ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների սեփականատերերին կատարել համապատասխան ընթացակարգերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների սեփականատերերին կատարել համապատասխան ընթացակարգերը

19:19 21.03.2019

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կայանված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերին կատարել մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները: Այս մասին ասվում է ՊԵԿ հաղորդագրության  մեջ:

Մասնավորապես ասվում է, որ 2019թ. մարտի 19-ին ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019թ. մարտի 15-ի թիվ ՀՕ-2-Ն օրենքը, որով մինչև 2019թ. մայիսի 1-ը կասեցվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծելու արգելքն այն տրանսպորտային միջոցների համար, որոնք ձեռք են բերվել մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:

«Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կայանված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերին (ներմուծողներին) կատարել դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները և դուրս բերել այդ տրանսպորտային միջոցները մաքսային կետի տարածքից, քանի որ դրանք խոչընդոտում են մաքսային կետի բնականոն գործունեությանը:

Այդ տրանսպորտային միջոցները մաքսային կետի տարածքից մինչև ս/թ. մարտի 29-ը ինքնակամ դուրս չբերելու դեպքում, դրանք տեղափոխվելու են մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածք և դիտարկվելու են որպես մաքսային կետի տարածքում ժամանակավոր պահպանության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներ: Տեղեկացնում ենք նաև, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար գանձվում է մաքսավճար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP