15:38 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների հետ հերթական հանդիպման ժամանակ լրագրողները նրան հայտնեցին՝ «Ֆեյսբուք»-ում յուրատեսակ արշավ կա՝ ով կլինի այն լրագրողը, որ կարողանա վարչապետին այնպիսի հարց տալ, որին նա չի կարողանա պատասխանել: Լրագրողը միաժամանակ մեջբերեց այսօրվա ասուլիսի ժամանակ Փաշինյանի վստահեցումը՝ չկա հարց, որին չկարողանա պատասխանել: «Կարող է՝ գլուխ եմ գովել»,- ասաց նա: ՊՎԾ-ում տեղի ունեցածին անդրադառնալով՝ […]
15:35 19.03.2019
Քաղաքական հեղափոխությունից հետո դրա արդյունքները պետք է ինստիտուցիոնալ արձանագրում ստանան և հետդարձի հնարավորությունը չեզոքացվի։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ պրոցեսները դեռ չեն ավարտվել։ Վարչապետի խոսքերով՝ պետք է հասնել նաև, օրինակ, Ընտրական օրենսգրքի կատարելագործման։ Վարչապետի խոսքերով՝ հիմա ընտրություններին կարելի է մասնակցել երեք փաստաթղթով՝ անձնագիր, ID քարտ և կենսաչափական անձնագիր, […]
15:33 19.03.2019
Հայաստանում հունվարին տնտեսական աճ է եղել, ու թեև շատերը բողոքում են դրա չափից, բայց հաշվի չեն առնում, որ հանքարդյունաբերության ճյուղը, որ տնտեսության ողնաշարն է եղել, կոլապսի մեջ է երկու հսկաների կանգնեցումից հետո։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ դեռ հոկտեմբերին ինքն ասել է, որ տնտեսության կառուցվածքը փոխվում է։ Վարչապետն օրինակ […]
15:30 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում մամուլի ազատությանը: Վարչապետին խնդրեցին մեկնաբանել իր որոշ թիմակիցների կողմից հնչող հայտարարությունները՝ ուղղված մամուլի դեմ, երբ կոչ են անում այս կամ այն լրատվամիջոցին հարցազրույց չտալ: Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև վերջին օրերին քննարկման առարկա դարձած մի իրավիճակի, երբ որոշ լրատվամիջոցների հայտնեցին, որ պետք է լքեն իրենց […]
15:25 19.03.2019
«Ո՞նց կարող է այդպիսի բան լինի, դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա»,- մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի՝ Հայաստանի կարծիքը հաշվի չառնելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդտեղ էլ մեր դիրքորոշումը կառուցողական է, մեր գործընկերները համաձայն չեն դրա հետ, մեկնաբանության տեղ կա: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության […]
15:18 19.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում: Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»: Նախագահը […]
15:15 19.03.2019
Հայաստանի սահմանադրական փոփոխություններից հետո մարդկանց մի մասը համարում է, որ առաջին տիկինը նախագահի տիկինն է, մի մասը կարծում է, որ վարչապետի տիկինն է։ Վարչապետի ասուլիսի ժամանակ այսօր հարցրին՝ Հայաստանում ո՞վ է առաջին տիկինը։ «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն […]
15:14 19.03.2019
Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվության բաժնից: «Սահմանին, […]
15:12 19.03.2019
Մարտի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն այցելել է ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազա՝ ծանոթանալու գերատեսչությանը հատկացված գույք-սարքավորումների նոր խմբաքանակին: Հայաստանին տեխնիկական այս աջակցությունը հատկացվել է Ռուսաստան-ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր/UNDP) զարգացման թրասթային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման […]
15:11 19.03.2019
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադառնալով Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն սպասվելիք իրավական գործընթացներին, ասաց, թե փաստն այն է, որ անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը, նա ձերբակալվածի կարգավիճակ ունի և իրականացվում է նախաքննություն: «ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ բոլոր պարտականություններն իրականացնում են, ներգրավված է գործընթացում նաև Կարմիր Խաչը, կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը»,-ասաց նախարարը: […]
15:08 19.03.2019
Վարչապետի ասուլիսի ընթացքում նրան հարցրին այն մասին, որ օտարերկրյա այցերի ժամանակ իրեն ուղեկցում են ընտանիքի անդամները։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, որ ընտանիքը իր կողքին է եղել երբ ինքը եղել է ծայրահեղ աղքատության մեջ, երբ ստեղծել է լրատվամիջոց, երբ անում էր սակավամարդ հավաքներ, երբ քրեական հետապնդումների էր ենթարկվում։ «Ես ուզում եմ հասկանամ՝ հիմա ակնկալիքն էն է, որ […]
15:07 19.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ վերջին ամիսներին մի շարք ուղղություններով բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որի արդյունքներն արդեն առկա են: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ […]
15:04 19.03.2019
«Էն թեմաները, որ Աննան (վարչապետի կինը – խմբ) ինչ-որ ձևով, իր միջոցով ինչ-որ ազդեցություն ունի որևէ որոշման վրա, բացարձակ անհեթեթություն են։ Տենց բան կարա ասի մարդ, ով ինձ ուղղակի չգիտի, ինձ ուղղակի չի ճանաչում», – այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի մասին հարցերին։ Նա հերքեց նաև այն մեղադրանքները, թե […]
15:02 19.03.2019
Հայաստանի վարչապետի ընտանիքը որևէ բան չի փոխել իր կենսակերպում, բացի այն հարցերից, որոնք պարտադրված են ու արարողակարգով անհրաժեշտ։ Փաշինյանի ընտանիքը շարունակում է ապրել կառավարական առանձնատանը և ունի Սևանի ափին ամառանոց։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Եվ ես չեմ պատկերացնում, որ ես երբևէ պետք է գնամ Ղարաբաղ ու էնտեղ ծառայող իմ տղայի մորը […]
15:00 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների հետ հերթական հանդիպման ժամանակ նրան հարց ուղղվեց՝ իր թիմակիցներից դժգոհության դեպքում հնարավո՞ր է՝ իրեն կաշկանդի այն հանգամանքը, որ հեղափոխության ժամանակ միասին պայքարել են: «Մենք կաշկանդված չենք: Երբ խոսում են դժգոհության մասին, ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ, չի կարող ինձնից որևէ մեկն ավելի դժգոհ լինել, քան ես եմ: Երբ ասում են՝ […]
14:57 19.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական […]
14:52 19.03.2019
Նախկինում Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում եղել է պրակտիկա, որ կողմերը մոլորված ու սահմանն անցածներին վերադարձրել են մեկ շաբաթվա ընթացքում։ Այդ պրակտիկան իրականացվել է միշտ՝ մինչև այն ժամանակ, երբ եղել է «հայտնի դեպքը»։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում և Ադրբեջանում հայտնված միմյանց քաղաքացիների փոխանակման հարցին։ «Դա ընդհատվել է այն ժամանակ, […]
14:49 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման նախաձեռնությանը: «Ինչո՞ւ չի գրած՝ ինչպիսի, կա հսկայական բանավեճ. Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ, ուժեղ հակակոռուպցիոն մարմին, տարբեր երկրների փորձեր կան, որ պետք է ուսումնասիրել: Երկրներ կան, որ անգամ հակակոռուպցիոն դատարան ունեն: Հիմնական հարցը, որ հնչում է, հետևյալն է՝ կոռուպցիայի դեմ […]
14:48 19.03.2019
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը, ելույթ ունենալով ավագանու նիստում, բավական ծավալուն անդրադարձավ Դավիթ Խաժակյանի բարձրացրած հարցադրմանը` կապված աղբատար մեքենաների ձեռքբերման հետ: Ելույթը այնքան ձգվեց, որ ավագանու անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց. «Պարո´ն Մարության, ես, որ ելույթ էի ունենում, ժամանակի սահմանափակում էիք դրել, 40 րոպե խոսում է»: Մինչ Մարությանը կարձագանքեր, Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Անի […]
14:45 19.03.2019
Հայաստանի վարչապետի ծառայողական մեքենաները գնվել են դեռ նախորդ ղեկավարների ժամանակ՝ 2004 և 2008 թվականներին։ Այս մասին ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերով՝ մեքենաներից մեկը գնվել է 2008 թվականին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար, և հիմա դրանով ինքն է շրջում: Այդ մեքենան, ըստ Փաշինյանի, վերջին 3-5 տարին չի օգտագործվել, որովհետև համարվել է […]
14:42 19.03.2019
Վարչապետի ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Եվ որպեսզի այն չվերածվի մետաղի ջարդոնի, այն պետք է թռիչքներ կատարի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ, Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել, գալ, որովհետև դրա տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր կան գրված»,- […]
14:41 19.03.2019
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին: Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգման ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգաբերվում է նաև այսպես կոչված կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր […]
14:40 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ երբ է լուծվելու Գյումրիի անբարեկարգ փողոցների հարցը, նաև՝ երբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում, որոնց հանդեպ պետությունը պարտավորություն ունի: «Գյումրիի փողոցների վիճակը շատ վատ էր, հիմա ավելի վատ է, փողոցներ են քանդվում, որ կառուցվեն, բայց չկա հստակ նախագիծ և ժամանակացույց: Նաև տնակների […]
14:36 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ Հայաստանի քաղաքացին, ՀԴՄ կտրոն պահանջելուց բացի, ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը: «Ես շինարարության տվյալներն ինչո՞ւ էի բերում: Դա իր հետևից բերելու է աշխատատեղեր, սպառման նոր մակարդակ, հնարավորությունների նոր մակարդակ: Այսօր ամեն ինչ անում ենք, որ վարկային տոկոսադրույքն իջնի, այդ վարկերը դառնան ավելի հասանելի, մենք […]
14:30 19.03.2019
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում` օպտիմալացման խնդրին: «Դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ քննարկում էինք հաստիքացուցակները, քաղաքապետարանը հավաստիացրեց, որ սկսելու է օպտիմալացումը, և արդեն մի քանի ամիս է անցել, ու ինչպես տեսնում ենք, օպտիմալացումը տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա: Այսօր առաջին […]
14:18 19.03.2019
Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի ներդնելը, ըստ էության, Հայաստանի միջազգային պարտավորությունն է։ Եվ այդ պարտավորությունն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական կառույցների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ասաց` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ՞ անել այնպես, որ գույքը բռնագանձվի դրա ապօրինության ապացուցումից հետո։ ՄԻԵԴ-ը, ըստ Փաշինյանի, ունի եզրակացություն, որ […]
14:17 19.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հետաքրքրվեց թեքահարթակների վրա ծախսված գումարներից, ասաց, որ ծախսվել է 19 մլն 129 հազար դրամ թեքահարթակների վրա նախատեսված 35 մլն դրամի փոխարեն, ապա հավելել. «Հետաքրքրում է, թե ինչքան գումար է անհրաժեշտ թեքահարթակներով ապահովելու համար և ե՞րբ է հնարավոր լինելու, որ Երևանի բոլոր […]