13:12 14.12.2023
Դեկտեմբերի 13-ին, ժամը 01.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Հունդաի» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ: «Միցուբշիի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.30-ին, Երևանի Աբելյան և Շինարարների փողոցների խաչմերուկում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան և ինքնագլորը. 37-ամյա ինքնագլորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.40-ին, Երևանի Սլավիկ Չիլոյան և Ռիգայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել», կայանված «Պեժո» և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքեայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 1-ին, Երևանի Ա. Խաչատրյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպեդը. 57-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ի կեսգիշերին Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պեժո», «Տոյոտա» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին, Երևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 04.45-ին, Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել եզրաքարին. 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 20-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել տներից մեկի պարսպին, ապա կայանված «Օպելին». 34-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 3.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 63-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոջի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, Մասիս-Նորամարգ գյուղի ճանապարհին իրար են բախվել «ԳԱԶ-2790», «ՎԱԶ-21124» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21124»-ի և «Նիսան Տիդայի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Աբովյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել«Օպել» և «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Սենտրայի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ»-ին. «Ֆորդի» 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.00-ին, Աբովյան քաղաքի Սահմանանդրության հրապարակում «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում իրար են բախվել «Լադա» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.10-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.10-ին, Մեղրի-Երևան Մ2 ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 33-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
11:21 23.05.2025
Հնդկաստանում եղանակային պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...
10:48 23.05.2025
Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանաՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով: Նախաքննությամբ հանգամանքները […] ...
10:25 23.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...
10:17 23.05.2025
Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափըՀաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։ Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։ Դրանցում առաջին տեղերը գրաված […] ...
10:00 23.05.2025
Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...