17:10 22.03.2019
Վրաստանում 1 տոննա միս ենթակա է ոչնչացման: Սննդամթերքի ազգային գործակալությունը շարունակում է ստուգումները մսի իրացման օբյեկտներում: Թբիլիսիի քաղաքային ծառայության տեսուչները մսամթերքի մեծածախ վաճառքի օբյեկտներում խախտումներ են արձանագրել: Միայն երկու ՍՊԸ-ից առգրավվել է ավելի քան 240 կգ ժամկետանց միս: Մեկ այլ` «Միրո» ՍՊԸ-ում, հայտնաբերվել է կասկածելի ծագման միս՝ առանց համապատասխան պիտակավորման: Բոլոր օրինախախտ օպերատորները տուգանվել են օրենքի […]
17:08 22.03.2019
«Հայաստանի մրցակցության պաշտպանության մարմինը գների վերահսկողություն չի իրականացնում, գների կարգավորում չի կատարվում, և ընդհանրապես շուկայի պայմաններում ոչ մի գնային վերահսկողություն չի կատարվում: Եթե օրենքի տեսանկյունից նայենք, ապա դա Կենտրոնական բանկն է, որ օրենքում գրված է, որ գնաճը հանդիսանում է ԿԲ նպատակը և քաղաքականությունը: Հանձնաժողովը որոշակի գործառույթներ ունի գնագոյացման մեջ՝ այնտեղ, որտեղ կան բարձր կենտրոնացվածության շուկաներ՝ […]
17:05 22.03.2019
Սևան քաղաքում կբացվի մանկական վերականգնողական կենտրոն Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, իսկ 2021 թվականից առողջապահության նախարարությունը իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այդպիսով Սևանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրին կաջակցեն նաև Սևանի քաղաքապետարանը և Գեղարքունիքի մարզպետարանը»,- ասված […]
17:03 22.03.2019
Աջարիայում ոսկի կա, մնում է պարզել, թե որքան: Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հումքի ազգային գործակալությունն էլեկտրոնային աճուրդ է հայտարարել Աջարիայի Քոբուլեթ շրջանի Խալա գյուղում ոսկու պաշարների ուսումնասիրման և արդյունահանման նպատակով: Էլեկտրոնային աճուրդի պայմանների համաձայն, ոսկու որոնման և արդյունահանման աշխատանքներում պետք է ընդգրկվի առնվազն 30 մարդ: Աճուրդը կավարտվի ապրիլի 15-ին: Աճուրդի պայմանների համաձայն` թանկարժեք և հազվագյուտ մետաղների […]
17:00 22.03.2019
Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցը ելույթ է ունեցել «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի» լրամշակման նախագծի քննարկման առնչությամբ, նշել, որ նախագիծը հստակ ձևով համապատասխանում է նախընտրական շրջանում Երևանի քաղաքացիներին տված խոստումներին. «Մենք փոքր, բայց հստակ քայլերով քայլում ենք դեպի ավելի լավ Երևան ունենալու ճանապարհով: Այստեղ արձանագրված է, որ հանրային տարածքները, […]
16:56 22.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ «1000 դրամների հիմնադրամը» ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: «Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք բոլորիս համար»,- գրել է վարչապետը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ […]
16:55 22.03.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով սահմանվել են ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները): Ոստիկանապետի հրամանն՝ այստեղ:
16:50 22.03.2019
Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված […]
16:45 22.03.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տաճարի հայկական հատված: «Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տաճարի հայկական հատվածում Մայք Պոմպեոն մոմ է վառել, այնուհետ Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի սպասավոր հայր Սամուել Աղոյանը պատմել է պետքարտուղարին Սուրբ հողում հայկական եկեղեցու մասին», — նշված է Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում:
16:42 22.03.2019
Ավստրալիայում հսկա կոկորդիլոսը հարձակվել է ափին գտնվող շան վրա և նրան ջուրն է տարել: Տեսանյութը հայտնվել է Daily Mail-ի ուշադրության կենտրոնում: Դեպքը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգում: Կադրերում երևում է, թե ինչպես է երկու շուն խաղում գետի ափին և որոշ ժամանակ անց կոկորդիլոսը հարձակվում է շներից մեկի վրա: Ափին գտնվող երկրորդ շունը չի տուժել: Համացանցում […]
16:42 22.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այսօր նոր տեղեկություններ է ներկայացրել Արարատյան արտեզյան ավազանի վիճակի և վերականգնման աշխատանքների վերաբերյալ: Խոսքը 2016-2018 թթ․ միջանկյալ արդյունքների մասին է: Հայտնի է, որ արտեզյան ավազանի մակարդակը գերշահագործման արդյունքում իջել է 10 մետրով, ավելի քան 30 համայնք ոռոգման ու խմելու ջրի խնդիր ունի: […]
16:39 22.03.2019
2019 թվականի բյուջեով հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Նա բացատրեց, որ ծավալները շատ մեծ են, ու նույնիսկ 1000-5000 դրամ աշխատավարձ բարձրացնելն այդ պայմաններում մեծ բեռ կդառնա բյուջեի համար։ Բալայանը, սակայն, չբացառեց, որ եթե ազատ […]
16:34 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ սննդաբան Գայանե Շահխաթունին անդրադարձել է այն համոզմանը, թե հիմա նորաձև է դարձել ծորակից ջուր չխմելը, որքանո՞վ է դա ճիշտ։ «Նախ հայտնի է, թե մինչև ծորակը ջուրն ինչ հիմք է ունեցել, և դրա ընթացքը որտեղից է սկսված: Այսինք՝ դա ամբարներից է, թե հոսող ջուր է: Թե ինչպիսի խողովակներով է […]
16:28 22.03.2019
Վրացական սևծովյան Բաթում քաղաքը դարձել է World Travel Awards-ի մրցանակի թեկնածու և հավակնում է Եվրոպայի զարգացող լավագույն հանգստավայրի կոչմանը: Այդ մասին Sputnik Georgia- ին հայտնել են Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի հարցերով վարչությունից: World Travel Awards-ը զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է: Բաթումը ներկայացված է «Եվրոպայում ամենաարագ զարգացող զբոսաշրջային վայր» անվանակարգում: Վրացական քաղաքի մրցակից քաղաքներն են […]
16:24 22.03.2019
Հայկական ընկերությունը 7 տարի անց կարողացավ հասնել նրան, որ իր զրահաթիթեղները մտնեն հայկական բանակ։ Մինչ այդ, ներկրմամբ գումար աշխատողները խոչընդոտում էին դրան։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մասնակցությամբ նիստի ժամանակ, սակայն, պատգամավորն ասաց, որ հիմա նույն մարդիկ փորձում են բանակից […]
16:22 22.03.2019
Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ելույթ է ունեցել «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի» լրամշակման նախագծի քննարկման ժամանակ և ներկայացրել մի քանի տվյալներ, որոնց համաձայն` այս տարի բյուջեում որոշակի ավելացումներ են եղել. «Խոսել ենք արտասահմանյան գծով ծախսերի մասին, որոնցով բյուջեն ավելացել է 50 միլիոն դրամով, առաջարկվում է ծախսային այս հոդվածը […]
16:17 22.03.2019
ՀՀ ՊՆ համակարգում ստեղծվել է հանձնախումբ՝ Ռուսաստանում անցկացվելիք «Արմիա-2019» ռազմական ցուցահանդես-համաժողովին Հայաստանի մասնակցության կազմակերպման համար։ Այս մասին խորհրդարանում պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցին պատասխանելիս ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Որպես այդպիսին՝ Հայաստանի մասնակցության մասին որոշումն արդեն ընդունվել է, բայց թե ինչ կազմով և ինչ ծրագրով կմասնակցի Հայաստանը, փոխնախարարը չասաց, քանի որ իր ոլորտային հարցը չէր, չէր […]
16:15 22.03.2019
Այսօր՝ Երևանի մամուլի ակումբներից մեկում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպված ասուլիսի ժամանակ սննդաբանն ու ջրաբանը փոքրիկ հարցուպատասխան են ունեցել այն թեմայով, թե արդյոք պե՞տք է ծորակից ջուր խմել: Ինչքանո՞վ է քլորը վնաս հասցնում օրգանիզմին, և ընդհանրապես ինչքանո՞վ է ջուրը կարևոր օրգանիզմի նյութափոխանակության համար. կարծիքների հակասություն կար: Մանրամասները՝ տեսանյութում:
16:15 22.03.2019
Զինվորական թոշակառուների համար Պպաշտպանության նախարարության տված գումարները չեն բավականացնում տուն կամ բնակարան գնելու համար։ Այս խնդիրը պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մասնակցությամբ ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացրեց պատգամավոր Տիգրան Բալայանը։ Նա հայտնեց նաև, որ նախարարությունը մարզերում ունի լքված շենքեր, որոնք հնարավոր է որոշակի ձևափոխումների արդյունքում ավելի քիչ գումարով վերածել բնակարանների ու տալ զինվորական թոշակառուներին։ Բալայանը […]
16:11 22.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է անցած 1 տարում հանրապետության բուժհաստատություններում գրանցված հաջողություններին: Որպես օրինակ՝ նա հրապարակել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գնացուցակն ու արձանագրված արդյունքները: Նախարարի խոսքերով՝ անցած ամիսների ընթացքում բուժհաստատություններում գրանցված հաջողություններն առաջիկայում անդրադարձ կունենան նաև Հայաստանի բյուջեի վրա: «Մի հետաքրքիր վիճակագրություն եմ ուզում ներկայացնել մեր ենթակա բուժհիմնարկներից մեկից, որպեսզի […]
16:05 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն անդրադարձել է Սևանից կատարվող ջրառին: Ինչպես հայտնի է, ամեն տարի Արարատյան դաշտի հողատարածքները ոռոգելու նպատակով օրենքով սահմանված 170 մլն խմ-ից ավելի ջրառ է կատարվում, ինչը նպաստում է լճի ճահճացմանը: «Անգամ պաշտոնական տվյալներով՝ մեզ հայտնի է, որ մեր ոռոգման համակարգն անբարվոք վիճակում է, քանդված է, քայքայված […]
16:01 22.03.2019
Կանադայի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ ձեռնարկություններից մեկն արդեն 1 տարի է, ինչ փորձում է Հայաստանում զրահամեքենաների արտադրություն սկսել, բայց նրան խանգարում են։ Այս մասին Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին հարցեր տալիս հայտնել է պատգամավորներից Տիգրան Կարապետյանը։ Պատգամավորը խնդրեց՝ ուղղակի պարզել այդ մարդկանց շրջանակն ու նրանց հորդորել, որ չխանգարեն։ ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը […]
15:59 22.03.2019
Երևանի ավագանու մարտի 22-ի նիստում քննարկվում էր «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի» լրամշակման հարցը: Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց «Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ նշելով, որ 2019 թ. բյուջեի սեփական եկամուտները շուրջ 2 մլրդ դրամով ավելացվել են, և եկամուտների հավաքագրումն այսօր իսկ իրականացվում է գերակատարմամբ: […]
15:53 22.03.2019
ԵԱՏՄ տարածքում հինգ տարվա ընթացքում մոտ 37 %-ով ավելացել է շաքարի արտադրությունը: Արդյունքում շաքարի բոլոր տեսակների ներմուծումը կրճատվել է 4,7 անգամ: Այս մասին հայտնել է ԵՏՀ տնտեսության և արդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբոտինը: Վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ամբողջությամբ բավարարում է միության ներքին պահանջարկը` սեփական հումքի արտադրության շնորհիվ: Ավելին, այս տարվանից նախատեսվում է սկսել շաքարի արտահանումը […]
15:51 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ջուրը կյանք է, ու այն որքան ուսումնասիրում ես, այնքան շարունակում է չբացահայտված մնալ: Ջրաբանը հիշեցրել է նաև այն մասին, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ «Թե՛ ոռոգման պաշարներ ունենք, թե՛ խմելու ջրի: Ընդ որում՝ խմելու ջուրը ստորգետնյա բարձրորակ ջրային ռեսուրսներ են, որոնք […]
15:46 22.03.2019
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ելույթից հետո Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսեց քաղաքի գլխավոր հատակագծի մասին. «Իսկապես վերանայելու մեծագույն խնդիրներ ունենք: Ես կարծում եմ՝ հիմա նոր փուլ պետք է սկսվի և նոր վերաբերմունք լինի գլխավոր հատակագծի մշակման հանդեպ: Մենք խոսում ենք մի գումարի մասին, որը ներդրվում է այս տարվա […]
15:42 22.03.2019
Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ խոսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման մասին և նշել, որ այդ նախագիծը դեռևս քննարկման փուլում է: «Դա կապված է մի շարք հանգամանքների հետ: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց: Միայն պետք է մի նախապայման նշեմ, որը ՊՆ նախարարը մինչ այդ հայտարարել էր, որ […]
15:35 22.03.2019
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը հարց ուղղեց Հայկ Սարգսյանին այն մասին, որ 20 միլիոն դրամով պակասել են թեքահարթակների կառուցման ծախսերը, ինչին փոխքաղաքապետը պատասխանեց. «Իրականում անհրաժեշտ աշխատանքների ծավալը ոչ թե 20 միլիոնով նվազել է, այլ մենք 2018-ի դեկտեմբերին հաստատեցինք բյուջեն, և մասնագետների հետ […]
15:28 22.03.2019
Երևանի ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստում թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոցը վերանվանելու մասին առաջարկից հետո: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն իրավունք է վերապահում խմբակցության անունից խոսելու: «Վերջերս մեր խմբակցության նիստին արձանագրեցինք, որ Երևանը սևագիր թուղթ չէ: Անվանափոխումների հետ կապված՝ մեր դիրքորոշումն ունենք, […]