19:53 19.03.2019
«Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով։ Ասեմ ավելին, Օպերայի տարածքում ապամոնտաժումը փուլային է լինելու։ Ամեն տեղ է փուլային լինելու, որպեսզի տնտեսվարողները մեծ վնասներ չկրեն։ Սա լինելու է հետևողական աշխատանք»,- այսօր կայացած ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նկատել է, որ բողոքի ալիքը կազմակերպված սկսվեց, կազմակերպված էլ ավարտվեց, «ինչը […]
19:51 19.03.2019
Զիմբաբվեում տեղի ունեցած «Իդայ» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, իսկ անհայտ կորածներինը՝ 200-ի, հայտնում է ZBC հեռուստաընկերությունը: Նախկինում հաղորդվել է 82 զոհի մասին: Վերջին տվյալներով՝ 102 մարդ գտնվում է հիվանդանոցում, փրկարարական, որոնողական աշխատանքները շարունակվում են: Հիշեցնենք, որ Զիմբաբվեում տասնյակ մարդիկ դարձել էին արևադարձային «Իդայ» ցիկլոնի զոհը: Եղանակային անոմալ դրսևորումների հետևանքով բազմաթիվ տներ, կամուրջներ, […]
19:49 19.03.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «խորհուրդներ» է տվել Հայաստանի հետ սահմանակից Կարս և Իգդիր քաղաքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով թուրք քաղաքական գործիչներից մեկին, գրում են, որ Ալիևը խորհուրդ է տվել այդ քաղաքներում «հաղթանակը շնորհել» «Ազգայնական շարժում» (MPH) կուսակցությանը, որը համարվում է «գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը: Տեղական […]
19:44 19.03.2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն ընդունել է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությանը՝ կոնֆեդերացիայի մարզչական կոմիտեի քարտուղար Թոմաս Բրո-Ռասմուսենին (Thomas Bro-Rasmussen) և զարգացման դեպարտամենտի պատասխանատու Ֆրանսուա Վոտեսին (François Watthez): Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին […]
19:41 19.03.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: «Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ վարչապետի՝ վերջերս ԵՄ կառույցներ կատարած այցի արդյունքներին և գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած փոխայցելությունները վկայում են ՀՀ-ԵՄ գործընկերության բարձր մակարդակի մասին: ՀՀ ԱԳ […]
19:33 19.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է նախկին ամուսնուն: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ամուսնու հետ՝ ծնված […]
19:28 19.03.2019
Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը, որի վարչական կենտրոնը համարվում է Հռոմը, միաձայն քվեարկել է 1915թ. Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին: «Բանաձևում նշվում է, որ օրենսդիր մարմինն իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին, նրանց պայքարին` ուղղված պատմական արդարությանը և ջանքերին` մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասված է Իտալիայում հայ համայնքային կառույցների` Communitaarmena.it-ի […]
19:21 19.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ մի շարք հարցումեր են կատարվել […]
19:16 19.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել: […]
19:05 19.03.2019
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձևաչափով, եթե չեմ սխալվում, և այս ընթացքում ես հնարավորինս խուսափեցի հընթացս հարցերին պատասխանել, որպեսզի մեր այս հանդիպումն ավելի պահանջված լինի: Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել և կիսվել մի նորությամբ, որն այսօր առավոտյան […]
19:00 19.03.2019
Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված նոր զորամաս, հայտնում է «Ռազմինֆո»-ն: Բացման արարողությանը մասնակցել է ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Զորամասից բացի Ղուլիևը այցելել է նաև մարտական դիրքեր: Շահագործման են հանձնվել շտաբի և վարչական այլ շինություններ, ժամկետային զինծառայողների համար զորանոց, ծառայողական բնակարաններ, գարաժներ են: Նշենք, որ այս զորամասի շենքը […]
18:50 19.03.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության հանձնախումբը հայտարարություն է տարածել առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման իրավաչափության վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «ՀՀ իշխանությունների կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը, որի նպատակն է մշակել և ներդնել սույն ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում: Հայեցակարգը ներկայացվել է ՀՀ […]
18:42 19.03.2019
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են 39 օր հացադուլ հայտարարած և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձին: Պաշտպանի ներկայացուցիչները զրուցել են կալանավորված անձի և նրա կնոջ հետ, ուսումնասիրել են նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Պարզվել է, որ բժշկական կենտրոնում կատարվել են արյան ընդհանուր և բիոքիմիական, գլխուղեղի ՄՌՏ, կրծքավանդակի ռենտգեն, […]
18:30 19.03.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ նախագահի և Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հանդիպման մասին. «Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի և Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հանդիպումը։ Վերջինս իր ներածական խոսքում նշեց, որ հիացմունքով են հետևել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, որի նմանը պատմության ընթացքում դեռ չէր եղել»: Ավելի վաղ հայտնել […]
18:16 19.03.2019
ԵՊԲՀ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը. «Հարգելի´ համալսարականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ կայքը՝ YSMU.am-ը, ենթարկվել է հակերային հարձակման: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքի հասանելիություն ժամանակավորապես արգելափակվում է: Իրավապահ մարմինները նույնպես տեղեկացվել են կայքի վրա հակերային հարձակման վերաբերյալ: Համապատասխան մասնագետներն աշխատանքներ են տանում գրոհը չեզոքացնելու […]
18:14 19.03.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ շտապօգնության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման նպատակով 2019 թվականին Երևան քաղաքի բյուջեից հատկացվել է 90.0 միլիոն դրամ. «Երևանի ենթակայության շտապ օգնության ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման նպատակով 2019 թվականին Երևան քաղաքի բյուջեից հատկացվել է շուրջ 90.0 միլիոն դրամ՝ ծառայության […]
18:12 19.03.2019
«Մեր ավանդույթների համար հարգանք չունի մեր պետությունը»,- SHANTNEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Զրույցի ժամանակ Կարո Փայլանը նշել է, որ պետք է ունենանք Պոլսո պատրիարքի ընտրություն և ընտրված պատրիարք, հակառակ դեպքում Թուրքիայի խաղը նույն սցենարով կշարունակվի: «Օր առաջ պետք է ունենանք ընտրությունը»,- հավելեց նա: «Խնդիրն այն է, որ Թուրքիոյի […]
18:10 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ի՞նչ է փոխվել ՀՀ քաղաքացու կյանքում, մասնավորապես սոցիալական վիճակում: «Ես կոնկրետ արդյունքների մասին խոսեցի, կառավարության ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ կառավարության զեկույցը հրապարակված պետք է լինի, այնտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչ է տեղի ունեցել երկրում, ինչ փոփոխություններ և ինչ ծավալի: Ես ընդհանրապես չեմ կարծում, […]
18:00 19.03.2019
ԱՄՆ պետդեպարտամենտը տարեկան զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ չնայած 2018թ. ՀՀ-ում առաջընթաց է արձանագրվել, այնուհանդերձ, դատական համակարգը մնում է ամենախնդրահարույցը, քանի որ դատարանների անկախության և չեզոքության հարցում դեռևս չկա առաջընթաց, և դատավորների կողմնակալությունը դեռ կասկածի տեղիք է տալիս: «Դատական համակարգում իրականացվում են բարեփոխումներ, դրանք էվոլյուցիոն ճանապարհով արդեն իրականացվում են: Ռազմավարություն է նաև մշակվում, […]
17:57 19.03.2019
Չնայած անսպասելի հրաժարականին՝ Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշել է պահել երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի և իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև պահելու է երկրի Սահմանադրական խորհրդի անդամի կարգավիճակը։ Այս մասին նա ասել է Ղազախստանի ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում։ «Այսինքն` մնում եմ ձեզ հետ»,- բազմանշանակ ասել է Նազարբաևը։ Մինչ այդ, նույն տեսաուղերձի […]
17:42 19.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները: Արդեն 30 տարի է, ինչ ես զբաղեցնում եմ այս ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի ամենից առաջին նախագահը»,- ասել է նա: Նազարբաևի հրաժարականի պատճառները առայժմ հայտնի չեն: Նախագահի պարտականությունները ժամանակավորապես […]
17:38 19.03.2019
Խորհրդարանում լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման» նախագծի վերաբերյալ՝ նկատելով, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դա «ռումբ է իշխանության տակ»: Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա միջազգային պարտավորությունների շրջանակներում է և ՀՀ-ն փաստաթղթեր է ստորագրել, որպեսզի դա իրականացվի: «Արդարադատության նախարարությունում անցկացվում են […]
17:30 19.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2020 թվականի համար ներկայացրած բյուջետային հայտով առաջարկում է կրճատել միջազգային հեռարձակման ծախսերը 22 տոկոսով և նախատեսում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի երեք ծառայությունների փակում: Այս հակիրճ տեղեկատվությունը, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, տեղադրված է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) կայքում։ Համաձայն առաջարկվող փոփոխության`«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուջեն 2019 թվականի […]
17:29 19.03.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է արդարանա ԱՄՆ-ի առջև զենիթահրթիռային С-400 համակարգերի ձեռքբերման համար: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն: Աքթայն ընդգծել է, որ Թուրքիան միշտ գործում է իր գործընկերների հետ պայմանավորվածությունների շրջանակում, բայց ԱՄՆ-ը պարբերաբար «խնդիրներ է ստեղծում»: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «համագործակցում է ահաբեկիչների»՝ Սիրիայի […]
17:28 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև լրատվամիջոցներից մեկի հարցին` կապված ցույցերի անցկացման պատճառների հետ: «Հիմա քաղաքացին սուբյեկտ է և ինքը գիտի, որ սուբյեկտ է»,- հավելեց նա: Նրա խոսքերով` տարիների կուտակվածը հեղեղում է հանրապետությունը, և մարդն ուզում է իր ասելիքն ասել: «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում, մարդիկ ասելիք […]
17:22 19.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանոնավոր կերպով խախտում է երդմնակալության ժամանակ տված երդումը՝ ծառայել և պաշտպանել ամերիկյան Սահմանադրությունը: Կոնգրեսը պետք է ուշադրություն դարձնի սրան,- Bloomberg-ում գրում է Ջոնաթան Բերշտեյնը: Երդմնակալության ժամանակ Թրամփը երդվել է ազնվորեն կատարել նախագահի պարտականությունները և պաշտպանել Սահմանադրությունը: Քաղաքական ճնշումների խրախուսումը համարվում է այս երդման ուղղակի խախտում,- գրում է հեղինակը: Բացի դրանից՝ գործակալության […]
17:16 19.03.2019
«Мир 24» հեռուստաալիքը «5 причин поехать в…» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի Սյունիքի մարզին: Հաղորդման ընթացքում ներկայացնում են 5 պատճառ, թե ինչու է պետք այցելել Սյունիք: Պատճառներից մեկն է «Սյունիքի դարպասները» տեսնելը: Տեսարժան վայրը գտնվում է ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա: Մյուս պատճառը մարզի խորհրդանիշը դարձած Խուստուփ լեռն է: Երրորդ պատճառը՝ 991 թվականին կառուցված Վահանավանքն է: […]
17:14 19.03.2019
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները: Արդեն 30 տարի է, ինչ ես զբաղեցնում եմ այս ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի ամենից առաջին նախագահը»,- ասել է նա: Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնում էր 1990 թվականից: 2015 […]