TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+30.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Տիգրիս գետում նավ է խորտակվել. կան տասնյակ զոհեր

18:44 21.03.2019

Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները:

̰
Բրիջիտ Մակրոնը բարեգործական ֆուտբոլային հանդիպման է մասնակցել

18:37 21.03.2019

Երեկ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնն այցելել է բռնության ենթարկված կանանց նվիրված բարեգործական ֆուտբոլային հանդիպման: Ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել Ռոյմս քաղաքի մարզադաշտում: Խաղադաշտ են դուրս եկել և´ տղամարդիկ, և´ կանայք: Բրիջիտ Մակրոնը մարզադաշտ է այցելել շատ ոճային կերպարով: Նա կրել է կապույտ ջինսե տաբատ, սպիտակ շապիկ ու սպիտակ թրենչ: Ֆուտբոլային հանդիպման տոմսերից գոյացած հասույթը […]

̰
Չինաստանում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

18:31 21.03.2019

Տվյալ շրջանում 3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:

̰
Կադրային փոխատեղումներ Քննչական կոմիտեում

18:26 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ: Ըստ այդմ՝ Հովիկ Խաչատրյանը նշանակվել է Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, իսկ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է նույն վարչության պետի տեղակալ Լեռնիկ Վարդանյանի […]

̰
Իլլինոյս նահանգում ավելի քան 400 հոգևորական մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

18:20 21.03.2019

Jeff Anderson & Associates ամերիկյան իրավաբանական ընկերությունը զեկույց է հրապարակել, որում նշված է 400 հոգևորականի անուն: Նրանք մեղադրվում են անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Նշվում է, որ դրանց մի մասի վերաբերյալ եկեղեցին հաղորդում չի տվել: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Իլլինոյս նահանգում: Չորս հարյուր հոգևորականներից շատերն այսօր արդեն ողջ չեն: Զեկույցի հեղինակներն ամենից շատ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Փիթեր Էրիքսոնը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները

18:18 21.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարի այցը մեր երկիր, որը լավ հնարավորություն է հայ-շվեդական գործակցության հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և […]

̰
Աշխարհում զարմանում են, երբ հանրահավաք է տեղի ունենում, և որևէ ավտոմեքենայի ապակի չի կոտրվում. Զեյնալյան

18:10 21.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշումը. «Ես կարծում եմ` մեր քաղաքացիները միշտ ունեցել են շատ բարձր իրավագիտակցություն, որը մշտապես դրսևորվել է: Դա դրսևորվել է 2001-ին՝ A1 պլյուսի փակման հետ կապված, 2003, 2004-ին, 2005-ին և մշտապես: Մեր քաղաքացիները շատ քաղաքակիրթ մարդիկ են»: Արտակ […]

̰
Եթե նույնիսկ ողջ կոլեկտիվը պահանջի, որ Աստղիկ Հարությունյանը լինի իրենց փոխտնօրեն, ես դեմ կլինեմ. Արարատի մարզպետ

18:06 21.03.2019

«Աստղիկ Հարությունյանը նույնպես ՀՀ քաղաքացի է, բացի այն, որ իմ ազգականն է և ոչ մի իմ ազգական կամ ինձ հետ ազգակցական կապ ունեցող մարդ, որն ունի մասնագիտություն, բարձրագույն կրթություն, դատապարտված չէ անգործ մնալու»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ավշար գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակին: Մարզպետը նաև ասել է, որ մեծ […]

̰
Հնարավո՞ր են փոփոխություններ Հարկային օրենսգրքում. պարզաբանում է ֆինանսների նախարարը

17:57 21.03.2019

Ինչո՞ւ հարկային փոփոխությունների փաթեթը չի բերվում խորհրդարան, հնարավո՞ր են արդյոք  փոփոխություններ այդ փաթեթում ՝ պայմանավորված փոքր ու միջին ձեռնարկատերերի, գրավատների աշխատակիցների դժգոհություններով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողները  հարց  են ուղղել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վերջինս պատասխանել է, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է և հնարավոր են փոփոխություններ: «Ես քննադատությունները չեմ մեկնաբանի, քանի որ փաստաթուղթն առնչվում […]

̰
Մեր հետևում քաղաքական որևէ ուժ կանգնած չէ. Ավշարի դպրոցի ուսուցչուհիներ

17:50 21.03.2019

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչները հայտարարել են, որ իրենց հետևում քաղաքական որևէ ուժ կանգնած չէ: «Այսօր մեր կոլեկտիվի մեջ չկա մեկը, որ հավակնի այդ տնօրենի պաշտոնին, չունենք լիցենզիայով ուսուցիչ, ոչ ոք չի հավակնում. ուզում ենք այնպիսի մարդ դնեն, որ կարողանանք մարդկային հարաբերություններ ստեղծել և մեր աշխատանքը շարունակել»,- ասել է Ավշար գյուղի […]

̰
Տղամարդը ձերբակալվել է նախկին զոքանչի նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով

17:40 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 62-ամյա կնոջ նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ. ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նախկին փեսան։ Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Վանաձոր քաղաքի շենքերից մեկի շքամուտքում մոտեցել է նախկին կնոջ մորը՝ ծնված 1957 […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները

17:34 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները, պատճառները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս […]

̰
Հայաստանն ընտրվեց ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ. ԿԳ փոխնախարար

17:31 21.03.2019

ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով հանձնաժողովի բյուրոյի անդամ: «Քիչ առաջ ընտրվեցի Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ: Նշեմ, որ կոմիտեի անդամ 50 պետություններից միայն 4-ն են դելեգատների ներկայացմամբ ընտրվում Բյուրոյի անդամ: Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է […]

̰
Չեխիայի նախագահը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ի հետ կապերի մեջ․ Անկարան դա զրպարտություն է համարում

17:26 21.03.2019

Այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ էր գրավել Սիրիայում և Իրաքում, Թուրքիան էր այն պետությունը, որ ԻՊ-ի համար լոգիստիկ ծառայություններ էր ապահովում մատակարարումների հարցում։ Այս մասին Չեխիայի  բնակավայրերից մեկում ունեցած ելույթում ասել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը։ Նա ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության շրջանում Թուրքիան դարձել է մի երկիր, որը […]

̰
Նազարբաևն իր հրաժարականի և ժառանգորդի հարցերով չի խորհրդակցել Պուտինի հետ․ Պեսկով

17:23 21.03.2019

Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարվելուց առաջ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի խորհրդակցել հրաժարականի ու իր ժառանգորդի հարցերով։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ մինչ հրաժարականը տեղի ունեցած հեռախոսազրույցը պայմանավորված է եղել երկու երկրների ու երկու առաջնորդների բացառիկ հարաբերություններով, ու այս պայմաններում Նազարբաևը հավանաբար որոշել է այդ մասին […]

̰
Ամոթ ա էս վիճակը. Ավշարի դպրոցի ուսուցչուհի

17:21 21.03.2019

«Ամբողջ գյուղը` 500 աշակերտ ծնողների հետ մեղավո՞ր են: Ի՞նչ ա նշանակում էս, շատ վատ վիճակ ա, շատ անհարմար ա»,- այսօր SHANTNEWS.AM-ի թղթակցին ասել է Ավշարի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչը՝ խոսելով դպրոցի մանկավարժական կոլեկտիվի գործադուլի և դասադուլի մասին: Ուսուցիչն ասել է, թե լարվածությունը կոլեկտիվի և նորընտիր տնօրենի միջև է: Տնօրենը ցանկացել է աշխատանքից ազատել դպրոցի երկար […]

̰
Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունների հարցը բարձրացրել է Մեջլիսում

17:16 21.03.2019

2013 թվականին չեղյալ հայտարարվեց այն կանոնակարգը, որով Թուրքիայում գործող փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները ղեկավար կազմի ընտրություններ էին անցկացնում: Այդ ժամանակվանից ի վեր երկրի ոչ մուսուլման փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել, ինչը նախկինում անում էին ամեն 4 տարին մեկ: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցը բարձրացրել է թուրքական Մեջլիսում (խորհրդարան): […]

̰
«ԻՊ-ը մինչև գիշեր այլևս չի լինի». Թրամփը ԻՊ-ի հանդեպ տարած հաղթանակը վերագրել է իրեն

17:10 21.03.2019

Թրամփը ներկայացրել է Սիրիայի և Իրաքի երկու քարտեզ՝ ցույց տալով ԻՊ-ին պարտության մատնելու գործում գրանցված առաջընթացը:

̰
Եվրախորհրդարանը դադարել է պաշտպանել եվրոպական արժեքները. Չավուշօղլու

17:04 21.03.2019

Եվրախորհրդարանում աջակողմյան արմատական տրամադրություններ ունեցող քաղաքական գործիչների աճող թիվը հանգեցրել է նրան, որ կառույցը հեռացել է եվրոպական արժեքներից ու դադարել դրանք պաշտպանել, հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն` մեկնաբանելով Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որը կոչ էր անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները: Զեկույցը, որը կոչ է անում պաշտոնապես կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, […]

̰
ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

17:03 21.03.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքներ են տանում Եվրասիական տնտեսական միության տարածքում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան) ռոումինգը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը, այդ թվում՝ մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: […]

̰
Պայմանագրային ծառայության հնարավոր կլինի անցնել 2 տարով` նախկին 3-ի փոխարեն․ նախագիծ

16:58 21.03.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկով մի շարք փոփոխություններ են կատարվելու զինծառայության կազմակերպման մեջ, ինչի արդյունքում ենթադրաբար ավելի գրավիչ է դառնալու պայմանագրային ծառայությունը։ Որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, անհրաժեշտ կլինի ԱԺ կողմից օրենքի հաստատումը։ Առաջարկվում է անել հետևյալ փոփոխությունները․ Եթե նախկինում պայմանագրային ծառայության նվազագույն ժամկետը 3 տարին էր, ապա այսուհետ հնարավոր կլինի պայմանագիր կնքել […]

̰
Աննա Հակոբյանը Հաց բերողի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակ

16:57 21.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյանի» անվան մրցանակը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակի մամուլի ծառայությունից։ Շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար, տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ […]

̰
Դավիթ Անանյանն ԱԺ-ում խոսել է նոր սերնդի ՀԴՄ-ների առավելությունների մասին

16:54 21.03.2019

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների առավելություններին՝ նշելով, որ դրանք հնարավորություն ունեն հարկային հաշիվ դուրս գրել, կարդալ ՀԾՀ քարտերը, նաև ծառայել որպես POS տերմինալ, այսինքն՝ վճարումներ […]

̰
Ավշարի ուսուցիչները չեն պատրաստվում փոխզիջումների գնալ

16:53 21.03.2019

Ավշար գյուղի դպրոցի շուրջ առաջացած խնդիրը միայն մեր մեղքով չէր, որովհետև այս հարցի շուրջ կանգնած է 500 աշակերտի ծնող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արարատի մարզի Ավշար գյուղի ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը: Նա հայտնել է, որ նախօրեին դպրոցի ուսուցիչները հանդիպում են ունեցել մարզպետի հետ, որի ընթացքում Գարիկ Սարգսյանը հորդորել է իրենց գնալ փոխզիջումների ու […]

̰
Խոշոր չափերի յուրացման դեպք «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում

16:44 21.03.2019

Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։ Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։ Սակայն ապամոնտաժումից հետո […]

̰
Գարեգին Երկրորդը նոր նշանակումներ է կատարել

16:40 21.03.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մասնավորապես ասվում է` Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Տ. Աղան աբեղա Երնջակյանը իր ծառայությունը կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի […]

̰
Պարզվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը

16:38 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մարտի 18-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից  «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ տեղափոխվող 20.000 ԱՄՆ […]

̰
Հնդկաստանում ավարտվել է Հոլի գունագեղ փառատոնը

16:34 21.03.2019

Հնդկաստանում այսօր ավարտվել է Հոլի փառատոնը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Հոլին խորհրդանշում է նոր տարվա սկիզբը: Այդ օրը համազգային տոն է, մարդիկ իրար վրա են լցնում գունավոր ներկեր, որոնք պատրաստված են բնական հումքից: Այդ օրը մարդիկ ավանդաբար այրում են Հոլիկա առասպելական կերպարի խրտվիլակը, որը, ավանդույթի համաձայն, այրվել է Վիշնա աստծուն չհավատալու պատճառով: Հոլի փառատոնը Հնդկաստանում […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացրել բնական գազի կորուստների վերաբերյալ

16:31 21.03.2019

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մի շարք հարցադրումներ է ստացել իր հիմնադրի, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում բնական գազի կորուստների վերաբերյալ հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով: Ընկերությունն այսօր հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ, մասնավորապես, նշված է. «Տեղեկացնում ենք, որ գազի կորուստները բաղկացած են երկու բաղադրիչից՝ գազի կորուստներ փոխադրման համակարգում […]

̰
Ի՞նչ է կատարվում Քարահունջում. աստղադիտարանի շուրջ սկանդալը կրկին բորբոքվել է

16:30 21.03.2019

Քարահունջի աստղադիտարանի շուրջ սկանդալը կրկին բորբոքվել է: Մասնագետները պնդում են, որ այնտեղ կատարվող պեղումները վերածվել են վանդալիզմի, իսկ հակառակ կողմը պնդում է, որ այն երևէ աստղադիտարան չի եղել` այն ավելի շուտ դամբարանադաշտ է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մաթեմատիկոս ու Քարահունջի հետազոտող Վաչագան Վահրադյանը նշեց, որ վաղուց արդեն գիտականորեն ապացուցվել է Քարահունջի աստղադիտարան լինելու փաստը […]

̰
BACK_TO_TOP