TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Ընթանում են Արաքս գետի հունի մաքրման և կարգաբերման աշխատանքներ

16:25 21.03.2019

«Ջրառ» ՓԲԸ-ն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել`կից գրելով. «Ընթանում են Արաքս գետի հունի մաքրման և կարգաբերման աշխատանքներ»:

̰
Նոր Զելանդիայում կրկին բացվել են հարձակման ենթարկված մզկիթները

16:20 21.03.2019

Մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում երկու մզկիթների վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 50 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել:

̰
Մեծ Բրիտանիայում հարձակվել են 4 մզկիթի վրա

16:19 21.03.2019

Ոստիկանության փոխանցմամբ՝ անհայտ անձը մուրճի միջոցով կոտրել է մզկիցներից մեկի ապակիները:

̰
Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի ցանկը. առաջին հորիզոնականում հայ է

16:14 21.03.2019

Forbes ամսագիրը հրապարակել է 2018 -ին ամենաշատ գումար վաստակած ռուսաստանցի միլիարդատերերի անունները: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է գործարար Սերգեյ Գալիցկին, որի իրական ազգանունը Հարությունյան է: Նա մեկ տարում վաստակել է 2,44 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում է Միխայիլ Պրոխորովը` 1,77 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ եռյակն ամփոփել է Վլադիմիր Լիսինը՝ 1,59 միլիարդ դոլար եկամտով: Ցուցակում եղել են նաև […]

̰
Նազարբաևը մեր օրերի ամենից հարգված քաղաքական գործիչներից է. նախագահը զրուցել է Ղազախստանի առաջին նախագահի հետ

16:12 21.03.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Nur.kz-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահական նստավայրը: ՀՀ նախագահն ընդգծել է, որ բարձր է գնահատում Նուրսուլթան Նազարբաևի դերը հայ-ղազախական հարաբերությունների ՝ փոխշահավետ համագործակցության հիմքով և ի շահ երկու երկրների զարգացման հարցում: Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է, որ […]

̰
Մարդկանց ինքնազգացողությունը վատացել է երգչուհի Յուլյա Նաչալովայի հուղարկավորության ժամանակ

16:10 21.03.2019

Օրեր առաջ կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովային այսօր վերջին  հրաժեշտ են տալիս, գրում է «Московский комсомолец»-ը: Նշվում է, որ մարդկանց ինքնազգացողությունը վատանում է, մի կին ուշագնաց է եղել, նրան բժիշկները դուրս են բերել տարածքից: Սգո սրահում հերթապահող բժիշկները հանգստացնող դեղահաբեր են տալիս այն մարդկանց, որոնք վատ են զգում իրենց: Հիշեցնենք, որ երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան […]

̰
Երևանում ապրիլի 30-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ կանցկացվի

16:09 21.03.2019

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում, ապրիլի 30-ին: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ առաջիկա նիստի թեմատիկան մարտի 20-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Երկու կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների շուրջ:    

̰
Յուրա Մովսիսյանը չի մասնակցի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ խաղին

16:04 21.03.2019

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքականի հայտացուցակում տեղի են ունեցել փոփոխություններ. Արսեն Բեգլարյանը վնասվածքի պատճառով չի մեկնի Բոսնիա և Հերցեգովինա, իսկ Յուրա Մովսիսյանն ընդգրկված կլինի ընդհանուր հայտացուցակում, բայց չի մասնակցի հանդիպմանը:  

̰
Մերկելն իր աջակցությունն է հայտնել Brexit-ի իրագործման հարցում

15:58 21.03.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կարող է Մեծ Բրիտանիային Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց-խմբ.) հետաձգման հնարավորություն տալ: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերկելը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը Բրյուսելի հետ պետք է քննարկի Brexit-ի գործընթացի իրականացման հստակ ամսաթիվը: Նա նաև ասել է, որ կոշտ Brexit-ի պարագայում […]

̰
ՀՀ-ում, Արցախում և Ադրբեջանում արմատացած չեն ժողովրդավարական արժեքներն ու հաստատությունները. Սամվել Բաբայանի գրասենյակ

15:56 21.03.2019

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ»-ի նրա մշակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս օրերին բավականին լայն քննարկման արժանացավ Սամվել Բաբայանի հայտարարությունը մանդատային սկզբունքի մասին։ Որոշ քաղաքագետներ փորձեցին դա անմիջականորեն կապել Ռուսաստանի հետ՝ հղում տալով Սամվել Բաբայանի այն խոսքերին՝ թե, օրինակ, եթե համարենք, […]

̰
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է հարկային ստվերի գնահատականը

15:42 21.03.2019

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Դավիթ Անանյանի խոսքերով՝ կառավարության ծրագրի 6.2 հատվածն է առնչվում պետական ֆինանսական ոլորտին՝ հիմնականում պայքար ստվերի դեմ և պետական եկամուտների […]

̰
Հանցագործություններով պետությանը պատճառված մոտ 60 մլն դրամի վնասից վերականգնվել է 52 միլիոն դրամ. ՔԿ

15:39 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ ծանոթանալու բաժնի կողմից 2018թ. կատարված աշխատանքներին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվել է 3420 քրեական գործ՝ 2017 թվականի […]

̰
Չի կարող զարգանալ այն երկիրը, որտեղ վստահություն չկա սեփականության ինստիտուտի հանդեպ. Ստեփան Դանիելյան

15:38 21.03.2019

«Վարչապետի ուղերձները համոզիչ չէին: Չի կարող զարգանալ այն երկիրը, որտեղ վստահություն չկա սեփականության ինստիտուտի հանդեպ: Կան անօրինական գույքեր, որոնք 10-20 անգամ վաճառվել են»,- ասել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը «Շանթ»  հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին: Նրա խոսքերով՝ Հայաստանում այս պահին իշխանությունը վախենում է այն տնտեսական պոտենցիալից, որը վերահսկվում է […]

̰
Մեր ուրախությունն ընդամենը մի քանի ժամ տևեց. Ավշարի դպրոցի ուսուցչուհի

15:30 21.03.2019

Մարտի 1-ին Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել: 7:1-ի հարաբերակցությամբ պաշտոնում ընտրվել է տնօրենի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածու Հերմինե Անդրիասյանը: Դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանի խոսքով՝ արդեն մարտի 11-ին նորընտիր տնօրենը ներկայացել է դպրոց, ծանոթացել ուսուցչական անձնակազմի հետ ու հենց նույն օրն սկսել է այդ նույն աշխատակազմում […]

̰
Որևէ մեկն իրավունք չունի մարդուն ստիպել ազատման դիմում գրել. Աշոտ Արշակյան

15:12 21.03.2019

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը այսօր՝ մարտի 21-ին, հանդիպել է Արարատի մարզպետի հետ: Աշոտ Արշակյանը նաև հանդիպում է ունեցել Ավշար գյուղի դպրոցի կոլեկտիվի, աշակերտների ծնողների հետ: «Քննարկվել են բոլոր խնդիրները: Հորդորել ենք ծնողներին, ուսուցիչներին, որ վաղվանից վերսկսեն դասապրոցեսը, որովհետև անկախ բոլոր տեսակի կոնֆլիկտներից, որևէ մեկը իրավունք չունի խախտելու երեխաների սահմանադրական իրավունքը` լինի դա […]

̰
Հորիզոն 15.00

15:00 21.03.2019

̰
Մենք չենք ֆիքսում կոնկրետ օր. Արայիկ Հարությունյանը` ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշման մասին

14:57 21.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է կառավարության որոշումը, համաձայն որի` ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես Քաղաքացու օր. «Մենք չենք ֆիքսում կոնկրետ օր, եթե հաջորդ կառավարությունը ցանկանա, կարող է կոնկրետ օր նշանակել»: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընտրվել է ապրիլի վերջին շաբաթ օրը, որպեսզի լինի […]

̰
Դատական կարգով վիճարկելու ենք. Դավիթ Սանասարյանը` էթիկայի հանձնաժողովի որոշման մասին

14:44 21.03.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում, մեկնաբանել է էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը, որը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտմանը. «Ես համաձայն չեմ եզրակացության հետ, նախ` պետք է վարույթ չհանձնվեր: Ամեն դեպքում ուրախ […]

̰
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

14:40 21.03.2019

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են […]

̰
Սա ամենալավ լուծումը չէ. «Բարգավաճ Հայաստան»-ի նախագիծը մերժվեց

14:38 21.03.2019

ՀՀ կառավարությունն այսօր քննարկեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է արտոնություն սահմանել, այն է՝ տվյալ տարվա համար անշարժ գույքի հարկից ազատել գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը՝ բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում։ ՀՀ ֆինանսների […]

̰
Նախագահն իր տիկնոջ հետ զբոսնել է գարնանային ջերմ եղանակին

14:36 21.03.2019

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի լուսանկարն է հրապարակել: Այն մակագրվել է այսպես. «Տեր և տիկին Սարգսյաններն ըմբոշխնում են երևանյան հրաշալի գարունը»:

̰
«Հայֆիլմ»-ի անշարժ գույքը 15 տարով վարձակալության հանձնվեց

14:22 21.03.2019

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարությանը դիմեց առաջարկով՝ հավանություն տալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» […]

̰
Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության ծրագրի կատարման ընթացքը

14:18 21.03.2019

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարի խոսքերով՝ մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է, և 2018թ. իշխանության փոփոխությունից հետո զգալի առաջընթաց է եղել, ինչն արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները: Չնայած […]

̰

14:15 21.03.2019

ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մարտի 21-ին մաքսային արտոնություն տրամադրեց «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ «ԵՎՐՈՍՏԱՆ – ՈՒՅՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմա- և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում, […]

̰
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը

14:11 21.03.2019

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը: Ընդդիմադիրները պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել նրան: Միևնույն ժամանակ ընդդիմությունը քիչ հավանական է համարում ներկա պայմաններում նախագահի պատասխանատվության հարցի բարձրացումը: Վրաստանի նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող այս իրավիճակը կապված է նախորդ օրը «Ռեակցիա» հաղորդման ժամանակ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ արված հայտարարությանը: […]

̰
Երևանում 24-ամյա վարորդը բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին

14:08 21.03.2019

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Բադալյանը իր վարած Toyota Altezza մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի օդանավակայանի հարևանությամբ գտնվող նոր կառուցված կամրջի վրա բախվել է երկաթե ճաղավանդակներին, առաջ ընթացել, հայտնվել ձորակում ու բախվել բնակելի տան շինության պատին։ Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և […]

̰
Քաղաքացու օրը պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը․ Փաշինյան

14:04 21.03.2019

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր։ Եթե այդ վերջին շաբաթ օրը լինի ապրիլի 24-ը, ապա Քաղաքացու օրը կնշվի հաջորդող կիրակի օրը՝ ապրիլի 25-ին։ Այս թեմայով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ […]

̰
Կառավարությունը դեմ է զինծառայողներին դիրքեր ուղարկելը 6-7 ամսով հետաձգելու մասին ԲՀԿ նախագծին

13:59 21.03.2019

Կառավարությունը դեմ է ԲՀԿ պատգամավորների առաջարկած նախագծին, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել միայն այն բանից հետո, երբ լրանա նրանց ծառայության մեկ տարին։ Կառավարության նիստին հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ասաց, որ դա անհարկի ձգձգելու է ուսումնական պրոցեսը, քանի որ այսպես թե այնպես ժամկետայինները մինչև դիրքեր մեկնելը 5 ամիս ուսուցման փուլ […]

̰
Արսեն Թորոսյանն առաջարկեց քննարկել աշխատանքային օրերը կրճատելու հարցը

13:57 21.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 21-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հետաքրքրվեց՝ նախատեսվո՞ւմ է արդյոք անդրադառնալ ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցին, ընդգծեց՝ խոսքը հատկապես Ամանորի տոներին հաջորդող օրերի մասին է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա բավական հին գաղափար է: «Կարծում եմ՝ կարիք ունենք այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան […]

̰
Հենրիխ Մխիթարյանը Մ-19 հավաքականի ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել «ոչնչից չվախենալ»

13:56 21.03.2019

Հայազգի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Հանդիպման տեսանյութը հրապարակվել է պաշտոնական կայքում: ՀՖՖ-ից հիշեցնում են, որ Մխիթարյանը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է: https://www.youtube.com/watch?time_continue=55&v=RlgLgtraJk4

̰
BACK_TO_TOP