20:44 11.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Խ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Դավիթ Խ.-ն և ուղևորներ, Արարատի […]
20:25 11.09.2023
Լիբիայի արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, մի քանի հազար մարդ անհայտ կորած է համարվում, ասել է Լիբիայի Սիրտ քաղաքում տեղակայված խորհրդարանի կողմից նշանակված կառավարության ղեկավար Ուսամա Համադը: Ավելի վաղ Լիբիայի ազգային բանակի (LNA) ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Լիբիայում երեք մարդ է զոհվել երկրի արևելյան հատվածը հարվածած «Դանիել» ցիկլոնի […]
20:15 11.09.2023
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2681-ի, ավելի քան 2,5 հազարը վիրավորվել են, հայտնում է Hespress թերթը՝ վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարարության տվյալները։ «Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2681-ի… Վիրավորների թիվը՝ 2501»,- գրում է թերթը։ Սեպտեմբերի 9-ի գիշերը Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշից 80 կմ […]
20:03 11.09.2023
Մոսկվայում 48-ամյա կինը մահացել է ձմերուկ ուտելուց հետո, երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, հայտնում է «112» Telegram ալիքը։ Ըստ աղբյուրի՝ ռուս կինը ձմերուկը գնել է մետրոյի «Սպորտիվնայա» կայարանի մոտից։ Տանն ուտելուց հետո կինը վատ է զգացել։ Նա սկսել է փսխել, սակայն շտապ օգնություն չի կանչել։ Որոշ ժամանակ անց կնոջ ինքնազգացողությունն ավելի է վատացել։ Մոսկվացու մայրը շտապօգնություն է […]
18:31 11.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 473 զանգ: Կանչերից 3-ը տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի են: Նշված ժամանակահատվածում հրդեհի 1 դեպք է գրանցվել մայրաքաղաք Ստեփանակերտում: Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն իրականացրել են բաց տարածքում բռնկված հրդեհը և այն չի տարածվել հարակից շինություններում։ Նշված ժամանակահատվածում, […]
12:09 11.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 123 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության՝ 9, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 4-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի իրացման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]
11:45 11.09.2023
Սեպտեմբերի 10-ին, ժամը 02.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ինքնավթարի հետևանքով 37-ամյա վարորդ Կարեն Թևանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]
11:41 11.09.2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օգոստոսի 24-ից առ այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է խոզանների այրման վերաբերյալ 70 ահազանգ։ Տեսչական մարմնում բոլոր դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում ինքնությունը պարզված իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000 – 300.000 ՀՀ դրամի չափով: ԲԸՏՄ-ից հիշեցնում են, որ խոզանների և գյուղատնտեսական […]
10:36 11.09.2023
Սեպտեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 271-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 209, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 1-ական, դժբախտ պատահարի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման […]
20:36 10.09.2023
Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2122-ի, տուժել է ավելի քան 2400 մարդ։ Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Նշվում է, որ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ տարերային աղետից այս կամ այն կերպ տուժել է ավելի քան 300 […]
20:29 10.09.2023
Վոլոգդայի շրջանի Վոժե լճի տարածքում Robinson ուղղաթիռ է կործանվել, որում երեք մարդ է եղել։ Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողներին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։ Երկու մարդ վիրավորվել է, մեկը համարվում է անհետ կորած։ Հանգամանքները պարզվում են։
19:44 10.09.2023
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14։24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սադունց գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։01-ին, մարվել՝ 15։46-ին։ Այրվել են 2-րդ փողոցում գտնվող բնակելի վագոն-տնակի (18 քմ) փայտե կառուցատարրերը և գույքը:
19:31 10.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցի թիվ 54 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի, արմատախիլ արել այն և մասամբ հայտնվել քարերի վրա։Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր […]
16:47 10.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Չարենցի փողոցի 15 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ, ում առաջինը օգնության են հասել Ford-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած […]
15:59 10.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան «Կորեայի ձոր»-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր […]
14:03 10.09.2023
Ուկրաինայի արեւմուտքում գտնվող Տերնոպոլում գործարան է այրվում, հրդեհը ընդգրկել է 9 հազար քառակուսի մետր տարածք, հայտնում է Strana.ua հրատարակությունը։ «Տերնոպոլի ձեռնարկություններից մեկում լայնածավալ հրդեհ է։ Հաղորդվում է, որ այրվում է 9000 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի վայրի մոտակայքում գտնվող գազալցակայանները փակվել են»,- ասվում է հրապարակման մեջ։ Հրդեհի պատճառների մասին տվյալներ չկան։
23:45 09.09.2023
Մարոկկոյում սեպտեմբերի 8-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Տուժել է 1832 մարդ։ Նրանց կեսից ավելին ծայրահեղ ծանր վիճակում է, նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։ Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը եռօրյա ազգային սուգ է հայտարարել։ Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը […]
23:20 09.09.2023
Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը ժամը 21:40-ի սահմաններում Սարալանջից դեպի Ավետ Ավետիսյան փողոց ընթանալիս բախվել են Ford և Peugeot մակնիշի ավտոմեքենաները: Peugeot-ն հայտնվել է բաժանարար գոտու կանաչ հատվածում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
23:13 09.09.2023
Թուրքիայի Ստամբուլ նահանգի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են կիրակի օրը սպասվող փոթորկի մասին։ «Օդերևութաբանները կանխատեսում են, որ կիրակի կեսօրից հետո Մարմարայի շրջանը կենթարկվի փոթորկի՝ ժամում մինչև 50-75 կիլոմետր արագությամբ», – ասվում է նահանգի ղեկավարության մամուլի հաղորդագրության մեջ: Քամին կնվազի միայն երկուշաբթի օրը։ Չորեքշաբթի գիշերը Ստամբուլում տեղացել են վերջին ամիսների առաջին տեղումները՝ հատկապես ազդելով հյուսիսում գտնվող Առնավութքոյ […]
22:22 09.09.2023
Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը եռօրյա ազգային սուգ է հայտարարել սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի համար։ Այս մասին ասվում է պալատի կոմյունիկեի մեջ։ Այս մասին որոշումը հրապարակվել է միապետի գլխավորությամբ երկրաշարժի հետեւանքների վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են կառավարության որոշ անդամներ և ուժային կառույցների ղեկավարներ։ Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ 7 […]
21:41 09.09.2023
Դաղստանի տարածաշրջանային էլեկտրացանցերի աշխատակիցը փրկել է կատվին, որը բարձրացել է հենասյան վրա և չի կարողացել իջնել, հայտնում է հանրապետության էներգետիկայի նախարարության Telegram ալիքը։ «Բարությունը կփրկի աշխարհը, իսկ Լևաշինսկի բաշխման գոտու տեխնիկական ինժեները փրկեց կատվին: Փափկամազ չորքոտանի արարածը բարձրացավ հենասյան վրա, բայց չկարողացավ ինքնուրույն իջնել, ինչպես հաճախ է պատահում», – ասվում է հրապարակման մեջ: Telegram ալիքի […]
20:16 09.09.2023
Նյու Յորքում հաստատվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ևս երկու զոհի ինքնությունը, այժմ Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակումների հետևանքով ինքնությունը հաստատված զոհերի թիվը 1649 է, այ մասին հայտարարություն է հրապարակվել Նյու Յորքի իշխանությունների կայքում։ «Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը և Նյու Յորքի գլխավոր բժիշկ Ջեյսոն Գրեհեմն այսօր հայտարարեցին 2001 թվականին Համաշխարհային առևտրի կենտրոնում սեպտեմբերի 11-ի հարձակումների […]
19:02 09.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Nissan մակնիշի և թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեափոխվել է «Էրեբունի» բժշկական կնտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ […]
18:20 09.09.2023
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․Մ․) և «VAZ» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված […]
15:09 09.09.2023
Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.15-ին, Նոր Արեշում միմյանց են բախվել «Նիսանն» ու «Միցուբիշին»։ Վերջինիս ուղևոր 63-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ չորս հոգի տեղափոխվել են բուժօգնության։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 11.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 344-րդ կմ-ին` Փոքր Վեդի գյուղի հատվածում, […]
14:28 09.09.2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշում բեռնատարը մխրճվել է հավատացյալների ամբոխի մեջ, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել, հաղորդում է NTV-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բեռնատարը, որի արգելակները խափանվել են, մխրճվել է թաղման աղոթքին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ։ Ըստ Քահրամանմարաշի նահանգապետի՝ նախնական տվյալներով հինգ մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել»,-հաղորդում է հեռուստաալիքը:
13:58 09.09.2023
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի։ Այս մասին հայտնում է Medias24 պորտալը՝ հղում անելով թագավորության ներքին գործերի նախարարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկությունների՝ 672 մարդ վիրավորվել է։ Տեղական իշխանություններն ու փրկարար ծառայությունները շարունակում են աշխատել աղետի գոտում։ Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ 7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ՝ տեղական ժամանակով […]
12:17 09.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում վրացական համարանիշներով Ford մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի […]
10:57 09.09.2023
Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 632-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք, որ Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
10:47 09.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մասրիկ գյուղի տներից մեկում գայլերը հոշոտել են ոչխարների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Վարդենիսի թիվ 34 հրշեջ փրկարարական ջոկատից […]