14:59 23.03.2019
Մարտի 23-ին` ժամը 07:54-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գես թաղամասի վերջնամասում «Emgrand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Կ., ծնված 1967թ., […]
14:55 23.03.2019
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը թողարկել է «Թիմակիցները» հումորային նախագծի երկրորդ մասը։ Այս անգամ ֆուտբոլիստները փորձել են պարզել` ո՞վ է ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը, ամենաշատախոսը: Ավելի վաղ հայտնել էինք` թողարկվել է «Թիմակիցները» հումորային նախագծի առաջին մասը։
14:50 23.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, առավոտից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել. «Հերացի փողոցի սկզբնամասում աղբավայր ենք հայտնաբերել, սա ցույց տալը նպատակ ունի հետագայում Երևանում կանխարգելել այսպիսի երևույթները»: Նախարարը […]
14:44 23.03.2019
Այսօր Համազգային թատրոնի հիմնարկեքի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքը մաքրելուն է անցել, շինհրապարակ են եղել նաև վարչապետի ընտանիքի անգամները՝ կինն ու դուստրերը: Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը, մասնավորապես այն հարցում, որ իրենք չպետք է մաքրեն ուրիշի թափածը: Նախ` պետք է աղբ չթափել, ապա […]
14:35 23.03.2019
Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 21-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձի հետ: Հացադուլը պայմանավորված […]
14:28 23.03.2019
Սիրիայի Բաղուզ բնակավայրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նախկինում վերահսկած տարածքները անցել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոչվող զինված խմբավորուման հսկողության տակ: Դրանք «Իսլամական պետության» վերջին տարածքներն էին: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները արդեն մի քանի ամիս է՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման […]
14:25 23.03.2019
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը «Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ հանդիպումից առաջ հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը: Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 23:45-ին:
14:22 23.03.2019
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում բողոքի ցույցեր են ընդդեմ Բրազիլիայի նախագահ Ջաիր Բոլսոնարոյի այցի: Պատճառն այն է, որ Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները միասին համաձայնության են եկել ստեղծելու նոր քաղաքական միություն, որը կոչվում է Հարավային Ամերիկայի զարգացման ֆորում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ակցիայի մասնակիցների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս ցույցերը ցրելու […]
14:20 23.03.2019
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ 2019-ի առաջին շաբաթօրյակը Շիրակի մարզպետարանը սկսեց Շիրակի և Լոռու մարզերի սահմանագծից. «2019-ի առաջին շաբաթօրյակը Շիրակի մարզպետարանը սկսեց Շիրակի և Լոռու մարզերի սահմանագծից: Երկու մարզպետների և մարզպետարանների աշխատակիցների հանդիպումով մեկնարկեցին մաքրման աշխատանքները»: Հիշեցնենք, Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:
14:17 23.03.2019
Այսօր Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին ասել է, որ Երևանում կառուցապատողները սահմանված կանոնները չեն պահպանում: Հիշեցնենք, որ հանդիսավոր արարողությանը եկած վարչապետը, տեսնելով տարածքի աղտոտ վիճակը, որոշել է նախ` մաքրություն անել, հետո նոր մասնակցել հիմնարկեքի արարողությանը: «Շինհրապարակի կազմակերպման, կահավորման համար մենք բազմաթիվ տուգանքներ ենք նշանակել շատ կառուցապատողների: Բոլոր շինհրապարակները պետք […]
14:05 23.03.2019
Այսօր «Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Նախախաղային խորհրդակցության ժամանակ հաստատվել են հանդիպման մասնակից թիմերի մարզաշապիկների գույները: Տան տերերը հանդես կգան ավանդական մուգ կապույտ մարզահագուստով, իսկ Հայաստանի հավաքականը կխաղա սպիտակ մարզահագուստով: Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 23:45-ին:
14:03 23.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին իր ընտանիքի հետ մասնակցում էր համապետական շաբաթօրյակին: Ֆեյսբուքյան իր էջում նա տեսանյութ է հրապարակել՝ «Մի հատված ճամփեզրին» խորագրով: «Սիրելի հայրենակիցներ, էլի Կոտայքի մարզի գյուղերից մեկն էինք գնում, բայց ճանապարհի այս հատվածը տեսանք ու անտարբեր չկարողացանք անցնել, որոշեցինք մեր շաբաթօրյակը շարունակել այստեղ: Սա համարում ենք մեր ընտանեկան տեղամասը շաբաթօրյակի, որովհետև ճանապարհի […]
14:00 23.03.2019
Այսօր սփյուռքի նախարարության աշխատակիցները և «Քայլ դեպի տուն» ծրագրի սիրիահայ պատանիները նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ նրանք մաքրել և բարեկարգել են Օղակաձև զբոսայգում՝ Միքայել Նալբանդյանի արձանին հարակից տարածքում գտնվող «Հայ բարերարների ճեմուղին»:
13:54 23.03.2019
Համապետական շաբաթօրյակի օրը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը Հրազդանի կիրճում էր: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ մեծ պատրաստակամությամբ է մասնակցում քաղաքն աղբից մաքրելու գործընթացին: «Մեր տունն է, բոլորս պետք է մաքուր պահենք Հայաստանը, մեր քաղաքները, գյուղերը: Ճիշտը դա է, ժամանակ առ ժամանակ պետք է կրկնել այս միջոցառումը»,- ասաց նա: Նախարարը պատմեց, որ […]
13:46 23.03.2019
Մարտի 23-ին` ժամը 11։20-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր է Ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները նշված լճակի մեջ հայտնաբերել են վճարային տերմինալ և այն դուրս բերելու համար դիմել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը։ Օպերատիվորեն ժամանել […]
13:39 23.03.2019
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են` ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:
13:34 23.03.2019
Ամեն տարի մասնակցել եմ, իմ քաղաքացիական պարտքն եմ տալիս: Համապետական շաբաթօրյակի օրը՝ Հրազդանի կիրճում, SHANTNEWS.am-ը հանդիպեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Նա նշեց, որ անկախ նրանից՝ շաբաթօրյակ է, թե ոչ, ինքը պարտադիր վերցնում և աղբամանն է նետում գետնին նետված փոքրիկ թուղթը կամ ցելոֆանը: «Մի անգամ երթուղային տաքսու միջից մի մարդ ծխախոտը դուրս գցեց, […]
13:30 23.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն բանից, որ որքան մոտեցել է հանդիսավոր միջոցառման վայրին, այնքան ավելի շատ աղբ է տեսել շինհրապարակի տարածքում։ ՀՀ վարչապետը տարածքում նախ` մաքրություն է իրականացրել: Ամեն դեպքում, հիմնարկեքի արարողությունը կայացել է: Մինչև պարկուճը տեղադրելը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի […]
13:22 23.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության օդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է: Աշխարհի ողջ օդերևութաբանական հանրությունը նշում է այն՝ սկսած 1951 թվականից՝ որպես Օդերևութաբանության միջազգային օր: Հայաստանը 2004 թվականից՝ արդեն 15 տարի, նշում է օդերևութաբանի մասնագիտական տոնը: Շնորհավորում եմ բոլոր օդերևութաբաններին այս […]
13:14 23.03.2019
Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները և ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու և կազմակերպելու ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր […]
13:12 23.03.2019
Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: Դեսպան Կասպիչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային […]
13:10 23.03.2019
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը մասնակցել է համապետական շաբաթօրյակին: Ավագանու անդամների հետ նա մաքրել է Հրազդանի կիրճի տարածքը: «Քաղաքացիներ կան, որ ուղղակի ապականել են ամբողջ կիրճը: Աղբամաններ կան դրված, բոլոր հարմարությունները ստեղծված են, պարզապես մարդիկ չեն օգտվում: Հիմա մենք մաքրում ենք, գոնե սա դառնա դաստիարակության ազդակ բոլորի համար, ձևավորվի այնպիսի մշակույթ, որ բնության, շրջապատի […]
13:08 23.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը՝ լուսանկարներ հրապարակելով: Նրանք իրենց թոռնիկների և նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել նախագահական նստավայրի շենքի հարակից տարածքում և այգում:
13:06 23.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ […]
13:03 23.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը մարտի 23-ին մասնակցում էր համապետական շաբաթօրյակին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իբրև պատգամավոր՝ առիթ ունեցել է տարբեր ժամանակներում շաբաթօրյակների մասնակցելու, սակայն նման նախաձեռնություն, որ աշխատակազմի հետ նման լայնածավալ ծրագիր իրականացվի, չի կարող մտաբերել: Պատգամավորը կարևորեց նման նախաձեռնությունները: Նա նշեց, որ շաբաթօրյակի ժամանակ նկատել է՝ Վարդան Մամիկոնյանի արձանին […]
13:01 23.03.2019
Այսօր առավոտից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչպես է ընթանում շաբաթօրյակը Ազատամուտում: Դավիթ Սանասարյանը ևս մասնակցում է մաքրման աշխատանքներին: Հիշեցնենք, որ վաղ առավոտից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: