, որ այս փոքր փաթեթով բոլոր խնդիրները միանգամից լուծել անհնար էր: Լուծվում […]
11:34 26.03.2019
Իռլանդացի (ММА) մենամարտիկ, UFC չեմպիոն Քոնոր Մակգրեգորը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այդ տեղեկությունը նա հայտնել է «Թվիթեր» միկրոբլոգի իր էջում: «Ողջո´ւյն տղաներ, կարճ հայտարարություն ունեմ: Ես որոշել եմ ավարտել իմ կարիերան այն մարզաձևում, որը կոչվում է «խառը մենամարտեր»: Որոշումս ուժի մեջ է այսօրվանից: Իմ բոլոր կոլեգաներին ցանկանում եմ հաջողություններ, իսկ ես միանում եմ […]
11:32 26.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը մարտի 26-ին խորհրդարանում դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին՝ հարց ուղղելով հիմնական կենսաթոշակի վերաբերյալ: Նրան հետաքրքրում էր՝ հաշվարկներ կա՞ն, թե որքան կպահանջվի հիմնական կենսաթոշակը նվազագույն կենսաթոշակի չափ՝ 25 500 դրամ սահմանելու համար: «Եթե հիմնականը թողնում ենք նույն մակարդակի, սահմանում ենք նվազագույն, սա նշանակում է, որ […]
11:28 26.03.2019
Կանադան չի ճանաչի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի մշտական վերահսկողությունը. այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Միջազգային իրավունքների համաձայն` Կանադան չի ճանաչում Իսրայելի մշտական վերահսկողությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: «Կանադայի այս դիրքորոշումն անփոփոխ է մնում»,- հաղորդել է կանադական տեղեկատուն՝ ընդգծելով, որ ուժող սահմանների որոշումը արգելված է միջազգային իրավունքով, սահմանների միակողմանի փոփոխության մասին […]