22:33 05.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը, ով 2-ամյա աղջնակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արծրուն Ռտոյանն ու Արամ Ենոքյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը:Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը կին է եղել, վիրավորն էլ նրա երեխան է:
21:32 09.08.2025
Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ ԿրացիոսՍպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսn անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։ X-ի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի […] ...
21:16 09.08.2025
Փարիզում բողոքի ցույց է անցկացվել Գազայի հատվածը գրավելու Իսրայելի ծրագրերի դեմՓարիզում տեղի է ունեցել Պաղեստինի աջակցության և Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերի դեմ բողոքի ակցիա, հաղորդում է TASS-ը: Հարյուրավոր ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի արևելյան մասում՝ Բաստիլի հրապարակում, ժամը 15:00-ից: Միջոցառման անվտանգությունն ապահովել են ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները: Որոշ ցուցարարներ գդալներով խփել են մետաղական կաթսաներին և ափսեներին՝ Գազայի հատվածում սննդի պակասի վրա […] ...
21:00 09.08.2025
Յամալն ու Լևանդովսկին տուգանվել ենՌոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը տուգանվել են 5000 եվրոյով «դոպինգային վերահսկողության պաշտոնական ներկայացուցչի հրահանգները չկատարելու և դոպինգային վերահսկողության գոտի ժամանակին չներկայանալու համար»։ ՈՒԵՖԱ-ն նաև 5250 եվրոյով տուգանել է «Բարսելոնա» ակումբին երկրպագուների կողմից խաղադաշտ առարկաներ նետելու և 2500 եվրոյով՝ դյուրավառ նյութեր օգտագործելու համար: ...
20:50 09.08.2025
Հայաստանն արժանի է խաղաղության․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է խաղաղության գործընթացին։ «Հայաստանը արժանի է խաղաղության։ Մեր քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Մեր սերունդներին մենք պիտի ժառանգենք ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն, զարգացում, բարեկեցություն։ Եվ մենք անելու ենք դա։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե խաղաղությունը, կեցցե կյանքը»,-գրել է Ավինյանը։ ...
20:41 09.08.2025
Զելենսկի. Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները, մենք պետք է միասին գործենք ռուսական ծրագրի դեմՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների հետ խաղաղության ջանքերի համակարգումը։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը։ «Կարևոր է, որ Ամերիկան ունենա պատերազմը դադարեցնելու վճռականություն և կարողություն, և մենք ողջունում ենք այն փաստը, որ նախագահ Թրամփը ձգտում է դադարեցնել սպանությունները։ Եվ […] ...
20:25 09.08.2025
Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է ԶելենսկունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի […] ...