11:26 20.03.2019
Փետրվարի 18-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է պարտադիր ժամկետային զինծառայող։ Այս մասին Razm.info մասնագիտացած կայքի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այս միջադեպը որակվել է որպես սպանության փորձ։ Թե որտեղ է եղել միջադեպը, ինչ վիրավորում է ստացել զինծառայողը՝ հայտնի չէ։
11:24 20.03.2019
Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը: Նիստի ընթացքում կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը: Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս տարի լրանալու է խաղերի անցկացման […]
11:20 20.03.2019
Համացանցում հայտնվել է Iran Air ընկերության ինքնաթիռի՝ Մեհրաբադ օդանավակայանում վթարային վայրէջքի տեսանյութը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում ինքնաթիռը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Iran Air ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է։ Հրշեջներին հաջողվել է կրակն արագ մարել։ A […]
11:14 20.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` կոչ անելով ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: «Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարևոր միջոցառմանը»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք`Հայկ Մարությանը կոչ էր արել միանալ Երևանում անցկացվելիք շաբաթօրյակին:
11:07 20.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, զենք-զինամթերքի առգրավման 2, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ […]
10:58 20.03.2019
Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև […]
10:53 20.03.2019
Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 VP 530 համարանիշի և Opel մակնիշի 34 DO 782 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները, ժամանել է նաև […]
10:48 20.03.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:45 20.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]
10:42 20.03.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրաադարձել է «կեղծ մրցույթներով» գնված ոհողատարախքներին: «ՀՀ-ում տարիներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, պաշտոն ստանալուց հետո իրենց պարտքն են համարել ազատ տարածքների սեփականաշնորհում, փայ-փայ անելու գործընթաց իրականացնել: ՀՔԾ-ն ուսումնասիրություն է արել Մանվել Գրիգորյանի պահով, գոնե համապատասխան ցուցմունքների հիման վրա աճուրդները տեղի են ունեցել ոչ […]
10:39 20.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2019թ. հունվարի 1-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևանի Կողբացի փողոցում գործող սրճարանում իր պայուսակից հափշտակվել է դրամապանակը: Նույն օրը՝ […]
10:30 20.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […]
10:23 20.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի տարեց բնակչուհուն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 16-ի ժամը 22:00-ից մինչև մարտի 17-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք, ուրիշի գույքի բացահայտ հափշտակության շուրջ նախնական համաձայնությամբ, մուտքի դռան ապակին հանելու և դուռը բացելու եղանակով, ապօրինի […]
10:10 20.03.2019
Մարտի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ և ջերմահարվել երեք պտղատու ծառ, Դիտավան համայնքի հանդամասերում` մոտ 1500 քմ մացառուտ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ, Վանաձոր քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ […]
09:54 20.03.2019
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Էրդողանն Իզմիրում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, թե 20-րդ դարասկզբին քեմալական շարժման ընթացքում, երբ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի զորքերը պայքարում էին Իզմիր քաղաքի […]
09:40 20.03.2019
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, որն անցած շաբաթ հաստատվեց կառավարության կողմից, դեռևս ընդգրկված չէ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: Այս հանգամանքն առաջացրել է պատգամավորների անհանգստությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ սա պայմանավորված է նրանով, որ կառավարությունում «կամուկացի» մեջ են, և, ըստ խոսակցությունների, վերջին փուլում դեռևս հնարավոր է հետաքրքիր շրջադարձեր տեղի ունենան: Կան տեղեկություններ, որ կառավարությունում […]
09:28 20.03.2019
Մարտի 19-ին՝ ժամը 20:51-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում Lada Priora մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի […]
09:14 20.03.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում մարզում՝ 10։30-16։30 Սայաթ-Նովա պող. 35 շենքի 2, 3 մուտքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Եկմալյան փ. 5 շենքը, Պուշկինի փ. 43 շենքի 3-րդ մուտքը, Պուշկինի փ. 51/1 շենքը, «Գրանդ Ինվեստ» ՍՊ ընկերությունը, քաղ. Կոմզոյան, […]
09:00 20.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար (Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կողմից)՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների […]
08:43 20.03.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը, որպեսզի մարտի 20-ին արտերկրում նշի որդու ծննդյան տարեդարձը: Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձները ևս նշում է Հայաստանից դուրս և հիմա նույնն անում է որդիների դեպքում՝ դրանով նրանց հասկացնելով, որ չի կարող ուրախություն և տոն լինել, եթե Հայաստանում ես»:
08:32 20.03.2019
Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնը հայտարարել է Թուրքայի դեսպանին կանչելու մտադրության մասին, քանի որ վիրավորական է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը նա արել էր Նոր Զելանդիայի երկու մզկիթում կատարված ահաբեկչությունից հետո։ Նշվում է, որ դրա իրականացման համար ձերբակալվածներից մեկն ավստրալացի է։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիայում հակամուսուլմանական հայացքներով ավստրալացիները կկրկնեն […]
08:16 20.03.2019
«Դեղին բաճկոնների» երթերը և խուլիգանական արարքները Ֆրանսիային 200 մլն եվրոյի վնաս են հասցրել։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե մերը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Այդ գումարը չի ներառում մարտի 16-ի ցույցերի ժամանակ պատճառված վնասները, երբ ակտիվիստները կոտրել էին խանութների ցուցափեղկեր, վնասել ավտոմեքենաներ, հրկիզել ռեստորան, բանկի մասնաճյուղ և պարեկային ֆուրգոն։ Ընդհանուր […]
08:02 20.03.2019
Ավստրալիայում ձկնորսները հսկա արևաձուկ են հայտնաբերել։ Մոտ 2․5 մետր երկարությամբ հսկա հազվագյուտ արարածը գտնվել է Մուրեյի գետաբերանից 25 կմ արևելք։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Այն կշռում է մի քանի հարյուր կգ։ Ձկանը տեսնելով՝ ձկնորսները սկզբում կարծել են, թե այն ծառի մի հատված է։ Շատ օգտատերեր կարծում են, որ սոցցանցերում տարածված լուսանկարները կեղծ են, […]
07:48 20.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Վենեսուելայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները՝ ներառյալ ռազմական ներխուժումը։ Այս մասին նա հայտարարել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Սակայն հայտնի չէ՝ Բրազիլիան թույլ կտա՞ ռազմական ներխուժման համար օգտագործել իր տարածքը։ Թրամփը խնդրել է վենեսուելացի զինվորականներին դադարել աջակցել […]
07:33 20.03.2019
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ դաշնակցության մեջ։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով երկրի արևմտյան Կառլովարի երկրամասի Վինտիրժով գյուղի բնակիչների առջև։ «Ինչո՞ւ են հարձակվում քրդերի վրա, որովհետև ԻՊ-ի փաստացի դաշնակիցներ են»,- ընդգծել է Զեմանը։ Նրա խոսքերով՝ առկա է եղել տեղեկատվություն այն մասին, որ այն ժամանակ, երբ ԻՊ-ն […]
07:18 20.03.2019
Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին ինքնաթիռ է բռնկվել: Այս մասին հայտնում է FARS գործակալությունը։ Ինքնաթիռում գտնվել է 100 ուղևոր։ Նրանք չեն տուժել։ Բոլորին հասցրել են ժամանակին տարհանել։ Դեպքի վայրում աշխատում են վթարային-փրկարարական ծառայությունները: IranAir ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է, սակայն հրշեջներին հաջողվել է կրակն […]
01:03 20.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Նա նշել է, որ նրանք շրջանառության մեջ կդնեն զինվորների անվճար բուժզնման մասին ստուգումների մասին նախագիծ: Նա անդրադարձել է նաև մամուլի մասին դժգոհություններին. «Պետք է հասկանալ, թե ինչից են դժգոհ. մամուլի բովանդակային աշխատանքից կամ քննադատական ոճից: Ժողովրդավարաության համար պատասխանատու […]
01:00 20.03.2019
«Եթե մենք իմանայինք, թե կառավարությունն ինչ տեսլական ունի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, միգուցե, անեինք առաջարկներ, թե ինչից սկսել: Անհասկանալի է, թե ինչ տեսլականով են արվում այդ փոփոխությունները, մեր խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է կառավարությանը, որպեսզի ստանա այդ հարցի պատասխանը»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Նա նշել է, որ […]
00:57 20.03.2019
Նախկին գինեկոլոգը, որն իր մոտ անպտղությունից բուժվող 48 կանանց երեխաների հայրն է, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Դատարանի այս որոշումն առաջացրել է նրա զավակների դժգոհությունը: Ըստ The Atlantic հրատարակչության՝ գինեկոլոգի պացիենտները չեն իմացել, թե ում սերմնահեղուկն են ներարկել իրենց: 1970-ականների սկզբին Դոնալդ Կլաինը օգտագործել է իր պտղասերմը իր մոտ անպտղությունից բուժվող կանանց արհեստական պտղավորման համար: […]
00:48 20.03.2019
Աշխարհի ամենահարուստ մարդկանցիդ մեկի՝ Ջեֆ Բեզոսի մերկ լուսանկարները 200 հազար դոլարով վաճառվել են National Enquirer պարբերականին, գրում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ լուսանկարները վաճառել է իր սիրուհու՝ Լորեն Սանչեսի եղբայրը՝ Մայքլ Սանչեսը: Սկանդալը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, ինչից հետո Բեզոսը բաժանվել է կնոջից, դրանից հետո նա մեղադրել է լրատվամիջոցին փող […]