TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Փոքր դետալներ փոխելով՝ մեծ արդյունքներ չենք ունենա. Վարազդատ Կարապետյան

11:22 26.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը, մարտի 26-ին խորհրդարանում ելույթ ունենալով, կարևորեց, որ նախարարն անդրադառնում է բաժնետիրական ընկերության մասին օրենսդրությանը: «Մենք հիմա փոքր դրվագ ենք քննարկում, բայց կարծում եմ՝ այս օրենսդրությունը շատ ավելի ընդհանրական վերանայման կարիք ունի, քանի որ օրենսդրության մեջ Հայաստանում առկա իրողությունները հաշվառված չեն, ամենակարևոր հարցադրումը՝ ինչո՞ւ բաժնետիրական ընկերությունները Հայաստանում չեն կայանում, […]

̰
18 հազար թոշակառուի թոշակը կբարձրանա․ նախագիծ

11:19 26.03.2019

Սա շատ կարևոր քայլ է ծայրահեղ աղքատությունը բացառելու հարցում․ այս խոսքերով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրեց այն նախագիծը, որով կարգավորումներ են նախատեսվում կենսաթոշակային համակարգում։ Փոխնախարարի խոսքով՝ սահմանվելու է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը․ սահմանված չափից ավելի փոքր կենսաթոշակ ոչ ոք չի ստանա։ Սաիյանը մանրամասնեց, որ այս կարգավորումը վերաբերելու է Հայաստանի 18 հազար կենսաթոշակառուի, […]

̰
Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ գլխավոր դատախազությունում

11:15 26.03.2019

Մարտի 25-ն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Ընդունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ փոխանցելով ՀՀ դատախազության շահագրգռությունը՝ ավելի խորացնելու և ընդլայնելու շարունակվող արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության […]

̰
Հորեղբոր տղան ընտանիքի անդա՞մ է, թե՞ ոչ․ Թանդիլյանը՝ նախարարին

11:11 26.03.2019

Ազգային ժողովում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավորներից Մանե Թանդիլյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ նախագծում հիշատակվում են ընտանիքի անդամների համար որոշ սահմանափակումներ, բայց չի հստակեցվում՝ ովքեր են ընտանիքի անդամները։ «Հորեղբոր որդին, տղան, զավակը ընտանիքի անդա՞մ են, թե՞ ոչ», – հարցրեց Թանդիլյանը։ Նախագիծը ներկայացնող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունեց, […]

̰
2018թ. ՀՀ ԳԱԱ կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի

11:08 26.03.2019

Այսօր կայացել է Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը սկզբում ողջունել է բոլոր ներկաներին, որից հետո ներկայացրել 2018 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները: «2018 թվականը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի»,- ասել է ԳԱԱ նախագահը: Նշենք, որ 2018 թվականին հանրապետության գիտական հանրությունը նշեց […]

̰
Նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ինդեքսներից մեկով Հայաստանը լավագույն 10-ի մեջ կհայտնվի․ նախարար

11:04 26.03.2019

Ազգային ժողովում քննարկվում է ընկերությունների բաժնեմասերի գնումների սահմանափակումների ու այլ գործիքների կիրառումը։ Նախագիծը ներկայացրած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ դրանք ընկերություններում որոշումների ընդունման թափանցիկությունը կբարձրացնեն։ Պատգամավորներից Արտակ Մանուկյանը հարցրեց՝ որոշակի գնահատում իրականացվե՞լ է, թե այս օրենքի ընդունման ու կիրառման դեպքում ինչպիսի արդյունքներ կլինեն Հայաստանի ներդրումային միջավայրի մասին միջազգային ինդեքսներում։ Նախարարը պարզաբանեց, որ […]

̰
Կարո՞ղ է «Գազպրոմ Արմենիա»-ն բաժնեմաս գնել մայր «Գազպրոմ»-ում․ քննարկում ԱԺ-ում

11:02 26.03.2019

Ազգային ժողովում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է սահմանափակել մայր ընկերություններում դուստր կամ կախյալ ընկերությունների կողմից բաժնեմասեր գնելու հնարավորությունները։ Այս մասին նախագիծը ներկայացնելիս ասաց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ դա արվում է, ու մի շարք այլ կարգավորումներ փոխվում են ընկերությունների կառավարման թափանցիկության բարձրացման նպատակով։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը […]

̰
Նեթանյահուն գինի է նվիրել Թրամփին

10:55 26.03.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ այդ փաստաթուղթը դեռ պետք է ստորագրվեր տասնամյակներ առաջ: Այդ առիթով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և նվիրել Գոլանի բարձունքներում պատրաստված գինի։ «Ես Ձեզ բերել եմ բարձրակարգ գինի Գոլանի բարձունքներից: Հասկանում […]

̰
Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

10:51 26.03.2019

Բաքվում այրվում է առևտրի խոշոր կենտրոն «Դիգլասը»: Շենքից տարհանում է իրականացվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությանը: «Բաքվի Նիզամենսկի թաղամասի առևտրի խոշոր կենտրոնում հրդեհ է բռնկվել: Սկսել են մարդկանց տարհանման աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 4 ուղղաթիռ, 10-ից ավելի հրշեջ մեքենա: Նշվում է, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:48 26.03.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Աշխատողի պոչը դնում են գործատուի ոտքի տակ. Գևորգ Պետրոսյան

10:43 26.03.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Նախագծի հեղինակներից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, ԱԺ նիստի ընթացքում ներկայացրել է նախագծի էությունը: «ՀՀ գործող Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ: Այս նորմի այս վիճակով իրավակարգավորման պարագայում անցյալ գումարման Ազգային ժողովում այսպիսի իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսներն ընտրվում էին […]

̰
Ես հրապարակային բանավեճի առաջարկ եմ անում. Գևորգ Պետրոսյան

10:40 26.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում ներկայացրեց իր համահեղինակությամբ մշակված օրենքի նախագիծը, որ վերաբերում էր գործատուների իրավաչափ շահերի պաշտպանությանը: Ըստ գործող օրենքի՝ եթե աշխատողը ողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, գործատուն իրավունք ունի աշխատանքից ազատել նրան: Պետրոսյանը նշեց՝ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ աշխատողները ոչ թե չեն ներկայացել, այլ […]

̰
Եվրոպական դատարանի վճիռները կարդացե՛ք, նոր այդքան շռայլաբար օգտագործեք մեր նկատմամբ. Գևորգ Պետրոսյան

10:26 26.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 39 կողմ, 68 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց հիմքերը, որոնք ստիպում են դեմ լինել: «Եթե ձեր մասնագիտական հակաճառությունն էդքան հիմնավոր էր, ես իմ էջում հրապարակային բանավեճի առաջարկ էի արել՝ խնդրելով, որ որևէ […]

̰
Վաղը բրիտանական խորհրդարանը Brexit-ի հարցով մի քանի քվեարկություն կանցկացնի

10:24 26.03.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չորեքշաբթի կանցկացնի մի քանի քվեարկություն` որոշելու համար, թե Brexit-ի որ տարբերակին են աջակցում: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրը հայտնել է, որ խորհրդարանի պատգամավորները կարտահայտեն իրենց դիրքորոշումն այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Brexit-ից հրաժարվելը, երկրորդ հանրաքվե անցկացնելը և ԵՄ-ի կազմից առանց համաձայնության դուրս գալը: Հավելենք, որ Համայնքների պալատն արդեն 2 անգամ […]

̰
Այսօր գնում ենք ֆուտբոլ. Նիկոլ Փաշինյան

10:21 26.03.2019

«Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21։ 00-ին, Հանրապետական մարզադաշտ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՖՖ-ի հաղորդմամբ`մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈւԵՖԱ-ի […]

̰
Ազգային ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա են անցկացնում

10:09 26.03.2019

Ազգային ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա են անցկացնում․ պահանջում են իրենց համար նվազագույն աշխատավարձ սահմանել: Նրանց խնդրին դեռևս լուծում չի տրվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը: Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ: Նոր […]

̰
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

09:49 26.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Իջևանի, Աշոցքի, Ջերմուկի, Գավառի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի, Ախուրյանի, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորանները առատ ձյան և խիտ մառախուղի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են: […]

̰
Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը

09:37 26.03.2019

Մարտի 26-ին` ժամը 06:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ […]

̰
Թուրքմենները հավակնություն են ներկայացրել Գոլանի բարձունքների նկատմամբ

09:29 26.03.2019

Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահի սկանդալային գրառումն իրարանցում է առաջացրել ոչ միայն թուրքերի, այլև Սիրիայի և Իրաքի թուրքմենների շրջանում։ Վերջիններս, ինչպես հայտնի է, վայելում են Անկարայի աջակցությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Օրերս Թրամփը Twitter-ում գրել էր. «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում: Դրանք չափազանց կարևոր ստրատեգիական […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:14 26.03.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում մարզում՝ 10։30-16։30 Սայաթ-Նովա պող. 35 շենքի 2-րդ մուտքը, 11:00-16:00 Նոր Արեշ 41փ. 2-17 սեփական տները և 12, 14 շենքերը, 11:00-17:00 Արշակունյաց պող․ 53, 51շենքերը, Ս․Զորավարի փ․ 44, 46 շենքերը, թիվ 99 դպրոցը, Ներքին Չարբախ […]

̰
Արթուր Դավթյանն առաջիկա ամսում հրաժեշտ կտա պաշտոնին․ «Փաստ»

09:00 26.03.2019

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ և պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա «թիրախը» Գլխավոր դատախազությունն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա ամսվա ընթացքում իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ տեղեկությունների՝ վարչապետն արդեն աչքի տակ ունի իր […]

̰
Ադրբեջանը «հակառուսական» զեկույց է ուղարկել Կրեմլ ՀՀ իշխանությունների մասին․ «Հրապարակ»

08:50 26.03.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական և հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները,  որոնց մասնակցել է և արել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչև ԱԽՔ դառնալը: Սրանով ադրբեջանական իշխանությունը ոչ միայն փորձում է ապացուցել, որ Գրիգորյանը երդվյալ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը գաղտնի այց է կատարել Մոսկվա․ «168 ժամ»

08:39 26.03.2019

«168 ժամ» թերթը գրում է. «Եվ այսպես, կարծես թե հստակեցվում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման վայրն ու ժամանակը՝ Վիեննա, 29-ը մարտի։ Թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ժամանակ, և ինչի շուրջ են բանակցելու կողմերը, չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այդպիսի հանդիպում նախապատրաստվում է առնվազն ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ Օրեր առաջ տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույց, […]

̰
Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

08:28 26.03.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Մայր Աթոռի և ՀԲԸՄ միջև ձևավորված բազմամյա համագործակցությանը, որն ընդգրկում է եկեղեցաշինական, […]

̰
Պենտագոնը 1 մլրդ դոլար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար

08:13 26.03.2019

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը թույլատրել է ՊՆ բյուջեից 1 մլրդ դոլար օգտագործել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՊՆ կայքում։ Նման քայլը կոչված է աջակցելու Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը, սահմանային ու մաքսային ծառայություններին։ Նշվում է, որ հատկացված միջոցները կծախսվեն ԱՄՆ հարավային սահմանին մոտ 90 կմ երկարությամբ պատի հատվածի կառուցման, […]

̰
Վենեսուելան կրկին ընկղմվել է խավարի մեջ

08:02 26.03.2019

Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական զանգվածային խափանումն է գրանցվել։ Երկրի իշխանությունները հայտնել են էներգամատակարարող ազգային համակարգի վրա կատարված հերթական հարձակման մասին՝ կրկին մեղադրելով ԱՄՆ-ին։ Երկրի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ հոսանքազրկվել են առնվազն 17 նահանգներ, երկրի տարածքի 57 տոկոսը զրկվել է ինտերնետ կապից։ Նրա խոսքերով՝ Մադուրոյի ռեժիմն օգտագործում է նման պահերը՝ ապատեղեկատվություն […]

̰
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի հարցով պայմանավորվածության են եկել

07:46 26.03.2019

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ կրակի փոխադարձ դադարեցման մասին։ Նշվում է, որ մի քանի ժամ շարունակված հրթիռային հարվածներից հետո նման պայմանավորվածություն հաջողվել է ձեռք բերել Եգիպտոսի միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իսրայելական կողմը դեռևս չի մեկնաբանում այս թեման։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իսրայելի ավիացիան հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի […]

̰
Իսրայելը հրթիռակոծել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի գրասենյակը

07:36 26.03.2019

Իսրայելի ավիացիան հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Խանի գրասենյակին։ Շենքը լիովին ավերվել է։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։ Բացի այդ, հաղորդդվում է, որ ավիահարվածների են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի զինված թևի դիրքերը։ Եվս մեկ հրթիռ ընկել է Գազայի արևելքում բնակելի տներից մեկի վրա։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Իսրայելական հարվածներին ի պատասխան՝ Գազայի հատվածում […]

̰
Սիրիայում 3 ռուս զինվորական է զոհվել

07:18 26.03.2019

Սիրիայում 3 ռուս զինվորական է զոհվել։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանք զոհվել են փետրվարի վերջին՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ զինվորականները հայտնվել էին պաշարման մեջ, երբ Դեր Զորում մարդասիրական օգնություն մատակարարելուց հետո մեքենայով վերադառնալիս են եղել։ Ծավալված մարտից հետո զինվորականները անհետացել էին։ Նրանց դիերը տեղափոխվել են Ռուսաստան։ Ռազմական գերատեսչությունից հայտնում են, […]

̰
71-ամյա բրիտանուհին որոշել է մասնակցել էրոտիկ շոուների

01:00 26.03.2019

71-ամյա բրիտանուհի Մերլին Բերսին, որը համարվում է բուրլեսկի ամենատարեց պարուհին, մասնակցում է էրոտիկ շոուների: Ընդ որում, նա բուրլեսկով սկսել է հետաքրքրվել 70 տարեկանում: Բերսին խոստովանել է, որ ամուսնու մահից հետո հասկացել է, որ չի ապրում, այլ գոյատևում է: Կյանքի հանդեպ պատկերացումները փոխվել են, երբ պատահաբար տեսել է բուրլեսկ պարը: Իր տարիքը նա խոչընդոտ չի համարել […]

̰
BACK_TO_TOP