TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+30.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Խնդիրներ կան, որոնք մեզ չեն գոհացնում. Միքայել Մելքումյան

22:08 21.03.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խոսել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած փակ հանդիպման ընթացքում քննարկված առանցքային որոշ թեմաների մասին: «Լայն առումով պետք է ասեմ, որ խնդիրներ կան, որոնք մեզ չեն գոհացնում: Թեմատիկան պարզ է, մեր հարկային քաղաքականությունն է, որովհետև մաս կա, որը Ֆինանսների նախարարությանն է վերաբերում, մաս կա՝ ՊԵԿ-ին»,- ասել է Միքայել […]

̰
Հորիզոն 22.00

22:00 21.03.2019

̰
Հայաստանի հավաքականը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինա

21:59 21.03.2019

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:30-ին, Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն […]

̰
Եթե այդպիսի հրահանգ եղել է՝ պետք է իջեցվեր իմ կողմից, ես նման բան չեմ հիշում. Դավիթ Անանյան

21:42 21.03.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է մամուլում հրապարակված այն տեղեկությանը, համաձայն որի՝ ՊԵԿ-ում մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանը հրահանգել է մեկ ամիս շարունակ խոշոր գործարարներին խոշոր չափերով ապրանք ներկրելու ընթացքում մաքսից ազատել կամ ազատ օրերի գնով վճարները ստանալ: Տեսակետ էր հնչել, որ այս որոշմամբ մեծ վնաս կարող է հասցվել Հայաստանի բյուջեին: ՊԵԿ նախագահը հերքել է […]

̰
Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

21:29 21.03.2019

2019 թվականի փետրվարի 6-ին իրականացված շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 69/2 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահ, որը շահագործվել է անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ի կողմից: Փաստի առթիվ 08.02.2019թ. Ա. Խ.-ի նկատմամբ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 11-րդ […]

̰
ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ տնտեսական հեղափոխությանը վերաբերող հարցեր են քննարկվել. Դավիթ Անանյան

21:18 21.03.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ ունեցած փակ հանդիպումից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շուրջ: Նա մասնավորապես հայտնել է, որ հանդիպման շրջանակներում քննարկվող հարցերը հիմնականում վերաբերել են Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններին, տնտեսական, հարկային քաղաքականության, հարկային վարչարարությանն ու տնտեսական հեղափոխությանը վերաբերող հարցերին: Իր խոսքով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումն անցկացվել է […]

̰
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ

21:11 21.03.2019

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ հանձնախումբն իր վշտակցությունն է հայտնել պատրիարքի բարեկամների և Թուրքիայի հայ համայնքին: «Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ուշադրությամբ հետևելու է նոր պատրիարքի ընտրության գործընթացին: Պատրիարք Մութաֆյանի հիվանդության ողջ ընթացքում թուրքական իշխանություններն օգտագործում էին […]

̰
Դավիթ Անանյանն անդրադարձել է ՊԵԿ-ում տրվող պարգևատրումների թեմային

21:01 21.03.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է մամուլում կրկին քննարկման առարկա դարձած ՊԵԿ պարգևատրումներին վերաբերող հարցին: Նա հայտարարել է, որ դրանք ոչ այնքան պարգևատրումներ են, որքան աշխատավարձի հավելավճարներ։ «Նախորդ տարվա պարգևատրումների հետ կապված՝ թե՛ հանրային քննարկումների, թե՛ հանրության մտահոգությունների, թե՛ կառավարության ներսում կատարված քննարկումների և որոշումների առումով մենք որոշակի վերադասավորումներ ենք արել: Վերջերս, եթե դուք նկատել […]

̰
ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու ժամկետները չեն վերանայվի. Արտակ Դավթյան

20:45 21.03.2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մեկնաբանել է ռուսական 102-րդ ռազմաբազայի` Գյումրիում գործունեությունը շարունակելու հեռանկարները և Հայաստանի ու ՌԴ  հետագա ռազմավարական գործընկերության հարցը: «Ռուսական ռազմաբազայի` Հայաստանում գտնվելու ժամկետները չեն փոխվել, դրանք նույնն են, այսինքն՝ այն ինչ գրված է երկու երկրների միջև կնքված համաձայնագրում, կմնա ուժի մեջ:  Ըստ այդ համաձայնագրի՝ մենք կշարունակենք մեր գործողությունները»,-  […]

̰
Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են գույների տոնը

20:32 21.03.2019

Հնդկական ամենագունեղ ու վառ տոներից մեկին՝ Հոլիին է նվիրվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված տոնական միջոցառումը: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից: «ԵՊԲՀ-ն ամեն տարի այս տոնի առիթով հնդիկ ապագա բժիշկներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները: Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան […]

̰
Հայաստանում թվային առողջապահություն կներդրվի. Արսեն Թորոսյան

20:16 21.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկություններ է հաղորդել Հայաստանում թվային առողջապահության զարգացման գործընթացում ընթացող աշխատանքներից: Նա հայտնել է, որ այս պահին քննարկումներ են ընթանում համակարգի ներդրման հարցերի շուրջ: «WHISE Embleema միջազգային կոնսորցիումի պատասխանատուներ Ալեքսիս Նորմանդի և Վահան Սիմոնյանի հետ քննարկեցինք Հայաստանում թվային առողջապահության զարգացման հեռանկարները։ Նրանք ինձ տեղեկացրին, որ արդեն սկսել են WHISE Armenia հիմնադրամի […]

̰
Սպասելիքները չիրականանալու դեպքում բացառված չէ, որ ցնցումներ լինեն. Ստեփան Դանիելյան

20:00 21.03.2019

«Բարձր տոկոսները ցույց են տալիս, որ մարդիկ ոչ թե սառը որոշում են կայացրել, այլ այդ ամենը եղել է էյֆորիայի հետևանք: Այդ տոկոսները մեզ մեծ պարտավորություններ և սպասելիքներ են տալիս, և դրանք չիրականանալու դեպքում բացառված չէ, որ ցնցումներ լինեն»,- ասել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով ԱԺ վերջին […]

̰
Թուրքական աղբյուրի գնահատմամբ` Երուսաղեմի գագաթնաժողովը կրում է հակաթուրքական բնույթ

19:51 21.03.2019

Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գագաթնաժողով, որի ժամանակ մի համաձայնագիր է ստորագրվել, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքական աղբյուրի գնահատմամբ` այս գագաթնաժողովը կրում է հակաթուրքական բնույթ և միտված է Թուրքիայի մարգինալացմանը: Գագաթնաժողովին մասնակցել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն,  Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և ԱՄՆ-ի արտգործնախարար Մայք […]

̰
Շիրակի մարզի գյուղերում այս տարի ավտոճանապարհներին լայնածավալ հիմնանորոգում չի կատարվի

19:44 21.03.2019

Շիրակի մարզի ավտոճանապարհներին այս տարի ևս հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ չեն կատարվի: Ցանկում հայտնվածներն էլ մասնակի կասֆալտապատվեն: Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղերն իրար կապող 11 կմ ճանապարհը կնորոգվի, մյուսներում շինարարությունը հատվածական է լինելու: Մարզային և տեղական նշանակության 461 կմ ճանապարհից 195 կմ-ն արդեն անանցանելի է: Կամո գյուղը Գյումրիին ամենամոտ համայնքներից է, գյուղը քաղաքից հեռու է ընդամենը 13 կմ, բայց […]

̰
Նոր ղեկավարին հանրությունը պետք է սովորեր. Ստեփան Դանիելյանը՝ Նազարբաևի հրաժարականի մասին

19:34 21.03.2019

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը «Շանթ»  հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  խոսել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականի մասին. «Մենք չգիտենք, թե ինչ առողջական խնդիրներ ունի Նազարբաևը, նաև իր հրաժարական տալու երկրորդ պատճառն այն է, որ նոր ղեկավարին հանրությունը պետք է սովորեր: Նույն խնդիրը կա նաև Բելառուսում և այլ երկրներում: Հայաստանի դեպքերը բոլորին ցնցեցին, […]

̰
Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը

19:31 21.03.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: «Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,- ասվում է գրառման մեջ: […]

̰
Մարտիրոսյանը՝ Հայաստանից, նաև ես ու Զելենսկին. Գալկինը երազում է «վերևներում» հանդիպման մասին

19:23 21.03.2019

Ռուսաստանցի հայտնի շոումեն և հաղորդավար Մաքսիմ Գալկինը անդրադարձել է Ուկրաինայում ծավալվող նախընտրական պայքարին և այդ պայքարում կատակերգական ժանրի դերասան Վլադիմիր Զելենսկու մասնակցությանը: Մեկնաբանելով Զելենսկու առաջադրման փաստը` Գալկինը կատակել է տարբեր երկրների հումորիստների`«վերևներում»  հանդիպելու հնարավորության մասին: «Երազում եմ «վերևներում» հանդիպման մասին, որտեղ կլինենք ես, Զելենսկին և Մարտիրոսյանը` Հայաստանից»,- Hard Day’s Night ծրագրի ժամանակ հայտարարել է Մաքսիմ […]

̰
Ջենիֆեր Լոպեսն իր սիրեցյալի հետ արևային ակնոցի գովազդում է նկարահանվել

19:22 21.03.2019

Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը պատրաստվում են հարսանիքի: Անցած շաբաթվա ընթացքում զույգը հայտնել է իր նշանադրության մասին: Բոլորն են խոսում, որ բեյսբոլիստն ու երգչուհին կատարյալ զույգ են և դա են փաստում զույգի լուսանկարներն ու հրապարակած տեսանյութերը: Օրերս Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում տարածել է իր և սիրեցյալի գովազդային լուսանկարները: Զույգը դարձել է Quay Australia բրենդի դեմքը: Նրանք […]

̰
Պակիստանը վերադարձրել է իր տարածքում զինյալների կողմից պատանդառված Իրանի սահմանապահներին

19:20 21.03.2019

Իրանի 4 սահմանապահ զինծառայողներ հայտնաբերվել ու Իրան են վերադարձվել Պակիստանի իշխանությունների կողմից։ Այս սահմանապահները Պակիստանում պատսպարված զինված խմբավորումների կողմից պատանդառվել էին դեռ հոկտեմբերին։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Ընդհանուր առմամբ Իրանի սահմանապահների վրա հարձակումից հետո պակիստանցի զինյալները իրենց հետ պատանդ էին տարել 14 զինծառայողի։ Նոյեմբերին նրանցից հինգին Պակիստանի իշխանությունները կարողացան ազատել ու վերադարձնել հայրենիք։ […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների սեփականատերերին կատարել համապատասխան ընթացակարգերը

19:19 21.03.2019

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կայանված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերին կատարել մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները: Այս մասին ասվում է ՊԵԿ հաղորդագրության  մեջ: Մասնավորապես ասվում է, որ 2019թ. մարտի 19-ին ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019թ. մարտի 15-ի թիվ ՀՕ-2-Ն […]

̰
Հորիզոն 18:00

19:16 21.03.2019

̰
Քաղաքացու կոշիկի մեջ կասկածելի զանգված է հայտնաբերվել

19:15 21.03.2019

Մարտի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ղ. Ս-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Բ. Ռ-ին: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ նրա ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերվել և առգրավվել է 5.2 գր քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում […]

̰
Հորիզոն 18.00

19:15 21.03.2019

̰
Շորթած գումարը վերցնելուց հետո 57-ամյա կնոջը ոստիկանները բերման են ենթարկել

19:10 21.03.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում 49-ամյա մի կին հաղորդում տվեց: Վանաձորցի կնոջ հայտնածով՝ ծանոթներից մեկն իր մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ ունի և դրանք չտարածելու համար իրենից մեկ տարի շարունակ 200 հազար դրամ է պահանջում: Բացի դրանից՝ պահանջել է նաև տալ օրական 1000 դրամ: Հաղորդման հիման վրա ոստիկանության Բազումի […]

̰
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար 23 թեկնածու հայտ է ներկայացրել

19:08 21.03.2019

Մարտի 11-ին ավարտվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը: Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին մասնակցության հայտ է ներկայացրել 23 թեկնածու. Լևոն Դավթյան Համլետ Ղուշչյան Հովհաննես Թովմասյան Արթուր Բախտամյան Սամվել Գաբրիելյան Մեսրոպ Մովսեսյան Արա Շիրինյան Վարդկես Ավետիսյան Վահրամ Քոչարյան Արամ Սուքիասյան Արմեն Մկրտչյան Տիգրան Ռշտունի Արայիկ Մանուկյան Տիգրան […]

̰
Ես սիրում եմ նրան, նա հիասքանչ է. Իլոն Մասկի ընկերուհին մեկնաբանել է իր և միլիարդատիրոջ հարաբերությունները

19:00 21.03.2019

Իլոն Մասկի և 31-ամյա երգչուհի Գրայմսի հարաբերությունների մասին վաղուց է մեդիան խոսում: Զույգն առաջին անգամ հանրությանը միասին ներկայացել է Met Gala 2018 միջոցառման կարմիր գորգին: Wall Street Journal թերթը հրապարակել է կանադացի երգչուհի Գրայմսի հետ արված հարցազրույցը, որում երգչուհին խոսել է իր և Իլոն Մասկի հարաբերությունների մասին: «Ես սիրում եմ նրան… Նա հիասքանչ է…»,- այսպես […]

̰
Ինչո՞ւ է ճարպակալման ժամանակ կրծքի քաղցկեղը ավելի ագրեսիվ դրսևորվում

18:58 21.03.2019

Մարդու արյան մեջ առկա ճարպաթթուները ուժեղացնում են կրծքի քաղցկեղի բջիջների բազմացումը, հայտնում է Xinhua-ն: Դա բացատրում է, այն հանգամանքը, թե ինչու է գեր կանանց մոտ դաշտանադադարից հետո ավելի մեծանում կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Մասնագետները հետազոտել են 37 կնոջ արյան տվյալներ, որոնք ունեն նորմալ քաշ և 63 գեր կանանց տվյալներ: Պարզվել է, որ գեր կանայք ունեցել […]

̰
Ոսկեփայլ. Ռիհաննան նկարահանվել է սեփական բրենդի գովազդում

18:54 21.03.2019

Ռիհաննան շարունակում է զարգացնել իր Fenty Beauty կոսմետիկայի բրենդը և այն իր մասնակցությամբ գովազներով ավելի տպավորիչ դարձնել: Երգչուհին Instagram-ում նոր լուսանկար է տարածել բրենդի նոր գովազդից: Լուսանկարում երգչուհին կրում է ոսկեգույն զգեստ՝ խոր դեկոլտեով: Զգեստի ընտրությունը պատահական չէ, քանի որ այդ լուսանկարով նա ազդարարում է իր բրենդում շատ հայտնի Body Lava հայլայթերի նոր հավաքածուի մասին: […]

̰
Կենտրոնացած ենք Բոսնիայի և Հերցեգովինայի հետ խաղի վրա. Անդրե Չալըշըր

18:51 21.03.2019

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Գյոթեբորգ»-ի պաշտպան Անդրե Չալըշըրը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որի ընթացքում խոսել է իր ծագման, կարիերայի, հայերենի իմացության և առաջիկա խաղերից սպասելիքների մասին:

̰
Կան մարդիկ, ում 18 տարին լրացել է, սակայն շարունակում են գիշերօթիկում բնակվել, որովհետև գնալու տեղ չունեն. Բաթոյան

18:46 21.03.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գիշերօթիկ խնամքի հաստատությունների խնդրին: «Դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որպեսզի կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովել: Երեխան պետք է ապրի համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ դպրոցը, և պետք է ամեն ինչ անենք, որ […]

̰
BACK_TO_TOP