10:20 15.12.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Բյուրեղավանի» շտապօգնությունից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երեխա։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Ա․ Ջ․-ն է։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:00 23.05.2025
Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...
09:55 23.05.2025
Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...
09:50 23.05.2025
ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունըԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...
09:46 23.05.2025
Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովիՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի […] ...
09:40 23.05.2025
Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասինԼուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռեալից»։ Այս մասին հայտնում է COPE-ը: 39-ամյա ֆուտբոլիստը և իսպանական ակումբը համաձայնության չեն հասել նոր պայմանագրհարցում: Չի բացառվում, որ «Ռեալի» լեգենդը պաշտոնական հայտարարություն անի արդեն առաջիկա օրերին: Մոդրիչը «Ռեալի» կազմում է Մոդրիչը 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 55 հանդիպում, դարձել է 4 գոլի և 9 […] ...
09:37 23.05.2025
Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր ձեր կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Վերջին դասը միայն դպրոցական կրթության ավարտ չէ, այլ մի նորի սկիզբ՝ լի հնարավորություններով, մարտահրավերներով և մեծ երազանքներով։ Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու […] ...