TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Ապրիլ 2019

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը թողնում է պաշտոնը

11:09 02.04.2019

«Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ՝ որպես կամավորական, ապա՝ կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից»,- այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: Նրա անունից «Արցախպրես» կայքում հրապարակվել է հայտարարություն, որում ասվում […]

̰
Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Փաշինյան

10:58 02.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ երեք տարի անց արդյո՞ք դասեր քաղել ենք ապրիլյան դեպքերից: «Այսօր էլ այդ խնդիրն իմ օրակարգում է և կառավարության օրակարգում է, որ մենք պետք է խորությամբ ու լրջությամբ հասկանանք և հետևություններ անենք»,- ասաց նա: Հարցին՝ Ադրբեջանի նախագահի […]

̰
Թալիշն իսկական հայկականության սիմվոլն է․ Արմեն Սարգսյան

10:53 02.04.2019

«Թալիշն իսկական հայկականության սիմվոլն է։ Սիմվոլ է, որ այն, ինչ մերն է պատմականորեն, կապված է մեր ժողովրդի, մեր մշակույթի, մեր ոգու հետ, միշտ մեր հետ է լինելու»,- Թալիշում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի […]

̰
Լինելու է պաշտպանություն, որը ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի թիկունք. Գաբրիել Բալայան

10:51 02.04.2019

Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում է գտնվել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը: Լրատվամիջոցների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել է. «Երբևէ որևէ գործողություն կատարելիս հիշենք ու որպես օրինակ վերցնենք այն սխրանքը, որ կատարել են մեր զինծառայողները չորսօրյա գործողությունների ընթացքում, ունի հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ: Մարտահրավերների փոփոխություն տեղի չի ունեցել, կարող է մի փոքր ավելի կամ նվազ լարվածություն […]

̰
Թորոսյանը եղել է Ապրիլյանի մասնակից ռազմական բժիշկների շարքում․ նա գրառմամբ հիշել է այդ օրը

10:43 02.04.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեք տարի առաջ այս օրերին ծառայություն է իրականացրել Պաշտպանության բանակի շտաբում ու հենց այնտեղից է միացել Ապրիլյան ռազմական գործողություններին՝ որպես ռազմական բժիշկ։ Նա գիշերը՝ 4։00-ին, հիշել է 2016 թվականի ապրիլի 2-ի այդ ժամի ու հաջորդող իրադարձությունների մասին։ «3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը […]

̰
ՄԻՊ-ն ահազանգում է մանկապարտեզներում ջրի բաժակների ու շշերի միջոցով վարակների հնարավոր տարածման մասին

10:34 02.04.2019

Մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման աղբյուր հանդիսանալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող: […]

̰
Մինչև 30 տարեկան անմրցունակ մայրերն աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն կունենան՝ հմտություններ ստանալով հենց գործատուի մոտ

10:24 02.04.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիր»-ը: 2019 թվականի համար ծրագրից կարող է օգտվել 107 շահառու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Ժորա Սարգսյանի խոսքով` Զբաղվածության պետական գործակալության տարածքային գրասենյակներում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թվում […]

̰
Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցն է․ հարգանքի տուրք Եռաբլուրում

09:58 02.04.2019

Այսօր ապրիլի 2-ն է` 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների տարելիցի օրը: Երեք տարի առաջ այս օրը, ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվեց Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները թեև մեծ կորուստների գնով, կարողացան կանխել թշնամու առաջխաղացումը ու ետ շպրտեցին հակառակորդին: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսներն ամփոփված են Եռաբլուրում: Այստեղ այսօր հարգանքի […]

̰
Սևանի թերակղզուց Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է

09:49 02.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Լեհաստանում հոգևորականներն այրել են «Հարրի Փոթերի» գրքերը

09:38 02.04.2019

Լեհաստանում կաթոլիկ հոգևորականները հրապարակավ այրել են «Հարրի Փոթերի» գրքերը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Կոշալին քաղաքում: Հոգևորականները կարծում են, որ գրքերն ուղղված են Աստծո դեմ: Ջոան Ռոուլինգի հայտնի ստեղծագործություններից բացի, հոգևորականները կրակի են մատնել նաև այլ գրքեր: Միջադեպի լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում։ Դրանք վկայում են միջոցառմանը երեխաների մասնակցության մասին։

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:25 02.04.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան 1, 2, 3, 3/1, 5, 14/1 շենքերը, Նանսենի 1-ին նրբ. 8 շենքը, Նանսենի փ. 2, 4 շենքերը, Գայի փ. 2, 8, 10 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր […]

̰
Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են

09:11 02.04.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Վթարային ջրանջատում Նոր Նորքում

08:57 02.04.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 2-ին` ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Թոթովենց փողոցի ևՄոլդովական փողոցի 12, 14, 15 համարների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Սասուն Միքայելյանը հավակնում է Մանվել Գրիգորյանի որդու պաշտոնին․ «Հրապարակ»

08:43 02.04.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք պետք է կայանային դեռևս հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են։ Տեղեկություն կար, որ Սասուն Միքայելյանը հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ մեկ շաբաթ առաջ հանդիպել է կոլեկտիվի հետ, սակայն ջերմ վերաբերմունքի չի արժանացել և, մտերիմների կարծիքով, հնարավոր է հրաժարվի այդ մտքից։ Առայժմ ֆեդերացիայի նախագահը […]

̰
Թանկացումների հերթը հասավ երշիկեղենին․ «Փաստ»

08:28 02.04.2019

«Փաստ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում նկատելի են որոշ ապ­րանքատեսակների թանկացումները, այդ թվում` երշիկեղենի շուկայում: «Փաստ» թերթի տեղեկություն­ներով, սակայն, այս թանկացումը պայմանավորված է ոչ թե ինչ-ինչ հումքային ապ­րանքների թանկացմամբ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ և այլն, այլ մանրածախ վաճառքով զբաղվողներին շա­հագրգռելու միտումով: Ըստ էության, մեծա­ծախ հանձնման գները մնացել են նույնը, իսկ մանրածախ վաճառքինը` ավելացել: Գնի «թանկացած» մասն […]

̰
Մեգան Մարքլին արգելել են կրել արքայադուստր Դիանայի թագը

08:17 02.04.2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի սկեսրայրը՝ արքայազն Չարլզը, արգելել է նրան կրել ադամանդե թագը, որը պատկանել է իր հանգուցյալ կնոջը՝ արքայադուստր Դիանային։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Թագի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել անցած աշնանը, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Այդ ժամանակ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը պաշտոնական այցով ուղևորվել […]

̰
Վենեսուելայում խմելու ջրի սուր դեֆիցիտ է առաջացել

08:01 02.04.2019

Վենեսուելայի բնակիչները բախվել են խմելու ջրի սղության։ Ջուր չկա ո՛չ աղքատ ետնախորշերում, ո՛չ էլ հարուստ թաղամասերում։ Ջրի դեֆիցիտին բախվել են հանրության բոլոր շերտերը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Կարակասի սուպերմարկետներում 5 լիտրանոց ջրի տարան արժե 2 դոլար։ Երկրում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է մոտ 6 դոլար։ Խմելու համար անպիտան ջրի համար վիթխարի հերթեր են գոյանում։ […]

̰
Ալժիրի նախագահը 20 տարվա կառավարումից հետո լքել է պաշտոնը

07:50 02.04.2019

Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան լքում է իր պաշտոնը մինչ նախագահական լիազորությունների ժամկետի ավարտը։ Ժամկետն ավարտվում է ապրիլի 28-ին։ Այս մասին հայտնում է Air Arabia-ն՝ հղում անելով նախագահի վարչակազմի հայտարարությանը։ Նշվում է, որ Բուտեֆլիկան կշարունակի անցումային շրջանում կարևոր որոշումներ ընդունել։ 82-ամյա Բուտեֆլիկան հրաժարական է տվել հանրության ճնշման ներքո։ Ավելի վաղ նա հայտարարել էր նախագահական 5-րդ […]

̰
Բրիտանական խորհրդարանը մերժեց Brexit-ի հարցով գործարքի 4 այլընտրանքային տարբերակները

07:35 02.04.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի հարցով գործարքի 4 այլընտրանքային տարբերակները։ Քվեարկության արդյունքներն ապրիլի 1-ի երեկոյան հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։ Երկուշաբթի նա պատգամավորների դիտարկմանն էր ներկայացրել այլընտրանքային տարբերակներ։ Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում էր համազգային հանրաքվեի անցկացմանը՝ Brexit-ի հարցով ձեռքբերվելիք ցանկացած համաձայնագրով։ Մեկ այլ տարբերակով առաջարկվում էր, որ Մեծ Բրիտանիան մնա […]

̰
Որքան գումարի դիմաց Մադոննան ելույթ կունենա «Եվրատեսիլ»-ի ժամանակ

07:18 02.04.2019

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան ելույթ կունենա Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի ժամանակ։ Եզրափակչում 15 րոպեանոց համերգային ծրագրի համար նա կստանա 1 մլն դոլար հոնորար։ Այս մասին հայտնում է YNet պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ նրան նման հոնորար կվճարի միլիարդատեր Սիլվան Ադամսը։ Նա նման քայլի է գնացել Հեռուստառադիոհեռարձակող իսրայելական կորպորացիայի (IPBC) […]

̰
ՄԻԵԴ-ը նոր նախագահ ունի

01:10 02.04.2019

Ստրասբուրգի դատարանը Հունաստանից դատավոր Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսին ընտրել է ՄԻԵԴ-ի նախագահ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր իր նոր նախագահին է ընտրել։ Նա Հունաստանից Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսն է։Նրա լիազորությունների ժամկետը կսկսվի 2019 թվականի մարտի 5-ից»,- ասված է փաստաթղթում։ Սիցիլիանոսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր է աշխատում 2011 թվականի մարտի 18-ից։ Նա կփոխարինի […]

̰
2019 թվականը, վստահաբար, կլինի շատ ավելի լավը, քան 2018-ը. Տիգրան Խաչատրյան

01:03 02.04.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե որքան են կազմել «ուղիղ ներդրումները»-ը 2018 թվականին և ինչ է ծրագրվում 2019 թվականի համար։ «Մեր տնտեսության աճի պոտենցիալը պայմանավորված է հիմնական միջոցներում կատարվող ներդրումներում: Դրանք սարքավորումներն են, շենքերն են, տեխնոլոգիաներն են, այսինքն՝ ոչ ընթացքի ակտիվները, որոնք կարող են ծառայել երկարաժամկետ […]

̰
Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալը դեռ 4-5 տարի կպահանջի. նախարար

00:59 02.04.2019

«ԻԻՀ-ի հետ համագործակցությունն արտահանման մեծ հնարավորություններ է տալիս: Գիտեք, մեր հարևանի տնտեսությունը ծավալով հսկայական է՝ ազգային բնակչությամբ, որոշակի սահմանափակությամբ, որով Հայաստանում ունեն: Օրինակ՝ մսամթերքը», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կտա ԻԻՀ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը […]

̰
Նատաշա Կորոլյովան շնորհավորել է Զելենսկուն

00:53 02.04.2019

ՌԴ-ում և Ուկրաինայում հայտնի երգչուհի Նատաշա Կորոլյովան շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններին առաջին փուլի հաղթանակի կապակցությամբ, գրում է  РИА Новости-ն: Նա նշել է, որ Զելենսկուն շատ է օգնել իր անունը. «Կեցցե՛ս, շնորհավորում եմ, բոլոր Վովաները տաղանդավոր են, երևի թե անունն ազդում է, սակայն սա դեռ միայն առաջին փուլն է»: Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի […]

̰
Թռչող փղիկ Դամբոն ամերիկյան կինովարձույթում առաջին հորիզոնականում է

00:50 02.04.2019

Ռեժիսոր Թիմ Բյորտոնի թռչող փղիկի մասին «Դամբո» ֆիլմը ԱՄՆ-ի կինովարձույթում առաջատարն է: Միայն այս հանգստյան օրերին այն 45 մլն դոլար է աշխատել: Այս մասին հայտնել է Box Office Mojo մասնագիտացված կայքը: Նշվում է, որ «Դամբո»-ն, մյուս անիմացիոն մուլտֆիլմերի հիման վրա նկարահանված ֆիլմերի համեմատ, ավելի չստացված է, քանի որ «Մոխրոտիկը» ժամանակին հավաքել է 67.8 մլն դոլար, […]

̰
Ավստրալիայում շնաձկները հարձակվել են ձկնորսների վրա

00:47 02.04.2019

Ավստրալիայի ափերի մոտ 60 կմ հեռավորության վրա երկու ձկնորսների է հաջողվել փրկել շնաձկներից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հաղորդվում է, որ տղամարդիկ այստեղ երկու խոշոր գիշատիչների են բռնել, սակայն, ավելի ուշ դրանց ծանրության հետևանքով նրանց նավակը սկսել է խորտակվել օվկիանոսում: Ձկնորսներին հաջողվել է ժամանակին ճայթուկ պայթեցնել օդում, որը տեսնելով՝ դեպքի վայր են եկել […]

̰
Թուրքիայում առաջին անգամ համայնքապետ է ընտրվել հաշմանդամ թեկնածու

00:45 02.04.2019

Թուրքիայում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջին անգամ հաշմանդամ թեկնածուն ընտրվել է համայնքի նախագահ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ստամբուլի Ավջըլար թաղամասում համայնքապետ է ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) ներկայացնող Թուրան Հանչերլին։ Հանչերլին ծնվել է 1975թ․ Թոքաթում։ 18 տարեկանում արդյունաբերական վթարի հետևանքով երիտասարդը կորցրել է երկու ձեռքը։ Բայց չի ընկճվել, ընդունվել է համալսարանի […]

̰
Հայտնի է աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը

00:43 02.04.2019

Հայտնի է աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը: Սաուդյան նավթային Saudi Aramco ընկերությունն ավելի մեծ եկամուտ է ունեցել, քան Apple-ը, Google-ը և Exxon Mobil-ը միասին վերցված: Saudi Aramco-ն ամենաեկամտաբերն է համարվել անցած տարվա արդյունքներով: 2018-ին ընկերության մաքուր եկամուտը կազմել է 111 միլիարդ 100 միլիոն դոլար: Այս ցուցանիշը զգալիորեն բարձր է երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ընկերությունների ցուցանիշներից: Երկրորդը […]

̰
Հայաստանի և Արցախի նախագահները ներկա են գտնվել Արցախի կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին

00:41 02.04.2019

Ապրիլի 1-ի երեկոյան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի պետական կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին։

̰
Կատարի էմիրի կինը մրցանակ է հանձնել լիբանանցի հայազգի մոդելավորողին

00:31 02.04.2019

Դոհայում կայացել է հագուստի մոդելավորողների Fashion Trust Arabia մրցույթը: «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթել է Լիբանանը ներկայացնող Գրիգոր Ջաբոտյանը: Մրցանակը նրան շնորհել է Կատարի նախկին էմիրի` շեյխ Համադ Բեն Խալիֆա-Ալ-Թանիի երկրորդ կինը` շեյխուհի Մոզան, որը համարվում է Արևելքի ամենանորաձև կինը: Որպես մրցանակ` Ջաբոտյանի նորաձևության տունը կստանա 200 հազար դոլարի գրանտ և Արևելքի ամենանորաձև կնոջ հովանավորչությունը: […]

̰
BACK_TO_TOP