17:08 19.03.2019
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, սկսել է խոսել: Այս մասին հայտնել է «Москва» լրատվական գործակալությունը: Հիվանդանոցի մանկական բաժանմունքի գլխավորի բժշկի փոխանցմամբ՝ երեխան առաջինը շփվել է բժիշկների հետ, որոնց վերահսկողության տակ էլ գտնվում է այժմ։ Գլխավոր բժիշկը նաև հայտնել է, որ երեխան սկսել է արտաբերել առանձին բառեր՝ […]
17:05 19.03.2019
Եվրախորհրդարանն աշխատում է սովորական ռեժիմով` շենքում ռումբի առկայության մասին ահազանգ ստանալուց հետո, հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Եվրախորհրդարանի շենքում տարհանում տեղի չի ունեցել, և բոլոր խորհրդակցություններն անցկացվել են ժամանակին: Պարբերականը գրում է, որ փողոցում ևս խուճապ չի նկատվել:
17:03 19.03.2019
Ճշմարտություններ կան, որ բացահայտվել են, մի մասն էլ դեռ կբացահայտվեն: Այս մասին ասուլիսի ընթացքում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց ոնց որ թե այդ ճշմարտություններից միայն ես եմ շոկի ենթարկվում: Ուրիշ ոչ ոք շոկի չի ենթարկվել, կամ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է»,- ասաց նա: Լրագրողը հարց ուղղեց նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերի դժգոհության մասին, որ […]
17:02 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իր հայտարարությանը, թե չի կարող բանակցել Արցախի անունից, նշեց. «Ես կարող եմ ներկայացնել միայն այն սուբյեկտին, ում ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ, հակառակ դեպքում՝ եկեք ներկայացնեմ ԱՄՆ-ն, կլինի՞: Չի լինի, չէ՞, հետևաբար, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը»: ՊԵԿ-ի գործունեությանն անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը նշեց. «2018թ. այդ առումով […]
17:00 19.03.2019
Հնդկաստանի Կարնատակա նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Դխարվադ քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, իսկ 90-ը մնացել է փլատակների տակ, հաղորդում է Times of India-ն: Ականատեսները նշում են, որ շենքը փլուզվել է այն պահին, երբ 150 մարդ գտնվել է շենքի 1-ին և 2-րդ հարկերում, որտեղ գործում է շուրջ 60 խանութ: Տեղացիները նշում են, որ […]
16:59 19.03.2019
«Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Պոլսո Հայոց աթոռի ամենաեռանդուն, բարձր ինտելեկտ ու լայն մտահորիզոն ունեցող հոգևորականներից էր»,- արքեպիսկոպոսի մասին այսպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ՝ խոսելով Պոլսո պատրիարքության խնդիրների և պատրիարքի պաշտոնավարման տարիների մասին: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, որն ավելի քան 10 տարի է` չէր պաշտոնավարում, նաև ամենաերիտասարդ պատրիարքներից էր և մինչև […]
16:47 19.03.2019
Իրանի հարավում ՝ Բենդեր Աբբաս քաղաքի առափնյա շրջանում, առևտրային նավ է կողաշրջվել, տուժել են անձնակազմի 14 անդամներից 3-ը, հաղորդում է Mehr գործակալությունը: Նրանք բոլորը օտարերկրացիներ են: Նշվում է, որ 90 մետրանոց նավը տեղափոխել է իրանական ապրանքով լցված 153 բեռնարկղ, որոնց մեջ եղել է քլոր, կալիում, պղնձի կոնցենտրատ և այլն: Դեպքի մանրամասները ճշտվում են: Վարկածներից մեկի […]
16:46 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած զրույցներից մեկի մասին: «Ես երկու օրը մեկ զանգում էի Հայկին, ասում էի՝ որ ձյուն գա, ի՞նչ կլինի, հզորություններ ունե՞ք, որ մաքրեք: Պարոն Մարությանն ասում էր, որ իրականում պրոբլեմ ունենք, տեխնիկա չկա, «Սանիթեքի» վիճակը գիտեք, ես երկու օրը մեկ զանգում, […]
16:43 19.03.2019
Հայաստանում ամեն որոշում պետք է ընդունվի հանրային լայն քննարկումների արդյունքում։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին հարցին պատասխանելիս։ Նա ասաց, որ այդ հարցը կապված է նաև ստվերային տնտեսության կրճատման հետ։ «Երբ գնում ենք էն օղակների հետևից, որտեղ ստվերային տնտեսության, այսպես ասած, «լվացքատներն» են, և ուզում ենք այդ ստվերային տնտեսության լվացքատների […]
16:36 19.03.2019
Վենեսուելայի կառավարությունը տեղեկացնում է, որ ընդդիմության ներկայացուցիչները գրավել են ԱՄՆ-ում դիվանագիտական և հյուպատոսական նպատակներով օգտագործվող իրենց շենքերը: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Երկրի կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայացուցչական շենքերը բռնի կերպով են գրավվել այն մարդկանց կողմից, ովքեր վայելում են ամերիկյան կառավարության աջակցությունը: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ այս քայլով […]
16:32 19.03.2019
Միացյալ Նահանգների կողմից աջակցվող Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները Սիրիայի Բաղուզ բնակավայրում իրենց հսկողության տակ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակն էլ հայտարարել է, որ գործողության ընթացքում գերել են ԻՊ-ի մի քանի հարյուր զինյալների: Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները արդեն մի քանի ամիս է՝ […]
16:32 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ անվտանգության մարտահրավերներին: Նա նախ նշեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսակցությունը դրական է համարում, նաև կարևորեց այն շեշտադրումը, որ հնչեց Ստեփանակերտում, նաև անդրադարձավ իրեն հուզող մի հարցի. «Մի բան ասեմ, առիթ է, ուզում եմ մի մտահոգություն հայտնել, որ բոլորիս է վերաբերում: Մենք անվտանգության մի կարևոր […]
16:31 19.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Հաշվի առնելով, թե երկրում ինչ քաղաքական փոփոխություններ եղան, առժամանակ օրենսդրական աշխատանքը երկրում կարծես թե կանգ էր առել: Հիմա օրենքները սկսել են շրջանառվել, արդեն 70-ից ավելի օրենք կա շրջանառության մեջ»: Նա ասել է, որ կառավարության կառուցվածքի փոփոխման գործընթացը հետաձգվում է, […]
16:29 19.03.2019
Արդյոք չե՞ք կարծում, որ պետք է ընդլայնվի Անվտանգության խորհրդի կազմը, որպեսզի նաև Ազգային ժողովի նախագահը, նաև մյուս խմբակցություններից մեկական թեկնածուներ ընդգրկված լինեն այդ կազմում: Այս մասին ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ես որևէ խնդիր դրանում չեմ տեսնում իմ զգացողության և ընկալումների մակարդակում: Բայց, հիշո՞ւմ եք, առաջին փուլով ես առաջարկեցի, որպեսզի Ազգային ժողովի […]
16:26 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հարց ուղղվեց` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հնարավո՞ր է համախմբի նաև երրորդ նախագահին: «Ես ձեզ ասեմ, որ որևէ բարդություն և խնդիր չեմ տեսնում, եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն, և՛ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնելու, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, Էդվարդ Նալբանդյանին, որևէ մեկին, դրա համար որևէ […]
16:24 19.03.2019
Արցախում անցկացված Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար ՀՀ նախագահին ուղղված հրավերն իրոք ուշացել է։ Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բացատրել, թե ինչու է այդպես ստացվել։ Փաշինյանի խոսքերով՝ ինքն Արցախում է եղել դեռ ԱԽ նիստի նախորդ օրվա առավոտյան և օրվա ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել։ Միայն երեկոյան է որոշվել այն […]
16:20 19.03.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի հանրային գործիչների հետ Սևաստոպոլում կայացած հանդիպման ժամանակ դժգոհել է Ուկրաինայի իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին հայտնում է eadaily.com-ը: «Ուզում ես ուկրաիներեն հարցնել՝ « З глузду з’їхав, чи шо?» (խելագարվե՞լ ես, ի՞նչ է-խմբ.),- ասել է Պուտինը: Նա հայտարարել է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները խռով չեն միմյանցից, սակայն, Կրեմլը չի կարողանում […]
16:20 19.03.2019
Այն, որ ավելի քան 10 հազար մարդ նպաստ է ստանում, թեև դրա իրավունքը չունի, պարզվել է տվյալների համադրման արդյունքում, մասնավորապես՝ իրավապահների ունեցած և բանկային տվյալների համադրմամբ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքերով՝ կա երկու տեսակետ՝ միանգամից կտրել այդ մարդկանց նպաստները կամ նախ հասկանալ իրավիճակը։ Նա ասաց, որ եթե մարդը նպաստ […]
16:18 19.03.2019
Հայաստանի իշխանությունները չեն մոռացել այն օրակարգի մասին, որ նախկին պաշտոնյաների՝ կասկածելի գործարքների արդյունքում ստեղծած սեփականությունը պետք է վերադարձվի անցումային արդարադատության գործիքների կիրառմամբ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն։ «Հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները շատ երկար ժամանակ չունեն, որպեսզի ինձ […]
16:16 19.03.2019
Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի՝ Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետին ստեղծված իրավիճակը տեղում […]
16:14 19.03.2019
Այս տարի Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ 2 միջոցառում՝ միջկառավարական խորհրդի նիստ և բարձրագույն տնտեսական հանձնաժողովի նիստ։ Վերջինի ժամանակ Հայաստան կժամանեն անդամ պետությունների ղեկավարները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում ԵԱՏՄ արդյունավետությունը կբարձրանա։ Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ տարածքում կա տնտեսական ինտեգրացիային խոչընդոտող մոտ 8 տասնյակ խնդիր, […]
16:08 19.03.2019
Ճանապարհային խախտումների ամբողջ համակարգը փոխվելու է, բայց դրա համար չի կարելի գնալ արագ լուծումների, քանի որ այդպիսի դեպքերում «ունքը դզելու տեղը կարելի է աչքը հանել»։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բալային համակարգ է ներդրվելու, և այդ նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով, և մենք այդ պրոբլեմից ընդմիշտ կազատվենք»,- ասաց Փաշինյանը։ Այն ճշտող […]
16:04 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման օրակարգին, իրենց քննարկումներին՝ նշեց, որ նախորդ երկխոսությունը դրական է համարում, ինչպես և այն երկխոսությունը, որ պետք է գա: «Երբ միջազգային հանրությունն ասում է, որ հանրությանը պետք է պատրաստել խաղաղության, իսկ ո՞վ պետք է անի դա: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի […]
15:56 19.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ միացումներից մեկի ժամանակ չբացահայտված անձանց կոչ էր արել՝ հանգիստ նստել տեղները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ վարչապետին հարցրին՝ այդ կոչի հասցեատերերն անսացե՞լ են այդ կոչին, հանգիստ նստե՞լ են տեղները։ «Ում ուղղված էր, նստեց, հա, բա ի՞նչ պիտի անի»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Արցախի ներքին քաղաքական կյանքին միջամտելու հարցին, Փաշինյանն ասաց, որ բանակցություններում […]
15:53 19.03.2019
Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր 7 ենթակայաններում այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Համայնքի բյուջեից այդ նպատակով շուրջ 90 մլն դրամ է հատկացվել: Ենթակայաններում արդեն իսկ մեկնարկած ու նախատեսվող աշխատանքներին այցի ժամանակ ծանոթացել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Պայմանները շենքային շատ լավն են, տարածքները՝ մեծ, սենյակներն՝ ընդարձակ, բայց աշխատանքային պայմաններն անբավարար են և ոչ […]
15:50 19.03.2019
Ի՞նչ է սահմանում Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական համաձայնագիրն այն դեպքերի համար, երբ ռուս զինծառայողները հանցանք են գործում Հայաստանի տարածքում: Համապատասխան հոդվածներն այսօր քննարկման առարկա են դարձել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Հիշեցնենք, այն վերաբերում է կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդեևին […]
15:46 19.03.2019
Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը: Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը: Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ […]
15:41 19.03.2019
Թեև Հայաստանում 2018 թվականին գազի սպառումն ավելացել է, սակայն դրա տեխնիկական կորուստները նվազել են 10 տոկոսով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ այս թեման մշտապես քննարկվողներից է եղել Հայաստանում, և փաստորեն դրական տեղաշարժ կա։ «2018 թվականին 23 տոկոսով նվազել են անհայտ սպառողները։ Այսինքն` դրանք սպառողներ են, որոնք, այսպես ասած, «լևի» […]