TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Հորիզոն 13.00

15:15 22.03.2019

̰
Մենք մեր քայլերը դասավորում ենք ըստ մեր պետական շահերի. ԱԽ քարտուղար

15:12 22.03.2019

«Քաղաքական մտածողության մեջ մենք մեզ շատ դեպքերում դնում ենք սահմանափակման մեջ. նախկինում, երբ ասում էին՝ Ստեփանակերտում անվտանգության խորհրդի նիստ անենք, բոլորը կասեին, որ միջազգային հանրությունը կարող է չընդունել սա, բայց այսօր մենք մեզ ազատ ենք զգում»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքերով՝ մենք մեր քայլերը դասավորում […]

̰
Արարատյան դաշտի արտեզյան ավազանից մոտ 45 տոկոսով ավելի ջրառ է կատարվել

15:07 22.03.2019

Ջրի համաշխարհային օրվա շրջանակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն այսօր նոր տեղեկություններ է ներկայացրել Արարատյան արտեզյան ավազանի վիճակի և վերականգնման աշխատանքների վերաբերյալ: Խոսքը  2016-2018թթ․ միջանկյալ արդյունքների մասին է: Հայտնի է, որ արտեզյան ավազանի մակարդակը գերշահագործման արդյունքում իջել է 10 մետրով, ավելի քան 30 համայնք ոռոգման ու խմելու ջրի խնդիր ունի: «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն […]

̰
Նախարար Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

15:07 22.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագը, նույն գործակալության Կենտրոնական Ասիայի երկրների և Հայաստանի հարցերով ղեկավար Ֆանեթ Բաղդենը և այլ պաշտոնատար անձինք։ Ջերմորեն ողջունելով բարեկամ երկրի պատվիրակությանը՝ Սուրեն […]

̰
«Հյուսիս-հարավի» շինարարության ժամկետները հնարավոր է` փոփոխվեն

15:00 22.03.2019

Երեկ Շիրակի մարզպետարանում քննարկվել են «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհի Լանջիկ-Գյումրի երրորդ տրանշի շինարարության ընթացքում առաջ եկած խնդիրները, որոնք դժգոհությունների առիթ էին տվել հարևան համայնքներում: «Հյուսիս-հարավի» շինարարության ընթացքում ապամոնտաժվել է Ձարակապ գյուղի հողատարածքների ոռոգման  ցանցը։ Շինարարը՝  չինական «Սինոհիդրո» ընկերության փոխմենեջերը, քննարկմանը տեղեկացրել է, որ ոռոգման խողովակաշարի մի հատվածն արդեն վերականգնված է, իսկ Շիրակ գյուղի ոռոգման խողովակները կտեղադրվեն […]

̰
Տարբեր երկրների մրցակցության պաշտպանության մարմինները գաղտնալսման հնարավորություն ունեն. Շաբոյան

14:59 22.03.2019

Ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմիններն ունեն ստուգումների լայն իրավասություն: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում խոսեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Ընդունված է, որ մրցակցության պաշտպանության մարմինները պետք է ստուգումների լայն իրավասություն ունենան, որպեսզի կարողանան վերցնել բոլոր փաստաթղթերը, մտնել տնտեսվարողների մոտ ստուգումներ կատարել, համակարգչային ինֆորմացիա վերցնել, ընդհուպ մինչև գաղտնալսման հնարավորություններ: […]

̰
Ինչո՞ւ բանակի նոր ճտքակոշիկը չի դրվում մասսայական արտադրության․ քննարկում ԱԺ-ում

14:55 22.03.2019

Ազգային ժողովում պաշտպանության նախարարության կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը նշեց, որ ծանոթացել են բանակի նոր ճտքակոշիկին ու հավանել այն, բայց պարզվել է՝ բանակի ներքին օղակները թույլ չեն տալիս դա զանգվածային արտադրության մեջ մտցնել։ Այս մասին պատգամավոր Գոռ Գևորգյանը հարց ուղղեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։ Փոխնախարարը բացատրեց, որ այդ կոշիկները ներկայում մատակարարվում են զորամասերին։ Ինչ վերաբերում […]

̰
Եվս մեկ քրգործ Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

14:53 22.03.2019

Ազատության հրապարակում մարտի 14-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ քրեական գործը հարուցել է ՀՀ ոստիկանությունը: Հիշեցնենք, որ մարտի 15-ին քրեական գործ էր հարուցվել […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է Չինաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունը

14:51 22.03.2019

Տեսախցիկը ֆիքսել է չինական գործարանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պահը: Ինչպես արդեն հայտնել ենք, Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է 47 զոհի և 640 վիրավորի մասին։ Տուժածներին տեղափոխել են 16 հիվանդանոցներ։ Վիրավորներից 32-ը գտնվում են կրիտիկական վիճակում, ևս 58-ի վիճակը ծանր է։ Գործարանում պայթյունի հետևանքով չինական սեյսմիկ գործակալությունը 2.2 […]

̰
Ամեն վարչական շրջան պետք է ունենա իր «չռիկը». Հայկ Մարության

14:46 22.03.2019

Ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը շնորհավորեց բոլոր մարզասերներին` հիշեցնելով, որ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային դպրոցը նորոգվելու է, որից հետո հետաքրքրվեց, թե սպորտային ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել 2019-ին և արդյո՞ք նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող սպորտդպրոցների մարզիչների աշխատավարձի բարձրացում: «Սպորտային միջոցառումներ նախատեսված են բյուջեով՝ վազքի մարաթոններ, հեծանվավազք, տոնական և հիշատակի […]

̰
Նախորդ շաբաթ «911» ծառայությունում գրանցվել է 19952 զանգ, 181 դեպք-պատահար, որից 98-ը՝ արտակարգ

14:43 22.03.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է Ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Արցախի հանրապետության, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են մարտի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր […]

̰
Միքայել Հարությունյանը չի կորել, տեղը գիտենք․ Վանեցյան

14:40 22.03.2019

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ Հայաստանի իրավապահների կողմից որոնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը դեռ չի գտնվել։ «Մենք ունենք հայտնի փախստականներ, ինչպիսին է Միքայել Հարությունյանը։ Ես կարծում եմ՝ ազգային անվտանգությունը պետք է օր առաջ… որովհետև էլի ազգային անվտանգության խնդիր է՝ պաշտպանության նախկին նախարարն […]

̰
Կիրովի մանկական այգում կարուսելներ չկան, մնացել են կմախքները. Լևոն Զաքարյան

14:38 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը մարտի 22-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ իր գործընկերների ուշադրությունը հրավիրեց Կիրովի անվան մանկական այգու հետ կապված խնդրի վրա: Նա նշեց, որ այգում արդեն 5-6 շինություններ կան, մեկում ներքին աշխատանքներ են տարվում, իսկ Շիրակ հյուրանոցի կողմից փորված մեծ հիմք կա և երկու կիսավարտ շինություններ, որոնց շուրջ դատական պրոցես […]

̰
Ֆրանսիայում ավելի քան 20 դեղին բաճկոնավոր դատապարտվել է ազատազրկման

14:37 22.03.2019

Փարիզում դատարանը մարտի 16-ին տեղի ունեցած ցույցերի մասնակից 23 դեղին բաճկոնավորի դատապարտել է ազատազրկման, հաղորդում է BFMTV-ն: Նշվում է, որ վճիռները հրապարակվել են արագացված դատավարության շրջանակում: Եվս 19 հոգի դատապարտվել է պայմանական ժամկետով, իսկ 10-ը կենթարկվեն պարտադիր հասարակական աշխատանքի: Բացի դրանից, 54 մարդու անհայտ ժամանակով արգելվում է հայտնվել Փարիզում: Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» երթերը և […]

̰
Ի՞նչ է նշանակում՝ բանակը քաղաքական գործընթացների մեջ չի կարող մասնակցություն ունենալ․ քննարկում ԱԺ-ում

14:35 22.03.2019

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում պաշտպանության նախարարության կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահն ուշադրություն հրավիրեց ՊՆ ներկայացրած փաստաթղթի այն տողերին, ըստ որոնց՝ բանակը քաղաքական գործընթացների մեջ չի կարող մասնակցություն ունենալ, դա արդեն բացառված է։ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը բացատրեց, որ խոսքն այն մասին է, որ նախարարության ու զինված ուժերի ղեկավարությունը կամք է դրսևորում բանակն […]

̰
Օրենսդրական փոփոխություն պետք չէ՞, որ ավտոկայանատեղիները տարբեր ժամերի տարբեր սակագներ ունենան. Արսեն Կարապետյան

14:31 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը մարտի 22-ին ավագանու արտահերթ նիստում «Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարելի է ճկունություն ապահովել, որ ժամերի տարբերակում լինի, տարբեր ժամեր տարբեր սակագներ ունենան: Կարապետյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք չկա՞ պահանջ նաև օրենսդրական փոփոխություն անելու, որ ազատականացվի սակագների դաշտը: […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին

14:29 22.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ մարտի 21-ին Մոսուլում տեղի ունեցած ողբերգական պատահարի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնել Իրաքի նախագահին, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել համբերություն և ոգու արիություն:

̰
Հայաստանում Կուբայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահ Արմեն Սարգսյանին

14:27 22.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական ծառայության մեկնարկի առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ նրա գործուն մասնակցությամբ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն: Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել […]

̰
157 մլն դրամ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը

14:25 22.03.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «157 մլն դրամ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը» վերտառությամբ գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշել է. «Ավագանին հաստատեց Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը: Հատկացված բյուջեն կուղղվի Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերազինման և վերանորոգման աշխատանքներին: Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի, հարդարման սենյակների սրահի օդափոխության, […]

̰
Խորհրդային գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան Բաքվում հանկարծ դարձել է ցեղասպանագետ. Անի Խաչատրյան

14:23 22.03.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունը կրող դպրոցն անվանափոխելու առաջարկով: «Փետրվարի 26-ին Բաքվում կայացած երթի ժամանակ՝ նվիրված այսպես ասած «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին, Ադրբեջանին հաջողվել էր, ի թիվս այլոց, Բաքու տանել ՌԴ դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինային: Խորհրդային գեղասահորդուհին, աշխարհի տասնակի […]

̰
Մ. Սեդրակյանի և Գ. Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում. ՀՔԾ

14:22 22.03.2019

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից։ Պատասխանում մասնավորապես նշվում է. «Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների […]

̰
Երևանի դատախազը քաղաքապետարանից պահանջել է տեղեկատվություն տրամադրել 24 կոմունալ մեքենաների գնման նպատակով հայտարարված մրցույթի պայմանների մասին 

14:18 22.03.2019

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, առանձին հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ ստանալու համար այսօր առանձին երկու գրությամբ ևս դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում: «Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակի […]

̰
Երբ ստանձնեցի ԱԱԾ տնօրենի պաշտոնը, խայտառակ իրավիճակ էր կադրերի մասով․ Վանեցյան

14:17 22.03.2019

Հայաստանի որոշ գերատեսչությունների աշխատակիցներ, այդ թվում ԱԱԾ ներկայացուցիչներ, մեկնում են արտասահման` վերապատրաստումների։ Կարո՞ղ է սա խնդիրներ առաջացնել` մասնավորապես հենց ԱԱԾ համակարգում։ ԱԺ-ում քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին այսպիսի հարց տվեց պատգամավոր Գոռ Գևորգյանը։ Վանեցյանը պատասխանեց, որ այս պահին արդեն կարող են պարզ ասել, թե ինչ են անում՝ կադրային ռեզերվը մեծացնելու համար։ Նա ասաց, որ […]

̰
Քրեական գործ է հարուցվել Արմավիրի մարզում զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ

14:13 22.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում դիմակավորված անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, որսորդական հրացանով և ատրճանակով զինված, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: Ենթադրյալ հանցագործություն կատարած […]

̰
Նիստը բնականաբար ծառայել է իր նպատակին. Արմեն Գրիգորյանը՝ Արցախում տեղի ունեցած ԱԽ համատեղ նիստի մասին

14:09 22.03.2019

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած անվտանգության խորհրդի համատեղ նիստին. «Նիստը բնականաբար ծառայել է իր նպատակին, պատմական տեսանկյունից դա աննախադեպ իրադարձություն է, բայց եթե նայենք քաղաքական տրամաբանության տեսանկյունից, որ «Իմ քայլի» նախընտրական քարոզարշավում հայտարարվել էր, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է բարձրացնել, ապա սա քաղաքական տրամաբանության […]

̰
Դեղեր կան, որոնց գները մոտ 3 անգամ ավելի բարձր են Ռուսաստանի համեմատ. Շաբոյան

14:03 22.03.2019

Դեղերի ոլորտում ուսումնասիրություն է կատարվել: Պարզվել է, որ Հայաստանում դեղերի գներն անհամեմատ բարձր են` ի տարբերություն Ռուսաստանի: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Դեղեր կան, որոնց գները մոտ 3 անգամ ավելի բարձր են Ռուսաստանի համեմատ: Պատճառն այն է, որ դեղերի ներմուծման համակարգը մեր […]

̰
Բարդուխ Գաբրիելյանը՝ Հայաստանի ջրի ամենամեծ պաշարի խնդիրների մասին

14:03 22.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր, Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Սևանից բաց թողնվող ջրի խնդրին. «Այս ամառ այն 170 միլիոնը (խորանարդ մետր ջուրը), որն օրենքով նախատեսված է, նախանշան չկա, որ դրանից ավելի պետք է վերցնենք։ Կախված է նրանից, թե ջրային համակարգն ինչպիսի ջրապահանջարկ կներկայացնի»,- ասել է […]

̰
Շարունակում ենք ուսումնասիրությունները ռոումինգի գների զրոյացման նպատակով. ՏՄՊՊՀ նախագահ

13:59 22.03.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտեց, որ ԵՏՄ տարածքում ռոումինգի ոլորտում ուսումնասիրություն է կատարվել: «Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ ԵՏՄ անդամ-երկրներում ռոումինգի գները 7-8 անգամ իջել են: Շարունակում ենք ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով, որ այդ գները զրոյացվեն»,-ասաց Շաբոյանը: Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրությունը սկսել են 2-3 տարի առաջ:

̰
«Քեսաբը միշտ էլ թուրքերի համար եղել է խոցելի անկյուն». Հակոբ Չոլաքյան

13:55 22.03.2019

2014 թվականի այս օրերին ահաբեկիչները գրավեցին հայաբնակ Քեսաբը: Սիրիահայ համայնքի համար այդ ծանր դեպքերից անցել է հինգ տարի: Քեսաբահայ գրող, լեզվաբան, «Քեսաբի երեք օրերը» գրքի հեղինակ Հակոբ Չոլաքյանը SHANTNEWS.am-ին պատմում է դեպքերի զարգացման մասին և ներկայացնում է Քեսաբի այսօրվա վիճակը: Նա Քեսաբի գրավման օրերին եղել է հայկական այդ բնակավայրում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում շատ բացթողումներ կան. Արթուր Իսպիրյան

13:51 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ գրեթե ամեն օր օգտվում է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիից և հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված հարցեր ունի: Իսպիրյանն ասաց, որ բավական շատ բացթողումներ կան՝ օդափոխության համակարգը երբեք չի աշխատել, անգամ ամենածանրաբեռնված ժամերին, երբ բավական շատ մեքենաներ են եղել, ջրահեռացման ցանցերը բացակայում […]

̰
BACK_TO_TOP