20:25 24.03.2019
Մարտի 24-ին` ժամը 16:20-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա.Ա.-ն փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարի 80-րդ կմ-ին Ա.Ա.-ն (ծնված 1967թ.) փորձում էր ինքնասպանություն գործել՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով նետվելով Տիգրանաշեն […]
20:00 24.03.2019
«Եթե կա ցանկություն, որ հենց այս քաղաքական ուժի ղեկավարած շարժումն ունենա մեկ օր, թող այդպես էլ ասեն. օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագրի օր»»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Քաղաքացու օրվան: Նրա խոսքով՝ պետք է հստակեցնենք, որ դա իրոք գալիս է նշելու հենց այդ հաղթանակը: Լարիսա Ալավերդյանը նշեց, […]
19:48 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Տվյալ դեպքում ԱՄՆ-ը ճանաչում է միջազգայնորեն օկուպացիա ճանաչված տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, իսկ մեր դեպքում այդպես չէ, քանի որ Արցախի ժողովուրդն իրացրել է սեփական ինքնորոշման իրավունքը»: Արևելագետի խոսքով՝ նույնիսկ ՄԱԿ ԱԽ բանաձևերում Արցախին բնութագրող ագրեսիվ բնորոշումներ չկան, այդ իսկ […]
19:30 24.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշար ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը խոսել է ներքաղաքական հարցերի մասին, նա անդրադարձել է արցախյան հիմնախնդրին. «Այն սկզբունքները, որ մենք ունենք սեղանի վրա մինչ մադրիդյան սկզբունքները, մենք պետք է հասկականք, որ դա մեռած սխեմա է: Իրականում կա կյանք, կա զարգացող միավոր, ինչպիսին է Արցախը: Երեսուն տարվա մեջ աշխարհում տեկտոնական […]
19:10 24.03.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» այսօր անց է կացրել իր 8-րդ համագումարը: Շարժման նախագահ են ընտրել Գրիգոլ Վաշաձեին: Կուսակցության նախագահի պարտականությունները մինչ այս կատարում էր Նիկա Մելիան: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Պատվիրակներն ընտրությունը կատարել են նոր կարգով: Քվեարկությունը տեղի է ունեցել բջջային հավելվածի միջոցով։ Քվեարկությանը Գրիգոլ Վաշաձեին […]
18:47 24.03.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանն ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, թե Գոլանի և Ղրիմի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումները չեն վկայում երկակի չափանիշների քաղաքականության մասին։ «Այդ պատճառով Վաշինգտոնը և Բրյուսելն անում են ամեն բան, որպեսզի աշխարում չիմանան Ղրիմում տեղի ունեցող իրական գործընթացների իսկության մասին, հակառակ դեպքում […]
18:33 24.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Ենոքավանում, որտեղ նրան ներկայացվել է համայնքի զարգացման ռազմավարությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետը նաև ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ «Իմ բարեկամ, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում»,-գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով հանդիպումից տեսանյութ:
18:29 24.03.2019
«Գրանդ սպորտ» համալիրում այսօր անցկացվեց լրագրողներն ընդդեմ պատգամավորների ֆուտբոլային հանդիպումը: Խաղում լրագրողները հաղթեցին 4։2 հաշվով։ Նշենք, որ խաղին մասնակցել են SHANTNEWS-ի 3 աշխատակիցներ` Կորյուն Ղազարյանը, Եսայի Պետրոսյանն ու Սեյրան Վանցյանը։ Վերջինս դարձել է գոլի հեղինակ։ Պատգամավորների թիմում գոլերի հեղինակ դարձավ Մխիթար Հայրապետյանը։
18:23 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Չի կարելի ասել, որ հիմնական դերակատարներն աջակցեցին Թրամփին: ՄԱԿ ԱԽ-ն չի ողջունի այս որոշում, քանի, որ դա վնասելու է միջազգային անվտանգությանը»: Արևելագետի խոսքով՝ ԱՄՆ-ին կաջակցեն Եվրոպայում ոչ մեծ դերակատարություն ունեցող երկրներ: Արմեն Պետրոսյանը նշել է, որ Դոնալդ Թրամփի […]
18:10 24.03.2019
Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել են, հաղորդում է ABC7-ը: Նշվում է, որ վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Այս պահին բերման ենթարկվածներ չկան, դեպքի մանրամասները պարզվում են: (Western Addition, San Francisco) Double Shooting — A suspect fled in a black […]
18:00 24.03.2019
Նյութեր են նախապատրաստվում մարտի 23-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 04:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 51-ամյա Գավամի Ահմադը Emgrand մակնիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել է ձորը: Վթարի հետևաքնով Գ. Ահմադը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
17:48 24.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Հրազդանի, Աշոցքի, Լոռու, Սպիտակի, Ստեփանավանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշոցքի ավտոճանապարհներին բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով tրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]
17:46 24.03.2019
Հյուսիսատլանտյան դաշինքը մինչ օրս այն կարծիքին է, որ երկու տասնամյակ առաջ Հարավսլավիայում կատարված ռմբակոծությունը եղել է անհրաժեշտ և լեգիտիմ, չնայած ՄԱԿ ԱԽ-ի կողմից պատժամիջոցների բացակայությանը, հաղորդում է ТАСС-ը: «Դաշինքի նպատակն է եղել վերջ դնել բոլոր ռազմական գործողություններին, ճնշումներին, որոնք կատարվում էին Կոսովոյի քաղաքացիական հասարակության հանդեպ: Դա նաև արվել է փախստականների վերադարձը և հումանիտար կազմակերպությունների համար […]
17:32 24.03.2019
Կամչատկայի կառավարության շենքի դիմաց մոտ 8 տոննա ձկան գլուխ են թափել: Այս մասին տեսանյութ է տարածվել համացանցում։ Կադրերը հրապարակել է յութուբյան «Новости Камчатки – Кам 24» էջը: «Ճանապարհն ամբողջության հեղեղված է ձկան գլուխներով. ի՞նչ է սա՝ փնթիություն, թե՞ բողոքի ցույց առ այն, որ ձուկը գլխից է հոտում»,- ասում է ականատես օգտատերը։
17:15 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Այս ամենի համար մի քանի պատճառ կա. առաջինն Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որտեղ գործող վարչակազմի գործերն այնքան էլ լավ չեն: Նման որոշումը պայմանավորված է վարչապետին աջակցելու տրամադրվածությամբ»: Արևելագետը նշել է, որ մենք այս պահին քննարկում ենք Թրամփի […]
17:00 24.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը խոսել է ներքաղաքական հարցերի մասին. «Ինձ համար թանկ է բոլոր տարիների Հայաստանը՝ սկսած նախորդ դարի 10-ականներից, եկեք չանցնենք քննարկումների, թե որ օրերն են ավելի գնահատելի՝ Արցախյան շարժման օրե՞րը, թե՞ մայիսյան օրերը: Կան պատմական անգնահատելի ճիգեր: Մենք չպետք է մեր պատմությանը կարճ նայենք»:
16:47 24.03.2019
«Բոլոր այն հեղափոխությունները, որ մեր օրերում կոչվում են հեղափոխություններ, դրանք փոփոխություններ են: Ես, օրինակ, կդժվարանամ ասել, արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարը հեղափոխություն է»,-ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը: Նա կարծում է, որ դա դասական առումով դա հեղափոխություն չէ: Նա բերեց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրվա օրինակը և նշեց, […]
16:33 24.03.2019
Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի քիմիական գործարանում հզոր պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 64 մարդ, ևս ավելի քան 600-ը՝ վիրավորվել։ Տուժածներին տեղափոխել էին 16 հիվանդանոցներ։ Առողջապահության շրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալը ներկայացրել է վերջին տվյալները, համաձայն որոնց՝ 117 մարդ շարունակում է մնալ ծանր վիճակում:
16:17 24.03.2019
Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը երկրի պետքարտուղար է նշանակել Մարատ Տաժինին, հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ 58-ամյա Տաժինը տարբեր տարիների զբաղեցրել է Ղազախստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը: Նա նաև եղել է պետքարտուղար և երկրի ղեկավարի խորհրդական: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օրեր առաջ հայտարարել էր հրաժարականի մասին:
16:00 24.03.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 23.05-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից ոմն Արայիկ փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան: Մարտի 6-ին՝ ժամը 01.10-ին, ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել էր Կորի փողոցի 16 հասցեի ավտոլվացման կետի մոտ: Ոստիկանության ծառայողների […]
15:42 24.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու […]
15:30 24.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր հայ-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում Երևանի Հյուսիսային պողոտայում Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում իրազեկման ակցիա է կազմակերպվել: Ակցիային մասնակցել են նաև հիվանդությունը հաղթահարծ մարդիկ, ովքեր սեփական օրինակով են ասել, թե ինչպես է պետք հիվանդության դեմ պայքարել: Արման Ավչյանը պատմել է, որ որոշ ժամանակ առաջ ապրել է Ուկրաինայում, Հայաստան վերադառնալուց […]
15:12 24.03.2019
Հզոր «Իդայ» ցիկլոնի հետևանքով, որը պատուհասել է Մոզամբիկին, Զիմբաբվեին ու Մալավիին, տուժել են հարյուր հազարավոր մարդիկ, իսկ աղքատ շրջաններում տասնյակ հազարավոր բնակիչներ կտրվել են արտաքին աշխարհից ու կապի միջոցից։ AP-ի հաղորդմամբ՝ բնության քմահաճույքից առավել տուժել է Մոզամբիկի կենտրոնական նավահանգստային Բեյրա քաղաքը։ Այնուհետև փոթորիկը շարժվել է հարևան երկրներ։ Մոզամբիկում ցիկլոնի զոհերի թիվը հասել է 446-ի։ Վերջին […]
14:55 24.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Շաբաթօրյակի մեջ կա դրական բան, դա իրապես լիցք է տալիս: Ես բոլոր դեպքերում համարում եմ շաբաթօրյակը շաբաթօրյակ, դա եղել է տասնյակ տարիներ, և մենք նախկինում էլ նվիրված արել ենք այդ ամենը: Մաքրությունը քաղաքական կատեգորիա չէ, և ես […]
14:44 24.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է: Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և […]
14:35 24.03.2019
Այսօր՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում Երևանի Հյուսիսային պողոտայում անցկացված իրազեկման ակցիայի ժամանակ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը ներկայացրել է այն ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում՝ տուբերկուլյոզ հիվանդության դեմ պայքարի համար: «Հայաստանում կա թվային ֆլյուրոգրաֆիա տրամադրող շարժական կլինիկա: Դրա նպատակն է շրջել ամբողջ Հայաստանով մեկ, հատկապես՝ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի […]
14:22 24.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր հայ-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում Երևանի Հյուսիսային պողոտայում Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում իրազեկման ակցիա է կազմակերպվել: Ակցիային մասնակցել են նաև ԱՆ ներկայացուցիչները, ովքեր որոշակի վիճակագրություն են ներկայացրել: «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Քոչարյան խոսքերով՝ 2018 թվականին Հայաստանում տուբերկուլյոզի 650 նոր դեպք է գրանցվել: Ամեն օր […]
13:54 24.03.2019
Անջելինա Ջոլին հեռանում է կինոյից, հայտնում է National Enquirer-ը։ Պարբերականի տվյալներով՝ դերասանուհին որոշել է հայրենի Լոս Անջելեսից տեղափոխվել Նյու Յորք և զբաղվել թատերական կարիերայով։ Բացի այդ, նշվում է, որ Ջոլին դժգոհ է Բրեդ Փիթից ամուսնալուծվելու ժամանակ ռեժիսորների և գործընկերների աջակցության բացակայությունից։ Դերասանուհու շատ ընկերներ նույնիսկ հանդես են եկել հաջակցություն Փիթի։ Միևնույն ժամանակ հոլիվուդյան շատ պրոդյուսերներ […]
13:34 24.03.2019
Հայտնի է, որ մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա ևս մեկ առիթ է խոսելու […]
13:27 24.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 23-ին` ժամը 22:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից […]