TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Կաթնամթերքի արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեպքերը շատ են. Շաբոյան

13:46 22.03.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային հարաբերությունների որակի խնդիրների մասին: «ՏՄՊՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ անդամ մրցակցության պաշտպանության մարմինների հետ, ինչպես նաև ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային հարցերով հանձնաժողովի հետ: ԵԱՏՄ տարածքում կան մրցակցության ընդհանուր կանոններ և սկզբունքներ: Դրանք ներառել […]

̰
Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղին մասնավորին հանձնելուց հետո հնարավո՞ր է պայմանագիրը խզել

13:43 22.03.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստում անդրադարձավ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո պայմանագրի խզման հնարավորություններին: Նա նշեց՝ օրենքով հստակ ձևակերպված են այն պայմանները, որոնց հղումով հնարավոր է պայմանագրերը վաղաժամկետ դադարեցնել և լուծել, ասաց՝ պայմանագիրը կազմելիս նաև հնարավոր է այդ դրույթները ներառել: Սարգսյանը […]

̰
Կարո Փայլան. Թուրքիան այսօր պատրաստ չէ ընդունել Հայոց ցեղասպանությունը

13:43 22.03.2019

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսում հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին: Նա խոսել է Պոլսո՝ վերջերս կյանքից հեռացած Մեսրոպ արք. Մութաֆյանի մասին, ներկայացրել է պոլսահայ կյանքի այսօրվա վիճակը՝ խոսելով նաև Թուրքիայում առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների մասին: Կարո Փայլանը ներկայացրել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցի շուրջ իր տեսակետը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երեկ մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն

13:41 22.03.2019

Երեկ՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի բնակիչներ, 36-ամյա Ռուստամ Սարգսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի […]

̰
Որոշ անհատներ չեն հասկացել, որ պետք է հանգիստ նստեն տեղները․ ակնկալում ենք Ձեր աջակցությունը․ պատգամավորը՝ Վանեցյանին

13:38 22.03.2019

«Մենք երկրում զարգացնում ենք ռազմարդյունաբերությունը։ Եվ այդ ճանապարհին որոշ անհատներ ու շրջանակներ կարծես թե չեն հասկացել, որ պետք է հանգիստ նստեն տեղները ու չխառնվեն։ Եվ էստեղ ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,- Ազգային ժողովում ԱԱԾ ղեկավարի մասնակցությամբ քննարկման ժամանակ Արթուր Վանեցյանին ուղղված իր խոսքում ասաց պատգամավորներից Տիգրան Կարապետյանը։ Նա ասաց, որ իրենց հանձնաժողովի ստացած տեղեկությունները մտահոգիչ են, […]

̰
Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ»  խմբի ստեղծումը

13:35 22.03.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 22-ին շնորհակալական նամակ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերին, ում ղեկավարությամբ մարտի 19-ին Օտտավայում Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ է ձևավորվել: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի տիկին Հարդեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և խմբի […]

̰
Մեզ մոտ մի սենյակում երկու աշխատակից չգիտի՝ կողքինն ինչ է անում, չեն կարող բացահայտել աշխատանքները․ Վանեցյան

13:30 22.03.2019

Տպավորություն կարող է ստեղծվել, որ ԱԱԾ-ն զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ, բայց դա այն պատճառով է, որ մյուս հարցերով իրենք չեն կարող բացահայտ աշխատել ու հայտնել իրենց արդյունքների մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտնեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքերով՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ժամանակ իրենք իրականացնում են հետախուզական միջոցառումներ, իսկ երբ քննչական […]

̰
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում մեծ գումար պետք է ծախսվի. Հայկ Մարության

13:24 22.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքով՝ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մտահոգություններ առկա են, սակայն թե որքանով են դրանք արդարացված՝ ցույց կտա անցկացվելիք մրցույթը: «Մի կողմից մենք նայում ենք՝ իրոք պայմաններն այնպիսին են, որ մտածում ենք՝ արդյոք կլինի՞ մարդ, որ կհամաձայնի այս պայմանները վերցնել, բավական մեծ գումարների մասին է խոսքը, կա՞ արդյոք տնտեսվարող […]

̰
Ներդրողից ակնկալում ենք քաղաքացիներին մեքենաներով «իջեցնել» ստորգետնյա կայանատեղի. Հայկ Սարգսյան

13:24 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անահիտ Ասատրյանը մարտի 22-ի արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նպատակահարմարությանը: Դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանին՝ Ասատրյանը նշեց՝ կառավարման տալով ընտրում են հեշտ տարբերակը՝ ներդրումներ և եկամուտներ, սակայն միշտ չէ, որ հեշտ տարբերակը լավն է: […]

̰
Նախկինում, երբ ԱԱԾ-ն քաղաքացուն բան էր հարցնում, ասում էր՝ ոչ մի բան չգիտեմ, իսկ հիմա օգնում է․ Վանեցյան

13:20 22.03.2019

Հայաստանում փոխվել է Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերաբերմունքը․ գրեթե 4-5 անգամ մեծացել է ԱԱԾ-ին դիմողների քանակը։ Մարդիկ վստահելով, հավատալով ԱԱԾ-ին են դիմում նույնիսկ այն հարցերով, որոնց հետ ծառայությունը կապ չունի։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտնեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Այն ժամանակ ԱԱԾ աշխատակիցը գնար, մի քաղաքացու մի բան հարցներ, ասում էր՝ ես չգիտեմ, ես […]

̰
Գյումրիում կատարված խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել 3 անձի նկատմամբ

13:18 22.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2019 թվականի մարտի 9-ին` ժամը 00:30-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է […]

̰
Եթե հարկերը նվազեցնում եք, ինչպե՞ս եք ապահովելու պետության ստանձնած պարտավորությունները քաղաքացու առաջ. քննարկում

13:15 22.03.2019

Ֆինանսական փորձագետ Հովհաննես Ավետիսյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված որոշ հարկատեսակների նվազեցումը թեև հաճելի է քաղաքացիներին, սակայն կարող է հետագա խնդիրներ առաջացնել ՀՀ Սահմանադրության կատարման առումով: Ըստ փորձագետի՝ եթե կան պետության կողմից ստանձնած մի շարք պարտավորություններ՝ անվճար բուժօգնություն, սոցիալական մի շարք ծառայություններ, կրթություն և այլն, չեն կարող պատշաճ իրականացվել, եթե […]

̰
ԱԱԾ-ն ստուգումներ է արել Շիրխանյանի բաց նամակի հրապարակումից հետո․ Վանեցյան

13:02 22.03.2019

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բաց նամակի հրապարակումից հետո արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայությունը որևէ գործողություն իրականացրել է։ ԱԺ-ում հանձնաժողովներից մեկում քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեց պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը։ Նրա հարցին պատասխանելիս Արթուր Վանեցյանն ասաց, որ դատախազությունն իրենց ուղարկել է այդ մասին գրություն, և դրանից հետո ծառայությունում ստուգողական միջոցառումներ են ձեռնարկվել, ինչի ընթացքի […]

̰ ̰
Տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի արարողությունը

13:00 22.03.2019

Մոնթե Մելքոնյան 44 հասցեում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրել են սերունդներին ուղղված ուղերձը, կատարվել է հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ: Երիտասարդական ավանն ունենալու է 1100 բնակարան, 800 ավտոմեքենայի […]

̰
Կառավարությունը ձգտում է ավելացնել ծառայությունների արտահանումը. Հայկ Գևորգյան

12:59 22.03.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր հայտարարել է, որ առանձնապես լուրջ չի վերաբերվում փորձագիտական հաշվարկներին, քանի որ քաղաքական ու տնտեսական գործընթացներում կարևորը կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքներն են: «Այսօր ՀՀ կառավարության համար կարևոր է ավելացնել ծառայությունների արտահանումը»,-ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ նախորդ տարի ՀՀ-ից արտահանումը որոշ աճ է ունեցել, և այս տարի էլ […]

̰
Քույրերը վրաերթի են ենթարկվել Թբիլիսյան խճուղում. վարորդը ձերբակալվել է

12:54 22.03.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի, որոնցից մեկն անչափահաս է, վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարորդը ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 18-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քույրերի՝ ծնված 2000 և 2002թթ.՝ […]

̰
2018-ին ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է. փորձագետ

12:53 22.03.2019

ՀՀ-ում մշտական բնակչության թիվը տարեցտարի նվազում է: 2018-ին ևս, ըստ ԱՎԾ տվյալների, մշտական բնակչության թիվը նվազել է: Այսօր հայտարարել է ֆինանսական փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ շեշտելով, որ նման պայմաններում չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ: Փորձագետին արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը՝ ասելով, թե նախորդ տարի եղել է 15.000-ի աճ: Դա, ըստ Հովհաննես Ավետիսյանի, մշտական բնակչության […]

̰
Հայաստանի կանայք՝ հեղափոխությունից դեպի իշխանություն. քննարկում Նյու Յորքում

12:52 22.03.2019

Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ կանայք կարող են դառնալ քաղաքական պայքարի հաջողության գրավական: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հասարակական կոմիտեի շրջանակներում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է քաղաքագետ Աննա Օհանյանը: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունից: Նրա կարծիքով` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համաշխարհային նշանակություն ունի, […]

̰
Շատ եմ կարևորում Հայաստանում ԱԱԾ աշխատակիցների պատրաստման դպրոցի ստեղծումը․ Վանեցյան

12:46 22.03.2019

Հայաստանի ԱԱԾ ղեկավարը լավ է վերաբերվում այլ երկրներում ծառայության աշխատակիցների վերապատրաստումներին, սակայն դա կարող է խնդիրներ առաջացնել։ Այս մասին Արթուր Վանեցյանն այսօր ասաց՝ պատասխանելով ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին։ Վանեցյանն ասաց, որ իրենք գիտակցում են այդ վտանգը, և այս պահի դրությամբ որևէ նման դեպք չի արձանագրվել, ու ԱԱԾ տնօրենը հուսով է, որ չի էլ բացահայտվի։ Սակայն […]

̰
Սպիտակի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է. տուժել է Վրաստանի քաղաքացի

12:46 22.03.2019

Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Մալխասի Գաբելիան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած Scania մակնիշի KV 157 VK բեռնատար կցորդիչով ավտոմեքենայով կողաշրջվել է։ Այս մասին հայտնում էshamshyan.com-ը: Հայտնի է, որ վթարի հետևանքով վարորդ Մ. Գաբելիան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի […]

̰
Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հատկապես ԱԱԾ աշխատանքից. Վանեցյան

12:45 22.03.2019

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իրավապահ մարմինների աշխատանքից, ո՞րն է պատճառը: Այս հարցը տվեցին լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հակապես ԱԱԾ աշխատանքից, որովհետև, այո՛, այն տեմպը և այն աշխատանքները, որոնք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, որոշակի նվազում կա: Եթե ավելի լուրջ, դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք […]

̰
Քաղաքապետն իր ընտանիքով ևս կմասնակցի շաբաթօրյակին. Նա քաղաքացիներին ակտիվ մասնակցության կոչ արեց

12:39 22.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր` մարտի 22-ին, կոչ արեց բոլոր քաղաքացիերին վաղն առավոտից միանալ շաբաթօրյակին: «Ես անձամբ իմ ընտանիքով առավոտվանից դուրս եմ գալու, սկսելու եմ մեր բակից, հարակից տարածքներից, այնուհետև այլ հանրային վայրերում կլինենք, որտեղ կպահանջվի մեր աշխատուժը: Նույնն էլ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, քանի որ սա ոչ միայն մաքրման աշխատանքներ են, այլև լավ […]

̰
Հարկային օրենսգրքի փոփոխության հիմքում չկա մրցակցային առավելություն. ֆինանսական փորձագետ

12:38 22.03.2019

Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների  վերաբերյալ այսօր խոսել է ֆինանսական փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ ասելով, որ կնվազեն պետբյուջե մտնող եկամուտները, ինչը կբերի լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացման: Լրացուցիչ հարկերի ավելացումը բերելու է պետական բյուջե մտնող հարկերի նվազեցման, բայց չի բերելու մրցակցային առավելությունների ավելացման: Նաև հաշվարկ չկա, թե ինչպես հնարավոր կլինի նվազեցնել ներդրումների հետգնման ժամկետը: Փորձագետն ասել է, որ […]

̰
Ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է. Արսեն Թորոսյան

12:35 22.03.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին: Վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որը հիմնականում ուղղված է անպտղությամբ տառապող զույգերի աջակցությանը, ովքեր կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով: Հյուրերը մանրամասնել են, որ ծրագիրն արդեն երկու տարի է, ինչ գործում է և արդեն երեք երեխա լույս աշխարհ է […]

̰
Մենք չենք կարող տրամադրել այնքան ավտոկայանատեղի, ինչքան աշխատող կա. Հայկ Մարության

12:34 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը Ավագանու մարտի 22-ի նիստում «Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ առաջարկ-հորդորով: Տեղեկացնելով, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների՝ այդ ավտոկայանատեղիում մեքենա կայանելու անհրաժեշտությունը շատ սուղ է՝ Մանուկյանն ասաց. «Կուզենայի, որ մեր կողմից դա նախապես պարտադրանք […]

̰
Այլևս չեն կարող Հայաստան ներկրվել գաղտնալսող սարքեր․ Վանեցյան

12:34 22.03.2019

ՀՀ ԱԺ-ում քննարկման ժամանակ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց այն մասին, որ գաղտնալսումների վերաբերյալ ժամանակին հրապարակումներ արվեցին, թե գաղտնալսող սարքեր ունեն օլիգարխներն ու նաև պետական որոշ գերատեսչություններ, թեև գաղտնալսելու իրավասություն տրված է միայն Ազգային անվտանգության ծառայությանը։ Վանեցյանն ասաց, որ իրենք հետևում են իրավիճակին։ «Հավաստիացնում եմ, որ այլևս […]

̰
Ոչ ոք չի կարող վաղվա օրը գնահատել. ԲՀԿ պատգամավոր

12:33 22.03.2019

Խոսելով Հարկային օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների մասին՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասել է, որ տնտեսագետների այն հաշվարկները, թե օրենսգրքում փոփոխությունները բազում թերություններ ունեն և ճիշտ չեն հաշվարկվել, ընդամենը տնտեսագիտական կանխատեսումներ են և ուրիշ ոչինչ: «Մենք պետք է համարձակ քայլեր անենք՝ անկախ նրանից` իշխանությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն»,-ասել է Բագրատյանը՝ շեշտելով, թե հնարավոր չէ տնտեսական […]

̰
Մենք գնում ենք եկամուտի հարկումից դեպի հարստության հարկում. պատգամավոր

12:32 22.03.2019

Մենք գնում ենք եկամուտի հարկումից դեպի հարստության հարկում: Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը՝ նշելով, որ պետք է աստիճանաբար նվազեցվեն եկամտային հարկերը, փոխարենը ավելացվեն հարստության հարկերը: «Եթե դուք հակված չեք ճող ապրելու, քիչ եք հարկ վճարում, իսկ եթե ուզում եք ճոխ ապրել, ապա պետք է պատրաստ լինեք շատ հարկեր […]

̰
Ի՞նչ փուլում է գաղտնալսումների աղմուկ հանած դեպքի բացահայտումը․ քննարկում ԱԺ-ում

12:30 22.03.2019

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկման ժամանակ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հարցրեց՝ ի՞նչ փուլում է գաղտնալսումների հայտնի դեպքի բացահայտման ընթացքը։ Խոսքը, հիշեցնենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման, ձայնագրման ու այդ ձայնագրության հրապարակման մասին է։ Վանեցյանն ասաց, որ ինքը նույնպես այդ […]

̰
BACK_TO_TOP