11:34 13.10.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ԱՄՆ բարերարների ու համահայկական հիմնադրամի համագործակցությամբ ամռանից սկսած ևս մեկ մեծ ծրագիր երեկ ավարտեցինք։ Մեր գործընկերների ջանքերի շնորհիվ երեք գերատեսչություններ ստացան տարբեր ֆունկցիոնալությամբ ամենագնացներ, որոնք կօգտագործվեն ամենօրյա ծառայություն իրականացնելու նպատակով։ Մեքենաներն աչքի են ընկնում իրենց մոբիլությամբ ու դժվարանցանելի վայրերում արագ տեղափոխվելու ֆունկցիոնալությամբ։
Սա մեր ԱՄՆ գործընկերների հետ իրականացվող թվով 3-րդ մեծ ծրագիրն է․ 2021-ին թվով 13 ամենագնացներ նվիրեցինք ՀՀ ՊՆ-ին, ՇՄՆ-ին և ԱԻՆ-ին։
Բարեգործական ծրագիրը ներառում է նաև թանկարժեք լսողական սարքերի տրամադրում ու տարվա մեջ 2 անգամ անվճար ստուգում լավագույն մասնագետների կողմից։ Այս ծրագրի շահառու են ՀՀ-ում բոլոր թիրախ խմբերը, այդ թվում՝ Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի մեր տարեցները։
Հույս եմ հայտնում, որ համագործակցությունը էլ ավելի լայն թափ կհավաքի ՝ մեծացնելով Հայաստան-Սփյուռք կապերը, ինչպես նաև առարկայական ու հասցեական խնդիրներ կլուծի կոնկրետ գերատեսչությունների համար։
Չեմ կարող շնորհակալություն չհայտնել մեր ընկերներին ու գործընկերներին՝ այս իրավիճում մեզ նեցուկ լինելու համար։
Շնորհակալ եմ նաև ՆԳՆ նախարարին, փրկարար ծառայության փոխնախարարին և բոլոր նրանց, ովքեր համբերատար ամիսներ շարունակ համագործակցել են ինձ հետ՝ ծրագիրը նպատակակետին հասցնելու համար»։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...