22:16 23.03.2019
Մահվանից առաջ, նախքան արհեստական կոմայի մեջ ընկնելը, երգչուհի Յուլյա Նաչալովան խնդրել է իր PR մենեջերին իրականացնել իր վերջին ցանկությունը։ Նաչալովայի մահը ճակատագրական պատահականություն են որակում․ ոտքին կոշտուկ է առաջացել, սակայն երգչուհին անուշադրության է մատնել։ Վերքից ինֆեկցիա է անցել, որի հետևանքով էլ նա մահացել է։ Աննա Իսաևան պատմել է, որ Նաչալովայի նախկին քաղաքացիական ամուսինը՝ հոկեիստ Ալեքսանդր […]
22:03 23.03.2019
Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է մի շարք ներքաղաքական խնդիրների: Նա անդրադարձել է տիեզերական գործունեության մասին օրենքին. «Օրենքի նպատակը Լուսնի ուսումնասիրությունը չէ, այլ ցանկություն ունի կարգավորել Հայաստանում տիեզերական արդյունաբերության գործունեությունը, հարկային դաշտի բարելավումը: Մենք մեծ հնարավորություն ենք ստեղծում, որ այդ ոլորտում ներդրումներ կատարվեն»: ԱԽ քարտուղարի խոսքերով՝ մենք պետք […]
21:50 23.03.2019
Այսօր՝ ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]
21:44 23.03.2019
Այսօր՝ մարտի 23-ին , խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Մովսես Խորենացի փողոցում: Ժամը 18:30–ի սահմաններում, փողոցի խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 35 RU 786 համարանիշի և BMW մակնիշի 35 AO 052 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հարվածել մայթին կայանված Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներին: SHANTNEWS.am-ի թղթակիցը […]
21:29 23.03.2019
Գյումրիի Սևերսկի թաղամասում հաստաբուն ու երիտասարդ մեկ տասնյակից ավելի ծառեր են հատվել: Մարդկանց աչքից հեռու կատարված ծառահատումը քաղաքի ծայրամասում է, տարածքն էլ բնակեցված չէ: Կատարվածը ապօրինություն է: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կումունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը: «Գյումրիի քաղաքապետարանը բնապահպանական նորմերին համապատասխան սանիտարական էտ է կատարում փողոցաշինական աշխատանքների համար: Էտը կատարվում […]
21:14 23.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արարողությանը տոնական տրամադրություն հաղորդելու համար հրավիրված է եղել նաև նվագախումբ, որի հետ կապված մի ուրախ իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնի է, Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն […]
20:59 23.03.2019
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է զինված հարձակումը: Զոհվել է 11, վիրավորվել՝ ավելի քան 15 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Համաձայն նախնական տվյալների՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան պայթեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության դարպասների մոտ: Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարարը: Տեղի ունեցածի […]
20:44 23.03.2019
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ վատ է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը, բայց նաև ասել, որ եթե ընկերությանն ասեն, որ այլևս չի աշխատելու՝ դրանից Երևանում աղբը չի պակասելու: Երկրորդ օպերատոր ունենալու հարցն է ձգձգվում. SHANTNEWS.am-ի այս նկատառմանը վարչապետը պատասխանել է. «Հիմա որ այլ օպերատոր փորձենք բերել, քանի՞ ամիս կտևի դա, չի կարա չէ […]
20:29 23.03.2019
36 միավոր տեխնիկա, քաղաքապետարանի 160 աշխատակից, ևս 200 սանմաքրման բանվոր: Այսպիսի կազմով էր համապետական շաբաթօրյակին միացել Գյումրիի քաղաքապետարանը: Մայր Հայաստան հուշահամալիրի և դրան հարակից փողոցները 4 առանձին խմբերի էին բաժանել ու տարածքից մաքրում էին կենցաղային աղբը, պոլիէթիլենային տոպրակներն ու չորացած տերևների մնացորդները: Իսկ որպեսզի շաբաթօրյակի արդյունքն ավելի լավը լիներ, որոշել էին մրցել՝ Գյումրիի քաղաքապետն […]
20:14 23.03.2019
Այսօր, երբ հանրապետությունում համապետական շաբաթօրյակ էր հայտարարված, լրագրողները հետաքրքրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե արդյոք ձեռնարկվում են քայլեր աղբի վերամշակման գործարան ունենալու ուղղությամբ: «Էսօր աշխատանքային խումբ է աշխատում, պետք է մեր ռեսուրսները հետազոտվիեն: Հիմա հետազոտությունը եկել է հասել հետևյալ երկընտրանքին՝ մեզ աղբի վերամշակման գործարա՞ն է պետք, թե՞ բիոէներգետիկայի վրա է պետք դնել, որովհետև աղբի վերամշակումից […]
20:00 23.03.2019
Օսկարակիր դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն, որը ԲԴՍՄ ոճով է: Այս մասին գրել է Daily Mail-ը և նշել, որ ներքնաշորերն արդեն վաճառվում են: Հավաքածուում կան ձեռագործ կաշվե ներքնազգեստներ՝ մետաղական դետալներով: Դրանք վաճառվում են հոլիվուդյան դերասանուհու Goop բրենդի անվանման ներքո: Գայթակղիչ հավաքածուն ներառում է նաև սև կաշվե մտրակ: Ներքնազգեստները վաճառվում են 630 […]
19:51 23.03.2019
Սիրիայի քաղաքացին Հունգարիայի իրավապահների կողմից ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին հայտարարել են այդ երկրի ոստիկանությունից: Որոշ տեղեկություններով՝ ձերբակալվածը կարող է խմբավորման դահիճներից մեկը լինել: Նշվում է, որ նա ավելի քան 2 տասնյակ մարդու է սպանել, մասնակցել է սիրիական Հոմս քաղաքում կատարվող զանգվածային սպանություններին: Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալը փորձել է […]
19:39 23.03.2019
Չորսամյա Էթլենտիսի մայրը՝ Էյփրիլ Կաստիլյոն, ցանկացել է, որ իր աղջիկը հաղթի խելահեղ սանրվածքների մրցույթում, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ կինը ընտրել էր Դիսնեյի թեմատիկան: Դրանից հետո լուսանկարը «Թվիթերում» հրապարակել է նրա քույրը՝ Արիելը, որի գրառումը հավաքել է 745 հազար հավանում: Խելահեղ սանրվածքների ֆլեշմոբին «Թվիթերում» միացել են նաև այլ մայրիկներ:
19:37 23.03.2019
Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները՝ չնայած այն հանգամանքին, որ նախագահը խոստացել է չառաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հարյուր հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ՝ այս անգամ պահանջելով նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի հրաժարականը: Աղբյուրը հայտնել է, որ սրանք երկրում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ակցիաներն են: Հավելենք, որ […]
19:32 23.03.2019
Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները առաջիկայում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է վրացական «Իմեդի» ՀԸ-ին տված հարցազրույցում: Ապատուրայի խոսքով` դաշինքն ուշադրությամբ հետևում է Վրաստանում ծավալված իրադարձություններին և վստահ է, որ երկիրն ունի բարեփոխումներ իրականացնելու բոլոր մեխանիզմները: «Մենք ուշադիր հետևում ենք դրանց իրագործման գործընթացներին: […]
19:30 23.03.2019
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության չվերթի ժամանակ մերկ տղամարդը փորձել է բարձրանալ ինքնաթիռ, հայտնում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ տղամարդը անցել է գրանցումը, մի կողմ նետել իրերը և վազել դեպի ինքնաթիռ: «Նա ասաց, որ նա մերկ է, քանի որ հագուստը դժվարացնում է մարմնի աերոդինամիկան. առանց հագուստ թռչելը ավելի հարմար կլինի»,- պատմել է ականատեսներից մեկը: […]
19:20 23.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, առավոտից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնում են, որ այգու բուն տարածքում համարյա անելիք չկար. միայն կարանտինին կից մնացել էր ՀԽՍՀ մեքենաշինության «գլուխգործոց» ԵՐԱԶ-ի մի թափք, որը հավանաբար ինչ-որ շրջանում ծառայել էր ինչ-որ նպատակի: Ինչևէ, […]
19:11 23.03.2019
Դաղստանի Խասավյուրտ քաղաքում ջրից թունավորվել է 86 մարդ: Թունավորվածներից 72-ը երեխա է: «Интерфакс-Юг»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են այդ հանրապետության առողջապահության նախարարությունից: «Տուժածների վիճակը գնահատվում է թեթև: Ծանր դեպքեր չեն արձանագրվել»,- ասված է տեղի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում: Ներկայում աշխատանքներ են ընթանում տեղի խմելու ջրում թունավոր նյութեր հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայր է ժամանել երկրի վարչապետը:
19:11 23.03.2019
Մեծ Բրիտանիայում երիտասարդ աղջիկը թխվածքաբլիթների մրցույթին մասնակցելու ընթացքում շնչահեղձ է եղել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 22-ին: Հաղորդվում է, որ 24-ամյա Բեթան Գեսքինը հյուրընկալվել է իր ընկերուհու կազմակերպած երեկույթին: Աղջիկը որոշել է մասնակցել թխվածքաբլիթների մրցույթին: Մրցույթի մասնակիցները պետք էորքան հնարավոր է մեծ քանակությամբ թխվածքաբլիթներ տեղավորեին իրենց բերանում: […]
19:00 23.03.2019
Անցած հինգ տարիներին զենքի համաշխարհային առևտուրը շարունակել է աճել նախորդ հնգամյակի համեմատությամբ։ Խոշոր զինատեսակների ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին։ Զենք գնողների մեջ աչք է ծակում նաև Ադրբեջանի անունը, որն առաջատարների թվում 23-րդն է։ Այս ամենի քննարկումը կարող եք դիտել տեսանյութում։
18:52 23.03.2019
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի: Ակցիայի մասնակիցները բրիտանական կառավարությունից պահանջում են Brexit-ի հարցով կրկին հանրաքվե անցկացնել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Ցուցարարները տարբեր պաստառներով և դրոշներով շարժվում են խորհրդարանի ուղղությամբ: Հավելենք նաև, որ ավելի քան 4 միլիոն բրիտանացի է ստորոգրել խնդրագիրը` կոչ անելով երկրի խշխանությունների հրաժարվել Մեծ […]
18:43 23.03.2019
Ինչպես հայտնի է, կառավարությունն իր նախորդ նիստի ժամանակ որոշել է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այսօր լրագրողները հետաքրքրվել են վարչապետից, թե ինչպես է նշվելու այդ օրը. «Հանդիսավոր կերպով, երթ կլինի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել, պետք է հասկանալ` քաղաքացիներն ինչպես են ցանկանում իրենց օրը նշել: Պետք է ուրախ օր […]
18:40 23.03.2019
Ասեկոսեներ կան, որ Մեգան Մարքլն իր առաջնեկին ունենալու է «Ֆրիմլի Պարկ» հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Ըստ տեղեկության` Մեգան Մարքլին հիվանդանոցում սպասում են մոտ օրերս: Հիվանդանոցի ղեկավարությունը հանձնարրաել է ամբողջ անձնակազմին աշխատել առանց հանգստյան օրերի, քանի որ ամեն րոպե Մեգան Մարքլին ընդունելու և պատշաճ օգնություն ցույց տալու կարիք կարող է առաջանալ: Հայտնի […]
18:36 23.03.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոոսի ծառայություններով: Այս մասին հայտնում է The Sun-ը: Ըստ աղբյուրի տվյալների` անգլիական ակումբը կարող է գնել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և պատրաստ է նրա համար վճարել 60 մլն եվրո: Իսպանացիները կարող են համաձայնվել վաճառել գերմանացուն, ով այդքան էլ հաջող մրցաշրջան չի անցկացնում: Կրոոսը «Ռեալ» է տեղափոխվել […]
18:30 23.03.2019
«Ժամանակի մեքենա» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը Պետդումայում` հանրային խորհրդի մշակույթի հարցերով հրավիրված նիստի ժամանակ, թղթի վրա նկարել է ակնոցավոր խոզ: Այս մասին հայտնում է ФАН-ը: Նշվում է, որ լրագրողները, նկատելով խոզի նկարը, ենթադրել են, որ նիստը նրա համար անհետաքրքիր է եղել: Նրանք հետաքրքրվել են երաժշտի մամուլի քարտուղար Անտոն Չերնինից, որը պատասխանել է, թե չի կարող […]
18:25 23.03.2019
Համապետական շաբաթօրյակի միջոցառումներից մեկի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, թե ինչ փուլում է գտնվում Երևանում նոր տրանսպորտային համակարգ ունենալու հարցը: Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետի հայտարարության, իրենք ծրագիրը մշակած բրիտանական ընկերությունից պահանջել էին կրկնակի ուսումնասիրություն կատարել ուղևորահոսքի ցուցանիշի վերաբերյալ: Պատասխանը եկել է, ըստ որի` նախորդ ցուցանիշը չափազանցված չէ և համապատասխանում է իրականությանը: Ամեն […]