13:13 02.04.2019
Միացյալ Նահանգների կողմից Իրանը շրջափակելու քաղաքականությունը, որն ուղեկցվում է միջազգային նորմերի խախտումներով, ազդում է նաև Իրանի Կարմիր մահիկի (Կարմիր խաչի համարժեքը) մատակարարումների վրա, որոնք անհրաժեշտ են Իրանում աննախադեպ ջրհեղեղների հետևանքների վերացման համար։ Այս մասին իր թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նրա խոսքերով՝ այդ մատակարարումների մեջ մտնում են նաև փրկարարական ուղղաթիռները։ […]
13:09 02.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:
13:06 02.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտվեց իր աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: «Ամփոփենք ուրեմն. 1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը […]
13:05 02.04.2019
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ապրիլի 1-ին հանդիպել է Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահ, Եվրամիության դատական խորհուրդների ցանցի նախագահ Կես Ստերկին (Kees Sterk): ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ դեսպան Բալայանը Կես Ստերկին ներկայացրել է Հայաստանում դատական իշխանության անկախության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման սկզբունքները և գործունեությունը՝ […]
13:04 02.04.2019
Այսօր Եռաբլուր պանթեոն են այցելում ոչ միայն Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները, այլև մարդիկ, ովքեր իրենց պարտական են զգում հերոսների առջև գոյության ու խաղաղ պայմանների համար: Գոհար Նավասարդյանը նրանցից մեկն է, ով այսօր երկար զրուցում էր Ադամ Սահակյանի շիրիմի մոտ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա պատմում է. «Ադամին մինչև Քառօրյան չեմ ճանաչել ու ցավում եմ, որ չեմ […]
12:58 02.04.2019
2016թ-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի: Այս մասին Ապրիլյան պատերազմի թեմայով իր ֆեյսբուքյան գրառման մեջ ասել է Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը։ «Ռազմաճակատում ուս-ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և […]
12:52 02.04.2019
Մարսելի Բուզինե դղյակում բացվում է Ֆրանսիայում առաջին ցուցադրությունը, որը նվիրված կլինի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին: «Անհայտ Ազնավուրը» ցուցադրության ժամանակ ներկայացվելու են շանսոնյեի երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը: Դրանցից մեկի վրա շանսոնյեն պատկերված է չմուշկներով: Ինչպես պատմել է Ազնավուրի որդին` Միշան, պատերազմի տարիներին չմուշկները նրան օգնել են աննկատ տեղաշարժվել քաղաքում պարետային ժամի ընթացքում […]
12:49 02.04.2019
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում դիրքերը զիջել է ընդդիմությանը: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Կուսակցությունը հայտարարել է, որ լիովին համաձայն չէ ընտրության արդյունքների հետ: Կուսակցության փոխնախագահի պնդմամբ՝ Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի […]
12:46 02.04.2019
Գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները բաժանելու վերաբերյալ «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում Արամ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ զրույցում բերեց նրա ընդդիմադիրների փաստարկները, այն է՝ Հովհաննես Չեքիջյանը կամ Տիգրան Լևոնյանը նույնպես տնօրեն էին և գեղարվեստական ղեկավար, այդ ժամանակ օպերան լավ էր աշխատում: Ո՞ր տարիներին էր՝ հետաքրքրվեց Ղարիբյանը, իսկ այն դիտարկումից հետո […]
12:43 02.04.2019
Ապրիլի 1-ին` ժամը 13.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի «Յուքոմ» ՍՊԸ գրասենյակում իր կորցրած անձնագրով գործարք են անում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 24-ին` ժամը 03.00-ին, 1993 թ. ծնված Վանիկ Կ.-ն (համաներումով ազատ արձակված 07.11.2018թ./ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ իրենց շենքի մոտ կայանված, […]
12:31 02.04.2019
Նախօրեին Ռոստովի մարզում` М4 մայրուղու վրա, ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հայկական միկրոավտոբուսը բախվել է «Շևրոլե» ավտոմեքենային: «Շևրոլե»-ում եղել է 2 հոգի, միկրոավտոբուսում՝ 14: ««Շևրոլե»-ի ուղևորները տուժել են, հոսպիտալացվել են, մեր ուղևորները չեն հոսպիտալացվել, տեղում օգնություն է ցուցաբերվել, որևէ մեկի […]
12:29 02.04.2019
Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ավտոշուկայի մոտ` կանաչ գոտում և մայթերին կայանողներին տուգանք է սպառնում: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/1339236222881871/
12:28 02.04.2019
Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում է ընդունել արգելել ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին լքել երկրի տարածքը առանց թույլատվության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դատարանը Գուաիդոյին մեղավոր է ճանաչել իշխանությանը չհարգելու համար: Դատարանը նաև դիմել է Ազգային հիմնադիր ժողովին` Գուաիդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Ընդդիմության առաջնորդն էլ ի նշան բողոքի՝ հանրահավաք է կազմակերպել մայրաքաղաք Կարակասում, որի ընթացքում […]
12:27 02.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) թվային զարգացման գլոբալ պրակտիկայի ստորաբաժանման հետ համատեղ իրականացրեց «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ. Թվային ռազմավարություն և տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որով հայտարարվեց Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի մշակման գործընթացի սկիզբը: Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձը և առանցքային դերակատարների հետ […]
12:22 02.04.2019
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում անդրադարձել է այն հարցին՝ արդյո՞ք ենթադրում էր, որ իր որոշումների պատճառով բողոքի ակցիաներ կլինեն: Ի պատասխան՝ Ղարիբյանն ասել է, որ և՛ ենթադրում էր, և՛ ոչ: «Ո´չ, որովհետև մենք կատարել ենք Թավշյա հեղափոխություն և Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած կառավարությունն ունի իր տեսլականը, հստակ արտահայտել […]
12:14 02.04.2019
Չինաստանի հյուսիսային Բաչժոու քաղաքում 66 մարդ է տուժել թաղման ժամանակ գազաբալոնի պայթյունից: Տեղական իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել, թաղման արարողությունից հետո՝ հոգեհացի արարողության ժամանակ: Տեղի սովորույթների համաձայն՝ մարդիկ հավաքվում են հանգուցյալին նվիրված հրաժեշտի հացի սեղանի շուրջ: Բոլոր տուժածները հիվանդանոցում են, նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու անձի, քննություն է տարվում […]
12:12 02.04.2019
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Դ. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ղ.-ին, որի ներքնազգեստի միջից հայտնաբերել են կանաչ գույնի, բուսական կասկածելի զանգվածով պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 26.9գր քաշով: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է […]
12:10 02.04.2019
Ապրիլի 1-ին`ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Շահումյանի 6-րդ փողոցում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 21.00-ին, Շահումյանի 6-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 1975 թ. ծնված Արթուր […]
12:05 02.04.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք, այդ թվում՝ 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 8-ական, խարդախության 7, յուրացման կամ վատնման 4, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ծեծի 2, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային […]
12:02 02.04.2019
Այսօր Ժնևում սկսվելու է միջազգային բանակցությունների 47-րդ փուլը: Միջազգային բանակցություններին վրացական կողմը սուր կերպով բարձրացնելու է Իրակլի Կվարացխելիայի, Արչիլ Տատունաշվիլու, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարաուլիի սպանության գործերով արդարադատության կատարման անհրաժեշտության հարցը, հայտնում է1tv.ge-ն: Ինչպես նաև, ընդգծվելու է Ռուսաստանի Դաշնության և օկուպացնող ռեժիմների կողմից անօրեն ձերբակալությունների և առևանգումների հարցը: Հատկապես շեշտը դրվելու է մարդասիրական խնդիրների, վրացիների […]
11:57 02.04.2019
Պենտագոնը հաստատել է, որ ամերիկյան կողմն ամբողջովին դադարեցրել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս քայլը կապված է Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի ձեռբերման հետ: Պենտագոնը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ շարունակում է երկխոսությունն այդ հարցի շուրջ: ԱՄՆ-ը վերջին ամիսներին բազմիցս զգուշացրել է Թուրքիային, որ С-400-ի […]
11:55 02.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իրենց հավաքական կարծիքը նույն տրամաբանության մեջ է մնում, ինչի մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակցությունները պետք է շարունակել, և մեխանիզմը պետք է այնպես լինի, որ Արցախը հնարավորություն ունենա մասնակցել բանակցային գործընթացին, մնացածը հետագա բանակցությունների շրջանակներում պետք […]
11:51 02.04.2019
Շոումեն, դերասան և Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին և երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո: Վերջին տվյալներով`առաջին տեղը գրավում է Զելենսկին, Պորոշենկոն ստացած քվեներով երկրորդն է, իսկ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ երրորդը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի […]
11:47 02.04.2019
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ապրիլյան պատերազմի մասին՝ այն որակելով փորձություն, որը կարողացել ենք հաղթահարել՝ քաղելով անհրաժեշտ դասեր։ «Հազա՛ր փառք մեր այն տղաներին, որ հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը դեռ չսկսած, հրադադար խնդրել, և հազա՛ր փառք մեր ժողովրդին, […]
11:46 02.04.2019
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում պահպանության աշխատանքներ իրականացնելիս պահախմբի աշխատակիցների կողմից գրանցվել են ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ 2019 թվականի մարտի 18-29-ն արձանագրվել են 199 ապօրինի հատված ծառեր․ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ 63 ապօրինի հատված ծառ, «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղ 9 ապօրինի հատված ծառ, «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ 29 ապօրինի […]
11:43 02.04.2019
2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով: Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել են «Շտապ բուժօգնություն» ծառայության 5-րդ ենթակայանից՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում […]
11:41 02.04.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ «Պարո՛ն գլխավոր դատախազ, միասին անենք այդ քայլը» վերտառությամբ: «Պարո՛ն դատախազ, ձեզ հրապարակային դիմելու անհրաժեշտություն չէր լինի, եթե հարցը չվերաբերվեր մեկ տարեկան երեխայի ճակատագրին։ Օրեր առաջ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը, որի հանդեպ խափանման միջոց է ընտրվել […]
11:34 02.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի իրացնելու, թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքեր: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: 2019թ. մարտի 25-ին` ժամը 14-ի սահմաններում, Հրազդան քաղաքի՝ 1984 թվականին ծնված բնակիչը, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի 63-ամյա […]
11:21 02.04.2019
Ապրիլյան պատերազմին ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է այդ օրերին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը։ Նա գրել է․ «Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, և երբ հակառակորդը հերթական սադրանքն […]