13:26 20.03.2019
Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատրաստվում է մեկնել Պակիստան, որի հետ ադրբեջանական կողմը փորձում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները։ Մարտի 21-23 ժամանակահատվածում Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպումներ է ունենալու Պակիստանի գործընկերոջ ու այլ պաշտոնյաների հետ։ Նախատեսվում է, որ քննարկումների օրակարգում են լինելու ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտի համագործակցության հարցեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ներկա է լինելու նաև Պակիստանի բանակի զորահանդեսին, […]
13:21 20.03.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել տարիներ շարունակ ԱՄՆ գործադիր և օրենսդիր ոլորտներում աշխատանքային գործունեությունը ծավալած Բարրի Ջեքսոնի փորձառությունն ու հարուստ կենսագրությունը և վերջինիս հետ քննարկել արդարադատության ոլորտի հիմնական մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմները: Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարության […]
13:15 20.03.2019
Ադրբեջանի նախագահը տոնական ուղերձում հիշատակել է Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլն ու հայտարարել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները հավաստում են, որ ադրբեջանական դիրքորոշումը բանակցություններում ուժեղանում է։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը, որին, ըստ նրա, ձգտում է Հայաստանը, անընդունելի է։ Ալիևը հայտարարել է, թե հակամարտությունը լուծվելու է […]
13:09 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Նա Հանրապետության նախագահին տեղեկացրել է Հայաստանում «Վեոլիա» ընկերության գործունեության ու ծրագրերի մասին:
13:07 20.03.2019
2019 թվականի մարտի 8-22-ը Աբու Դաբիում անցկացվող հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել: Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում գրավել է 6-րդ տեղը (մարզիչ՝ Հմայակ Հայրապետյան): Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը […]
13:02 20.03.2019
Արդյո՞ք կհիմնվի հեղափոխությանը նվիրված թանգարան: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները նման հարց են ուղղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: «Ինձ համար, որպես հեղափոխության մասնակից, կազմակերպիչ և ՀՀ քաղաքացի, կարևոր է ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը կամ մեր անմիջական մասնակցությունը շեշտելը, այլ դրա իրողությունը շեշտելը, գնահատումը մերօրյա հանրության ու սերունդների համար: Իմ […]
12:59 20.03.2019
Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելություն իրականացնող ականազերծողները տեխնիկական տեղազննություններ են կատարում Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։ Սակրավորները նոր սերնդի ականորսիչ սարքավորումների աշխատանքներն ամբողջությամբ յուրացրել են: Զուգահեռաբար նաև ականային վտանգի իրազեկման աշխատանքներ են տարվում խաղաղ բնակչության շրջանում և դպրոցներում: Հայաստանցի բժիշկների կողմից Հալեպի […]
12:56 20.03.2019
Ճապոնիայում բալենիներն սկսել են ծաղկել: Առաջին կոկոնները բացվել են Կյուսյու կղզում`Նագասակի ազգային պարկի տարածքում գտնվող օդերևութաբանական կայանի մոտ: Բանն այն է, որ այստեղի բալենիները` սակուրաները, համարվում են ստուգողական ծառեր: Սակուրաների ծաղկման սեզոնի մեկնարկը հայտարարվում է այն պահից, երբ ստուգողական ծառերից մեկի վրա բացվում են առնվազն հինգ կոկոններ: Այսօր առավոտյան բացված կոկոնների թիվը 2-ն է եղել: […]
12:51 20.03.2019
«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո հնարավորություն կընձեռենք քաղաքացիներին իրենց վերաբերմունքը հայտնել համայնքապետի նկատմամբ, այն է՝ համանքապետը պետք է պաշտոնավարի, թե ոչ: Այս մասին խոսեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում: Նրան լրագրողները հարց էին ուղղել տարբեր համայնքներում ծայր առած դժգոհությունների և համայնքների ղեկավարների լիազորությունների կասեցման պահանջների վերաբերյալ: […]
12:46 20.03.2019
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում: Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Դրա տեղեկություններով` ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքից (մոտ 2,5 մլն բնակիչ) 236 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 27 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
12:46 20.03.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է գրավատների տուրքերի բարձրացման հարցը: Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 60 անգամ բարձրացնել նշված կազմակերպությունների տարեկան տուրքերը: Ընկերությունների աշխատակիցները հայտնել են, որ ակնկալում են մինչ օրենքի ընդունումը հօգուտ իրենց վերանայել տուրքի չափը, հակառակ դեպքում ստիպված կլինեն հրաժարվել գործունեությունից: «Եթե ուղղակի տարրական հաշվարկ կատարենք, մեր տոկոսադրույքն առավելագույնը 4.2 տոկոս է, […]
12:38 20.03.2019
Այս պահին արդեն ՀՀ 8 մարզերում կան մեկական փոխմարզպետներ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոսեց մարզպետարաններում օպտիմալացման գործընթացի մասին: Նա տեղեկացրեց, որ միայն 2 մարզում են շարունակում աշխատել 2-ական փոխմարզպետներ: «Դա կարճ ժամանակի խնդիր է, շուտով մենք բոլոր տեղերում կունենանք մեկական փոխմարզպետ, դա՝ մինչև կառավարության որոշումը: Տարածքային կառավարման […]
12:34 20.03.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
12:33 20.03.2019
ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ արցախյան բանակցային գործընթացում տարակարծություն կա. երեք սկզբունքների և վեց տարրերի վերաբերյալ Ադրբեջանն ունի իր մեկնաբանությունը, Հայաստանն՝ իր, հետևաբար, առաջ է եկել հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Խոսնակն ասել է, որ հայկական կողմն ունի հստակ դիրքորոշում, և դրանք […]
12:30 20.03.2019
Ավիավառելիքի շրջանառության ոլորտում առկա հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել այս շուկայում, հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից: Ոլորտի ուսումնասիրությունը կարևորվում է առանձնակի, քանի որ, ավիավառելիքի գները էական ազդեցություն են թողնում ավիատոմսերի գնագոյացման գործում: Տեղեկացնենք, որ ներկայումս քաղաքացիական ավիացիայի համար ավիավառելիքի ներմուծում ՀՀ իրականացվում է միայն Երևանի «Զվարթնոց» […]
12:29 20.03.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետներին: «Բելառուսի ներկայացրած թեկնածուի հարցում համաձայնության հասնելու ընթացակարգերը, որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկված են ՀԱՊԿ անդամ երկրներ»,- ասել է նա: Սեմերիկովը նշել է, որ կազմակերպության նորմատիվ բազայով որոշումների շուրջ համաձայնության հասնելու, դրանք ստորագրելու կարգավորում նախատեսված չէ, այդ պատճառով […]
12:28 20.03.2019
Ղազախստանի հետ ՀՀ-ն ունի լայնածավալ համագործակցություն և նախատեսում է նոր ղեկավարության հետ ևս շարունակել այդ աշխատանքը: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելով ունեցած երկկողմ համագործակցության հնարավորությունները:
12:24 20.03.2019
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հայտարարությունը, թե ժամանակն է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, Արցախի իշխանության դիրքորոշումն է, հետևաբար, կարիք չկա մեկնաբանել պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունները: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Բանախոսն ասել է, որ հայկական երկու հանրապետությունները թեև հակասություններ չունեն, սակայն միմյանց դիրքորոշումները չեն մեկնաբանում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից […]
12:20 20.03.2019
«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցի ընդլայնումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում»,- ասօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամնուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Իսրայելում քննարկվում է դեսպանություն բացելու հարցը: Իսրայելի հետ ունենք ձևավորված օրակարգ, և այդ ուղղությամբ աշխատանքներն ու նոր ծրագրերի կազմումը շարունակվում են, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
12:03 20.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ դատարանն այսօր ներգրավեց ևս մեկ հանրային պաշտպանի` Սեդրակ Մկրտչյանին` որպես ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի շահերի պաշտպան: Ամբաստանյալ Արմեն Բիլյանն ընդվզեց, թե հանրային պաշտպանները միայն այցելում են իրենց, սակայն չեն քննարկում իրենց հետ պաշտպանական ռազմավարությունը: Պավել Մանուկյանն էլ, ինչպես Արմեն Բիլյանը, հրաժարվեցին հանրային պաշտպանից, սակայն դատավոր […]
12:02 20.03.2019
Համապետական մաքրության օր միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ակնկալում է 125-150 հազար քաղաքացու մասնակցություն: Նախարարի խոսքերով՝ այդ օրը կաշխատի 1700 միավոր տեխնիկա, կփակվեն 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր: Նախարարի խոսքով՝ ժամանակն է հասկանալ, որ ՀՀ յուրաքանչյուր անկյուն քաղաքացունն է, յուրաքանչյուր ծառ ու թուփ ՀՀ քաղաքացու տարածքն է, որի նկատմամբ պետք է լինի այնպիսի […]
11:58 20.03.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Հիշեցնենք, որ կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, և մարտի 15-ին դատարանը բավարարել […]
11:54 20.03.2019
Ղազախստանում այսօր խորհրդարանի պալատների համատեղ նիստ անցկացվեց, որի ժամանակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվեց ժողովրդի առաջ ու դարձավ Ղազախստանի նախագահ: Երեկ՝ շուրջ 30 տարվա պաշտոնավարումից հետո, Նուրսուլթան Նազարբաևը վայր դրեց Ղազախստանի նախագահի իր լիազորությունները: Ղազախստանի կառավարության կայքում հրապարակվեց հաղորդագրություն՝ Ազգային բանկի հետ համատեղ, որով վստահեցնում էին՝ Կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված կանխատեսելի քաղաքականություն վարել, բյուջետային բոլոր […]
11:51 20.03.2019
2019 թվականին հրապարակված զեկույցի համաձայն՝ «Երջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը։ Նախորդ այսպիսի զեկույցի մեջ Հայաստանը զբաղեցնում էր 129-րդ հորիզոնականը։ Այս տարվա ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել հարևան Վրաստանից, որը հիմա 119-րդ տեղում է, և Իրանից, որը 117-րդ տեղում է։ Մյուս երկու հարևաններից Հայաստանը հետ է մնում։ Ադրբեջանն, այս զեկույցի համաձայն, 90-րդ […]
11:48 20.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվում է տուժողների հարցաքննությամբ: Փայլակ Մնացականյանը Ոստիկանության համակարգում է 2005 թվականից: Պատմեց, որ դեպքի օրը վիրավորվել է ոտքից և օգնություն է խնդրել մյուս ոստիկաններից: Իրեն մոտեցրել են շտապօգնության մեքենային, հասցրել են հիվանդանոց: Վիրահատության ժամանակ պարզվել է, որ վնասվել է հաստ աղիքը, որի միջից փամփուշտ է հանվել: Տուժողը պատմեց, […]
11:48 20.03.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ […]
11:40 20.03.2019
Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներն այսօր` ժամը 10:00-ից, կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի առջև` բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրը և պահանջելու հիմնավորումներ ոլորտի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետի հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանք վանկարկում են «Հանդիպո´ւմ», հարվածում են թմբուկով ու ծափ են տալիս: Նրանց խոսքով` […]
11:35 20.03.2019
Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո Ղազախստանի ժամանակավոր նախագահ նշանակված Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է երկրի մայրաքաղաքն անվանափոխել ու կոչել Նուրսուլթան՝ ի պատիվ Ղազախստանի առաջին նախագահի։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Նորանշանակ պաշտոնյան այս առաջարկով չի բավարարվել․ նա պնդում է, որ երկիրը 29 տարի ղեկավարած նախագահի անունով պետք է կոչվեն բոլոր քաղաքների կենտրոնական փողոցները, իսկ մայրաքաղաքի կենտրոնում […]
11:32 20.03.2019
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հերթական մարզական հավաքը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստները երեկ ժամանել են ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիա: Մարտի 23-ին և 26-ին հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի առաջին երկու տուրերի հանդիպումները: Հայաստանի ազգային ընտրանին Սարաևոյում նախ կհյուրընկալվի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն: Հավաքականը երեկոյան առաջին մարզումն է անցկացրել: