TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Թանկարժեք մեքենաներով բեռնված նավը բռնկվել ու խորտակվել է

15:34 20.03.2019

Երկու հազար թանկարժեք մեքենաներով բարձված իտալական նավը Համբուրգից Բրազիլիա ուղևորվելիս Ատլանտյան օվկիանոսում հրդեհվել ու խորտակվել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հայտնի է, որ բրիտանական ռազմածովային ուժերին հաջողվել է փրկել 27 հոգանոց անձնակազմը: Նշվում է, որ նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերի մոտ: Երկրի իշխանությունները սկսել են հավաքել նավից արտահոսած վառելիքը: Porsche ընկերությունը հայտնել է […]

̰
Փաշինյանը և Մեդվեդևը հեռախոսացրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը

15:31 20.03.2019

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը: «Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստի թեմատիկան, ինչպես նաև […]

̰
Ինչո՞ւ է նախարարությունը դադարեցրել վինդսերֆինգի ֆինանսավորումը․ քննարկում ԱԺ-ում

15:28 20.03.2019

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դադարեցրել է Երևանում ու Սևանում գործող վիդսերֆինգի խմբակների ֆինանսավորումը։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօրվա քննարկման հարցերից մեկը վերաբերում էր սրան։ Նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։ Պատգամավորներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ է դադարեցվել այս խմբերի գործունեության ֆինանսավորումը, մի՞թե այս […]

̰
Ավշարի դպրոցի դեպքում պաշտոնակռվի հարց չէ. Արմինե Դավթյան

15:26 20.03.2019

«Առաջին օրը մտնելով նոր կոլեկտիվ, որտեղ 38 աշխատակիցներ տարիներ շարունակ իրար հետ աշխատում են, կառավարման մշակույթի տեսակետից կոռեկտ չէր մտնել ու ուսուցիչների ազատման  փորձ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը: Հիշեցնենք, որ խոսքն Ավշարի դպրոցի մասին է, որտեղ իրավիճակը լարված է մարտի 12-ից: Ըստ ուսուցիչների ու […]

̰
Ազատ և 13 կետով ավելի երջանիկ. Փաշինյանը՝ Հայաստանի մասին

15:20 20.03.2019

«Երջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում Հայաստանը 2019 թ. զբաղեցրել է 116-րդ տեղը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս թեմային՝ նշելով. «Ազատ և 13 կետով ավելի երջանիկ»: Ինչպես արդեն հայտնել էինք, «Երջանիկ երկրների» ցանկում Հայաստանն այս տարի բարելավել է դիրքերը:

̰
Գյուղնախարարությունը ֆինանսավորելու է անասնաբուծությունը. Գեղամ Գևորգյան

15:14 20.03.2019

Գյուղնախարար Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ խոսել է 2018 թվականի արտահանման ծավալների մասին և նշել, որ պտուղ-բանջարեղենների մասով ծավալներն ավելացել են, իսկ լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել դաշտավարության մեջ, և այստեղ արտահանման ծավալները նվազել են: «Կարծում եմ, որ այս տարի պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները պետք է ավելանան»,- ասել է Գեղամ Գևորգյանը` հրաժարվելով կանխատեսումներից: Խոսելով ոչխարաբուծության մասին` […]

̰
Ղազախստանի մայրաքաղաքը կվերանվանվի Նուրսուլթան. խորհրդարանը հաստատեց

15:04 20.03.2019

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելու առաջարկին: Այս մասին տեղեկացնում է Nur.kz-ն: Մայրաքաղաքի անվանափոխության մասին հայտարարվել է այսօր՝ կառավարության և խորհրդարանի համատեղ նիստում՝ նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից առաջարկի հնչելուց ժամեր անց:

̰ ̰
Կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում

14:59 20.03.2019

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, օգտագործելով […]

̰
Պատմության մեջ առաջին անգամ Աբելյան մրցանակը շնորհվել է կին մաթեմատիկոսի

14:53 20.03.2019

Մրցանակը ստացել է 76- ամյա ամերիկուհի Քարեն Ուլենբեքը նվազագույն մակերեսների ուսումնասիրության համար: Այս մասին հայտնել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիան: «Երկրաչափական անալիզի բնագավառում Քարեն Ուլենբեքի աշխատություններն զգալիորեն փոխել են մաթեմատիկական լանդշաֆտը: Նրա տեսությունը հեղափոխականորեն փոխում է նվազագույն մակերեսների մասին հասկացությունները, նրա մեթոդներից հիմա օգտվում են բոլոր առաջատար մաթեմատիկոսները»,-  հայտարարել է Աբելյան կոմիտեի ղեկավար Հանս Մունթե Կաասը: […]

̰
Այսօր չկա առաջարկվող որևէ բան, որը կապահովի Արցախի բնակչության անվտանգությունը. Տաթև Հայրապետյան

14:51 20.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Մադրիդյան սկզբունքները, որոնք Ադրբեջանը մերժել է, դրանք դեռևս բանակցային սեղանին են, կարծում եմ` դա փաստ է: Փաշինյանի ելույթն ասում է, որ պետք է բացենք այդ սկզբունքները և հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Միայն այդ պարագայում կարելի է […]

̰
Մոսկվայում մահացած անչափահաս տղան ՀՀ քաղաքացի էր. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

14:47 20.03.2019

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկություններ է հաղորդել Մոսկվայի բնակարաններից մեկում հայ երեխայի մահվան դեպքի մասին: «Հայտնում ենք, որ ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ս/թ․ մարտի 19-ին Մոսկվայի «Южное Медведково» շրջանի բնակարաններից մեկում մահացած անչափահաս տղան (ծնված՝ 2007-ին) հանդիսացել է ՀՀ քաղաքացի։ Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ

14:42 20.03.2019

3 մարդ թեթև վիրավորում է ստացել Թուրքիայի արևմուտքում` Դենիզլի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով գործակալության հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Թուրքիայի արևմուտքում: Ստորերկրյա ցնցումները գրանցվել էին տեղի ժամանակով ժ. 06.34-ին […]

̰
Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն

14:38 20.03.2019

ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դրա շրջանակում կառույցները կհամագործակցեն վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման և վերասոցիալականացման աշխատանքներում: Հուշագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն […]

̰
Կա կոնսենսուս, որ պետտուրքը պիտի բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան. Հայկ Գևորգյան

14:35 20.03.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո, որտեղ քննարկվում էր գրավատների տուրքերի բարձրացման հարցը, նիստը վարող Հայկ Գևորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես ասել է. «Մենք առայժմ լսում ենք մի կողմին, հետո կլսենք երկրորդ կողմին, այստեղ կա կոնսենսուս, որ պետական տուրքը պիտի բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան պիտի բարձրացվի: Երբ որ մյուս կողմին կլսենք, […]

̰
Ո՞վ ում ասածն է մանիպուլացնում. քննարկում գրավատների պետտուրքի բարձրացման հարցի շուրջ

14:30 20.03.2019

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց տնտեսվարողներին՝  հարցնելով, թե որքան պիտի կազմի տուրքը, որ նրանց համար համարվի ներկայիս մակարդակով «տանելի բեռ»: Հարցին արձագանքեց պատգամավոր Արտակ Մանուկյանը` ասելով. «Հավելյալ բեռը դնենք, որ հաստատուն ու փոփոխուն ծախսերով փորձենք հասկանալ, մի հատ էլ հասկանանք՝ Երևանում ինչ գործակից դնենք, մարզերում` ինչ, կարծում եմ, որ եթե սենց […]

̰
Հորիզոն 13.00

14:30 20.03.2019

̰
Ավիավթարների թիվը նվազել է, զոհերի թիվն` ավելացել. զեկույց

14:20 20.03.2019

Նախկին ԽՍՀՄ երկրներում 2018-ին, նախորդ տարվա համեմատ, ավիավթարների թիվը նվազել է, ընդ որում՝ ավիավթարների հետևանքով գրանցված զոհերի թիվն ավելի քան կրկնակի ավելացել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Միջպետական ավիացիոն կոմիտեի զեկույցում: «2018 թ. ավիավթարների հետևանքով մահացել է 164, իսկ 2017-ին՝ 74 անձ: Օդային տարածքի օգտագործման և քաղաքացիական ավիացիայի մասին համաձայնագրի անդամ-պետությունների […]

̰
Մինչ հրաժարականը Նազարբաևը հեռախոսով խոսել է Պուտինի հետ

14:18 20.03.2019

Մինչ Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարվելը Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել են երկու երկրների նախագահական աշխատակազմերը։ Ղազախստանի նախագահականից հայտնել են նաև խոսակցության բովանդակության մասին։ Ըստ այդմ՝ երկրների ղեկավարները խոսել են Նազարբաևի մարտի 20-ին նախատեսված հրաժարականի մասին (զրույցը եղել է մարտի 19-ին)։ Նախագահները պայմանավորվել են, որ այդուհետ նույնպես կպահեն […]

̰
Վալերի Մելաձեն իրականացրել է հայ տղայի երազանքը

14:15 20.03.2019

Վալերի Մելաձեն իրականացրել է հայ տղայի երազանքը: Կեմերովոյում համերգի ժամանակ նա երգել է հայ դպրոցական Ռուբեն Աթաբեկյանի հետ: Նրանք միասին կատարել են Մելաձեի հայտնի ստեղծագործություններից մեկը` «Ակտրիսան»: Ռուբենը հենց համերգի ժամանակ էր սեփական նախաձեռնությամբ բեմ բարձրացել ու խնդրել երգչին, որպեսզի նա կատարի իր երազանքը՝ հանդես գա իր հետ զուգերգով: Մելաձեն չի մերժել հայ տղայի խնդրանքը: […]

̰
Ալիևը սելֆի է արել անցորդների հետ․ Ադրբեջանում տոն է

14:14 20.03.2019

Ադրբեջանում այս օրերին նշում են իսլամական տոներից Նովրուզ Բայրամը՝ Նոր տարին։ Այդ կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ու մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է տոնական հանդիսությունների վայր։ Այնտեղ Ալիևը թույլ է տվել, որ մարդիկ մոտենան ու սելֆի անեն իր ու կնոջ հետ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են […]

̰
ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ թեկնածու է ներկայացրել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար

14:06 20.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ թեկնածու է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար (53 երկիր)։ «Պարոն Թաթուլ Հակոբյանն ունի անհրաժեշտ բոլոր գիտելիքները, հմտությունները և փորձը մեր տարածաշրջանի համար այդ կարևոր կառույցը ղեկավարելու համար»,- գրել է նախարարը։ […]

̰
Մոսկվայում հայ տղա է մահացել

13:59 20.03.2019

Մոսկվայի իրավապահները պարզում են ազգությամբ հայ տղայի մահվան հանգամանքները: Նա մահացած է հայտնաբերվել ՌԴ մայրաքաղաքի հյուսիսարևելյան հատվածի բնակարաններից մեկում: Ինչպես հաղորդում է «РЕН» հեռուստաալիքը, տղան հիվանդ է եղել, նա տառապել է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) հիվանդությամբ: Նրա մարմինը հայտնաբերվել է մահից երեք ժամ հետո: Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ կատարվելու է դատաբժշկական փորձաքննություն:

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին

13:55 20.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ բոլոր տուժածներին՝ […]

̰
Ավշարի դպրոցի հարցով մարզպետարանում հանդիպում է հրավիրվել, իսկ Երևանում՝ ասուլիս

13:54 20.03.2019

SHANTNEWS.am-ը դեռ մարտի 12-ին է հայտնել այն մասին, որ Ավշար գյուղի դպրոցում լարված իրավիճակ է: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ էին սկսել`  ի պաշտպանություն դպրոցի ուսմասվար Գայանե Մարտիրոսյանի, որին տնօրենն ասել է, որ հեռացման դիմում գրի: Երեկ դպրոցի վերաբերյալ տեղեկություն է տարածել նաև ՄԻՊ գրասենյակը՝  հաղորդելով, որ Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված […]

̰
Լին Թրեյսին և Արայիկ Հարությունյանը քննարկել են կրթական ոլորտի համագործակցության հարցեր

13:42 20.03.2019

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: «Ուրախ էի նախարարի հետ քննարկել մեր ամուր համագործակցությունը կրթական, մասնավորապես՝ անգլերենի խորացված ուսուցման, ներառական կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի ոլորտներում, որոնք միտված են Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը»,- ասել […]

̰
Նախագահ Սարգսյանն՝ ընդմիջման ժամին

13:41 20.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել նախագահական նստավայրի ճաշարանից: Լուսանկարում երևում է՝ նախագահն ընտրում է ներկայացված ճաշացանկից: «Նախագահական նստավայրում ընդմիջման ժամ է…»,- ասվում է լուսանկարին կից գրառման մեջ:

̰
100 գրավատան փակվելու դեպքում կունենանք, որ 300 մլն դրամ չի վճարվի պետբյուջե. քննարկում ԱԺ-ում

13:38 20.03.2019

ՀՀ ֆինանսավարկային խորհրդատվական կենտրոնի նախագահ Հրանտ Նալբանդյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր գրավատների տուրքերի բարձրացման հարցը, ներկայացրեց գրավատների դերը հասարակության սոցիալական ցածր խավին արագ ֆինանսական միջոցներ հատկացնելու գործում, ապա խոսեց այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ ոչ միայն իրենց, այլև պետական բյուջեի վրա: Կատարել են որոշ հաշվարկներ և համոզվել: «Փոքր […]

̰
Նազարբաևի դուստրն ընտրվել է Սենատի նախագահ

13:35 20.03.2019

Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) պատգամավորները երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաևային ընտրել են Սենատի նախագահ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Նոր խոսնակի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սենատի նախկին նախագահը Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո ստանձնել է նախագահի լիազորությունները: «Դարիգա Նազարբաևան ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ»,- հայտնել է պալատի […]

̰
Ի՞նչ չափով պետք է կառավարությունը բարձրացնի պետտուրքերը. պատգամավորների հարցերը գրավատների ներկայացուցիչներին

13:33 20.03.2019

Գրավատների ներկայացուցիչների հետ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ պատգամավորները հետաքրքրվեցին, թե ի՞նչ հաշվարկներ ունեն նրանք: Եթե անընդունելի են պետության ներկայացրած պահանջները, ապա որո՞նք են իրենց առաջարկները: Պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց. «Խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, եթե 60 անգամ ենք բարձրացնում, շուկայում ի՞նչ խաղացողներ են մնում, ի՞նչ է լինում նրանց հետ, […]

̰
BACK_TO_TOP