TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

13:00 24.03.2019

Մարտի 23-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ փողոցում՝ 400 քմ, Նուբարաշեն-Բարձրաշեն ավտոճանապարհին՝ 4000 քմ, Արմավիրի մարզի Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին՝ 2 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ծովինար […]

̰
Մեքենան մոտ 10 մետր սահել է ձորը. վթար Ձորաղբյուր-Ողջաբերդ ճանապարհին

12:47 24.03.2019

Մարտի 24-ին՝ ժամը 00:33-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին Mercedes E320 մակնիշի (վարորդը չի հայտնաբերվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Թաիլանդում 8 տարում առաջին անգամ համընդհանուր ընտրություններ են անցկացվում

12:32 24.03.2019

Թաիլանդում 2011 թվականից ի վեր առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Թագավորության բոլոր ընտրատեղամասերում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Քվեարկելու իրավունք ունի 51․4 մլն մարդ։ Երկրում ընտրական ցիկլն ընդհատվել էր 2014 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջմամբ, երբ իշխանությունը զավթեցին զինվորկանները։ Նրանք խոստացել էին քվեարկություն անցկացնել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվել է։ Ընտրություններում հիմնական մրցակիցներն են […]

̰
Ոստիկանությունը փնտրում է Շենավանում տեղի ունեցած դեպքի մասնակիցներին

12:22 24.03.2019

Մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում:  ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ  գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր […]

̰
Գոլանի և Ղրիմի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումները չեն վկայում երկակի չափանիշների քաղաքականության մասին․ Պոմպեո

12:14 24.03.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունը չի համարվում երկակի չափանիշների քաղաքականություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հարզազրույցի ժամանակ Պոմպեոյին հիշեցրել են, որ ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի իրավիճակի հետ կապված: Լրագրողը հարցրել է պետքարտուղարին, ԱՄՆ-ի այս մտադրությունը «երկակի չափանիշների […]

̰
Վթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ

11:56 24.03.2019

Մարտի 24-ին՝ ժամը 04:00-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդ՝ Խ.Մ., ծնված […]

̰
Հրդեհ Սևան-Գավառ ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում

11:41 24.03.2019

Մարտի 24-ին`ժամը 02:33-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող ռեստորանային համալիրում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:11-ին: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը […]

̰
Խափանված շարժասանդուղքի ձայներն ահաբեկչական հարձակում են հիշեցրել․ հրմշտոց Փարիզի Դիսնեյլենդում

11:26 24.03.2019

Փարիզում Դիսնեյլենդի այցելուների շրջանում հրմշտոց է սկսվել։ Բանն այն է, որ այցելուները, լսելով խափանված շարժասանդուղքի ձայնը, կարծել են, թե ահաբեկչական հարձակում է։ Հրմշտոցի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այգու ղեկավարությունը դեռևս չի արձագանքել տեղի ունեցածի առթիվ մեկնաբանությամբ հանդես գալու խնդրանքին։

̰
Լուկաշենկոն երեխաներին խնդրել է ժպտալ այնպես, «ասես մուկ կամ առնետ են կերել»

11:10 24.03.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ զավեշտալի դրվագը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում։ Մարտի 23-ին պետության ղեկավարն այցելել էր Բրեստի մարզի Միր ավան, որտեղ հանդիպել է բիաթլոնիստների հետ, եղել բիաթլոնի մրցուղում։ Նախագահը որոշել է լուսանկարվել երիտասարդ բիաթլոնիստների հետ և կոչ արել երեխաներին ժպտալ՝ «ասես մուկ կամ առնետ են կերել»։ Նախագահի հնարքն աշխատել է, ստացվել է կենսախինդ լուսանկար։

̰
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:58 24.03.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Գուաիդոն և ԱՄՆ-ը մտադիր են ինձ սպանել․ Մադուրո

10:46 24.03.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին ու Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին իր սպանության պլան նախապատրաստելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում։ Նա ելույթի ընթացքում մի քանի անգամ Գուաիդոյին անվանել է «հրեշավոր խամաճիկ»։ Դեռևս հունվարի վերջին Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրեն։

̰
Վթար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

10:34 24.03.2019

Մարտի 23-ին՝ ժամը 20:26-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդ` Լ.Գ., ծնված 1965թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]

̰
Մասիս քաղաքի կայարանի մոտ մեքենա է այրվել․ կա ծանր տուժած

10:20 24.03.2019

Մարտի 23-ին` ժամը 22:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 16/1 տան մոտակայքում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել […]

̰
Աշոցքի տարածաշրջանում բուք է

10:07 24.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման […]

̰
Նորվեգիայի ափերի մոտ խորտակվող Viking Sky նավից ուղևորներին տարհանել են

09:57 24.03.2019

Մարտի 23-ին փոթորկի ժամանակ նորվեգական Viking Sky նավի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Ոստիկանության տվյալներով՝ նավում գտնվել է 1300 ուղևոր։ Իրականացվել է մարդկանց տարհանում։ Գործողությունը շարունակվել է ողջ գիշեր։ Ուղևորերից մեկն իր թվիթերյան էջում տեղադրել է տեսանյութ խորտակվող նավի տախտակամածից։ Կադրերում երևում է, թե ինչպես են ուժեղ տատանման պատճառով նավում գտվող սեղաններն ու աթոռները […]

̰
Բրիտանացի նախարարները զանգվածային դավադրություն են պատրաստել Թերեզա Մեյի դեմ․ The Sunday Times

09:43 24.03.2019

Բրիտանական կառավարությունը լայնածավալ դավադրություն է պատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով։ Այս մասին ասվում է The Sunday Times-ի հոդվածում։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ Մեյի հրաժարականից հետո նախարարներն ակնկալում են, որ Brexit-ի գործընթացն ավարտին կհասցնի քաղաքական գործչի ժամանակավոր իրավահաջորդը։ Հոդվածում մեջբերվում է 11 նախարարի խոսք, ովքեր հաստատել են, որ ցանկանում են Մեյի հրաժարականը։ Վարչապետի […]

̰
Վենեսուելայի իշխանությունները հայտնել են 30 մլրդ դոլարի գողության մասին

09:28 24.03.2019

Վենեսուելայի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վերջին 2 ամսում հանրապետության օտարերկրյա հաշիվներից գողացվել է ավելի քան 30 մլրդ դոլար։ Այս մասին նա հայտարարել է Կարակասում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է VTV հեռուստաալիքը։ Միջազգային հաշիվներից ֆինանսական միջոցների գողությունը կատարվել է Վաշինգտոնի հրամանով, հաստատում է նախարարը։ Ավելի քան 1 մլրդ դոլար […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային

09:11 24.03.2019

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Մեր թիմի միակ գոլը՝ հանդիպման վերջում՝ 11 մետրանոց հարվածով, խփեց Հենրիխ Մխիթարյանը:                                             Հաջորդ տուրում՝ մարտի […]

̰
Մալիում անհայտ անձինք սպանել են շուրջ 110 հովվի և ոչնչացրել գյուղերից մեկը

00:13 24.03.2019

Մալիի Բանկաս քաղաքի մոտակայքում անհայտ զինված անձինք հարձակվել են հովիվների վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքապետ Մուլայ Գուինդոյին։ Քաղաքապետի խոսքերով՝ որսորդների պես հագնված անձինք ներխուժել են Օգասագու և Վելինգարա բնակավայրեր։ «Օգասագու գյուղն ամբողջությամբ ոչնչացված է»,- հայտնել է Գուինդոն։ Քաղաքապետը նաև նշել է, որ այդ տարածքներում շուրջ 110 զոհի մարմին է հայտնաբերվել։ Նրանք […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

00:00 24.03.2019

Մարտի 23-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ,եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

̰
Տեսախցիկներն արձանագրել են ծովառյուծի և վագրային շնաձկան պայքարը

23:53 23.03.2019

ԱՄՆ-ի բնակչուհի Տորի Գորմանը տեսախցիկով նկարահանել է ծովառյուծի և կալիֆոռնիական եռատամ շնաձկան պայքարը, որին նաև այլ կերպ կոչում են վագրային, գրում է SFGate-ը: Դեպքը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյի  ծոցում՝ Ալկատրասից մի փոքր հեռու: Տեսանյութում երևում է, թե ինչպես է առյուծը շնաձկանը մի քանի անգամ օդ բարձրացնում: Ականատես կինը նշել է, որ այդ ամենը կարծես […]

̰
Լավագույն և վատագույն մեքենաների տասնյակները

23:45 23.03.2019

Reliabilityindex.com կայքը կազմել է լավագույն 10 մեքենաների ցանկը: Աղյուսակը գլղավորում է Toyota iQ-ն: Լավագույն եռյակում տեղ են զբաղեցրել նաև Mitsubishi Lancer-ը և Vauxhall Agila-ն: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի՝   Կայքի կողմից կազմվել է նաև ամենավատ մեքենաների տասնյակը, որը գլխավորում է Maserati Granturismo-ն: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են BMW M5-ը և BMW M6-ը: Վատագույն […]

̰
Ռետրո մեքենաներով երթի մասնակիցները հասել են Դսեղ

23:40 23.03.2019

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հին և պատմական մեքենաների ակումբը կազմակերպել է ավտոարշավ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ավտոարշավի մասնակիցներն առավոտյան հավաքվել են Թումանյանի տուն թանգարանի առջև, որտեղից էլ շարժվել են Դսեղ: Այժմ ավտոերթի մասնակիցները Դսեղում են, վերջին կանգառը լինելու է Թբիլիսիում: Երթին մասնակցում են բացառապես ռետրո մեքենաներ:

̰
WhatsApp-ը նոր գործառույթներ կունենա

23:33 23.03.2019

WhatsApp մեսենջերի մշակողները փորձարկում են նոր գործառույթներ, նրանք փորձում են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նամակների մասին և այդպիսով գտնել սփամը, հաղորդում է WABetaInfo-ն: Գործառույթներից մեկը կոչվում է վերահասցեագրման մասին տեղեկատվություն. դրա շնորհիվ օգտատերը կիմանա, թե քանի անգամ է նամակը վերահասցեագրվել: Նշվում է, որ այն նամակները, որոնք վերահասցեագրվել են 4 անգամից ավելի, կունենան հատուկ նշան: Այդ ամենն […]

̰
Ի՞նչ ռիսկեր ունի միկրոբիզնեսի հարկերից ազատումը և ի՞նչ շահեր՝ պետությունը. Դավիթ Անանյան

23:25 23.03.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում` Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների հնարավոր ազդեցություններին: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է պետեկամուտների չափն ավելացնելու ճանապարհների մասին՝ վարչարարությունը լավացնել, օրենսգիրքը փոխել, Անանյանը հավելել է ևս մեկը. «Ես երրորդն էլ կավելացնեի՝ տնտեսական աճը, որ նախորդ երկուսից առավել է, չնայած պայմանավորված է երկուսի ի կատար ածելու […]

̰
Փոթի նավահանգստում հսկայական կրիա են հայտնաբերել

23:11 23.03.2019

Փոթիում՝ Նաբաթի մերձափնյա շրջանում, հայտնաբերել են հսկայական կրիա: Այդ մասին տարածված տեղեկությունը հաստատել են  նաև Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունում: Ի սկզբանե, տեղեկություն էր տարածվել, թե կրիային տեղափոխել էին Բաթումի դելֆինարիում, սակայն այստեղ տեղեկությունը չեն հաստատել: Առայժմ եզակի կրիայի գտնվելու վայրն անհայտ է:

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:59 23.03.2019

Հանրապետության տարածքում մարտի 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնասյին շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 23-ին, 27-ին […]

̰
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ խաղում

22:50 23.03.2019

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Ա. Հայրապետյան, Վ. Հարոյան, Ա. Չալըշըր, Կ. Հովհաննիսյան, Գ. Դաղբաշյան, Ա. Գրիգորյան, Կ. Մկրտչյան,  Հ. Մխիթարյան, Գ. Ղազարյան, Ս. Ադամյան, Ա. Կարապետյան: Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա […]

̰
Գրավատների տուրքը 100 հզր դրամից 6 մլն դրամ դարձնելը խելամիտ է. Դավիթ Անանյան

22:45 23.03.2019

«Հեռանկար»-ի տաղավարում խոսելով գրավատների հարցի մասին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շեշտել է, որ պետք է ընդգծել ոչ թե 60 անգամ բարձրացումը, այլ 6 մլն դրամի հասցնելը, ըստ նրա ՝ սրանք տարբեր բաներ են: «Մենք ոչ թե պետք է կանգնենք նրա վրա, թե ինչու 60 անգամ, այլ նրա, որ 100 հզր տուրքը դարձել է 6 մլն: […]

̰
Իրանի հյուսիսային շրջաններում հեղեղներ են․ կան զոհեր

22:31 23.03.2019

Իրանի հյուսիսային նահանգներում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնել Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղեղումներից ավելի շատ տուժել են Գոլեստան և Մազանդարան նահանգները: Այդ նահանգներում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Երկրի նախագահ Հասան Ռոհանին էլ հրամայել է նահանգային իշխանություններին անմիջապես օգնություն ցուցաբերել մարդկանց:

̰
BACK_TO_TOP