18:17 23.03.2019
Հարավային Աֆրիկայի երեք երկրներին՝ Զիմբաբվեին, Մոզամբիկին և Մալավիին պատուհասած «Իդա» տրոպիկական ցիկլոնի զոհերի թիվը հասել է 417-ի: Երկրի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության զարգացման նախարարի խոսքերով՝ երկրում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական: Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերի թիվը Մոզամբիկում 293 էր, իսկ Զիմբաբվեում՝ 104, Մալավիում հասել էր 84-ի: Նշենք նաև, որ կանխատեսվում է` զոհերի թիվը […]
18:14 23.03.2019
Այսօր համապետական շաբաթօրյակի միջոցառումներից մեկի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, թե ի վերջո երբ է լուծում ստանալու «Սանիթեք» ընկերության մենաշնորհի խնդիրը և արդյո՞ք ժամանակը չէ նոր օպերատորի համար մրցույթ հայտարարել: «Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի հենց համայնքը՝ Երևան քաղաքը: Պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է […]
18:02 23.03.2019
Ուրոգվացի դերասանուհի, երգչուհի Նատալյա Օրեյրոն «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հյուրն է եղել: Հաղորդման ժամանակ դերասանահին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով իրեն նույնպես ռուսական անձնագիր տալ: Դերասանուհին նշել է, որ Ռուսաստան է այցելել 15 անգամ և իրեն մնում է պարզապես անձնագիր ստանալ: «Պուտի´ն, ինձ անձնագիր տո´ւր»,- ասել է նա: Օրեյրոն նաև նշել է, որ չկա […]
17:52 23.03.2019
Չինաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի, 28 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի Յանչեն քաղաքի ղեկավար Ցաո Լուբաոն: Աղբյուրը հայտնում է, որ ներկայում հնարավոր է պարզել մահացածների միայն 26-ի ինքնությունը: Հաղորդվում է, որ 21 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում է, 73-ը՝ […]
17:45 23.03.2019
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Վրաստանի գրավյալ տարածքների մասին ընդունել է «Համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևը: Վրաստանի ԱԳՆ տեղեկությամբ` բանաձևը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին ներկայացրել նույն գերատեսչության փոխնախարար Լաշա Դարսալիան: Նա խորհրդի անդամներին տեղեկություն է փոխանցել Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում առկա մարդասիրական ծանր իրավիճակի, Վրաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների, ապօրինի ձերբակալությունների, սպանության վրդովեցուցիչ միտումների մասին, […]
17:44 23.03.2019
Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող […]
17:34 23.03.2019
ՌԴ Պետդումային կից տեղեկատվական հասարակության զարգացման հարցերով խորհրդի փորձագետ Վադիմ Մանուկյանը խոսել է երգչուհի Յուլյա Նաչալովայի հանդեպ ունեցած կեղծ սիրո մասին, հայտնում է «Дни.Ру»-ն: Նաչալովայի մահից հետո ռուսական էստրադայի աստղերը 38-ամյա երգչուհու մասին սկսեցին դրամատիկ ու հուզիչ գրառումներ անել: Մանուկյանի խոսքով` այդ «սերը» ի հայտ եկավ այն բանից հետո, երբ երգչուհին մահացավ ողբերգական մահով: Մանուկյանի […]
17:24 23.03.2019
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: «Սա պատմական օր է Ավստրալիայի հայկական համայնքի և ողջ հայկական սփյուռքի համար, քանի որ տիկին Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը: Նա ընդգծել […]
17:18 23.03.2019
Աֆղանստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Լաշկարգահ քաղաքի մարզադաշտերից մեկում երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել Ֆերմերի ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը:
17:07 23.03.2019
Արցախցի 10-ամյա տղան՝ Միխայիլ Գրիգորյանը, ով 2017թ. «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանն էր ներկայացնում, մասնակցել է ռուսական «Голос Дети» հեռուստատեսային երաժշտական մրցույթի կույր լսումների փուլին: Միխայիլը հանդես է եկել Բրունո Մարսի «Versace on the Floor» երգով: Տղայի ելույթը հիացրել է ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին: Միխայիլի ելույթի ժամանակ շրջվել են Սվետլանա Լոբոդան ու Վալերի Մելաձեն: «Ես Հայաստանից եմ՝ […]
17:04 23.03.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, այսօրվա ասուլիսի ընթացքում ասել է հետևյալը. «Ես չեմ համարում, որ Մարտի 1-ի գործը ողջ ծավալկով բացահայտված է, ո՞նց կարելի է համարել բացահայտված, երբ գոնե մեկ մարդու սպանողը բացահայտված չէ, նրան հրաման տվողը, հավանաբար, պարոն Փաշինյանը […]
17:00 23.03.2019
Երկօրյա պաշտոնական այցով մարտի 24-ին Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ` Ստոլտենբերգն իր պաշտոնական հանդիպումները կսկսի մարտի 25-ին: Մարտի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի կառավարության շենքում կհանդիպի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարություններով: Նախատեսված է նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի […]
16:58 23.03.2019
Մարտի 23-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացվել է զորահանդես, որին որպես հյուր ներկա է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ինչպես հաղորդում է Razm.info-ն, իսկ ի թիվս այլ երկրիների՝ հրապարակով անցել է նաև Ադրբեջանի ԶՈւ զորախումբ: Ադրբեջանական կողմից զորահանդեսին մասնակցել է խողաղապահ ուժերի ստորաբաժանում՝ կապիտան Քերեմ Աբբասովի գլխավորությամբ: Հատկանշական է, որ տրիբունայում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին […]
16:55 23.03.2019
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը հանրությանը առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիսի դերակատարմամբ, հարցազրույցում պատմել է իր հաղթահարած առողջական խնդիրների՝ ուղեղի կաթվածի մասին: Հարցազորւյցը հրապարակել է The New Yorker հանդեսը: 2011 թվականին Քլարքը պատրաստվում էր երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին: Նա պարապում էր մարզչի հետ և ձգտում իր կազմվածքը դերին համապատասխան պահպանել, ինչպես նաև ազատվել սթրեսից: […]
16:48 23.03.2019
«Շատ կարճ ժամանակ առաջ արդեն 5-րդ գանգատն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հիմքը հետևյալն է` Եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի 4-րդ կետն ասում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկել իր կալանավորումը, և վերադաս ատյանը ազատում է, եթե անհիմն է: Մի քանի վճիռ կա, մենք մեկն ենք վկայակոչել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց […]
16:42 23.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ընտանիքի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին: «Բնակչությունը բավական ակտիվ է: Ինչո՞վ է լավ. նրանով, որ մենք գիտակցում ենք, սկսում ենք գիտակցել, որ սա մեր քաղաքն է, և եթե մենք մաքուր չպահենք մեր քաղաքը, աշխարհում չկա մի ընկերություն, որ կարող է անընդհատ մաքուր պահել քաղաքը, եթե մենք կողքից աղտոտենք»,- ասել է […]
16:35 23.03.2019
Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը: Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը: Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո […]
16:32 23.03.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարվելիք այցը նախատեսված է ապրիլի 8-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Սպասվում է, որ մեր նախագահը կայցելի Ռուսաստան ապրիլի 8-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Հալուք Դուրսուն հայտնել էր, որ ապրիլի 8-ին Մոսկվայի Մեծ Թատրոնում թուրքական «Տրոյա» օպերայի կատարմամբ […]
16:27 23.03.2019
Այսօր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ SHNATNEWS.am հետաքրքրվել է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանից, թե արդյոք կարելի է փակված համարել Համազգային թատրոնին ՊՈԱԿ-ի կարգավիճակից զրկելու թեման` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համազգայինի համար շենք է կառուցվում: Ղարիբյանը նախ` հայտարարել է, որ ինքը տեղյակ չէր, որ թատրոնը շենք է ունենալու, ապա […]
16:10 23.03.2019
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, հետևելով ՀՀ վարչապետի կոչին, վաղ առավոտից ձեռնամուխ են եղել ՊԵԿ վարչական շենքի և տարածքային ստորաբաժանումների հարակից տարածքների մաքրման աշխատանքներին: ՊԵԿ լրատվականից հայտնում են, որ կոմիտեի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են մանկական խաղահրապարակների, ֆուտբոլի դաշտերի, ինչպես նաև այգիների մաքրման լայնածավալ աշխատանքներին: Տարածքները մաքրվել են կուտակված աղբից, տերևներից, կոտրված ճյուղերից: Մաքրվել են հարկային և […]
16:06 23.03.2019
Այսօր ասուլիս է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու դատարանի որոշմանը: Նա դարձյալ անվստահություն է հայտնել դատարանի վճռի նկատմամբ՝ ասելով, որ այս անգամ իրենց սպասելիքները ավելին էին, քանի որ քրեական գործի բոլոր նյութերն ունեին իրենց ձեռքի տակ, ըստ որոնց` պետք է հիմնավորվեին պաշտպանական […]
15:55 23.03.2019
Ֆրանսիայում դարձյալ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ խստիվ արգելվելու է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի և խորհրդարանի տարածքներում, իսկ սահմանված կարգը խախտողները կձերբակալվեն և […]
15:50 23.03.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ մաքրուհիների հետ կապված խնդրին՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար: «Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել է պայմանագիր, ըստ որի` կատարող ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը: Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը`օրական 2 ժամ՝ […]
15:45 23.03.2019
«Շինարարները պատրավոր են մաքրությունը պահպանել, պետք է հետևեք: Էդպես է, եթե իրենք չեն անում, մենք պետք է հետևենք»,- ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Համազգային թատրոնի տնօրենն արձագանքել է, որ ինքը մեղավոր և անմեղ չի փնտրում: Ինքն էլ է մեղավոր: «Հենց սկսում են մեղավոր և անմեղ փնտրել, չի կառուցվում: Հենց սկսում ենք իմ ու քո […]
15:33 23.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ տարածքը մաքրելուց հետո տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը: Ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը, շինությունը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում: Հայտնի է, որ Համազգային թատրոնը հիմա գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին […]
15:32 23.03.2019
Երևանում վաղ առավոտից մեկնարկել և շարունակվում է համապետական շաբաթօրյակ-ծառատունկը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը բոլոր մասնակիցներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով: Շաբաթօրյակ-ծառատունկին միացել են բազմաթիվ քաղաքացիներ, տարբեր գերատեսչություններ, պաշտոնյաներ, Երևանի ավագանու անդամներ:
15:25 23.03.2019
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հին և պատմական մեքենաների ակումբը կազմակերպել է ավտոարշավ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ավտոարշավի մասնակիցներն առավոտյան հավաքվել են Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի առջև, որտեղից էլ շարժվել են Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր: Այնտեղ նախատեսված է հանդիպում գյուղի բնակիչների հետ և ծաղկեպսակի տեղադրում, որից հետո ավտոշարասյունը ուղևորվելու է Թբիլիսի, որտեղ էլ ավտոերթի մասնակիցները ծաղիկներ կդնեն […]
15:18 23.03.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարության համար անհասկանալի է՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող ինչ փաստաթղթերի մասին է խոսվում, քանի որ այդ հարցի շուրջ քաղաքական խորհրդատվությունները դեռ շարունակվում են: ՏԱՍՍ-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամ-երկրներին են ուղարկվել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող փաստաթղթեր: «ՀԱՊԿ գործունեության հիմքում փոխըմբռնման […]
15:10 23.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ևս մասնակցել են համապետական շաբաթօրյակին: «Մեզ մոտ ավելի շատ տուգանքը չի, որ ցավ կպատճառի մարդուն, որքան հանրային կարծիքը, ամոթը»,- ասաց նախարարը: Երբ […]
15:07 23.03.2019
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մարտի 19-ին արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաև ՀՀ պետականս սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին և դրա […]