12:25 26.02.2024
Փետրվարի 19-25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 144-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 90, փլուզման, մերկասառույցի` 4-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի, անասնահամաճարակի, դիակի հայտնաբերման, քարաթափման՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 3, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 29, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 139, հրդեհի […]
12:18 26.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 23-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 19 խարդախության՝ 16, հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ […]
10:50 26.02.2024
Փետրվարի 26-ին, ժամը 08։22-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:40-ին, մարվել՝ 09:02-ին: Այրվել են վագոն-տնակի կառուցատարրերը՝ մոտ 40 քմ:
10:08 26.02.2024
Փետրվարի 25-ին, ժամը 2.45-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի պատին։ Ուղևորներից մեկը մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
08:11 26.02.2024
Փետրվարի 26-ին, ժամը 02։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայինների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հայ ֆիդայիներ փողոցի օղակաձև խաչմերուկում […]
22:43 25.02.2024
Թուրքիայի Իզմիր նահանգում՝ Կուշադասի հանգստավայրի մոտակայքում, 3,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): 3.9 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով 20.09-ի սահմաններում, օջախը գտնվել է Կուշադասի հանգստավայրի մոտ՝ մոտ 7.7 կիլոմետր խորության վրա։
18:52 25.02.2024
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը եղել է Ռանգկասբիտունգ քաղաքից 117 կմ հարավ՝ մոտ 126 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 37 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
10:57 25.02.2024
5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Աքսու շրջանից 155 կմ դեպի արեւմուտք՝ մոտ 535 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 7 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
10:36 25.02.2024
Փետրվարի 25-ին, ժամը 04։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Գայի փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել` 05։58-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ։
23:59 24.02.2024
Մոսկվայի կենտրոնում Կորեայի Հանրապետության դեսպանատանը հրդեհ է բռնկվել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Պլյուշչիխա փողոց, 56 շենք հասցեում բռնկվել է 1 քմ մակերեսով հրդեհ: Հրդեհը մարվել է մինչ փրկարարների ժամանելը,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ըստ Yandex.Maps ռեսուրսի՝ նշված հասցեում է գտնվում Կորեայի Հանրապետության դեսպանությունը։
18:55 24.02.2024
Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ռուզաննա Գ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել […]
16:50 24.02.2024
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած BMW մակնիշի և 36-ամյա Վլադիմիր Ս.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած […]
16:30 24.02.2024
Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հատինոհե քաղաքից (Հոնսյու կղզի) 190 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 239 հազար մարդ։ Օջախը 10 կմ խորության վրա է։ Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
16:14 24.02.2024
Իրանի Հորմոզգան նահանգում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։ Ըստ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 11: 04-ին՝ Ֆինի շրջանում: Երկրաշարժի օջախի խորությունը 21 կիլոմետրի վրա է։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
13:55 24.02.2024
Փետրվարի 24-ին՝ ժամը 10:50-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին այրվում է տաղավար։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, մարվել ՝ 12։16-ին։ Այրվել […]
13:16 24.02.2024
Իրանի հյուսիսարևմտյան Ուրմիա քաղաքում բնակելի շենքի նկուղում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը: Կարմիր մահիկ ընկերության ղեկավար Համիդ Մահբուբին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 23-ի կեսօրին: Մահբուբիի խոսքով՝ փլատակների տակից մարդիկ են դուրս բերվել: Նրանցից չորսը մահացել է, երկու […]
12:33 24.02.2024
Առնվազն 15 անձ, այդ թվում՝ ութ երեխա, զոհվել են Հնդկաստանի Ուտարախանդ նահանգում այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող տրակտոր-կցասայլը շրջվել է ճանապարհի եզրին գտնվող լճակը։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության խոսնակ Ապառնա Ռաջաթ Կաուշիկը։ Միջադեպը տեղի է ունեցել Կասջանգ գյուղի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տրակտորի վարորդը փորձել է խուսափել հակառակ ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի հետ […]
08:28 24.02.2024
Փետրվարի 24-ին, ժամը 06:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:20-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:
08:10 24.02.2024
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգի Նանջին քաղաքի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ է զոհվել, 44-ը հոսպիտալացվել է, շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքապետ Չեն Չժիչանը։ «Միջադեպի հետևանքով 15 մարդ մահացել է, 44 հոգի հոսպիտալացվել է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկրորդինը՝ ծանր, 42 հոգի էլ թեթև վնասվածքներ են ստացել»,- ասել է […]
21:44 23.02.2024
Փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել` 18:10-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:
21:22 23.02.2024
Փետրվարի 23-ին, ժամը 18։43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքե¬նան (վարորդ՝ Է. Մ., ծնված […]
19:05 23.02.2024
Փետրվարի 23-ին՝ ժամը 18:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկի վերելակի հորան քաղաքացի է ընկել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Պարզվել է, որ շենքի երրորդ […]
13:13 23.02.2024
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում՝ Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների […]
12:13 23.02.2024
Փետրվարի 23-ին, ժամը 04:33-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում՝ Գեղհովիտ բնակավայրի հարևանությամբ ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. ուղևորներին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ահազանգին անմիջապես արձագանքել է Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր հասնելով փրկարարական ծառայողները պարզել են, […]
16:34 22.02.2024
Փետրվարի 22-ին` ժամը 15:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել և տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, […]
12:13 22.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 4-ական, հոգեկան ներգործության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, շորթման, համակարգչային հափշտակելու, պաշտոնեական գույքը […]
10:47 22.02.2024
Փետրվարի 21-ի ժամը 19.15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ Փոքր Մասրիկ գյուղի 40-ամյա և 36-ամյա բնակիչներ: Հիվանդանոցում 36-ամյա Արա Լալայանը մահացել է: ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր […]
10:18 22.02.2024
Փետրվարի 22-ին, ժամը 02:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Toyota» մակնիշի ավտոմեքենան […]
08:10 22.02.2024
Փետրվարի 21-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցից Սարի Թաղ տանող ճանհապարին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա. հնարավոր է լինեն արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]
22:18 21.02.2024
Փետրվարի 21-ին, ժամը 16։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևաբույր գյուղի Խորենացի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:50-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: