Լոռու մարզում տարեց կնոջ բերանը փակել են, աչքերը կապել և կողոպտել․ հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Լոռու մարզում տարեց կնոջ բերանը փակել են, աչքերը կապել և կողոպտել․ հարուցվել է քրգործ

10:23 20.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի տարեց բնակչուհուն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 16-ի ժամը 22:00-ից մինչև մարտի 17-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք, ուրիշի գույքի բացահայտ հափշտակության շուրջ նախնական համաձայնությամբ, մուտքի դռան ապակին հանելու և դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի Մեծավան գյուղի` 1937 թվականին ծնված  բնակչուհու բնակարան և օգտվելով նրա՝ քնած լինելու հանգամանքից՝ ձեռքով փակել են նրա բերանը, կապել աչքերը ու հափշտակելով կանխիկ գումար, դրամապանակներ և ոսկյա մատանի՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: 1937թ. ծնված կինը ճանաչվել է տուժող:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

BACK_TO_TOP